18 դկտ 2022
3-րդ կուրսի առկա ուսուցման հարգելի ուսանողներ, «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի եզրափակիչ քննության հարցաշարը սա է։
18 դկտ 2022
3-րդ կուրսի առկա ուսուցման հարգելի ուսանողներ, «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի եզրափակիչ քննության հարցաշարը սա է։
07 հնս 2022, 23:10
ՀԲ-ն Հայաստանում այս տարի կանխատեսում է 3.5% աճ
Այսօր Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի 2022թ-ի կանխատեսումը։
Մեկ ամիս առաջ հրապարակված կանխատեսմամբ (ՀԲ, 2022ա) ՀԲ-ն ակնկալում էր, որ Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2022թ-ին կկազմի 1.2%՝ նվազելու մեծ հավանականությամբ։
Բայց այսօր հրապարակված կանխատեսմամբ (ՀԲ, 2022բ) 2022թ-ին Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճն արդեն գնահատվում է 3.5%։
Այս գնահատականն ընդամենը 1.3 տոկոսային կետով է ցածր 2022թ-ի հունվարին ՀԲ-ի կատարած գնահատականի համեմատ։
Համեմատության համար Վրաստանում 2022թ-ին կանխատեսվում է 5.5% տնտեսական աճ, որը ճշտորեն հավասար է 2022թ-ի հունվարի գնահատականին։
ՀԲ, 2022ա - Europe and Central Asia Economic Update, Spring 2022: War in the Region
ՀԲ, 2022բ - Global Economic Prospects, June 2022
04 փտր 2022, 17:30
Հարգելի ուսանողներ, կոնտակտավոր անձ լինելու պատճառով փետրվարի 7-ի քննությանը ես իրավունք չունեմ մասնակցել։ Քննությունը հեռավար անցկացնել ԵՊՀ-ն չարտոնեց։
Փետրվարի 7-ի քննությունը ես չեմ անցկացնելու։
Ամենայն բարիք և երջանկություն բոլորիդ։
21 սպտ 2021, 17:00
Հեքշեր-Օհլին թեորեմի ձևակերպումն՝ ըստ Օհլինի.
‘‘Roughly speaking, abundant industrial agents are relatively cheap, scanty agents relatively dear, in each region. Commodities requiring for their production much of the former and little of the latter are exported in exchange for goods that call for factors in the opposite proportions. Thus, indirectly, factors in abundant supply are exported and factors in scanty supply are imported.’’ (Ohlin 1933, p. 92)
3 սպտ 2021, 20:00
Այսօր դասախոսությանը վկայակոչված փաստեր.
1. Մեկ «մետրը» սկզբնապես սահմանվել է իբրև երկրագնդի շրջագծի մեկ քառասուն միլիոներորդ մասը (կամ, որ նույնն է, իբրև հյուսիսային բևեռի և հասարակածի միջև հեռավորության մեկ տաս միլիոներորդ մասը. այսինքն՝ երկրագնդի շրջագիծը մոտ 40000 կմ է)։
2. Մեկ «կիլոգրամը» սկզբնապես սահմանվել է իբրև մեկ դեցիմետր խորանարդ ջրի զանգվածը 4 աստիճան ջերմաստիճանում (4 աստիճանում ջրի խտությունն առավելագույնն է. 4-ից բարձր կամ ցածր ջերմաստիճանում ջուրն ընդլայնվում է)։
3. Համարվում է, թե Գալիլեյը Պիզայի աշտարակից գնդեր նետելու միջոցով է պարզել, որ Արիստոտելը սխալվում էր, երբ պնդում էր, թե ծանր մարմիններն ավելի արագ են ընկնում, քան՝ թեթևները։ Այնինչ, ավելի հավանական է, որ Գալիելեյը ոչ թե գնդեր նետելու, այլ տրամաբանության (մտային փորձի) միջոցով է պարզել Արիստոտելի սխալը։
Ահա այն։ Համարենք երկու գնդեր՝ մեկը թեթև, մյուսը ծանր, միմյանց կապված են պարանով։ Մարմինների այս համակարգը ցած նետենք բարձր աշտարակից։ Եթե համարենք, որ ծանր գունդն, իսկապես, ավելի արագ է ընկնում, իսկ թեթևը՝ դանդաղ, ապա շուտով պարանը կձգվի, քանի որ թեթև գունդը դանդաղ ընկնելով կխանգարի ծանր գնդի ընկնելուն։ Բայց այդ ամբողջ համակարգն ավելի ծանր է, քան՝ միայն ծանր գունդը, ու հետևաբար՝ պետք է ավելի արագ ընկնի, քան ծանր գունդը։ Այս հակասությունը վկայում է, որ նախնական ենթադրությունը սխալ էր։
30 մյս 2021, 02:00
Փողի առաջարկի M1 բազմարկչի դուրս բերումը
C - շրջանառության մեջ գտնվող կանխիկ
D - ցպահանջ ավանդներ
R - փաստացի պահուստներ
M1 = C+D - փողի առաջարկ
MB = R+C - փողի բազա - ԿԲ-ից դուրս շրջանառվող կանխիկը և ԿԲ-ում բանկերի պահուստները
m - փողի M1 առաջարկի բազմարկիչ
MB = R+C = (R/D + C/D)D
M1 = C+D = (1+C/D)D
Հետևաբար՝ m = M1/MB = (1+C/D) / (R/D+C/D)
15 մյս 2021, 20:50
Հարգելի՛ ուսանողներ, հեռակա ուսուցման ոչ-մասնագիտական «Տնտեսագիտության հիմունքներ» դասընթացի մայիսի 26-ի ժամը 14։30-ի ստուգարքին կարող եք մասնակցել այս հղմամբ։
30 հնվ 2021, 23:55
Հեռակա ուսուցման հարգելի ուսանողնե՛ր, «Միջազգային ֆինանսներ» դասընթացի եզրափակիչ քննության հարցաշարը սա է։
26 հնվ 2021, 12:20
Հեռակա ուսուցման հարգելի ուսանողնե՛ր, «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի եզրափակիչ քննության հարցաշարը սա է։
11 հնվ 2021, 10:20
Հարգելի ուսանողներ, իմ կողմից անցկացվող քննությունները հրապարակային են (թաքուն չեն, գաղտագողի չեն)։ Դուք առանց որևէ սահմանափակման կարող եք ներկա լինել քննությանը։
21 դկտ 2019, 14:30
3-րդ կուրսի առկա ուսուցման հարգելի՛ ուսանողներ, ձեր թանկագին ուշադրությանն եմ ներկայացնում «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի եզրափակիչ քննության հարցաշարը։
Ցանկալի է, որ միշտ հիշեք Կոնֆուցիոսի պատգամը. «Սովորել առանց մտածելու ապարդյուն է, մտածել առանց սովորելու աղետալի է»։
* * *
Հարցաշարի ուղեցույցում նկարագրել եմ յուրաքանչյուր քննական հարցի ընդգրկման շրջանակը։
* * *
Հարցաշարի 11-րդ հարցի (Ռիկարդո-Վիների մոդել) առնչությամբ ցանկալի է, որ հաշվի առնեք 2019թ-ի նոյեմբերի 10-ի ամփոփումը։
* * *
Հարգելի, սիրելի ուսանողնե՛ր, իմ կողմից անցկացվող ՄՏ քննության համար նշանակություն չունի, թե այլ առարկաներից ի՞նչ եք ստացել (նույնիսկ, եթե բոլորից քսան եք ստացել), որտե՞ղ եք աշխատում կամ պատրաստվում աշխատել, ի՞նչ ծագում ունեք (նույնիսկ, եթե սերում եք Տիգրան Մեծից կամ անձամբ Նոյից) կամ ի՞նչ սոցիալական և հանցավոր կապեր ունեք։
Իմ կողմից անցկացվող ՄՏ քննության համար նշանակություն ունի միայն մեկ պարզ հանգամանք. որքանո՞վ եք պատրաստ քննությանը։
Իմ կողմից անցկացվող քննության քննական գնահատականի վրա չեն ազդելու ձեր տարիքը, սեռը, ծագումը, սոցիալական կամ ընտանեկան դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը, քաղաքական հայացքները, համոզմունքները, կուսակցական պատկանելությունը։ Չեն ազդելու դասընթացի հետ չառնչվող սպասումները, մտորումները, դեգերումները, որոնումները։
* * *
Հ.Գ. Քննության հետ չի առնչվում, բայց չնշել չեմ կարող։ Մեր հայրենիքի այսօրվա վիճակը ցցուն վկայությունն է նրա, թե ինչ աղետալի հետևանքներով է հղի առանց սովորելու մտածելու փորձը։
8 դկտ 2020, 3:00
ՀԵՌԱԿԱ ուսուցման հարգելի՛ ուսանողներ, «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի առաջին ընթացիկ քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այս հղումով։
6 նյմ 2020, 22:20
Հեռակա ուսուցման հարգելի՛ ուսանողներ, դասախոսություններին և սեմինարներին կարող եք մասնակցել այս հղումով։
27 սպտ 2020, 3:16
Հարգելի ուսանողներ, ՀՀ ընթացիկ կառավարությունը հռչակել է մինչև 2050թ-ը միջին աշխատավարձը յոթնապատկելու նպատակ։
Այդ առնչությամբ առաջարկում եմ գրել ինքնուրույն հետազոտական աշխատանք, որում կվերլուծվեն հետևյալ հարցերը.
21 սպտ 2020, 19:20
Հարգելի՛ ուսանողներ, հեռակա ուսուցման «Արժութային քաղաքականություն» դասընթացի քննության սեպտեմբերի 22-ի ժամը 14։30-ի վերահանձմանը կարող եք մասնակցել այս հղումով։
22 օգս 2020, 15։40
Krugman, P. (2020, Aug. 20). Stocks Are Soaring. So Is Misery: Optimism about Apple’s future profits won’t pay this month’s rent. New York Times.
Կրուգմանի հոդվածն այն մասին, թե ԱՄՆ-ում ինչպես են զուգորդվում արժեթղթերի շուկայի շլացուցիչ աճն ու գործազրկության 10% դրույքը։
11 հնս 2020, 23:27
Не запрещай себе мечтать – Пусть не в цветном, пусть в чёрно-белом; Пусть ты открыт ветрам и стрелам – Сними замок, сорви печать! Не запрещай себе творить, Пусть иногда выходит криво – Твои нелепые мотивы Никто не в силах повторить. Не обрывай свои цветы, Пускай растут в приволье диком Молчаньем, песней или криком Среди безбрежной пустоты. Не запрещай себе летать, Не вспоминай, что ты не птица: Ты не из тех, кому разбиться Гораздо легче, чем восстать. Не запрещай себе любить, Не нужно чувств своих бояться: Любовь не может ошибаться И всё способна искупить. Не береги лучей звезды – Бросай направо и налево, И эти странные посевы Дадут чудесные плоды. Не бойся жить, не бойся петь, Не говори, что не умеешь: Ты ни о чём не пожалеешь – Да будет не о чем жалеть! И не стесняйся побеждать: Твоих врагов судьба излечит, И может быть, другие встречи Ещё вас будут ожидать. Не бойся в камне прорастать, Под небосвод подставив плечи. Пусть без мечты порой и легче – Не запрещай себе мечтать! ЭРИЗН
10 հնս 2020, 18:50
Հարգելի՛ ուսանողներ, հեռակա ուսուցման «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի քննությունը հունիսի 11-ին ժամը 14։00 է.
23 մյս 2020, 18:00
ԵՊՀ ու կոռուպցիա. սիամական երկվորյակներ
ԵՊՀ-ում մի քանի օր առաջ ավարտական աշխատանքի պաշտպանություն էր։
Մի ուսանող, ուրիշի գրած պատրաստի տեքստը դիմացը դրած, անվարժ կարդում է։ Հանձնաժողովի նախագահը միամտաբար զգուշացնում է, որ չկարդա։ Անցնում է մեկ րոպե։ Ուսանողը շարունակում է բացահայտ կարդալ։ Նախագահը նորից է զգուշացնում։ Հանձնաժողովի նախագահի թևը կողքից քաշում են ու զգուշացնում, որ այս ուսանողի փողը տված է։
Նախագահը լռում է։ Ուսանողը տեքստը շարունակում է կարդալ (այո, մի զարմացեք, ուսանողը տառերը գիտեր ու կարողանում էր կարդալ)։ Կարդալն ավարտելուց հետո այդ կարդալ իմացող ուսանողը ավարտական աշխատանքի պաշտպանությունից դրական գնահատական է ստանում։ Այո, դուք չեք սխալվում, նա բարձրագույն կրթության վկայական է ստանում տառերն իմանալու համար։
Նույն օրը մեկ այլ ուսանողի պաշտպանություն է։ Բայց այս ուսանողի փողը տված չի։ Ու ի՞նչ է տեղի ունենում. հարցերի տեղատարափ։
2020թ-ին ԵՊՀ-ում պաշտպանությունը վերածվում է իսպանական միջնադարյան ինկվիզիցիայի։
Ինկվիզիտորների հարցերն ու հետագա իրադարձությունները մոտավորապես հետևյալ բնույթի էին (նախապես ասեմ, որ պաշտպանությունը Պատմության ֆակուլտետում չէ, որ եղել է, ու բոլոր դեպքերի ճշգրիտ ընթացքը պահպանված է համապատասխան տեսագրությունում)։
Հարց առաջին։ «Սինգապուրում ժամը քանի՞սն էր, երբ գերմանական զորքերը սկսեցին լեհական Վեստերպլատ թերակղզու ռմբակոծությունը 1939թ-ի սեպտեմբերի 1-ին»։
Հատկանշական է, որ պաշտպանության թեման հարցերի հետ հարաբերում էր այնպես, ինչպես օրինակ Վեստերպլատի հարցի հետ հարաբերում է այս թեման՝ «Հայաստանի կրթական համակարգում կոռուպցիայի տնտեսական հետևանքները Թավշյա հեղափոխությունից հետո»։ Եթե թեման լիներ «Կոռուպցիան նախապատերազմական Հայաստանում», էլի ոչինչ, կարելի էր հանդուրժել Վեստերպլատի հավատաքննությունը։
Բայց ուսանողը բարեկրթորեն չի ասում, որ այդ հարցը իր ավարտական աշխատանքի թեմայի հետ կապ չունի, չի ասում, որ ձեր արածը ոչ միայն բարոյական չէ, այլև ԵՊՀ կարգի կոպտագույն խախտում է։ Չի ասում ու ի զարմանս հանձնաժողովի, Վեստերպլատի հարցին պատասխանում է ճիշտ։
Ու ինկվիզիտորները շարունակում են փնտրել այնպիսի հարց, որ ուսանողը չկարողանա պատասխանել։
Հարց երկրորդ։ «Որքա՞ն է եղել սովետական OT-34-85 տանկի շարժիչի հզորությունը, առավելագույն արագությունը, թնդանոթի տրամագիծը, և քանի այդպիսի տանկ է արտադրվել 1944թ-ին ու 1945թ-ին»։
Ի սարսափ հանձնաժողովի, ուսանողը այս հարցերի փնջին էլ է պատասխանում։
Բայց ինկվիզիտորները առաքելություն ունեն, նրանց հանձնարարված է կտրել այս ուսանողին։
Որովհետև, եթե չկտրեն, ապա մյուսները չեն մուծվի։ Պիտի կտրեն, որ հերթ լինի։
Ու բացի այդ, պետք է պլան կատարեն։ Պետք է կտրեն, որ միամիտների աչքը խոթեն, թե տեսեք-տեսեք, կտրում էլ ենք։
Ու հնչում է թեմային չառնչվող հերթական հարցը։ «Անուն առ անուն թվարկիր Երկրորդ աշխարհամարտում Չինաստանի բոլոր զոհերի անունները»։
Ի զարհուրանք հանձնաժողովի, ուսանողը սկսում է անուն առ անուն թվարկել զոհերին, բայց 12 միլիոն 900 հազար 842-րդ զոհի անվան վրա ուժասպառ կանգ է առնում (կանգ է առնում, որովհետև մի բաժակ ջուր է խնդրում)։
Դադարի պահը որսալով՝ Հանձնաժողովի նախագահը հաղթական բղավում է. «Դո՛ւ կտրվեցիր»։
«Թույլ տվեք շարունակեմ». հուսահատ բացականչում է ուսանողը։ «Ուշ է». հնչում է ի պատասխան։
Նույն պահին ուսանողը ԵՊՀ-ի սահմանած կարգով բողոք է ներկայացնում։
«Մենք թքած ունենք ձեր բոլորի բողոքների վրա։ Միևնույնն է, ոչինչ չի փոխվելու։ Գնացե՛ք և ում ուզում եք, որքան ուզում եք բողոքեք». պատասխանում են ուսանողին ու ԵՊՀ կարգի հերթական խախտմամբ՝ բողոքին ընթացք չեն տալիս։
Ու այս ամենը բոլոր ուսանողների աչքի առաջ. որ բոլորը տեսնեն ու իմանան, որ արյան մեջ կճնշեն սեփական իրավունքները պաշտպանելու յուրաքանչյուր փորձ։
* * *
Այո՛, 2018թ-ի հեղափոխության ոխերիմ թշնամիներ, ձեր իշխանության տապալումից երկու տարի անց այսպիսի պաշտպանություններ են տեղի ունենում ԵՊՀ-ում։
Հրճվե՛ք ու ցնծացե՛ք, հեղափոխության թշնամինե՛ր, որովհետև ձեր գործակալներն ամեն ինչ անում են, որ դուք վերադառնաք ու դարձյալ ծծեք ժողովրդի արյունը։
Անում են բացահայտ ու անսքող, որ անվստահություն ու կասկած սերմանեն։
Հեղափոխության թշնամինե՛ր, հրճվե՛ք, որովհետև ձեր գործակալներն իրենց քայքայիչ գործունեությունն իրականացնում են առանց խոչընդոտների։
Ուսանողությունը մարտի 11-ին Ֆլորիդայում, լուսանկարը՝ Saul Martinez/ The New York Times
9 ապր 2020, 23:50
Հարգելի՛ ուսանողներ, առկա ուսուցման «Արտաքին առևտրատնտեսական կապեր» դասընթացի քննությունն ապրիլի 10-ին ժամը 10։00-ին է.
Մասնակցե՛ք քննությանն այս հղմամբ
Քննության ID: 728 947 020
Ամփոփիչ քննության հարցաշարը
3 ապր 2020, 1:15
Georgia նահանգի նահանգապետն այսօր ասել է, որ նոր է իմացել, որ ախտանշաններ չունեցողը կարող է վարակիչ լինել. «We didn’t know that until the last 24 hours»։
Ավելի քան մեկ ամիս է՝ մասնագետներն օրնիբուն դրա մասին են խոսում, իսկ այս անձնավորությունը նոր է իմացել։ Սրա նմանների համար են ասում. «Are you dumb or pretend?»:
Հ.Գ. Մասնագետ ասելով նկատի չունեմ համապատասխան դիպլոմ ունեցող, բայց ոչինչ չհասկացող. այդպիսիք մեր երկրում առատ են։ Մասնագետ ասելով նկատի ունեմ օրինակ՝ դոկտոր Ֆաուչիին։
3 ապր 2020, 0:45
Three weeks ago, Conrad Buchanan was a healthy, vivacious Florida DJ who loved dancing with his daughter.
But on March 14, the 39-year-old started feeling sick. His wife Nicole tried to get him tested for coronavirus, but was denied.
"We couldn't get him tested. I fought and fought and fought," she said.
"They didn't want to test him due to his age and (because) he had no underlying health issues."
By March 22, Conrad's condition had deteriorated so badly that Nicole drove him to the hospital. The young father was intubated immediately after he was dropped off.
Nicole went to park the car. She never saw her husband again.
3 ապր 2020, 0:28
Նենսի Պելոսիի այսօրվա խորհուրդը՝ «Hydrate. Wash your hands. Pray. Dance like no one is watching»։
ScottD-ի արձագանքը.
I'm tired of politicians telling us to pray everytime they let us down. Guns killing your children? Pray Water killing our citizens? Pray Economy a mess? Pray Virus killing thousands? Pray It's not working and neither is the government.
2 ապր 2020, 23:43
Հիշում եք՝ աշխարհում հիմա իշխանությունները երկու տեսակի են՝ թեստավորելու կարողություն ունեցող և ողբերգականորեն անկարող։
* * *
Գերմանիայում կառավարության կողմից պատվիրված գաղտնի հետազոտությունում, որը հայտնի է դարձել մամուլին, գնահատվում է, որ եթե թեստավորման օրական կարողությունն առաջիկա շաբաթների ընթացքում հասնի 200 հազարի, ապա, իբրև լավագույն տարբերակ, մեկ միլիոն մարդ կվարակվի և 12 հազարը կմահանան։
Ներկայում Գերմանիայում օրական փաստացի իրականացվում է շուրջ 72 հազար թեստ (մեկ միլիոն բնակչի հաշվով՝ 870 թեստ), իսկ մահացության դրույքն ամենից ցածրերից է՝ 0.5% (աշխարհում՝ 4.5%, Իտալիայում՝ 9.5%):
Բնականաբար, մեր երկրում, որում դեռ նոր են պատրաստվում օրական 400-500 թեստ իրականացնել (մեկ միլիոն բնակչի հաշվով՝ 140-170 թեստ), Գերմանիայի համեմատ իրավիճակն էապես վատ է լինելու։
Միևնույն ժամանակ, մեր երկրում նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում (ինձ հայտնի չէ՝ կոնկրետ երբ) թեստավորման օրական կարողությունը հասցնել 1500-ի (մեկ միլիոն բնակչի հաշվով՝ 500)։ Սա, իհարկե, դրական զարգացում կլինի, բայց հաշվի առնելով ակնհայտ ուշացումը՝ դրական ազդեցությունն էապես փոքր կլինի։
Միևնույն ժամանակ, մեր երկրում կա մեկ դրական հանգամանք, որը Գերմանիայիում առայժմ բացակայում է։ Դա հեռախոսի միջոցով տեղորոշումն է։ Սա, ենթադրաբար, պետք է էապես բարձրացնի կանխարգելող միջոցառումների հասցեականությունը։
* * *
Մինչ քաղաքական գործիչներն իրենց գիտելիքների սահմաններում հնարավոր բոլոր եղանակներով ձգտում են առավելարկել իրենց վերընտրվելու (վերարտադրվելու) հավանականությունը, մարդիկ մահանում են՝ այդ թվում վերարտադրվել ձգտող գործիչների ուշացած գործողությունների պատճառով։
2 ապր 2020, 2:18
Իսլանդիան լայնատարած թեստավորման համաշխարհային առաջատարներից է։ Դեռևս փետրվարի սկզբին սկսված թեստավորման շնորհիվ է նաև, որ այդ երկիրն արդյունավետորեն վերահսկում է վարակի տարածումը։
Միևնույն ժամանակ, Իսլանդիայի տվյալները ցույց են տալիս, որ վարակակիրների շուրջ 50%-ի մոտ ախտանշաններ չեն դրսևորվում։
Վերջինը նշանակում է՝ երկրում հնարավոր է՝ առկա են հարյուրավոր վարակակիրներ, որոնք ախտանշաններ չունեն, բայց տեղյակ չլինելու պատճառով վարակի ու մահվան պոտենցիալ վտանգ են ստեղծում հազարավոր ուրիշների համար։
Թե որն է այս խնդրի առաջնային լուծումը, կարծում եմ՝ հիմա նույնիսկ այն չղջիկները գիտեն, որոնք ենթադրաբար վարակի տարածման սկզբնական աղբյուրն են հանդիսացել։ Լուծումն ակնհայտ է. test, test, test։ Մնում է, որ հանրային այրերը, որոնք հանգամանքների բերումով կոչված են այդ խնդիրը լուծել, համապատասխան կազմակերպական կարողություններ իրենց մեջ բացահայտեն։
2 ապր 2020, 0:51
Guardian-ի հերթական անդրադարձը ինքնահավան հանրային այրերին. թե ինչպես է ուշացվում լայնատարած թեստավորման համակարգի ներդրումը՝ հանգեցնելով լրացուցիչ հազարավոր մահերի։
Հիշում եք, թե ԱՀԿ ղեկավարը մարտի 16-ին ինչ էր խորհուրդ տալիս. «You can’t stop this pandemic if you don’t know who is infected. We have a simple message for all countries: test, test, test»։ Բայց ինքնահավան հանրային այրերը ուշ են ընկալում և ուշացումով են արձագանքում։
* * *
Այսօր ՄԲ-ում 13 ամյա երեխա է մահացել։
1 ապր 2020, 23:59
Մեկ ամիս առաջ, մարտի 1-ի դրությամբ ԱՄՆ-ում մահվան միայն ՄԵԿ դեպք էր արձանագրվել։ Այս պահին արդեն մահացել է 4564 մարդ։
Սպիտակ տան գնահատմամբ լավագույն դեպքում ԱՄՆ-ում առաջիկա ամիսներին կմահանա 100 հազարից մինչև 240 հազար մարդ։
1 ապր 2020, 17:30
Բազում երկրներում վարակից պաշտպանության տարրական միջոցներ նույնիսկ բժիշկները չունեն: Նույնիսկ ԱՄՆ-ում են այդ միջոցները սուղ։
Bloomberg-ի այս հոդվածի՝ Hospitals Tell Doctors They’ll Be Fired If They Speak Out About Lack of Gear, վերնագիրն արդեն իսկ խոսուն է։
Ստորև բժիշկ Cornelia Griggs-ի tweet-ն է։ Նա ուղերձ է հղել իր փոքրիկներին, որ տարիներ անց կարդան։ Ուղերձ գրելու պատճառն այն է, որ ծայրահեղ վատ վիճակում գտնվող վարակակիրների հետ նա շփվում է ... նկարում երևում է, թե ինչ դիմակով է շփվում։
Cornelia Griggs @CorneliaLG
My babies are too young to read this now. And they’d barely recognize me in my gear. But if they lose me to COVID I want them to know Mommy tried really hard to do her job. #GetMePPE #NYC
5:44 PM · Mar 29, 2020 · Twitter for iPhone
31 մրտ 2020, 20:35
One Day More
31 մրտ 2020, 20:00
Վերջին դասախոսության առաջադրանքը
Հարգելի՛ ուսանողներ, հեռակա ուսուցման «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի շրջանակում անհրաժեշտ է ամրապնդել դասախոսության ընթացքում վերլուծված հետևյալ հարցերի իմացությունը.
30 մրտ 2020, 21:35
Վերջին դասախոսության առաջադրանքը
Հարգելի՛ ուսանողներ, «Արտաքին առևտրատնտեսական կապեր» դասընթացի շրջանակում անհրաժեշտ է ամրապնդել դասախոսությունների ընթացքում վերլուծված հետևյալ թեմաների իմացությունը.
30 մրտ 2020, 18:35
Պրն Թրամփի վարկանիշը բարձրանում է, բայց կարծում եմ՝ շուտով գահավիժելու է։
Փետրվարի սկզբին պրն Թրամփի գործունեությանը հավանություն էր տալիս ամերիկացիների 40%-ը, իսկ այսօր՝ 45.6%-ը (ըստ բոլոր հարցումների միջին արժեքի)։
Իսկ ըստ Գալլափի վերջին հարցման՝Թրամփին հավանություն է տալիս 49%-ը։
Այդ խնդիրն է վերլուծվում Los Angeles Times-ի այսօրվա հոդվածում։
30 մրտ 2020, 4:30
Անհավատալի (աներևակայելի) է, բայց պրն Թրամփը հայտարարեց. «So if we can hold that down, as we’re saying, to 100,000, it’s a horrible number, maybe even less, but to 100,000, so we have between 100 and 200,000, we all together have done a very good job»։
Այսինքն՝ ԱՄՆ-ի նախագահը համարում է, որ եթե ԱՄՆ-ում մահերը լինեն 100-ից 200 հազար, ապա «we all together have done a very good job»։
Չինաստանում բնակչությունը չորս անգամ ավելին է, քան ԱՄՆ-ում, ու Չինաստանում մահացել է 3,304 հոգի, այնինչ ԱՄՆ-ում այս պահին արդեն իսկ մահացել է 2,467 հոգի (CSSE at JHU)։
30 մրտ 2020, 3:51
Ինչպես բազմիցս վերջին 5 ամիսների ընթացքում նշել եմ՝ ավարտական աշխատանքների հետ կապված հարցերով հաղորդակցությունն իրականացվում է google classroom-ի միջոցով։
Դարձյալ կրկնում եմ քայլերը.
Նախ անհրաժեշտ է ունենալ google հաշիվ (պարզ ասած՝ gmail էլ-փոստի հասցե)։ Այնուհետև անհրաժեշտ է.
30 մրտ 2020, 3:08
Մարտի 7-ին ԱՄՆ-ում 402 դեպք էր արձանագրվել։ Այս պահին ԱՄՆ-ում արձանագրվել է 139,675 դեպք և 2,436 մահ (CSSE at JHU)։
30 մրտ 2020, 1:50
Իշխանությունները հիմա աշխարհում երկու տիպի են՝ թեստավորելու կարողություն ունեցող և ողբերգականորեն անկարող։
Նույնիսկ Թրամփի վարչակազմն անկարողների թվում է։ Աշխարհի ամենահարուստ երկիրը՝ լավագույն մասնագետներով ու համալսարաններով, շուրջ մեկ ամիս կորցրեց՝ աշխատող թեստ մշակելու վրա։
Առաջին ամերիկյան թեստը պատրաստ էր դեռևս հունվարի 20-ին։ Բայց փետրվարին պարզվեց, որ թեստը սխալ արդյունքներ է տալիս։ Այդ սխալի վերացումը մի քանի շաբաթ տևեց։ Արդյունքում՝ ճակատագրական մեկ ամիս կորսվեց՝ մինչ վարակը լռելյայն տարածվում էր ողջ երկրում։
Փետրվարի կեսերին որոշ երկրներ օրական մի քանի հազար թեստ էին անում, այնինչ ԱՄՆ-ի պետական լաբորատորիաները օրական մոտ 100 (հարյուր) թեստ էին անում (հսկա Ամերիկայի պետական լաբորատորիաներում օրական 100 թեստ. «Դե ե՜կ, Վարդապետ, ու մի՛ ցնորվիր»)։
Դեռևս փետրվարի վերջին պրն Թրամփն ասում էր. «Դա կանհայտանա, մի օր, ինչպես ցնորք, դա կանհայտանա»։ Երբ այլ երկրների տարբեր իմացության քաղաքական գործիչներն այդ անմիտ միտքը կրկնում էին, այնքան էլ զարմանալի չէր, հաշվի առնելով իրենց ու նաև նրանց խորհրդականների համեստ գիտելիքները։ Բայց պրն Թրամփի խորհրդականների թվում աշխարհի ամենաբանիմաց մասնագետներն են (այդ թվում դոկտոր Ֆաուչին, որի մասին այսօր գրել եմ)։ Ավաղ պրն Թրամփն արհամարհում էր բարի խորհուրդները, քանի որ կենտրոնացած էր իր անձնական քաղաքական հաշիվների վրա։ Իսկ հիմա չափազանց ուշ է վարակի մոլեգին ընթացքը կանգնեցնելու համար (CSSE at JHU)։
ԱՄՆ-ում թեստավորման խնդիրը քիչ թե շատ սկսեց կարգավորվել միայն մարտի երկրորդ կեսին։ Երեկվա դրությամբ ԱՄՆ-ում կատարվել էր 894 հազար թեստ (համեմատության համար մարտի 19-ի դրությամբ ԱՄՆ-ում կատարվել էր 104 հզ թեստ)։
30 մրտ 2020, 0:35
Փետրվարի վերջին նորօռլեանցիները տոնում էին Mardi Gras-ը։ Այսօր Նոր Օռլեանը վարակի տարածման արագությամբ աշխարհում առաջատարներից է։
Լուսանկարները՝ CNN, New York Times
30 մրտ 2020, 0:25
Վարակիչ հիվանդությունների ԱՄՆ-ի առաջատար մասնագետ Էնտոնի Ֆաուչին այսօր գնահատել է, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 հազար հոգի կարող է մահանալ։
Հաշվի առնելով, որ դոկտոր Ֆաուչին աշխատում է պրն Թրամփի լծի տակ, պետք է արժանին մատուցել Ֆաուչիին՝ մասնագիտական ճշտախոսության համար։
Անցած շաբաթվա սկզբում Թրամփը, ըստ երևույթին, կատաղած էր Ֆաուչիի վրա, քանի որ Ֆաուչին մամուլին հայտնել էր, որ այն դեղերը, որոնք պրն Թրամփը ներկայացնում է իբրև բալասան, իրականում այդպիսին չեն։
30 մրտ 2020, 0:05
Այսօր պրն Թրամփը պարծեցել է, որ մամուլի իր բրիֆինգները նույնքան մեծ լսարան ունեն, որքան «The Bachelor»-ի ֆինալները։
Մարդիկ հազարներով մահանում են, իսկ այս անձնավորությունը մտածում է իր PR-ի մասին։
29 մրտ 2020, 3:30
Մինչ այժմ երկրները բաժանվում էին զարգացածի ու զարգացողի։
Այսուհետ երկրները տարանջատվելու են այլ չափանիշով։ Մի խմբում լինելու են այն երկրները, որոնց իշխանությունները բավարար կարողություն դրսևորեցին ու կազմակերպեցին բնակչության լայնատարած թեստավորումը ու կանխեցին հազարավոր մահեր, իսկ երկրորդ խմբում լինելու են այն երկրները, որոնց իշխանությունները ողբերգականորեն անկարող գտնվեցին թեստավորում կազմակերպելու խնդրում։
Վարակվածի բուժումը կախված է նաև նրանից, թե որ փուլում է հայտնի դառնում հիվանդությունը, և հետևաբար՝ որքան են ախտահարված թոքերը։
Բացի այդ, որքան վարակված լինելը շուտ է հայտնի դառնում, այնքան քիչ թվով մարդկանց է վարակը փոխանցվում։
Ուստի՝ լայնատարած թեստավորումն առաջնային նշանակություն ունի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը պատահական չէ, որ մարտի 16-ին հանրային այրերին բացատրում էր (հույսով, որ վերջապես կգիտակցեն).
«The most effective way to prevent infections and save lives, is breaking the chains of transmission. And to do that, you must test and isolate.”
“Once again, our message is: test, test, test.»
«You cannot fight a fire blindfolded. And we cannot stop this pandemic if we don’t know who is infected.»
29 մրտ 2020, 3:00
Simulating an epidemic
29 մրտ 2020, 0:12
Նյու Յորք նահանգում մարտի 13-ին հայտնի էր 421 դեպք և 0 (զրո) մահ։ Այսօր, ընդամենը տասնվեց օր անց, հայտնի է 44635 դեպք և 535 մահ (աղբյուրը՝ NYT Covid-19 repository of data)։
Իտալիայում փետրվարի 25-ին հայտնի էր 322 դեպք։ Այսօր, մեկ ամիս անց հայտնի է 92472 դեպք և 10023 մահ (աղբյուրը՝ JHU)
28 մրտ 2020, 23:12
Այս վարակի էական առանձնահատկություններից մեկն այն է, որ վարակակիրը կարող է որևէ ախտանշան չունենալ, սակայն լինել վարակիչ։ Այդ պատճառով է, որ բնակչության լայնատարած թեստավորումն անասելի կարևոր է՝ վարակի հետագա տարածումը խոչընդոտելու համար։
Երբ հանրային այրերը (lol) տակավին մեկ ամիս առաջ ասում էին, թե ախտանշաններ չունեցողը վարակիչ չէ, ներելի էր. վարակը նոր էր, մարդիկ դեռևս տեղյակ չէին։ Բայց հիմա արդեն պետք է տեղյակ լինեն, ու թեստավորմանը պետք է տրվի առաջնային նշանակություն։
28 մրտ 2020, 20:10
Երկընտրանքը հստակ է. կա՛մ հազարավոր մարդիկ պետք է մահանան, կա՛մ բոլորը երկար ժամանակով մնան տանը։ $$2,000,000*0.03=60,000$$
Նախ՝ տանը մնալը չափազանց ցածր գին է՝ հազարավոր մահերի համեմատ։ Բացի այդ, մեկ շաբաթվա փորձը ցույց տվեց, որ օրինակ՝ կրթությունը կարելի է հաջողությամբ կազմակերպել տանից։
Միևնույն ժամանակ, մեկուսացումը պետք է շարունակվի այնքան, մինչև պատվաստանյութը մշակվի ու բոլորը պատվաստվեն, կամ էլ քանի դեռ չկա արդյունավետ դեղամիջոց։
Հազարավոր մահերից ու տանը մնալուց բացի կա երրորդ տարբերակը, բայց դա ենթադրում է արդյունավետ գործող պետական կառավարման համակարգ և իշխանության նկատմամբ հասարակության բարձր վստահություն։
Տարբերակը հետևյալն է։ Երկիր մուտք գործող ցանկացած անձ իր հաշվին մեկուսացվում է 20 օրով։ Երկրում շուրջ երկու ամսով սահմանվում են տեղաշարժի չափազանց խիստ սահմանափակումներ։ Իրականացվում է բնակչության լայնածավալ թեստավորում, որի շնորհիվ բոլոր հիվանդները վերջապես բացահայտվում են և կանխվում է հետագա տարածումը։ Երկու ամիս անց, եթե թեստավորումն արդյունավետ կազմակերպվի, նոր դեպքեր այլևս չեն լինի և երկրի ներսում տեղաշարժի սահմանափակումները հնարավոր կլինի հանել։
Դրանից հետո անհրաժեշտ կլինի կառուցել նոր տիպի տնտեսություն, որը հիմնված կլինի գիտելիքի, ոչ թե օտարերկրյա այցելուներին սպասարկելու վրա։ Դա էլ հենց կլինի նոր աշխարհում երկրի գրաված նոր դիրքը։
28 մրտ 2020, 2:22
Նոր Զելանդիայի համար վարակի տարածման մոդելավորումը ցույց է տվել, որ բնակչության տեղաշարժի խիստ սահմանափակումների դեպքում մահվան ելքով դեպքերը սակավաթիվ կլինեն։ Տեղաշարժի սահմանափակումները ենթադրում են խիստ կարանտին, փակ կրթական հաստատություններ, համատարած թեստավորում և հիվանդների մեկուսացում։ Իսկ եթե սահմանափակումներ չկիրառվեն, ապա բնակչության 89%-ը կվարակվի ու 80,000-ը կմահանան։
Սահմանափակումները պետք է պահպանվեն այնքան, քանի դեռ արդյունավետ դեղամիջոց չկա կամ բնակչությունը պատվաստված չէ։
27 մրտ 2020, 21:21
Չինաստանում գործող «սոցիալական միավորների» համակարգի մասին
Հատված Վիքիպեդիայի «Social Credit System» հոդվածից.
The social credit initiative calls for the establishments of unified record system for individuals, businesses and the government to be tracked and evaluated for trustworthiness. Initial reports suggest the system utilizes numerical score as the reward and punishment mechanism; recently conducted reports suggest there are in fact multiple different forms of social credit system experimenting at the same time. Numerical system has been implemented only in several regional pilot programs, while the nationwide regulatory method has been based primarily on blacklisting and whitelisting. The credit system is closely related to China's mass surveillance systems such as the Skynet, which incorporates facial recognition system, big data analysis technology and AI.
As of November 2019, in addition to dishonest and fraudulent financial behavior, other behavior that some cities have officially listed as negative factors of credit ratings includes playing loud music or eating in rapid transits, violating traffic rules such as jaywalking and red-light violations, making reservations at restaurants or hotels but not showing up, failing to correctly sort personal waste, fraudulently using other people's public transportation ID cards, etc; on the other hand, behavior listed as positive factors of credit ratings includes donating blood, donating to charity, volunteering for community services, and so on.
As of June 2019, according to the National Development and Reform Commission of China, 26.82 million air tickets as well as 5.96 million high-speed rail tickets have been denied to people who were deemed "untrustworthy" (on a blacklist), and 4.37 million "untrustworthy" people have chosen to fulfill their duties required by the law. In general, it takes 2–5 years to be removed from the blacklist, but early removal is also possible if the blacklisted person has done enough remedies. Certain personal information of the blacklisted people is deliberately made accessible to the society and is displayed online as well as at various public venues such as movie theaters and buses, while some cities have also banned children of "untrustworthy" residents from attending private schools and even universities. On the other hand, people with high credit ratings may receive rewards such as less waiting time at hospitals and governmental agencies, discounts at hotels, greater likelihood of receiving employment offers and so on.
27 մրտ 2020, 18:50
Մարտի 7-ին Իսպանիայում, արդեն իսկ, արձանագրվել էր 500 վարակակիր։
Չնայած դրան, մարտի 8-ին Մադրիդում կանանց պաշտպանության բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ, իսկ կուսակցություններից մեկն այս հսկա հավաքն էր կազմակերպել։
Այսօր, այս պահին Իսպանիայում, արդեն իսկ, արձանագրվել է 4,858 մահ (ըստ՝ JHU հաշվարկի)։
Մտածե՛ք այս մասին։
27 մրտ 2020, 2:45
Նյու Յորք Թայմսն այսօր հրապարակել է ինտերակտիվ մոդել, որը գնահատում է «սոցիալական տարածության» (հավաքների սահմանափակում, դպրոցների փակում, հեռավար աշխատանք) պահպանման ազդեցությունը վարակվածների ու մահացածների թվի վրա։ Մոդելի գնահատման համար կիրառված որոշ պարամետրերն են.
Մոդելը գնահատվել է ԱՄՆ-ի համար և վերաբերում է մինչև հոկտեմբեր ժամանակաշրջանին։
Ըստ մոդելի արդյունքների, եթե «սոցիալական տարածության» պահանջը պահպանվի 2 շաբաթ, ապա վարակվածները և մահացածները կլինեն 128 մլն և 1.3 մլն։ Մեկ ամիս պահպանելու դեպքում՝ 71.9 մլն և 683.6 հզ։ Երկու ամիս պահպանելու դեպքում՝ 13.9 մլն և 82.3 հզ: Երեք ամիս պահպանելու դեպքում՝ 2.3 մլն և 20.3 հզ։
Ուշադրություն։ Հարգելի՛, սիրելի՛ ուսանողներ, բնականաբար այս և բոլոր մյուս մոդելները սխալի զգալի չափ ունեն, քանի որ փոփոխականների արժեքները ճշգրիտ հայտնի չեն, և առկա են բազում այլ փոփոխականներ, որոնց ազդեցությունը հաշվի չի առնվել։ Միևնույն ժամանակ, այս և նմանատիպ մոդելները օգնում են գնահատել, թե այս կամ այն քաղաքականությունը (տվյալ դեպքում՝ «սոցիալական տարածություն» պահպանելու ժամկետը) ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ վարակի հետագա տարածման վրա։
27 մրտ 2020, 1:25
Նյու Յորքում։ Աղբյուրը՝ New York Times
27 մրտ 2020, 0:40
Մարտի 27-ի դասը։ Հարգելի՛ ուսանողներ, հաջորդ դասն այսօր 16։30-ին է.
Միացեք դասին այս հղմամբ՝ https://us04web.zoom.us/j/215726623
Դասի ID: 215 726 623
26 մրտ 2020, 14:40
Մարտի 26-ի 2-րդ դասը։ Հարգելի՛ ուսանողներ, հաջորդ դասն այսօր 16։30
Միացեք դասին այս հղմամբ՝ https://us04web.zoom.us/j/266200670
Դասի ID: 266 200 670
Քննարկելու ենք արտապատվիրման տնտեսագիտությունը. օրինակ՝ ինչպես է, որ Apple-ի iphone-ի բոլոր բաղադրամասերն արտադրում ու հեռախոսը հավաքում են ուրիշները։
25 մրտ 2020, 22:25
Ուշադրություն։ Հարգելի՛ ուսանողներ, վաղը՝ մարտի 26-ին, ժամը 12։50 «Արտաքին առևտրատնտեսական կապեր» դասընթացի շրջանակում հեռավար դաս ենք անելու zoom-ի միջոցով։
Հեռավար դասի հղումը և ID.
Միացեք դասին այս հղմամբ՝ https://us04web.zoom.us/j/868102680
Դասի ID: 868 102 680
ID-ի միջոցով դասին միանալու քայլերը.
Հեռախոսով դասին միանալիս zoom-ը ավտոմատ օգտագործում է հեռախոսի մոդելի անունը։ Խնդրում եմ՝ միանալիս գրեք ձեր անուն ազգանունը։
Խնդրում եմ՝ այս տեղեկությունը փոխանցեք համակուրսեցիներին։
25 մրտ 2020, 6:10
New Yorker-ի անդրադարձը Էստոնիային։ Հատված հոդվածից.
People vote online and use digital prescriptions; a single piece of I.D. securely stores each Estonian’s personal information, including health, tax, and police records; ... . Estonians say that only three kinds of interaction with the state require a person’s physical presence: marriage, the transfer of property, and divorce. ... . Ninety-nine per cent of households have broadband Internet connections, and the education system is a world leader in developing and using electronic technologies. In other words, the prospect of having to work, study, and shop online may not require the sort of readjustment in Estonia as many people face elsewhere.
25 մրտ 2020, 3:20
How do I know if I have coronavirus? - BBC
25 մրտ 2020, 1:50
Նվազ քան 14 օր՝ ճակատագրական որոշումներ կայացնելու համար ... Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորի հոդվածը New York Times-ում։
24 մրտ 2020, 21:15
ՄԲ կառավարությունը գնել է 3.5 մլն թեստ (վերջապես). մինչ այժմ կատարվել է 70,000 թեստ։ Ներգրավվում են շուրջ 250,000 կամավորներ։
Հուբեյ նահանգում (բնակչությունը՝ 60 մլն) գնացքները վաղվանից աշխատելու են։ Ինչպես գիտեք, նահանգը երկու ամիս խստագույն կարանտինում էր։
Իտալիայում շունը մարզվում է։
24 մրտ 2020, 18:35
Իտալացի երեխաները ստեղծագործում են
24 մրտ 2020, 18:00
«Эмилия Мюллер», автор сценария и режиссер Ивон Марсиано, Франция, 1993, в гл. роли - Вероника Варга.
24 մրտ 2020, 2:27
Ինչպես գիտեք, Հարավային Կորեայի իշխանությունների արձագանքը խիստ արդյունավետ էր։ New York Times-ի հոդվածը վերլուծում է, թե՞ ինչպես դա նրանց հաջողվեց։
Հատված հոդվածից.
South Korea is one of only two countries with large outbreaks, alongside China, to flatten the curve of new infections. And it has done so without China’s draconian restrictions on speech and movement, or economically damaging lockdowns like those in Europe and the United States.
As global deaths from the virus surge past 15,000, officials and experts worldwide are scrutinizing South Korea for lessons. And those lessons, while hardly easy, appear relatively straightforward and affordable: swift action, widespread testing and contact tracing, and critical support from citizens.
Yet other hard-hit nations did not follow South Korea’s lead. Some have began to show interest in emulating its methods — but only after the epidemic had accelerated to the point that they may not be able to control it any time soon.
* * *
Lesson 1: Intervene Fast, Before It’s a Crisis
The coronavirus is thought to have a five-day incubation period, often followed by a period of mild symptoms that could be mistaken for a cold, when the virus is highly communicable. This pattern creates a lag of a week or two before an outbreak becomes apparent. What looks like a handful of cases can be hundreds; what looks like hundreds can be thousands.
“Such characteristics of the virus render the traditional response, which emphasizes lockdown and isolation, ineffective,” said Kim Gang-lip, South Korea’s vice health minister. “Once it arrives, the old way is not effective in stopping the disease from spreading.”
Lesson 2: Test Early, Often and Safely
South Korea has conducted over 300,000 tests, for a per-capita rate more than 40 times that of the United States.
“Testing is central because that leads to early detection, it minimizes further spread and it quickly treats those found with the virus,” Kang Kyung-wha, South Korea’s foreign minister, told the BBC, calling the tests “the key behind our very low fatality rate as well.”
Lesson 3: Contact Tracing, Isolation and Surveillance
Health officials would retrace patients’ movements using security camera footage, credit card records, even GPS data from their cars and cellphones.
As the coronavirus outbreak grew too big to track patients so intensively, officials relied more on mass messaging.
South Koreans’ cellphones vibrate with emergency alerts whenever new cases are discovered in their districts. Websites and smartphone apps detail hour-by-hour, sometimes minute-by-minute, timelines of infected people’s travel — which buses they took, when and where they got on and off, even whether they were wearing masks.
24 մրտ 2020, 0:30
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մարտի 23-ի դրությամբ ընդհանուր դեպքերը՝ 332930, մահերը՝ 14510, մեկ օրվա ընթացքում մահերը՝ 1727։
23 մրտ 2020, 23:15
Սոցիալական տարածությունը բավարար չէ, անհրաժեշտ է լայնատարած թեստավորում։ Սա բոլորի համար ակնհայտ է, բայց բազմաթիվ երկրների իշխանություններ տակավին անկարող են դա կազմակերպել։
Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն էր վերջերս ասել. «You cannot fight a fire blindfolded. And we cannot stop this pandemic if we don’t know who is infected»։
23 մրտ 2020, 3:05
Yuval Noah Harari-ին կարծում եմ գիտեք՝ Sapiens հանրահայտ գրքի հեղինակը։ Առաջարկում եմ կարդալ նրա հոդվածը Financial Times-ում։
Հոդվածի մասին իմացել եմ Սև շենքում տարիներ առաջ ուսանած շնորհաշատ ուսանողներից մեկի՝ Սյուզաննա Մարտիրոսյանի շնորհիվ։
Հատված հոդվածից.
Over the past few years, irresponsible politicians have deliberately undermined trust in science, in public authorities and in the media. Now these same irresponsible politicians might be tempted to take the high road to authoritarianism, arguing that you just cannot trust the public to do the right thing.
* * *
The coronavirus epidemic is thus a major test of citizenship. In the days ahead, each one of us should choose to trust scientific data and healthcare experts over unfounded conspiracy theories and self-serving politicians. If we fail to make the right choice, we might find ourselves signing away our most precious freedoms, thinking that this is the only way to safeguard our health.
23 մրտ 2020, 0:55
Առաջարկում եմ ծանոթանալ Անգելա Մերկելի գրագետ ուղերձին։ Նա ասում է այն, ինչ յուրաքանչյուր բանական մարդ վաղուց գիտեր կամ պարտավոր էր իմանալ։ Բայց ուրախալի է, որ բացի ինքահավան ու թերտեղյակ առաջնորդներից, աշխարհում կան նաև գրագետ առաջնորդներ։
Ուշագրավ է՝ հենց առաջնորդների շահերից է բխում մարտահրավերներին գրագետ արձագանքելը, քանի որ այդ դեպքում են առավելարկում իրենց վերընտրվելու (վերարտադրվելու) հավանականությունը։ Բայց ինքնահավանությունն ու թերտեղյակությունը ոմանց դա թույլ չի տալիս անել։
22 մրտ 2020, 20:36
Երբ երեխաներին պատմում են ԱՄՆ-ի բարեմասնությունների մասին, այս (ու շատ այլ) փաստերի մասին, սովորաբար, լռում են։
1918թ-ին պրն Վիլսոնի պահանջով Կոնգրեսն ընդունեց «Խռովության օրենքը», ըստ որի՝ ԱՄՆ կառավարության գործունեության նկատմամբ ցանկացած անհամաձայնություն հայտնելը դառնում էր ծանր հանցագործություն։ Պրն Վիլսոնն անասելի նյարդայնանում էր քննադատությունից ու շուրջ 1000 քաղբանտարկյալներ դատապարտվել են «Խռովության օրենքով»։
Մարդ կարող էր մտնել սրճարան, հանդիպել սրտակից ընկերոջը ու զրույցի ընթացքում մի փոքր բողոքել իշխանության քաղաքականությունից։ Նրան սպառնում էր 5-ից մինչև 20 տարի ազատազրկում պարզապես նրա համար, որ բողոքել էր։
Այս տխրահռչակ օրենքը չեղարկվեց 1920թ-ի դեկտեմբերին։
22 մրտ 2020, 15:15
Ֆլորիդայի ծովափերից մեկը մարտի 18-ին. չքնաղ օրիորդները և պարմանիները հիանում են իրենցով։ Լուսանկարը՝ New York Times-ի։
Հատված New York Times-ի այսօրվա «Մերժողները և անհավատները» հոդվածից.
Across the United States, from Florida beaches to California mountains, casinos to national parks, legions dismissed the growing demands this past week to isolate themselves and stop congregating as the coronavirus spread through the country and shut down nearly all facets of American life.
They were the defiers and the disbelievers. They were those eager to flout authority or those afflicted with cabin fever, if not Covid-19. They were the officials crowded on the podium of the White House briefing room, doing not as they say.
* * *
For others, gathering wasn’t a choice. It was a requirement from an employer more afraid of missed revenues than of spreading viruses.
22 մրտ 2020, 2:25
Կենտրոնում նստած փայլող ճաղատով ու պոռթվող վերնաշապիկով անձնավորությունը Նիկոլա Զինգարետին է՝ Իտալիայի կառավարող կուսակցություններից մեկի քարտուղարը։ Փետրվարի վերջին այսպես էր նա անցկացնում իր վաստակաշատ երեկոները։ Այս լուսանկարը նա ինքն է հրապարակել ինստագրամում՝ հավելելով. «Հավատարիմ մնանք մեր սովորույթներին, Միլանը և Իտալիան չեն կարող կանգնել»։
Թե հիմա ինչ է կատարվում Իտալիայում (առավել ևս՝ Միլանում), կարծում եմ՝ լավ գիտեք։ Եթե հանկարծ լրացուցիչ տեղեկությունների կարիք լինի, պարզապես բացեք իտալական թերթերից մեկը, ասենք՝ Corriere Della Sera։
21 մրտ 2020, 23:45
Մոդելավորումը ցույց է տալիս, որ երկրով մեկ մարդկանց տեղաշարժի սահմանափակումը ավելի լավ արդյունք է տալիս, քան երկրի մի մասում կարանտինի սահմանումը: Մանրամասները կարող եք կարդալ Washington Post-ի հոդվածում։
Հատկապես ուշադրություն դարձրեք հոդվածի վերջաբանին. «Ավելի իրատեսական լինելու համար կետերի մի մասը պետք է վերանան»։
Ի միջի այլոց, Washington Post-ի նշանաբանն է՝ Democracy dies in darkness։ Մտածեք այդ մասին։
21 մրտ 2020, 23:30
Լոս Անջելեսն այսօր (լուսանկարը՝ Guardian-ի)
Այսօրվանից Նահանգի ողջ բնակչությունը պետք է մնա տանը, եթե դուրս գալը չափազանց անհրաժեշտ չէ։
21 մրտ 2020, 5:30
Քանի որ լայնատարած թեստավորում իրականացնելու հնարավորություն տակավին չկա, ապա խելամիտ մոտեցումը տնից դուրս չգալն է, եթե աշխատանքի գնալու, սնունդ գնելու, բժշկին այցելելու կամ այլ անձանց խնամելու վսեմ նպատակ առկա չէ։
Աշխատանքն, իհարկե, գեղեցիկ է, բայց առողջությունից թանկ չէ։ Իսկ ով աշխատում է, որովհետև այլ տարբերակ չունի. փառք ու պատիվ իրեն:
* * *
Սովետի ժամանակ ասում էին «Փառք աշխատանքին» ու գիտության թեկնածուներին (Ռուսաստանում, Բելառուսում, այլուր) ուղարկում դաշտերը՝ կարտոֆիլ հավաքելու։ Դա նկարագրվում է օրինակ՝ Ռյազանովի «Гараж» չքնաղ ֆիլմում կամ Վիսոցկու այս երգում կամ Վիքիպեդիայի այս հոդվածում։
19 մրտ 2020, 22:00
e-learning.ysu.am հարթակում հրապարակել եմ «Արտաքին առևտրատնտեսական կապեր» դասընթացի թեմաներն՝ ըստ շաբաթների բաշխված և համապատասխան հղումներով։
Կարող եք մուտք գործել e-learning.ysu.am հարթակ և գրանցվել այդ դասընթացում։
19 մրտ 2020, 4:11
Առկա ուսուցման 4-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, «Արտաքին առևտրա-տնտեսական կապեր» դասընթացի ամփոփիչ քննության հարցաշարը սա է:
* * *
Առաջիկա շաբաթվա ընթացքում խնդրում եմ ուսումնասիրեք 4-ից 7-րդ հարցերը։
4-րդ և 5-րդ հարցերը «Արտաքին առևտուր» բաժնի «2.2. Ռիկարդոյի մոդելի ընդլայնումը» դասախոսության «Ապրանքների կոնտինուում 1 × 2 × ∞» բաժինն է (էջ 32-39)։
6-րդ և 7-րդ հարցերը «Արտաքին առևտուր» բաժնի «11. Լեոնտևի պարադոքսը և Հեքշեր-Օհլին-Վանեկի մոդելը» դասախոսության «Հեքշեր-Օհլին-Վանեկի (ՀՕՎ) մոդելը» և «Լեոնտևի պարադոքսի Լիմերի մեկնաբանությունը» բաժիններն են (էջ 158-164)։
19 մրտ 2020, 1:11
Ճապոնական favipiravir դեղի կլինիկական փորձարկումը Չինաստանում խոստումնալից արդյունք է տվել։ Առանց դեղամիջոցի կիրառման ինքնաբուժվելու մեդիան տևողությունը 11 օր է, այնինչ favipiravir-ի կիրառման դեպքում բուժման մեդիան տևողությունը 4 օր է։ Ծանր հիվանդների դեպքում, սակայն, favipiravir-ի արդյունավետությունը ցածր է։ Մանրամասները՝ այստեղ։
Հիմա միմյանցից տարածություն պահեք, որ հետո որքան ուզեք մոտենաք։
18 մրտ 2020, 5:30
Հիմա միմյանցից տարածություն պահեք, որ հետո որքան ուզեք մոտենաք։
Իրավիճակը չափազանց լուրջ է։ Անլուրջ վերաբերմունք քարոզողները, լավագույն դեպքում, անգիտության մեջ են։
Մնացեք տանը: Դուրս մի եկեք, մի վարակեք ու մի վարակվեք։ Ո՞վ է վարակված, հայտնի չէ։ Արտաքին նշանները դրսևորվում են 2 շաբաթում, ու այդ ընթացքում վարակն անարգել տարածվում է։
Մտածեք այդ մասին հիմա։ Հետո ուշ է լինելու։
18 մրտ 2020, 5:25
Ընդհանրապես, եթե որևէ վարակի R0=2, ապա տարածումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության կեսին։ Իսկ եթե R0=3, ապա անհրաժեշտ է պատվաստել բնակչության երկու երրորդին։
Կարծում եմ՝ վաղուց գիտեք, որ R0 վերարտադրության դրույքն է, այսինքն՝ մեկը քանիսին է վարակում։
Տարածումը կանգնեցնել ասելով նկատի ունեմ R0 իջեցնել 1-ից ներքև։ Ցանկացած վարակ տարածվում է, եթե R0>1։
18 մրտ 2020, 4:12
Ուշադրություն։ Սույն գրառման մեջ առկա է հաստ գրքի լուսանկար։ Կյանքում որևէ գիրք չկարդացած պարմանու մոտ այսքան հաստ գրքի լուսանկարը կարող է խուճապի զգացում հարուցել։ Գիրք չկարդացած անձանց «խստորեն խորհուրդ» եմ տալիս չնայել։
Հ.Գ. Եթե այդ պարմանին իմանար, թե այս գրքի մեջ ինչե՜ր են գրած, վաղուց էր կարդացել։
18 մրտ 2020, 3:42
Ուշադրություն։ Սույն գրառման մեջ առկա է կեռասի ծաղկած ծառի լուսանկար։ Հնարավոր է՝ այդ ծաղիկներն արդեն թափվել են։ Այդ հանգամանքը մելամաղձոտ անձանց մոտ կարող է խուճապի զգացում հարուցել։ Մտքով անչափահաս անձանց «խստորեն խորհուրդ» եմ տալիս չնայել։
18 մրտ 2020, 3:40
Նեյլ Ֆերգյուսոնի հետազոտական թիմի վերջին հետազոտությունը պարոնայք Թրամփի ու Ջոնսոնի վրա մեծ տպավորություն է թողել։
Պրն Թրամփն ամիսներ շարունակ վտանգը թերագնահատում ու «խաբեություն» էր անվանում, և ահա երեկ այս անձնավորությունը տեղաշարժի և հավաքների սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ-ում, իսկ այսօր հայտարարել է. «Ես վաղուց գիտեի, որ սա համավարակի է վերածվելու»։
Պրն. Ջոնսոնը (ՄԲ վարչապետը), ի տարբերություն իր շատ սիրելի Թրամփի, վտանգը երբեք չի թերագնահատել։ Հակառակը, նա միշտ անկեղծորեն խոստովանել է վտանգի իրական չափը։ Միևնույն ժամանակ, մինչև այսօր նա համարում էր, որ անհրաժեշտ է ազգովի հիվանդանալ, որ ազգովի իմունիտետ ձեռք բերեն։ Նրա համոզմամբ, մահեր շատ կլինեն, բայց դե ինքը ինչ կարող է անել, կյանքն է այդպիսին։ Իսկ այսօր պրն Ջոնսոնը հայտարարել է, թե ժամանակն է դադարեցնել բոլոր ոչ էական շփումները և խուսափել փաբերից, ակումբներից, թատրոններից, ռեստորաններից։
Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ կատարելագործվում են։ Երբեք ուշ չէ սովորել։
18 մրտ 2020, 3:20
Ուշադրություն։ Սույն գրառման մեջ առկա է մայրամուտի լուսանկար։ Օրվա ավարտը անհավասարակշիռ անձանց մոտ կարող է խուճապի զգացում հարուցել։ Մտքով անչափահաս անձանց «խստորեն խորհուրդ» եմ տալիս չնայել։
18 մրտ 2020, 2:22
Հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը պահպանվում է օդում մինչև 3 ժամ, 24 ժամ ստվարաթղթի վրա, երկուսից երեք օր պլաստիկի և չժանգոտվող պողպատի վրա։
Ուշադրություն։ Սա չի նշանակում, թե նշված ժամանակում վիրուսն անհրաժեշտաբար հանգեցնում է վարակի, թեպետ տեսականում դա հնարավոր է։
18 մրտ 2020, 1:33
Այսօր անսպասելի հայտարարություն է արել Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ըստ նրա՝ գերմանական CureVac դեղագործական ընկերությունը հնարավոր է՝ այս տարի աշնանը ունենա պատվաստանյութ։
Սա այն նույն ընկերությունն է, որը, ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ (հուսով եմ՝ տեղյակ եք), պրն Թրամփը շաբաթներ առաջ գաղտնի բանակցություններ է վարել գնելու նպատակով։
18 մրտ 2020, 0:44
Ուշադրություն։ Սույն գրառման մեջ առկա է գազազած դինոզավրի նկար։ Սրտից թույլ և մտքով անչափահաս անձանց «խստորեն խորհուրդ» եմ տալիս չնայել ու չկարդալ։
Երկրաչափական պրոգրեսիայի գումարը
Հայտնի է, որ $$b_n=b_1q^{n-1}$$ $$S_n=b_1+b_2+b_3+$$ $$+...+b_{n-1}+b_n$$ Այսինքն՝ $$S_n=b_1+b_1q+b_1q^2+$$ $$+...+b_1q^{n-2}+b_1q^{n-1}$$ Վերջինը բազմապատկենք $q$-ով $$qS_n=b_1q+b_1q^2+b_1q^3+$$ $$+...+b_1q^{n-1}+b_1q^{n}$$ Վերջինից հանենք նախավերջինը $$qS_n-S_n=b_1q^n-b_1$$ $$S_n=b_1(q^n-1)/{(q-1)}$$
Խնդիր
Մեզոզոյան դարաշրջանում ժամանակի զրոյական պահին 10 դինոզավր համակվում են կծելու անդիմադրելի ցանկությամբ։ 5 օրում յուրաքանչյուրը կծում է 2 դինոզավրուհու։ Յուրաքանչյուր կծված դինոզավրուհի իր հերթին 5 օրում կծում է 2 դինոզավրի ու այդպես շարունակ։ Կծելուց առաջանում է կծախտ, որը մահացու է 100 կծված դինոզավրից 3-ի համար։ Բայց կծախտից կարելի է խուսափել, եթե ամեն դինոզավր հանգիստ նստի իր քարանձավում։
Քանի՞ հնգօրյակ հետո կծախտով վարակված դինոզավր(ուհի)ների թիվը կանցնի հազարը, եթե ոչ ոք իր քարանձավում չնստի։
Պատասխան
$$10(2^n-1)/(2-1)>1000$$ $$2^n>101$$ $$n>log_2101$$ $$n>6.7$$
Այսինքն՝ 7-րդ հնգօրյակում (այն է՝ 6 հնգօրյակ հետո) կծախտով վարակվածների թիվը կանցնի 1000-ը։
Ուշադրություն։ Սույն խնդրի նպատակն է բարելավել կառավարչական որոշումներ ընդունելու հմտությունը։ Այն հատկապես օգտակար կարող է լինել այն անձանց, ովքեր ավելի քան 10 տարի առաջ են ավարտել դպրոցը և այդպես էլ չեն ընկալել երկրաչափական պրոգրեսիայի իմաստը։
Հ.Գ. Ով չհետևեց իմ խորհրդին ու դինոզավրի նկարից խուճապի մեջ ընկավ, հայտնում եմ՝ դինոզավրերը 66 մլն տարի առաջ ոչնչացել են։
Մանրամասները՝ շուտով
Պահպանեք սոցիալական տարածություն, ինչպես այս երիտասարդը (լուսանկարը՝ Kevin Lamarque/Reuters)
16 մրտ 2020, 22:07
Քանի որ իշխանությունը սահմանեց այդքան կարևոր արտակարգ դրությունը, ինչն ակնկալվում է՝ կնվազեցնի վարակի տարածումը, ապա կարելի է անդրադառնալ այլ թեմաների, օրինակ՝ Ջուլիա Ռոբերտսի լավագույն կատարումներից մեկին՝ «Էրին Բրոկովիչ»-ին (ռեժիսոր՝ Սթիվեն Սոդերբերգ, 2000թ.)։
16 մրտ 2020, 11:10
ՄԲ կառավարությանը ներկայացված ՆՈՐ գաղտնի փաստաթղթում, որի բովանդակությունը հայտնի է դարձել լրատվամիջոցներին, նշվում է. «ակնկալվում է, որ բնակչության մինչև 80%-ը առաջիկա 12 ամիսներին կվարակվի Covid-19-ով, և դրանց մինչև 15%-ը (7.9 մլն մարդ) հոսպիտալացման կարիք կունենա»։
Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ գնահատվել էր, որ «խելամիտ վատագույն տարբերակում» շուրջ 500 հազար բրիտանացիներ այս վարակի պատճառով մահանալու են։
16 մրտ 2020, 10:08
Կարելի է օրինակ Էկվադորից սովորել
Էկվադորում մարդկանց տեղաշարժը վաղվանից արգելվում է՝ բացառությամբ սնունդ գնելու, հիվանդանոց այցելելու, աշխատանքի գնալու, հիվանդներին և տարեցներին խնամելու նպատակների։
Էկվադորում առկա է 37 դեպք և 2 մահ։
Կիրակի օրվանից օտարերկրացիների մուտքը երկիր արգելվել է, իսկ Էկվադորի քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև այսօր օրվա վերջը։
16 մրտ 2020, 9:32
Rocket scientist կամ ядерный физик պետք չի լինել՝ գիտակցելու համար, որ երբ երկրի տարբեր մարզերում բացահայտվել են թեկուզ երկու վարակակիր, որոնք 10 օր ազատորեն տեղաշարժվել են, ապա պետք է լինեն վարակի երկու խոշոր կլաստերներ:
Յուրաքանչյուր 9-րդ դասարանցի պետք է իմանա, որ երբ երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը և առաջին անդամը 2 են, ապա $S_{10}=2046$։
Ինչպես Թրամփն էր մի քանի օր առաջ խորհուրդ տվել՝ «Think about this»։
16 մրտ 2020, 8:53
Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլուր կինոթատրոնները, գիշերային ակումբները և զվարճանքի հաստատությունները փակվելու են, իսկ ռեստորանները և սրճարանները միայն առաքման համար են աշխատելու։
Նյու Յորքի քաղաքապետը աչքիս լույսը չէ, բայց տեղին է ասել. «Վտանգն աննախադեպ է, և մենք պարտավոր ենք պատերազմի տրամաբանությամբ արձագանքել»։
16 մրտ 2020, 8:36
Այս գրաֆիկը բոլորին հայտնի է։
1918թ-ի համաճարակի ժամանակ Սենթ Լուիսի իշխանությունները արագ կողմնորոշվեցին ու ագրեսիվ սահմանափակումներ կիրառեցին, իսկ Ֆիլադելֆիայի իշխանությունները հապաղեցին։ Արդյունքում՝ Ֆիլադելֆիայի բնակչությունը բարձր գին վճարեց իշխանության դանդաղկոտության համար։
Ֆիլադելֆիայի դասն ակնհայտ է. մարդկանց տեղաշարժն անհապաղ անհրաժեշտ է սահմանափակել, իսկ հավաքույթները՝ արգելել։
Մարդիկ միշտ էլ չեն սիրում, երբ իրենց սահմանափակում են, բայց հետո, երբ գիտակցի, թե որքան կյանքեր փրկվեցին դրա արդյունքում, իշխանությանը փառք են տալու։
16 մրտ 2020, 8:15
Սա հարյուրամյակը մեկ պատահող համաճարակ է, և արձագանքը պետք է լինի համապատասխան
Համաճարակի հետագա տարածումը նվազեցնելու համար իշխանությունը պարտավոր է սահմանափակումներ կիրառել (ամեն երրորդ դասարանցի գիտի, թե ինչ է պետք անել).
Իշխանությունը գերազանց գիտի, թե ինչ է պետք անել, մնում է, որ անհապաղ անի։ Ուշ անելու գինը շատ բարձր է։
12 մրտ 2020, 1:40
ՄԲ կառավարությանը ներկայացված գաղտնի փաստաթղթում, որի բովանդակությունը հայտնի է դարձել լրատվամիջոցներին, գնահատվում է, որ «խելամիտ վատագույն տարբերակում» ՄԲ բնակչության 80%-ը կվարակվի, և շուրջ 500 հազար բրիտանացիներ կմահանան։
Rocket scientist պետք չէ լինել հաշվելու համար, թե այլ երկրներում նշյալ «խելամիտ վատագույն տարբերակը» քանի մահ է նշանակում։
12 մրտ 2020, 0:26
Օրերս հրապարակված գիտական հոդվածում նշվում է.
11 մրտ 2020, 22:40
Առցանց աշխատելու, հատկապես skype call-ի դեպքում կարևորը՝ վերևը ներկայացուցչական լինի, ներքևը ոչ ոք չի տեսնում։ Մեկ էլ ցանկալի է, որ հետևի ֆոնին գրքեր կամ պարկեշտ նկարներ լինեն. նաև ծաղիկը չի խանգարի։ Բայց խոհանոցի ֆոնը տպավորությունը գցում է։
11 մրտ 2020, 21:24
Այն, ինչ կատարվում է Իտալիայում, պետք է ահեղ զգուշացում լինի բոլոր մյուսների, այդ թվում Հայաստանի համար։ Մեկ օրվա ընթացքում հայտնի դեպքերի թիվն աճել է 2313-ով, մահերի թիվը՝ 196-ով։
11 մրտ 2020, 20:38
Րոպեներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջապես պաշտոնապես ընդունեց անառարկելի փաստը՝ Covid-19-ը համաշխարհային համաճարակ է։
11 մրտ 2020, 20:05
Covid-19-ի պատվաստանյութը և դեղամիջոցը
Թեպետ նորմալ մարդը նորմալ իրավիճակում այս երկուսի տարբերությունը հստակ կարող է ասել, բայց երբ խնդիրը վերաբերում է, թե երբ covid-19-ի պատվաստանյութը և դեղամիջոցը պատրաստ կլինեն, երբեմն առաջանում է շփոթմունք։
Պատվաստանյութը տրվում է առողջ մարդկանց, որ չհիվանդանան։ Ուստի՝ անհրաժեշտ է չափազանց վստահ լինել, որ այն անվտանգ է։ Այդ պատճառով, եթե առաջիկա մեկ (ավելի խելամիտ է՝ մեկ ու կես) տարում մշակվի պատվաստանյութ (դեռևս չեմ խոսում տարբեր երկրներում դրա փաստացի ներարկման լոգիստիկայի մասին, որն ինքնին բարդագույն խնդիր է), ապա կարելի է ասել, որ մարդկության բախտը խիստ բերեց։
Դեղը տրվում է արդեն իսկ հիվանդ մարդկանց։ Հետևաբար, երբ գրեթե հստակ է, որ մարդը պետք է մահանա, ապա ավելի լավ է՝ ինչ-որ դեղ տան, հույսով, որ չի մեռնի։ Այդ պատճառով դեղամիջոցներին ներկայացվող պահանջները շատ, էապես ավելի մեղմ են ու դրանք շուկայում ավելի շուտ կհայտնվեն։
11 մրտ 2020, 19:40
Առաջնորդման երկու մոտեցումները՝ ջայլամի ու վագրի
Որոշ երկրներում (օրինակ՝ ԱՄՆ-ում) առաջնորդներն ընտրել են վիրուսի վտանգը քողարկելու, թերագնահատելու, նվազեցնելու ռազմավարությունը։ Նրանց թվում է, թե այդ կերպ կկարողանան նվազագույնի հասցնել տնտեսական վնասը։ Այդ առաջնորդներին թվում է, թե մարդիկ այդքան խելք չունեն, որ առկա ինֆորմացիան ինքնուրույն վերլուծելով՝ գիտակցեն, որ վիրուսի տարածումն անխուսափելի է (և որ Covid-19 շատ ավելի բարձր մահացության դրույք ունի, քան սեզոնային գրիպը)։
Այլ երկրներում առաջնորդները հստակ հայտարարում են, որ բնակչության նշանակալի մասը վարակվելու է, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս նախապես հոգեբանորեն պատրաստվել համաճարակին։ Օրինակ՝ այսօր Մերկելը հայտարարել է, որ բնակչության մինչև 70% կարող է վարակվել վիրուսով։
Ընդհանուր առմամբ, պարզ է, որ երբ առկա է վիրուս, որից բնակչությունը իմունիտետ չունի, ապա բնակչության զգալի մասը պետք է վարակվի։
Սակայն վիրուսի տարածումը կանխել թեպետ հնարավոր չէ, բայց հնարավոր է դանդաղեցնել ընթացքը։ Այդ երկուսի տարբերությունը հսկայական է։
Երբ ընտանիքում չորս հոգի են ու չորսն էլ միանգամից հիվանդանում են ու ոչ ոք չկա, որ նրանց խնամի շատ ավելի վատ տարբերակ է, քան երբ հիվանդանում են հաջորդաբար ու կարողանում են մեկը մյուսին խնամել։
Երբ 10,000 հոգի հիվանդանում են երկու շաբաթում (ինչպես Իրանում ու Իտալիայում) ու առողջապահական համակարգը կաթվածահար է լինում, շատ ավելի վատ տարբերակ է, քան երբ նրանք հիվանդանում են երկու ամսում։
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հիվանդության տարածումը դանդաղեցնելու համար։ Մարդկանցից, ինչպես իրավացիորեն խորհուրդ է տալիս Նախարարը, հասնում է քիչ գրկախառնվել ու շատ լվացվել։ Բայց իշխանությունից հասնում է սահմանափակել հանրային միջոցառումները և բեռնաթափել հանրային տրանսպորտը՝ գործատուներից ու բուհերից պահանջելով բոլոր հնարավոր դեպքերում անցնել առցանց աշխատանքի ու ուսուցման։
Չեմ տեսնում, որ այդ ուղղությամբ Հայաստանում աշխատանք է կատարվում։
11 մրտ 2020, 16:45
Վաղվա դասախոսության թեման է «7. Ծավալի արտաքին էֆեկտը և արտադրության համաշխարհային տեղաբաշխումը»։ Համապատասխան նյութի նոր տարբերակը տեղադրել եմ կայքում (բոլոր էջերին նշված է՝ 2020)։ Առաջարկում եմ ուսումնասիրել։
Դասախոսության նյութերի առցանց ուսումնասիրումն արդիական է ներկա վարակաբանական իրավիճակում։
Իրավիճակն առավել սրվում է հանրային տրանսպորտի խայտառակ վիճակի պատճառով։
Հանրային տրանսպորտի ճխտված օդում վարակի ռիսկին ենթարկվելուց խուսափելու ելքն առցանց սովորելն է։
Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ համալսարանները, օրինակ՝ Հարվարդը, Կոլումբիան, Փրինսթոնը, Սթենֆորդը, Կալիֆոռնիան, անցել են առցանց ուսուցման՝ Covid-19-ի տարածումը մեղմելու համար։
16 երկրներում (այդ թվում՝ Վրաստանում) փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։
Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու պրոբլեմը պարզ է. աշխատող ծնողները բարդ իրավիճակում են հայտնվում։ Բայց բուհերի դեպքում նման խնդիր չկա։ Բացի այդ, «Բարձր տեխնոլոգիաների» նախարարություն ունեցող երկիրը պետք է տարրական առցանց դասընթացներ կազմակերպելու կարողություն ունենա։ Վերջիվերջո, 2020թ. է, ոչ թե խավար միջնադարը։
11 մրտ 2020, 15:30
Ավարտական աշխատանք և մագիստրոսական թեզ գրող հարգելի՛ ուսանողներ, իմ հետ արդյունավետ կապ պահպանելու համար առաջարկում եմ օգտվել Google Classroom հարթակից։ Classroom-ին միանալու քայլերն են.
Նախ անհրաժեշտ է ունենալ google հաշիվ (պարզ ասած՝ gmail էլ-փոստի հասցե)։ Այնուհետև անհրաժեշտ է.
10 մրտ 2020, 23:57
ԱՄՆ-ում, ինչպես հայտնի է, մահվան դատապարտվածը դատավճռի իրագործումից անմիջապես առաջ կարող է պատվիրել իր ուզած ուտելիքը։
Դատապարտյալներից մեկը պատվիրել է սուրճ և դոնաթս։ Այդ զուգակցումը ոստիկանի ստերեոտիպային պատկերացումն է ԱՄՆ-ում։
Վերջին ընթրիքի խնդրին այսօր անդրադարձել է Նյու Յորք Թայմսը: Ինչպես նշված է հոդվածում.
There was the 2007 paper “Last Words, Last Meals, and Last Stands: Agency and Individuality in the Modern Execution Process,” by Daniel LaChance of the University of Minnesota. He argued that the practice of allowing the condemned to choose a last meal — a selection then amplified by the news media — portrayed death-row inmates as “autonomous actors, endowed with agency and individuality.”
In short, he said, it helped mark them as “self-made monsters who are intrinsically different by choice.” That, in turn, helped sustain the death penalty by emphasizing the notion that they deserved it.
10 մրտ 2020, 19:25
Ռուանդայում վիրուսի որևէ դեպք չկա, բայց հարմարություններ են ստեղծվել, որ ավտոբուս նստելուց առաջ ուղևորները ձեռքերը լվանան։
ԵՊՀ-ում, փառք Աստծո, ջուր կա. օճառ, բնականաբար, չկա, բայց այն կարելի է տանել։
10 մրտ 2020, 19:00
Guardian այսօր անդրադարձել է Խաչատրյան քույրերի ողբերգական պատմությանը։
9 մրտ 2020, 23:50
Գյոթե, «Երիտասարդ Վերթերի տառապանքները», 1774թ.
8 մրտ 2020, 23:40
Ավետիս Ահարոնյան, «Մեծ ճանապարհին»
8 մրտ 2020, 20:30
Մարտի 5-6-ին Վիեննայում OPEC-ի հանդիպումն էր։ Ակնկալվում էր, որ կպայմանավորվեն նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ, այդ պատճառով շաբաթվա սկզբում նավթի գներն աճում էին: Բայց չպայմանավորվեցին, ու ներկայում բրենթի գինը 45.5 դոլ. է (շուրջ 8 դոլ. պակաս, քան մարտի 3-ին)։
OPEC: Ռուսաստանն OPEC-ի անդամ չէ։ Անդամ են 14 երկրներ, բայց կարտելի փաստացի առաջնորդը Սաուդիան Արաբիան է, մյուսներն են. Ալժիր, ԱՄԷ, Անգոլա, Գվինեա, Գաբոն, Էկվադոր, Իրան, Իրաք, Լիբիա, Նիգերիա, Կոնգո, Վենեսուելա, Քուվեյթ։ OPEC-ը արտադրում է նավթի համաշխարհային առաջարկի շուրջ 45%-ը։
Աղյուսակ: Նավթի համաշխարհային արտադրությունը 2018թ-ին (արտադրությունը մլն բարել օրական, կշիռը համաշխարհային առաջարկում, աղբյուրը՝ eia)
1.ԱՄՆ--18--18%
2.Արաբիա--12.4--12%
3.Ռուսաստան--11.4--11%
4.Կանադա--5.4--5%
5.Չինաստան--4.8--5%
6.Իրաք--4.6--5%
7.Իրան--4.5--4%
Սաուդիան Արաբիան ցանկանում էր, որ Ռուսաստանը և OPEC-ը համատեղ կրճատեն արտադրությունը, բայց Ռուսաստանը մերժեց։ 2016թ-ին Ռուսաստանը համաձայնել էր։ Այն ժամանակ նավթի գինը մոտեցել էր 25 դոլ-ին և Արաբիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին առաջարկն այլևս չընդլայնել ու գների անկումը դադարեց։ Այս անգամ, նախ գները դեռևս այդքան ցածր չեն, բայցի այդ պրն. Պուտինն իր հաշիվներն ունի։
Նավթի գների անկումից նախ և առաջ վնասվում են հյուսիս ամերիկյան արտադրողները, որոնց արտադրության ծախսերը բարձր են։ Բայց ցածր գնից շահում է պրն Թրամփը, քանի որ նախընտրական տարում բենզինի ցածր գները շահեկան են։ Շահում է նաև Սաուդիան Արաբիան, քանի որ իր ծախսերը ցածր են, ու հյուսիս ամերիկացիներին շուկայից դուրս մղելու դեպքում իր կշիռը շուկայում կընդլայնվի։
Հյուսիսային հոսք 2: Ռուսաստանը կառուցում է երկրորդ գազատարը Բալթիկ ծովով՝ Գերմանիային գազ մատակարարելու համար։ Առաջին գազատարի՝ Հյուսիսային հոսք 1-ի (շուրջ 1200 կմ, շահագործվել է 2012թ-ին) թողունակությունը 55 մլրդ մ3 է։ Երբ Հոսք 2-ը շահագործվի, ընդհանուր տարեկան թողունակությունը կդառնա 110 մլրդ մ3: Արդյունքում՝ Ռուսաստանը կձերբազատվի Ուկրաինայով անցնող գազատարից իր կախվածությունից։ Բայց ԱՄՆ շահագրգռված չէ Հյուսիսային հոսք 2-ի կառուցմամբ, հատկապես այն պատճառով, որ հեղուկ գազ է արտահանում Եվրոպա։ Այդ պատճառով անցած դեկտեմբերին պատժամիջոցներ սահմանեց գազատարը կառուցող ընկերությունների նկատմամբ, և Հոսք 2-ի շինարարությունը կանգնեց (ավարտին ընդամենը 160 կմ է մնացել)։ Ներկայում ռուսներն ինքնուրույն են փորձում ավարտել, և շինարարությունն առնվազն մեկ տարի կերկարաձգվի։ Ու ահա, նավթի գների անկմանը նպաստելով, պրն. Պուտինը պատժում է ամերիկյան արտադրողներին։
Հ.Գ. Նավթի գնի անկման հիմնական պատճառներից մեկն ավիափոխադրումների կրճատման պատճառով ավիավառելիքի պահանջարկի կրճատումն է:
8 մրտ 2020, 0:30
Այն մասին, թե ինչ է կատարվում Ուհանում:
London Review of Books, «The Word from Wuhan», Wank Xiuying, March 5, 2020.
Փոքր մեջբերում հոդվածից.
With couples confined together 24/7, ordinary marital friction soon escalates into all-out war. Domestic servants, often migrants, who went out of town over the Chinese New Year, have been unable to return to work – but someone still has to do the household chores. Men slump on the sofa playing video games or hide behind a laptop pretending to work, while still expecting three meals a day and fresh laundry. A joke went around:
Client: My wife and I have been quarantined together for 14 days and we’ve decided to get back together! I don’t want to go ahead with the divorce. Can you refund the fee?
Lawyer: 14 days ... hmmmm ... Let’s not rush it: I think we’re still in business.
7 մրտ 2020, 22:00
Ինչպես գիտեք, օրեր առաջ ԱՀԿ վերագնահատել է Covid-19-ի մահացության դրույքը և նախորդ 2%-ից բարձրացրել 3.4%:
Քանի որ սեզոնային գրիպի մահացության դրույքը 0.1% է*, ապա ԱՀԿ-ի ներկա գնահատմամբ Covid-19 շուրջ 34 անգամ ավելի մահացու է։
* 0.1% գնահատականը վերաբերում է ԱՄՆ-ին, բնականաբար, ՀՀ-ի համար նման գնահատական առկա չէ:
Կարևոր վերապահում: Մահացության դրույքը կենսաբանական հաստատուն չէ. կախված տեղից, ժամանակից, մարդկանց խմբից, միջավայրից՝ այն կարող է էապես տարբեր լինել: Բացի այդ, իրական մահացության դրույքը հնարավոր է հաշվել, երբ համաճարակն ավարտվի: Ավելին, իրական դրույքի հաշվարկման համար անհրաժեշտ է վարակվածների իրական թիվը: Այնինչ, վարակվածների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, ինքնաբուժվում է և նույնիսկ չի էլ իմանում, որ Covid-19-ով է վարակված եղել:
Ինչ վերաբերում է վերարտադրության դրույքին՝ R0-ին, ապա ընթացիկ միջին գնահատականը 2.2 է։ Այսինքն՝ յուրաքանչյուր վիրուսակիր միջինում վարակում է 2.2 հոգու: Այնինչ, սեզոնային գրիպի R0-ն 1.3 է։
Երբ R0=2.2, ապա 10 փուլում մեկ վիրուսակիրը կվարակի 2211 հոգու, իսկ երբ R0=1.3, ապա մեկ վիրուսակիրը 10 փուլում կվարակի 41 հոգու։ Տարբերությունը, կարծում եմ՝ նկատելի է։
Մահացության դրույքը Sars 10% Mers 34% Ebola 50%
6 մրտ 2020, 23:45
Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլլարիոնը» վեպը վրաց (անուղղակիորեն, նաև հայ) խորհրդային հասարակությունների ախտորոշումն է։
Դումբաձեն պատկերում է հիմնովին կոռումպացված հասարակություն. դատավորները, գյուղապետերը, ոստիկանները, արհմիության ղեկավարը, երկաթուղու, բնակշահագործման, խորտկարանի աշխատակիցները, ու ընդհանրապես վեպի գրեթե բոլոր հերոսները կա՛մ կոռումպացված են, կա՛մ՝ գող. սովորաբար, երկուսը միաժամանակ։ Իսկ լավագույն դեպքում տգետ են, ինչպես աչքի ինքնակոչ բժիշկը կամ զբոսավարը։
Բայց, որպեսզի գիրքը հաղթահարեր գրաքննությունը (ինչպես գիտեք, գիրքը հրապարակվել է 1960թ-ին Խորհրդային Վրաստանում), անհրաժեշտ էր, որ գրքի առանցքային թեման, այն է՝ վրաց հասարակության կոռումպացվածությունը, հնարավորինս շղարշվեր այլ թեմաներով, ինչպիսիք պատանեկան սիրո, հավատարմության, տղամարդկային ընկերության թեմաներն են, որ կարմիր գծով անցնում են գրքում։
Բայց Դումբաձեն այդ շղարշն էլ բավարար չի համարել ու գիրքը գրել է մանկական գրականության ու հումորային ոճով, ինչը նրան ավելին ասելու ստեղծագործական ազատություն է տվել:
Բացի այդ, գիրքը տպագրվել է Հալոցքի ժամանակաշրջանում (1956-68թթ), որոնք համեմատական ազատության տարիներ էին, երբ, նույնիսկ, Սոլժենիցինի որոշ գործեր տպագրվեցին։
Ուշադրություն։ Համանուն ֆիլմը գրքի առանցքային թեմային բացարձակապես չի անդրադառնում։ Եթե պարզապես ֆիլմն եք նայել, ապա Դումբաձեի հիմնական ուղերձին անհաղորդ եք մնացել։ Իսկ եթե ո՛չ ֆիլմն եք նայել, ո՛չ գիրքն եք կարդացել (ու ոչ էլ առաջիկա 50 տարում պատրաստվում եք կարդալ), ապա, առավել ևս, ուրախ եմ բոլոր այդպիսի չաղ ու բախտավորների համար։
Ուշադրություն։ Ինչ-որ գրել եմ, բնականաբար, գրքի իմ ընկալումն է։ Թե ուրիշներն ինչպես են այս գիրքը մեկնաբանում, բնականաբար, իրենց գործն է։
Հ.Գ. Ուշագրավ է, որ միայն ուսուցիչների վերաբերյալ է, որ Դումբաձեն որևէ բացասական բնորոշում չի կիրառել։
6 մրտ 2020, 2:00
Նոդար Դումբաձե, «Խազարուլա», կատարումը՝ Արմեն Ջիգարխանյանի:
6 մրտ 2020, 0:45
Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլլարիոնը» վեպից երկու հատված.
— Еще правее и выше, — продолжал польщенный экскурсовод, — мы видим монастырь Джвари. Монастырь построен в далеком историческом прошлом, однако он до сих пор еще не разрушился!
— А вы не знаете, когда он разрушится? — спросила Цира. Экскурсовод почувствовал подвох и промолчал. Спустя минуту он снова начал:
— С этим монастырем связана веселая и красивая легенда… Жил в монастыре монах — забыл, как его звали… Жил он отшельником, вдали от мирских сует… А когда приходилось ему бывать по делам в Мцхета, спускался он по цепи: между монастырем и Мцхета была натянута такая, знаете, железная цепь… Вот однажды спускается монах по цепи и видит: девушка дивной красоты разделась и совершенно голая купается в Мтквари и Арагви.
— Одна — в двух реках? — усомнился водитель.
— Взгляните направо, здесь эти реки сливаются.
— Дальше, дальше!
— Взглянул наш монах украдкой на голую девушку…
— Взглянул-таки, старый хрыч?! — обрадовался водитель.
— Взглянул. А в те времена, заметьте, монахам не разрешалось глядеть на голых девушек…
— Ва! Выходит, монах нарушил правила! — посочувствовал водитель.
— Да. А к чему ведет созерцание голой девушки — об этом известно каждому из вас… Закружилась голова у бедного монаха, и полетел он вниз, в реку. И утонул, — чуть не плача закончил наш гид свою веселую и красивую легенду.
— И все? — спросил водитель. Экскурсовод кивнул головой. Да-а-а… Вот так нас губят женщины, карты и вино… Еду я недавно по проспекту, вижу — ангел. Без крыльев, но ангел, ей-богу!.. Только она была не совсем голая… «Гражданка, зову, — обернись!» Обернулась… И точно, как у того монаха, помутилось у меня в глазах… Бах! — и наскочил на «Волгу»!.. Ну, конечно, инспектор тут как тут! Инспектор — это наш бог. Только бог, говорят, с неба спускается, а инспектор появляется из-под земли… Ну, что дальше было, это вам неинтересно, — закончил наш водитель свою печальную и поучительную легенду.
— Взгляните направо! — очнулся экскурсовод. — Перед нами — Светицховели!… Зодчему, который построил этот собор, по приказу царя отсекли десницу…
— Это почему же? — спросил Нестор.
— Интрига… Кто-то донес на него…
— Никак присвоил стройматериалы? — сказал водитель.
* * *
…Мы медленно идем по проспекту Руставели. Дремлющие у магазинов ночные сторожа, вскинув голову, подозрительно косятся на нас и тут же снова засыпают, Они даже не подозревают, как прекрасен ночной Тбилиси. Кругом тишина. Лишь изредка слышатся далекий скрежет колес трамвая и сонные свистки постовых милиционеров…
– Зурико!
– Что, Цира?
– Ты любишь гулять ночью?
– Люблю.
– Тебе не страшно?
– Нет. А тебе?
– Мне страшно.
– Чего же ты боишься?
– Вдруг нас… разденут?
– Меня разве только одеть могут…
– Ну, а если меня разденут?
– Тогда я закрою глаза!
– Только и всего! Хорош кавалер!
– Пожалуйста, буду смотреть на голую. Устраивает?
– Не шути, пожалуйста! Я знаю, вы, деревенские парни, сильные, но ужасные трусы!
– Я боюсь только ножа.
– И я. И револьвера тоже.
– А мышей ты не боишься?
– Боюсь!.. Зурико! Видишь? Двое мужчин! Они идут сюда!
– Вижу.
– Они пьяны. Перейдем на другую сторону.
– Стыдно!
– Перейдем, прошу тебя! – Цира крепко прижалась ко мне.
– Не глупи! Стыдно!
Мужчины остановились перед Кашветской церковью, обнялись, долго целовали друг друга. Потом один свернул вниз по улице, второй направился прямо к нам.
Мы остановились. Цира дрожала словно в лихорадке. У меня подкашивались колени. Мужчина подошел к нам вплотную, взглянул исподлобья сперва на Циру, потом на меня, засунул в карман руку и вдруг рявкнул:
– Эй, есть у тебя закурить?!
– Конечно, есть! Пожалуйста! – пролепетал я, протягивая ему пачку папирос.
– Спички!
– Пожалуйста! – Я зажег дрожащими руками спичку и поднес ее к самому носу незнакомца.
– Вчера я бросил курить, – заявил мужчина, – и с тех пор папиросу в рот не брал… И сейчас не стану курить, так просто, побалуюсь… Человек должен быть хозяином своего слова!
Он прикурил и несколько раз сильно, с наслаждением, затянулся.
– Ты куришь? – вдруг спросил он меня.
– Нет, что вы!
– Молодец! Я курил двадцать лет, а теперь бросил. И никто не заставит меня взять в рот папиросу! – сказал он, положил мои папиросы себе в карман и, пошатываясь, ушел. Мы медленно двинулись дальше.
5 մրտ 2020, 1:50
Ինչպես գիտեք, Սուպեր երեքշաբթին պատմական արդյունք տվեց. բոլորս ականատես եղանք Բայդենի հրաշապատում քաղաքական վերակենդանացմանը. 14 նահանգներից 10-ում նա հաղթեց։
Ավելին, Բլումբերգն այսօր դուրս եկավ մրցապայքարից ու իր զորակցությունը հայտնեց Բայդենին։ Իսկ Բլումբերգի զորակցությունը թանկ արժե՝ առնվազն 500 մլն դոլար, որը նա առաջիկա ամիսներին կցփնի՝ Թրամփի վերընտրությունը խաթարելու համար։
Տնտեսական ասպարեզում անցած երկու օրը պակաս ուշագրավ չէին։ Երեկ FED-ը ամբողջ 0.5 տոկոսային կետով կրճատեց դրույքը, ընդ որում, դա արեց արտահերթ նիստի միջոցով, մի բան, որը 10 տարի չէր արել։
Գծապատկերում FED դրույքը 2015-2020թթ-ին
Չնայած FED դրույքի ագրեսիվ կրճատմանը, երեկ Dow Jones-ը շուրջ 800 կետով նվազել էր։ Այսօր, սակայն, Dow Jones-ը շուրջ 1200 կետով բարձրացել է. ըստ երևույթին, Բայդեն-Բլումբերգ նորությունը ներդրողները դրական են գնահատել։
FED-ը նահանգային ռեզերվային համակարգն է, ԱՄՆ-ի կենտրոնական բանկը։
FED դրույքը միջբանկային մեկօրյա վարկերի տոկոսադրույքն է։
5 մրտ 2020, 0:55
Շեպլիի արժեքը
Լլոյդ Շեպլիի արդարացի բաշխման սկզբունքը խաղերի տեսության յուրաքանչյուր ուսանող անգիր գիտի (ինչպես գիտեք, Շեպլիին 2012թ-ին շնորհվել է Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ասպարեզում)։
* * *
Ենթադրենք՝ Նիկուլինը, Վիցինը և Մարգունովը աշխատանքից հետո տաքսիով տուն են գնում։ Երեքն էլ աշխատում են Ճշմարտության նախարարությունում, որը Հանրապետության Հրապարակի վրա է։ Երեքն էլ ապրում են նույն ուղղության վրա՝ Երիտասարդականից մինչև Գայի պողոտա։ Երեքն էլ ունեն կին, որին սիրում են*։
Յուրաքանչյուրը, երբ միայնակ օգտվում է տաքսուց, համապատասխանաբար վճարում է 600, 1000 և 1800 դրամ։ Մի գեղեցիկ օր մեր հերոսները որոշում են այսուհետ տաքսիով միասին տուն գնալ։
Որքա՞ն պետք է յուրաքանչյուրը վճարի, որ բաշխումը լինի արդարացի։
* * *
Ենթադրենք՝ Համլետը և Ռոմեոն համատեղ բիզնես ունեն և ամեն շաբաթ ստանում են 300 հզ դրամ եկամուտ։ Հայտնի է՝ եթե Համլետը միայնակ այդ բիզնեսն աներ, կստանար զրո եկամուտ, եթե Ռոմեոն միայնակ աներ, կստանար 200 հզ դրամ եկամուտ։
Համատեղ բիզնեսի արդյունքում ստացած 300 հզ դրամ եկամուտն ինչպե՞ս բաշխեն միմյանց միջև, որ արդարացի լինի։
* * *
* Քամյուի Կալիգուլայից այս հատվածը, բնականաբար, հիշում եք.
ՄՈՒՍԻՈՒՍ (մի քիչ իրեն կորցրած). - Կինս է, բայց ես սիրում եմ նրան։ (Բոլորը ծիծաղում են)։
4 մրտ 2020, 1:10
Նոդար Դումբաձե, «Ես, տատիկը, Իլիկոն և Իլլարիոնը», 1960թ.
1962թ-ին Վրաստանում նկարահանվել է համանուն ֆիլմը։
4 մրտ 2020, 0:01
Իտալիայում այսօր արձանագրված վարակի նոր դեպքերը՝ 466, նոր մահերը՝ 27: Մահերի թիվը դարձավ 79՝ անցնելով Իրանից, որում այն պաշտոնապես 77 է։ Վիրուսն արդեն արձանագրվել է Իտալիայի 20 մարզերից կեսից ավելիում։
Քանի որ Իտալիայում բոլոր մահացածները 63-ից 95 տարեկան են, հիմնական շրջանառվող վարկածն այն է, թե իտալացիների թվում մեծահասակները շատ են, այդ պատճառով էլ մահացությունը բարձր է։ Ինչը, կարծում եմ, կասկածելի բացատրություն է։
Իհարկե ճիշտ է, որ Իտալիայում կյանքի սպասվող տևողությունն աշխարհում ամենաբարձրերից է, և բնակչության 23%-ը 65-ից բարձր տարիք ունի, ինչը աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է Ճապոնիայից հետո։
Բայց Ճապոնիայում, չնայած մեծահասակների կշիռն ավելի մեծ է, վիրուսն անկառավարելի չի տարածվում (թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ)։ Բացի այդ, Իտալիայի հյուսիսը (Միլան և Վենետիկ), որտեղ վիրուսը մոլեգնում է, աշխարհի ամենահարուստ շրջաններից մեկն է՝ առաջնակարգ առողջապահական ծառայություններով։
Հետևաբար, բարձր մահացության գլխավոր պատճառը կարծում եմ՝ ոչ թե մեծահասակների մեծ կշիռն է, այլ այն, որ իշխանության համապատասխան մարմինները ժամանակին չկողմնորոշվեցին, որ վիրուսն անարգել տարածվում է երկրում։ Իսկ երբ կողմնորոշվեցին (փետրվարի 23-ին), արդեն ուշ էր։
Վերջիվերջո, պատահական չէ, որ Իտալիան Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից է։
Covid-19 դեպքեր/մահեր Չինաստան 80,152/2,945 Կորեա 5,186/34 Իտալիա 2,502/79 Իրան 2,336/77 Ճապոնիա 293/6
65-ից բարձր տարիքի անձինք (կշիռը բնակչության մեջ, %) Աշխարհ 9 Ճապոնիա 28 Իտալիա 23 Կորեա 14 Չինաստան 11 Հայաստան 11 Իրան 6
Կոռուպցիայի ընկալման համաթիվը (կարգը աշխարհում) Դանիա 1 Գերմանիա 9 Կորեա 39 Վրաստան 44 Իտալիա 51 Հայաստան 77 Չինաստան 80 Իրան 146
3 մրտ 2020, 2:15
Չինաստանն օրական արտադրում է 110 մլն դիմակ։
Ընդամենը 10 օր առաջ չինացիներն օրական արտադրում էին 70 մլն հատ, իսկ համաճարակից առաջ օրական արտադրում էին ընդամենը 20 մլն դիմակ, ինչը կազմում էր համաշխարհային արտադրության կեսը:
* * *
Այսօր նավթի գները բարձրանում են. բրենթի գինն այժմ 52.8 դոլ. է։ Մարտի 5-6-ին Վիեննայում տեղի է ունենալու OPEC-ի արտահերթ հանդիպումը, և ակնկալվում է, որ անդամ երկրները կպայմանավորվեն նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ: Այդ ակնկալիքով՝ այսօր գինն աճում է:
Այսօր աճում են նաև միջազգային ինդեքսները. Dow Jones բարձրացավ շուրջ 1300 կետով (ոմանք հիմա նապաստակի նման թռչկոտում են ուրախությունից): Մի քանի ժամից սպասվում է Մեծ յոթնյակի ֆինանսների նախարարների կոնֆերանս քոլը, ու ակնկալվում է, որ կպայմանավորվեն համատեղ ֆիսկալ ու մոնետար ընդլայնում իրականացնելու շուրջ: Այդ ակնկալիքով՝ այսօր ինդեքներն աճում են:
* * *
Մինչ այդ, մարդկային ողբերգությունը Չինաստանում, Իրանում, Իտալիայում, Կորեայում շարունակվում է:
Մեծ է հավանականությունը, որ շուրջ երկու-երեք շաբաթից վարակվածների թիվը շեշտակի կաճի ԱՄՆ-ում և Եվրոպայում: Օրինակ՝ ԱՄՆ-ում երեկ հրապարակված գենետիկական վերլուծության արդյունքները վկայում են, որ Վաշինգտոնի նահանգում վիրուսն աննկատ տարածվում է շուրջ վեց շաբաթ: Եթե այդպես է, ապա առաջիկա օրերին ԱՄՆ-ում հազարավոր նոր դեպքեր հայտնի կդառնան:
* * *
Մինչ այդ, ԱՄՆ-ում վաղը սուպեր երեքշաբթի է: 14 նահանգներում (ներառյալ՝ Կալիֆոռնիայում, Տեխասում) դեմոկրատներն իրենց թեկնածուին են ընտրելու: Հարավային Կարոլինայում երկու օր առաջ շլացուցիչ հաջողությունից հետո վաղը Բայդենը քաղաքական վերակենդանացման շանսեր ունի:
* * *
Իսկ ընդհանուր առմամբ, բոլորիս հույսը եղանակի վրա է: Հնարավոր է, որ եղանակի տաքացման հետ վիրուսը նահանջի: Այդ հույսն այնքան էլ սին չէ, քանի որ Աֆրիկայում (որտեղ տաք է) վիրուսն առայժմ հազվագյուտ է:
2 մրտ 2020, 19:30
Տոկիոյի մետրոյում այսօր, լուսանկարը՝ Reuters-ի
Իրանն այսօր լրացուցիչ խոստովանել է 523 դեպք և 12 մահ։ Իրանում ընդհանուր դեպքերը դարձան 1501, ընդհանուր մահերը՝ 66:
Չինաստան 80,026/2,912 Կորեա 4,335/26 Իտալիա 1,704/41 Իրան 1,501/66
2 մրտ 2020, 2:25
Հաջորդ դասախոսությանը կանդրադառնանք Գեյլ-Շեպլիի «Կայուն ամուսնությունների թեորեմին»։
1962թ-ին Դեյվիդ Գեյլը և Լլոյդ Շեպլին ցույց տվեցին, որ հավասար թվով աղջիկների ու տղաների դեպքում գոյություն ունի ալգորիթմ, երբ բոլորն ամուսնանում են և բոլոր ամուսնությունները կայուն են։
2012թ-ին Լլոյդ Շեպլիին շնորհվեց Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ասպարեզում։
2 մրտ 2020, 0:20
Արկադի Ավերչենկո, «Ազնվաբարո աղջիկը», 1922թ.։
1920-22թթ-ին Ավերչենկոն հանգրվանել էր Պոլսում։ Այս փոքրիկ պատմվածքն այդ շրջանից է։
1 մրտ 2020, 18:25
Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը՝ «Հայաստանի կորսված գարունը»
1 մրտ 2020, 18:10
Միխայիլ Զոշչենկո, «Հաճելի հանդիպում», 1930թ.
1 մրտ 2020, 17:00
Իրանը կամաց-կամաց բացահայտում է իրական վիճակը։ Ընթացիկ պաշտոնական թվերն են՝ 978 դեպք, 54 մահ։ Դրանով իսկ, վերջին մի քանի ժամվա ընթացքում հայտարարել են նոր 385 դեպքերի ու 11 մահերի մասին։
1 մրտ 2020, 16:55
Հենց նոր մի անեկդոտ լսեցի. «Երկու հոգի դիմակով բանկ են մտնում, բոլորը խառնվում են։ Հետո պարզվում է՝ զինված կողոպուտ է, բոլորը հանգստանում են»։
* * *
Կորոնավիրուսի տխուր ֆոնին մի ուրախ անեկդոտային պատմություն, որն իր հիշողություններում նկարագրել է մաթեմատիկոս Ուսպենսկին։
* * *
1973թ-ի Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում, որը կրում էր խոստումնալից «Մոր ու մանկան» անվանումը, տեղի էր ունենում միութենական գիտական սեմինար՝ նվիրված Կալմագորովի 70-ամյա հոբելյանին (Կալմագորովը 20-րդ դարի խոշորագույն մաթեմատիկոսներից է):
Սեմինարին մասնակցում էին, բնականաբար, Կալմագորովը, և ի թիվս այլոց՝ Մարկովը (որը ոչ պակաս հայտնի մաթեմատիկոս էր)։
Եվ ահա սեմինարի երրորդ օրը պետք է ելույթ ունենար Լեոնիդ Բասսալիգոն, որն այդ ժամանակ 32 տարեկան էր (ներկայում հայտնի մաթեմատիկոս է). թեման առնչվում էր Ֆուրյեի շարքերին։
Բասսալիգոն նոր էր սկսել խոսքը և հենց արտաբերում է «կոմպլեքս թվեր», մեկ էլ Մարկովն ընդհատում է. «Իսկ ի՞նչ է կոմպլեքս թիվը»։ Բասսալիգոն պատասխանում է՝ դա a+bi տեսքի թիվ է։ «Իսկ ի՞նչ են a ու b». շարունակում է Մարկովը։ «Իրական թվեր են». պատասխանում է Բասսալիգոն։ «Իսկ ի՞նչ է իրական թիվը». հետապնդում է Մարկովը։ Բասսալիգոյի նյարդերը տեղի են տալիս ու պատասխանում է. «Իրական թվերը իրական թվեր են»։ Մարկովը հենց դրան էր սպասում։ Նա հայտարարում է՝ քանի որ Բասսալիգոյի պատասխանն անհիմն է, ապա ելույթը չի կարող շարունակվել։
Ստիպված միջամտում է Կալմագորովը, ու Մարկովից պահանջում չխանգարել սեմինարի աշխատանքը։ Մարկովը ֆշշացնելով դուրս է գալիս ու պահանջում Երևան-Մոսկվա տոմս։
29 փտր 2020, 23:45
Արտադրության տեղաբաշխումը
Հաջորդ դասախոսությանն անդրադառնալու եմ արտադրության միջազգային տեղաբաշխմանը։ Այդ համատեքստում քննարկելու ենք պատահական իրադարձությունների դերը։ Այդպիսի վառ օրինակ է Բանգլադեշը, որը պատահական իրադարձությունների հաջող զուգորդման արդյունքում դարձավ աշխարհում հագուստի երկրորդ խոշորագույն արտադրողը։
Դասախոսությանը կանդադառնանք նաև Հայաստանում ՏՏ ոլորտի արմատավորման հանգամանքներին։
* * *
Բանգլադեշը, երբ 1971թ-ին անկախ պետություն դարձավ, աշխարհի ամենաաղքատ երկրներից էր. մեկ շնչի հաշվով ՀՆԱ ողորմելի 133 դոլ. էր։ Բանգլադեշն այսօր էլ է աղքատ. մեկ շնչի հաշվով ՀՆԱ ընդամենը 1700 դոլ. է (համեմատության համար Հայաստանում այդ ցուցանիշը ներկայում 4530 դոլ է, թեպետ Հայաստանը շատ հեռու է հարուստ լինելուց)։
Հանգամանքները 1970-ականներին այնպես դասավորվեցին, որ Բանգլադեշում արմատավորվեց տեքստիլի արտադրությունը։ Ներկայում Բանգլադեշը պատրաստի հագուստի՝ աշխարհում երկրորդ խոշորագույն արտահանողն է Չինաստանից հետո։
Հագուստի հիմնական արտահանողներն են (կշիռն աշխարհում) Չինաստանը (32%), Բանգլադեշը (6.7%), Վիետնամը (5.7%), Իտալիան (5.1%), Գերմանիան (4.9%), Հնդկաստանը (3.4%), Թուրքիան (3.2%), .............. Հայաստանը (0.04%):
Տեքստիլ արդյունաբերության հիմնավորվելը Բանգլադեշում մեծապես պայմանավորված է մի պատահական իրադարձությամբ, որը կոչվում է Բազմամանրաթելային պայմանագիր։ Այդ տափակ անունն է կրում այն էական համաձայնագիրը, որը կարգավորում էր տեքստիլի և հագուստի համաշխարհային առևտուրը 1974թ-ից մինչև 1994թ.։
1970-ականների սկզբին տեքստիլի և հագուստի արտահանումը զարգացող երկրներից (հատկապես Հարավային Կորեայից, Թայվանից, Հոնկոնգից) զգալիորեն ընդլայնվել էր, ինչը նեղում էր զարգացած երկրների (ԱՄՆ, ԵՄ) տեղական արտադրողներին։ Մրցունակ ներմուծման հեղեղից պաշտպանվելու համար Արևմուտքը նախաձեռնեց Բազմամանրաթելային համաձայնագիրը և ներմուծման քվոտաներ սահմանեց զարգացող երկրներից տեքստիլի ու հագուստի ներմուծման նկատմամբ։ Միևնույն ժամանակ, որոշ չափազանց աղքատ երկրների նկատմամբ (Բանգլադեշ, Վիետնամ, Կամբոջիա) քվոտաներ չսահմանվեցին (այդ երկրների արտահանումը, միևնույնն է, աննշան էր)։
Արդյունքում, հարավկորեական և մյուս ընկերությունները սկսեցին արտադրություններ հիմնել Բանգլադեշում, Պակիստանում, Շրի Լանկայում, Վիետնամում և այլուր, որպեսզի շրջանցեն Բազմամանրաթելային պայմանագրի քվոտաները։
Արդյունքում, 1974-94թթ-ին Բանգլադեշը, Վիետնամն ու Կամբոջիան առավելություն ունեին, քանի որ իրենց նկատմամբ քվոտաներ չէին կիրառվում։ Բազմամանրաթելային պայմանագրի գործողության դադարեցումից հետո, հատկապես 2001թ-ից հետո, երբ Չինաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, Չինաստանը դարձավ խոշորագույն արտահանողը։ Սակայն Բանգլադեշն ու Վիետնամը, այնուամենայնիվ, կարողացան պահպանել իրենց դիրքերը և հագուստի 2-րդ ու 3-րդ հիմնական արտահանողներն են։
Եվ այսպես, Բանգլադեշի դիրքը հագուստի համաշխարհային շուկայում հաջող պատահականությունների արդյունք է։ 1974թ-ին, երբ Հարավային Կորեայից արտահանման նկատմամբ սահմանափակումներ դրվեցին, Daewoo, որ հագուստի խոշոր արտադրող էր, որոշեց արտադրություն հիմնել Բանգլադեշում։ Այդ նպատակով 128 բանգլադեշցիներ վեց ամսով արտադրական պրակտիկա անցան Daewoo-ի կորեական գործարանում։ Հետագա տարիներին նրանցից ոմանք իրենց սեփական բիզնեսը հիմնեցին Բանգլադեշում։ Ներկայում Բանգլադեշում հագուստի արտադրության շուրջ 4500 ֆաբրիկաներ են գործում, որոնցում զբաղված են շուրջ 4.5 մլն բանգլադեշցիներ։
28 փտր 2020, 23:45
Covid-19-ի և սեզոնային գրիպի համեմատությունը
Մահացության դրույք։ Covid-19-ի մահացության դրույքը, այս պահին առկա տվյալներով, առնվազն 2% է, այնինչ սեզոնային գրիպի մահացության դրույքը շուրջ 0.1% է։ Պարզ լեզվով ասած՝ Covid-19 առնվազն քսան (կրկնում եմ՝ քսան) անգամ մահացու է։
Վերարտադրության դրույք։ Covid-19-ի վերարտադրության դրույքի՝ R0-ի միջին գնահատականը 2.4 է։ Այսինքն՝ վիրուսակիրը միջինում վարակում է 2.4 հոգու, յուրաքանչյուր վարակված վարակում է 2.4 հոգու և այդպես շարունակ։ Այնինչ, սեզոնային գրիպի R0-ն 1.3 է։ Տարբերությունը, մեղմ ասած, նշանակալի է։
Այսպես՝ երբ R0=2.4, ապա 10 փուլում մեկ վիրուսակիրը կվարակի 4527 հոգու, այնինչ, երբ R0=1.3, ապա մեկ վիուսակիրը 10 փուլում կվարակի 41 հոգու։ Տարբերությունը, կարծում եմ՝ նկատելի է։
Պատվաստանյութ։ Covid-19-ի պատվաստանյութը լավագույն դեպքում պատրաստ կլինի մեկ տարի անց, այնինչ սեզոնային գրիպից յուրաքանչյուր գիտակից և պատասխանատու անձնավորություն (առնվազն՝ Հայաստանում) կարող է պատվաստվել (ընդ որում՝ Հայաստանում՝ անվճար)։
28 փտր 2020, 23:40
Ըստ BBC-ի ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Իրանում Covid-19-ից մահերի թիվն առնվազն 210 է։ Մահերի պաշտոնական թիվը, սակայն, 34 է, իսկ վարակվածների պաշտոնական թիվը՝ 388։
28 փտր 2020, 2:30
Իրանը վիրուսի ճիրաններում
Թեհրանից Երևան վերջին ամսվա ընթացքում շուրջ 4 հզ ավիաուղևոր է այցելել. Երևանը 10-րդն է Իրանից ավիաուղևորների թվով։
Իրանցիների առաջին երեք ավիաուղղություններն են Ստամբուլը (46.5 հզ), Նաջաֆը Իրաքում (24.7 հզ) և Դուբայը (16.5 հզ): Իսկ Թբիլիսի և Բաքու ավիաուղևորների թիվը համապատասխանաբար եղել է 5 հզ և 4 հզ:
Թուրքիան, թեպետ իրանցիների ավիաուղևորության առաջին ուղղությունն է, առայժմ որևէ դեպքի մասին չի հայտարարել: Իրաքը հայտարարել է 6, ԱՄԷ 19 դեպքերի մասին՝ բոլորն էլ կապված Իրանի հետ:
Այս ամենի խորապատկերում, Իրանից վիրուսի արտահանման առաջին դեպքը գրանցվել է Կանադայում փետրվարի 20-ին, թեպետ այն 31-րդն է ավիաուղևորների թվով (շուրջ 750 հոգի)։ Ներկայում արդեն իսկ գրանցվել է Իրանից Կանադա վիրուսի արտահանման երեք դեպք։
Իրանից վիրուսի արտահանման երկրորդ դեպքը գրանցվել է Լիբանանում փետրվարի 21-ին: Ներկայում գրանցվել է այդպիսի երեք դեպք, թեպետ Իրանից Բեյրութ ավիաուղևորների թիվն ընդամենը 1600 է եղել (Բեյրութը 21-րդն է):
Այն, որ համեմատաբար սակավամարդ ուղղություններում (Կանադա, Լիբանան) առկա են եղել այդքան դեպքեր, թույլ է տալիս ենթադրել, որ վիրուսն Իրանում լայնորեն տարածված է:
Պաշտոնապես Իրանում դեռևս հայտարարվել է 245 դեպքերի և 26 մահերի մասին: Համեմատության համար, աշխարհում արձանագրված դեպքերի թիվը 82000 է, մահերի թիվը՝ 2800: Այսինքն՝ մահացության նաիվ դրույքն աշխարհում 3.4% է, իսկ Իրանում՝ 10.6%:
Մի՞թե Իրանում վիրուսը մուտացիայի է ենթարկվել:
Ավելի հավանական է, որ վիրուսակիրների իրական թիվը բազմակի մեծ է։ Հաշվի առնելով Չինաստանի փորձը՝ 26 մահերի դեպքում վիրուսակիրների թիվը պետք է շուրջ 1000-ի շրջանակում լինի:
* * *
Մինչ այդ, Dow Jones այսօր դարձյալ շեշտակի նվազել է, այս անգամ 1200 կետով, ինչը ինդեքսի երբևէ տեղի ունեցած ամենախոշոր անկումն է։ Ամերիկյան բաժնետոմսերը վերջին օրերին շուրջ $2 տրիլիոնի արժեք են կորցրել (Հայաստանի 150 տարվա ՀՆԱ):
Նավթի գնի անկումը, նույնպես, շարունակվում է. բրենթն այս պահին 50.87 դոլ է (փետրվարի 20-ին այն 59.31 դոլ. էր):
Հ.Գ. Երբ համաճարակն ընթացքի մեջ է, մահացության դրույքը հնարավոր չէ հաշվել, քանի որ հայտնի չէ, թե քանիսը կմահանան։ Այդ պատճառով նշել եմ, որ 3.4%-ը նաիվ գնահատական է՝ հիմնված միայն ընթացիկ տվյալների վրա։ Իսկ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախնական գնահատականի՝ այդ դրույքը 2% է։
27 փտր 2020, 0:10
1971թ-ին տիեզերագնաց Դեյվիդ Սկոտը լուսնի վրա իրականացրեց Գալիլեյին վերագրվող հռչակավոր փորձը. մուրճն ու փետուրը երկու ձեռքերից բաց թողեց ու ցուցադրեց, որ դրանք ներքև են ընկնում միևնույն ժամանակում։
26 փտր 2020, 18:40
4-րդ կուրսի հարգելի ուսանողնե՛ր, առաջարկում եմ ուսումնասիրել ընթացիկ հաշվի համաժամանակային մոդելի երկրորդ մասը (էջ 11-18), որն առնչվում է հանրային ծախսերին ու ներդրումներին։
Ինչպես գիտեք, Հայաստանի վարքը համահունչ է համաժամանակային մոդելի եզրահանգումներին, քանի որ Հայաստանը ներկայում աճի բարձր տեմպ ունեցող և արտաքին պարտավորություններ կուտակող երկրի ցցուն օրինակ է։
Հայաստան (մլրդ դոլ) ՀՆԱ 2019 13.4 ՀՆԱ մեկ շնչի հաշվով 2019 (դոլ.) 4530 Ընթացիկ հաշիվ 2017/2018 -0.3/-1.2 Կառավարության պարտք 2019 - ներքին 1.5 - արտաքին 5.3 Արտաքին 2019Q3 - ակտիվներ 5.9 - պարտավորություններ 15.4 Զուտ միջազգային ներդրումային դիրք 5.9-15.4=9.5 Միջազգային պահուստներ 2020 հունվար 2.67
26 փտր 2020, 16:55
Կանայք Թեհրանում անցած կիրակի։ Լուսանկարը՝ Financial Times-ի
Իրանի իշխանությունները մինչ այժմ հայտարարել են 19 մահերի և 139 գրանցված դեպքերի մասին։ Մահացության նման բարձր՝ 13.7% նաիվ դրույքն առնվազն կասկածելի է։ Վարակվածների իրական թիվը, ըստ երևույթին, չափվում է հազարներով։ Լավագույն դեպքում, այն պետք է առնվազն հազար լինի։ Այս մասին մանրամասն՝ վաղը։
26 փտր 2020, 16:30
ՀՀ-ԵԱՏՄ առևտուրը 2015/2019 թթ-ին (մլն. դոլ.)։
Հայաստան-Ռուսաստան Exp 226/712 Imp 991/1478 Հայաստան-Ղազախստան Exp 4.8/5.3 Imp 0.3/3 Հայաստան-Բելառուս Exp 5/18 Imp 34/50
26 փտր 2020, 16:30
Երեկ Dow Jones նվազեց 877 կետով՝ զուգորդվելով գործնականում բոլոր համաշխարհային ինդեքսների նշանակալի անկմամբ, մինչ վիրուսի տարածումը Չինաստանից դուրս ահագնանում է։
Շարունակվում է նաև նավթի գների անկումը։ Վերջին 5 օրում Բրենթ մակնիշի նավթի գինը շուրջ 5.5 դոլարով նվազել է և այս պահին 53.41 դոլար է։
26 փտր 2020, 0:10
Մարկ Շագալի «Կովն անձրևանոցով» կտավը նվիրում եմ 14 հորթերի փառավոր ծննդին։
Այդ սոցիալական ծրագրի հաջողությունը հնարավոր կլինի փաստել, եթե մինչև տարվա վերջ նշյալ 1000 տնտեսություններում առնվազն 500 հորթ ու հազարավոր գառներ ու գոճիներ ծնվեն։
25 փտր 2020, 23:15
Ծնվել է 14 հորթ, գիպ-գիպ-ուռա
Նախորդ աշնանը անասնապահությամբ զբաղվելու համար սոցիալապես անապահով 1000 (կրկնում եմ՝ հազար, ոչ թե տաս կամ քսան) ընտանիքի տրամադրվել է սոցիալական աջակցություն։
Եվ ահա, այսօր պաշտոնապես հայտարարվել է, որ փետրվարի 1-ի դրությամբ այդ տնտեսություններում ծնվել է 14 հորթ, 34 գառ, 30 գոճի:
Մաղթենք նորածիններին արևշատություն, իսկ նորատի ծննդկաններին՝ շուտ ապաշխարանք։
Հ.Գ. Նոր Զելանդիայում միջին նախրի մեծությունը շուրջ 430 կով է։ Մի՞թե 14 հորթի ծնունդը երկրի մասշտաբով հիշատակվելու արժանի է։
25 փտր 2020, 23:00
Հայկական մամուլում այսօր դարձյալ անմիտ տեղեկություններ էին հայտնվել, թե Covid-19-ի դեմ պատվաստանյութն ուր որ է պատրաստ կլինի։
Անխուսափելի իրականությունը, սակայն, այն է, որ պատվաստանյութը լավագույն դեպքում պատրաստ կլինի մեկ տարի անց։
Մինչ այդ, Իրանի առողջապահության փոխնախարարն այսօր վարակվել է կորոնավիրուսով։
25 փտր 2020, 22:33
Մինչ գլոբալ արժեթղթերի գինը գահավիժող անկում է, ամերիկյան 10-ամյա գանձապետական մուրհակների դրույքը շարունակում է նվազել և այս պահին 1.326% է, ինչը պատմական մինիմում է։
Ներդրողները կապիտալը հանում են արժեթղթերից ու դնում աշխարհի ամենավստահելի ակտիվում՝ ամերիկյան գանձապետական մուրհակներում։
Ինչպես նշել էի նախորդ գրառմամբ, երեկ համաշխարհային հարստությունը նվազել է շուրջ 1.5 տրիլիոն դոլարով։
Հ.Գ. Երբ պարտատոմսի պահանջարկն աճում է, գինը, բնականաբար, բարձրանում է։ Քանի որ պարտատոմսն ապահովում է ֆիքսված եկամուտ անվանական արժեքի նկատմամբ, ապա շուկայական արժեքի աճին զուգընթաց այդ ֆիքսված եկամուտն ավելի ու ավելի ցածր տոկոս է կազմում։ Արդյունքում՝ պարտատոմսի գինն ու եկամտաբերությունը հակադարձ են իրար։
25 փտր 2020, 22:22
1.5 տրիլիոն դոլարի կորուստ
Մինչ գլոբալ համաճարակի հավանականությունը մեծանում է, երեկ աշխարհի բորսաների ընդհանուր կորուստը կազմել է 1.5 տրլն դոլար։ Այդ թվում եվրոպական արժեթղթերի անկումը՝ 500 մլրդ դոլ, իսկ S&P 500-ի անկումը՝ 920 մլրդ դոլ։
Գահավիժող անկումը շարունակվում է նաև այսօր։ Մասնավորապես, FTSE-100-ը այսօր կորցրել է 35 մլրդ ֆունտ (այսինքն՝ Լոնդոնի արժեթղթերի բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շուկայական կապիտալիզացիան նվազել է 35 մլրդ ֆունտով)։ Ընդ որում, երեկ և ասօր FTSE-100-ի ընդհանուր կորուստը 97 մլրդ ֆունտ է։
DOW-ի այսօրվա անկումը այս պահին 600 կետի է հասել։ Երեկ անկումը 1031 կետ էր։
25 փտր 2020, 15:35
«Կյանքը հրաշալի է» (1997թ.)
Ֆիլմը չարի դեմ պայքարում չչարանալու մասին է։ Այն մասին, որ կյանքում ցանկացած իրավիճակում (նույնիսկ համակենտրոնացման ճամբարում) անհրաժեշտ է փրկել բարին։ Ֆիլմն ավելի լավին հասնելու անկոտրում կամքի մասին է։
Ռեժիսոր՝ Ռոբերտո Բենինի։ Արժանացել է 3 Օսկարի։
25 փտր 2020, 3:10
«Ամերիկայի մեծ վիհը» երկսերիանոց ֆիլմը նկարագրում է, թե ինչպես Թրամփը դարձավ նախագահ՝ օգտվելով ամերիկյան հասարակության ներքին հակասություններից։ Ի հակադրություն Թրամփի՝ Օբաման իր նախագահությունը նվիրեց այդ հակասությունների մեղմմանը։ Օբամայի ջանքերը, սակայն, մեծ հաշվով տապալվեցին։
25 փտր 2020, 1:10
Իշխանությունների դրդմամբ 1935թ-ին Ստամբուլի Բանկալթիի եկեղեցու բակում հայերն այրել են Ֆրանց Վերֆելի լուսանկարը և «Մուսա լեռան 40 օրը» վեպը։
Իշխանությունները ինչի ասես կարող են դրդել։ Բայց անել թե չանել, որոշում է ամեն մեկն անձամբ։ Սարտրը գտնում էր, որ «Մարդը դատապարտված է ազատ լինել. քանի որ հենց նրան այս աշխարհն են նետում, նա պատասխանատու է իր ամեն մի արարքի համար»։
24 փտր 2020, 2:10
Ինչպես գիտեք՝ Եվրոպական Միությունում վաճառվող բանանը չի կարող 14 սմ-ից պակաս երկարություն ունենալ։ Հավելեմ, որ այն չի կարող նաև 2.7 սմ-ից պակաս տրամագիծ ունենալ։ Երկարության սահմանափակումը չի վերաբերում Կրետեի, Լակոնիայի և Կիպրոսի բանաններին, քանի որ դրանք սովորաբար կարճ են։
24 փտր 2020, 0:45
ՀԴՄ պահանջեք, իսկ որ տալիս են՝ վերցրեք։
Բելառուսում այսօր հայրենիքի պաշտպանի օրն էին նշում։
23 փտր 2020, 23:55
Մինչ իրանցի երիտասարդները բարևի նորարական հնարքներ են կիրառում, արտգործնախարար Զարիֆն այսօր Թեհրանում ավստրիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ապավինել է դասական մեթոդին՝ նախապես կատակելով «Մի վախեցեք, ես հիվանդ չեմ»։
23 փտր 2020, 23:00
Ռայզմանի «А если это любовь?» ֆիլմը (1961թ.) Ռուսաստանում ներառված է դպրոցական ծրագրում։
Տասներորդ դասարանի երկու երիտասարդների անկեղծ զգացմունքները բախվում են ամբարտավան ու գռեհիկ շրջապատի առօրյա իրականությանը։
23 փտր 2020, 22:30
Հիանում եմ մեր հասարակության բարձր բարոյական արժանիքներով։
Տասնամյակների կեղտի ու կոռուպցիայի ու անօրինականության շրջանից հետո այսօր դարձյալ այնքան պայծառ ու տաղանդավոր ու օրինավոր երիտասարդներ կան։
Փառք ու պատիվ ձեր ծնողներին։
23 փտր 2020, 21:50
Վերջին մի քանի օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ սուբյեկտներ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ այս քննությունը ծանոթով, միջնորդությամբ, այլ հանցավոր կամ կոռուպցիոն մեթոդների կիրառմամբ չեն ստանալու։
Մարդ չհասկանալու ինչպիսի ձիրք պետք է ունենա, որ այսքան ասելուց հետո չհասկանա։
Ծանոթով վաղը կարող եք դառնալ նախարար, պատգամավոր, նախագահ, բայց այսօր այս քննությունը ծանոթով կամ ներգործության ու կոռուպցիայի ցանկացած այլ մեթոդով չեք կարող ստանալ։
23 փտր 2020, 20:20
Վերջապես իշխանությունն անսաց բանականության ձայնին։
Մնում է հուսալ, որ մեր բախտը բերել է, ու վիրուսն արդեն իսկ չի ներմուծվել։ Դա պարզ կլինի երկու շաբաթ անց, երբ վիրուսի ինկուբացիոն (գաղտնի) շրջանն ավարտվի։
Անձամբ ես գոհ եմ իշխանության արձագանքից, քանի որ սպասում էի, որ այն վաղը կեսօրին կլինի։ Բայց արի ու տես՝ մի ամբողջ 18 ժամ շուտ եղավ։ Այնքան էլ վատ չէ։
Լուսանկարում (Greg Baker | AFP | Getty Images) Պեկինի դատարկ փողոցում հեծանվորդն անցնում է Apple-ի փակ խանութի առջևով։
23 փտր 2020, 19:10
Վիրուսի տարածումը կարող եք մոդելավորել NetLogo-ի Infection մոդելի միջոցով։
23 փտր 2020, 18:10
Այսօր Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցրել են նաև Աֆղանստանն ու Պակիստանը։
23 փտր 2020, 18:00
Թուրքիան այսօր դադարեցնում է տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ (ժամը 18:00-ից ճանապարհային և երկաթուղային, ժամը 21:00-ից օդային ներգնա)։ Քուվեյթն, արդեն իսկ, դադարեցրել է ծովային և օդային հաղորդակցությունը Իրանի հետ։
Չինաստանից հետո մահերի թվով երկրորդ ծայրահեղ վիճակն այս պահին Իրանում է։
Իտալիայում դեպքերի թիվը դարձել է 132: Հյուսիսային Իտալիայում, ներառյալ՝ Միլանում, կրթական հաստատությունները մեկ շաբաթ փակ են լինելու։ Իտալիայում դեռևս պարզ չէ, թե ով է զրո վիրուսակիրը։
Հարավային Կորեայում դեպքերի թիվը 602 է:
23 փտր 2020, 16:00
BREAKING NEWS: Իրանում գտել են վիրուսից պաշտպանվելու հնարը. իրար ոտքով են բարևում։
Ինչպե՞ս բարևել՝ համբույրով, թուշիկով, ձեռքով թե ոտքով. սա է խնդիրը։
23 փտր 2020, 15:10
Իրանում վարակվածների պաշտոնական թիվը դարձավ 43, մահերի թիվը՝ 8:
Չինաստանից հետո մահերի թվով երկրորդ ծայրահեղ վիճակն այս պահին Իրանում է։
23 փտր 2020, 14:45
Թեհրանում փետրվարի 22-ին, լուսանկարը՝ Radio Farda-ի
Իրանում մահվան ելքով յոթերորդ դեպքն է արձանագրվել։ Հաշվի առնելով Չինաստանում Covid-19-ի մահացության դրույքը՝ Իրանում վարակվածների թիվը պետք է լինի առնվազն 200։ Պաշտոնապես, սակայն, հայտարարվել է 28-ի մասին։
Համալսարանները Իրանի տարբեր քաղաքներում (ներառյալ՝ Թեհրանում, Սպահանում, Ղոմում, Կազվինում, Ալբորզում) փակ կլինեն մինչև փետրվարի 29-ը։ Փակ կլինեն նաև մշակութային հաստատությունները, ներառյալ՝ կինոթատրոնները։
Իտալիայում դեպքերի թիվը գերազանցել է 100:
Հարավային Կորեայում դեպքերի թիվը հասել է 556-ի, մահերի թիվը 5-ի։
Չինաստանն այսօր արձանագրել է 648 դեպք։ Հիշում եք՝ երեկ արձանագրել էր 397 դեպք, ու մեր սիրելի առողջապահության նախարարությունը շտապել էր հայտարարել, թե Չինաստանում «դիտվում է իրավիճակի կայունացում»։ Տեսնես՝ այսօր ինչ է հապաղելու հայտարարել։
Այսպիսով՝ Չինաստանից հետո մահերի թվով երկրորդ ծայրահեղ վիճակն այս պահին Իրանում է։
Հ.Գ. Բրյուգել ավագի հայտնի կտավի ձախ կողմում մի փռչոտ խոզ գարեջրի տակառի վրա է խոյացել, ինչը խորհրդանշում է «խոզը քաշում է խցանը» ասացվածքը։ Նշանակում է՝ «անփութությունը աղետալի հետևանքներ է ունենում»։
Լավ եղեք։
23 փտր 2020, 2:45
Լուսանկարում՝ Իսրայելի քաղաքացիները պարտադիր պետք է մնան 14 օրյա կարանտինում, եթե եղել են վարակված երկրներում
Իսրայելի իշխանությունը, ինչպես միշտ, կարևորում է իր քաղաքացիների անվտանգությունը։
Թաիլանդից, Սինգապուրից, Հոնկոնգից, Մակաուից այցելուների մուտքը Իսրայել արգելվել է, իսկ այդ երկրներից եկած Իսրայելի քաղաքացիները պարտադիր պետք է մնան 14 օրյա կարանտինում։
Սա կոչվում է երկրի պատասխանատու կառավարում։
Մինչ այդ, մեր չքնաղ երկրի դեղատներում դիմակ գտնելը դժվար է։
23 փտր 2020, 2:20
«Մակաբույծը» այնպիսի մասսայականություն է ներկայում վայելում, որ երկրպագուները պաստառների տարբերակներ են առաջարկում։ Ահա դրանցից մեկը.
Հեղինակ՝ Գուստավո Կորդերո
Երկու օր առաջ «Մակաբույծի» գովազդին միացավ Թրամփը, երբ Ամերիկյան կինոակադեմիային հայհոյեց ամերիկյան ֆիլմի փոխարեն կորեական ֆիլմ ընտրելու համար։
Հ.Գ.«Քամուց քշվածները» և «Սանսեթ բուլվար», ահա՛ ծերուկ Թրամփի սիրելի ֆիլմերը։
Ի միջի այլոց, «Սանսեթ բուլվարը» Զավեն Բոյաջյանը Սարոյանի «Հայրի՛կ, դու խենթ ես»-ում թարգմանել է «Մայրամուտի ճեմուղի»։ Լավ է հնչում։
22 փտր 2020, 23:00
Թեհրանում, լուսանկարը՝ «Անադոլու»-ի
Այսօր Իրանում մահվան դեպքերն ավելացան ևս մեկով. ընդհանուր մահերի թիվը դարձավ վեց։
Բացի Լիբանանից և Կանադայից, պարզվեց՝ Իրանից վիրուսն արտահանվել է նաև ԱՄԷ (թեպետ ԱՄԷ մինչ այդ Չինաստանից արդեն ներմուծել էր վիրուսը)։
Հարավային Կորեայում դեպքերի թիվը մեկ օրվա մեջ կրկնապատկվել է՝ դառնալով 433, իսկ Իտալիայում վարակվածների թիվն անցել է 50:
Չինաստանն այսօր նոր 397 դեպք և 109 մահ է հայտարարել։ Քանի որ նոր դեպքերը համեմատաբար քիչ են, ապա մեր սիրելի առողջապահության նախարարությունն արձանագրել է, թե Չինաստանում «դիտվում է իրավիճակի կայունացում»։ Տա Աստված այդպես լինի, բայց չեմ կարծում, թե չինացիների վիճակագրությունը վստահելի է։
Ոչ պակաս չափով վստահելի չէ Իրանի վիճակագրությունը։
Հ.Գ. Բրյուգել ավագի ձկներ խորովող երիտասարդի գլխավերևում մի ձուկ է կախված։ Դա խորհրդանշում է «դա ավելին է, քան մի սատկած տառեխ» ասացվածքը, որը նշանակում է՝ «այնտեղ ավելին կա, քան դու տեղյակ ես»։
22 փտր 2020, 20:45
Բրյուգել ավագ, «Նիդերլանդական ասացվածքներ», 1559թ.
Բրուգելի հայտնի կտավը պատկերում է ավելի քան 100 ասացվածք։ Օրինակ՝ ձախ անկյունում պատի տակ, կիսախավարում ձկան խորոված անողը խորհրդանշում է «տառեխները տապակել ձկնկիթի համար» ասացվածքը, որը նշանակում է՝ «շատ բան անել, բայց քչին հասնել»։
22 փտր 2020, 14:45
Թռիչքները համաճարակից առաջ և հետո (աղբյուրը՝ Նյու Յորք Թայմս)
22 փտր 2020, 14:15
Թեհրանի Գրանդ բազարում։ Լուսանկարը՝ AlJazeera-ի
Իրանում 10 նոր դեպք է արձանագրվել, որից մեկը՝ մահվան ելքով։ Պաշտոնապես ընդհանուր դեպքերի թիվը 28 է, որից մահվան ելքով՝ 5:
Նույնիսկ պաշտոնապես հայտարարված դեպքերի թիվը բավական է, բայց պարզ է, որ իրական դեպքերը բազմապատիկ ավելին են։
Լավ եղեք։
Քամյու, «Ժանտախտը»
22 փտր 2020, 0:40
Ինչպես գիտեք՝ Իրանում կորոնավիրուսի արդեն իսկ 18 դեպք է պաշտոնապես արձանագրվել։ 18-ից 4-ը՝ մահվան ելքով։ Վիրուսի տարածման աղբյուրը Ղոմ քաղաքն է, որի բնակչությունը 1.2 մլն է։
Ղոմը շիաների սրբազան վայրերից է, ուր տարեկան 20 մլն ուխտագնաց է այցելում։ Վարակը, ինչպես հաղորդվում է, սկզբնավորվել է Ղոմի մի առևտրականից, որը պարբերաբար Չինաստան էր այցելում, և արդեն Իրանի բազմաթիվ քաղաքներ է հասել։
Գիլան նահանգում (որը Մեղրիից 560 կմ հեռավորության վրա է) այսօր 2 հոգի հոսպիտալացվել են, ևս չորսը հոսպիտալացվել են Թեհրանում։
Իրանից վիրուսն, արդեն իսկ, անցել է Լիբանան։ Իսկ Իրաքը երեկ փակել է Իրանի հետ սահմանը։
21 փտր 2020, 17:30
Կարծում եմ՝ արդեն գիտեք, որ Բլումբերգը բանավեճին անչափ թույլ արդյունք ցույց տվեց։ Այդ 78 ամյա ազապը բանավեճին ներկայացել էր զարմանալիորեն անպատրաստ և ծույլիկ աշակերտի նման կանգնել էր անկյունում՝ մինչ Ուորրենը նրան բմբլահան էր անում։
Լաս Վեգասի բանավեճին մասնակցելու իրավունք ստանալու համար Բլումբերգը շուրջ 400 մլն դոլար է ծախսել գովազդի վրա, այնինչ բանավեճին նորմալ չէր պատրաստվել։ Հայտնի խոսք կա՝ փողով ամեն ինչ կարելի է գնել, բացի սիրուց ու առողջությունից։ Բլումբերգը ցցուն ցույց տվեց, որ կա նաև երրորդը՝ հանրային արտահայտվելու ունակությունը։
Այդ ունակությամբ, սակայն, փայլեց Բութիջիչը, ինչը զարմանալի չէ, քանի որ Հարվարդն ու Օքսֆորդն ավարտած երիտասարդը, ինչ-ինչ, բայց բանավիճել պետք է իմանա։ Միևնույն ժամանակ, Բութիջիչն այնպես էր ծանրացել խեղճ Կլոբուշարի վրա, որ Բութիջիչին կարելի էր մազոխիզմի մեջ մեղադրել։
Արդյունքում՝ հաղթեց Սանդերսը, քանի որ առաջատարի իր դիրքերը մնացին անսասան. առայժմ։
19 փտր 2020, 21:30
Ութ ժամից դեմոկրատական բանավեճն է, որին առաջին անգամ մասնակցելու է Բլումբերգը։
Ըստ այսօր հրապարակված հարցման՝ առաջին տեղում վստահորեն Սանդերսն է։ Բայդենը սուզվում է, իսկ Բլումբերգը թափ է հավաքում։
19 փտր 2020, 19:30
Համաժամանակային մոդելը հուշում է, որ երկիրը հակված է հարթել սպառումը։
Սպառման հարթեցման գրավոր վաղեմի վկայություններից է Աստվածաշնչի հայտնի պատմությունը Փարավոնի երազի Հովսեփի մեկնության մասին։
Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Երազումս ինձ թւում էր, թէ կանգնած էի գետի եզերքին, եւ, իբրեւ թէ, գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում: Ապա, դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզուելի եւ մարմնով նիհար եօթը երինջներ, որոնցից աւելի զզուելին չեմ տեսել ողջ Եգիպտացիների երկրում:
Յոթը նիհար ու զզուելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին եօթը երինջներին: Նրանք թէեւ կուլ էին տալիս վերջիններիս, բայց չէր երեւում, որ նրանք սրանց կուլ են տուել. նրանց տեսքը առաջուայ պէս զզուելի էր:
Զարթնեցի ու նորից քնեցի: Դարձեալ երազում տեսայ, որ, իբրեւ թէ, մէկ ցօղունից բուսնում էին լի ու գեղեցիկ եօթը հասկեր: Նրանց կողքին բուսան բարակ, չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր, եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լի հասկերը: Երազներս պատմեցի երազահաններին, բայց ոչ մէկը չկար, որ դրանք մեկնէր ինձ»:
Յովսէփն ասաց փարաւոնին. «Եօթը գեղեցիկ երինջները եօթը տարի են նշանակում, եւ եօթը գեղեցիկ հասկերը նոյնպէս եօթը տարի են նշանակում: Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու:
Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ եօթը տարիներ: Դրանցից յետոյ կը գան սովի եօթը տարիներ, եւ կը մոռացուի երկրում եղած բերքի առատութիւնը: Սովը կը սպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանայ բերքի առատութիւնը դրան յաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու:
Արդ, թող Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ընթացքում բերքի մէկ հինգերորդ մասը հարկ վերցնեն:
Երկրի պարէնը թող պահուի Եգիպտացիների երկրի վրայ տարածուելիք սովի եօթը տարիների համար, որպէսզի երկիրը սովից չկոտորուի»:
Ծննդոցը գրվել է ոչ ուշ քան մ.թ.ա. 10-րդ դարում (Britannica: Genesis)։ Այդ ժամանակ հացահատիկային վարկի տարեկան տոկոսադրույքը 20%-ի շրջակայքում էր (Armstrong, 2012)։ Այդ դեպքում ինչո՞ւ Հովսեփը չէր առաջարկում ցորենը պարտքով տալ հարևան երկրին։ Մի՞թե պատճառն այն էր, որ նա միջազգային տնտեսագիտություն չէր անցել։ Ավելի հավանական է՝ պատճառն այն էր, որ կապիտալի միջազգային շուկան բավարար չափով զարգացած չէր, և խոշոր վարկ տալու ռիսկերը չափից ավելի մեծ էին։
19 փտր 2020, 18:20
Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Բելգիայում, Նորվեգիայում, Գերմանիայում եկամտահարկի սահմանային դրույքը 47.5%-ից 57%։ Այդ երկրների բնակչության մեծ մասը, սակայն, դրանից գոհ է։
Երրորդ աշխարհի երկրներում կոռումպացված իշխանությունները հարստահարման նմանատիպ դրույք են կիրառում (մինչև վերջերս այդպես էր նաև Հայաստանում)։ Չեմ կարծում, թե հարստահարվողներից գեթ մեկը դրանից գոհ է։
50% հարստահարումը և 50% հարկումը արտաքուստ նման են, բայց էությամբ խիստ տարբեր են։
50% հարկմամբ նշյալ երկրները բազում ծառայություններ են մատուցում իրենց քաղաքացիներին, որոնք մեկ բառով կարող ենք անվանել «Օրինականություն»։
Իսկ 50% հարստահարմամբ իշխանությունների միակ մատուցած ծառայությունն այն է, որ իր քաղաքացիների հիմնական մասին չի սպանում, այն էլ ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ, որ շարունակի հարստահարել։
19 փտր 2020, 17:40
Guardian մի չքնաղ հոդված է այսօր հրապարակել, որում հանգամանորեն բացահայտում է Բլումբերգի կերպարը։ Դժվար է այդ կերպարում գրավիչ որևէ բան գտնելը, բացի նրանից, որ նա հակադրվում է Թրամփին։
Ահա Բլումբերգի որոշ արտահայտություններ.
“I know for a fact that any self-respecting woman who walks past a construction site [and] doesn’t get a whistle will turn around and walk past again and again until she does get one.”
“I could teach anybody – even people in this room, no offense intended – to be a farmer. It’s a [process]. You dig a hole, you put a seed in, you put dirt on top, add water, up comes the corn.”
“Ninety-five percent of your murders – murderers and murder victims – fit one MO […] You can just take the description, Xerox it and pass it out to all the cops. They are male, minorities, 16 to 25. That’s true in New York, that’s true in virtually every city.”
19 փտր 2020, 17:20
4-րդ կուրսի հարգելի ուսանողնե՛ր, առաջարկում եմ ուսումնասիրել ընթացիկ հաշվի համաժամանակային մոդելը։
Ի միջի այլոց, Հայաստանի վարքը համահունչ է համաժամանակային մոդելի եզրահանգումներին, քանի որ Հայաստանը ներկայում աճի բարձր տեմպ ունեցող և արտաքին պարտավորություններ կուտակող երկրի ցցուն օրինակ է։
18 փտր 2020, 15:40
Մայքլ Բլումբերգն այսօր հնարավորություն ստացավ մասնակցել վաղվա դեմոկրատական բանավեճին (Լաս Վեգասում)։
Բլումբերգը կարծում եմ՝ վերջին իրական ուժն է, որը կարող է խաթարել Թրամփի վերընտրությունը, թեպետ Բլումբերգի անցյալն այս օրերին կրկնակոխ հետապնդում է նրան (ագրեսիվ քաղաքականություն աֆրոամերիկացիների նկատմամբ, երբ նա Նյու Յորքի քաղաքապետն էր, ու անբարեհաճ արտահայտություններ կանանց մասին)։
Ամեն դեպքում, Ջո Բայդենն անցած փուլ է, թեպետ պրն Բայդենը շարունակում է հավատալ իր քաղաքական վերակենդանացման հեռանկարին (ըստ երևույթին, հրաշքների մասին հեքիաթները 77 ամյա Բայդենի վրա վառ տպավորություն են թողել)։
Իսկ Սանդերսի ընտրությունը չափից ավելի անհավանական է ինձ թվում (թեպետ այս պահին՝ ըստ հարցումների Սանդերսն առաջին տեղում է)։
Հ.Գ. Ջո Բայդենին քաջալերող հերթական թվիթն է երեկ արել լեգենդար երգչուհի Շերը.
Cher @cher Good Today &Everyday @JoeBiden. I 4Got 4 Min. What a Good,Wise,Kind Man You Are,But I WONT Turn My Back On You Now That You’re Struggling.Many Times In My Life Ppl Said,”Shes,Untalented, Too Old For Movies,Music,The Stage. Dont Give Up Joe. “Your Head is Bloodied,But Unbowed”
14 փտր 2020, 1:10
Պոնզին և նրա հետևորդները
Այսօր դասախոսության թեման «Ընթացիկ հաշվի համաժամանակային մոդելն» էր։ Հպանցիկ անդրադարձանք Պոնզի վարքին։ Ինչպես գիտեք, Պոնզի վարքը դրսևորվում է այն դեպքում, երբ ժամանակային հորիզոնի վերջում մնում են չկատարված պարտավորություններ։
Ստորև ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Չարլզ Պոնզիի ու նրա երկու տխրահռչակ հետևորդների՝ Մավրոդիի ու Մադոֆի հանցավոր գործունեության հակիրճ պատմությունը։
Մավրոդիի մասին կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, որ 1990-ականների սկզբին ապրել է նախկին ԽՍՀՄ-ում, տեղյակ է։ Իսկ Մադոֆը 2008-9թթ-ի ճգնաժամի սիմվոլներից է։
Երկու օր առաջ, երբ այս մասին պատրաստվում էի գրել, հայտարարվեց, որ Հայաստանում ֆինանսական բուրգ ստեղծելու հանցանշաններով քրգործ է հարուցվել։ Բայց իմ գրառումը ոչ թե ֆինանսական բուրգերի հայաստանյան թզուկների, այլ համաշխարհային սրիկաների մասին է։ Եվ այսպես.
Չարլզ Պոնզի (1882 - 1949)
Լուսանկարում Պոնզին է՝ «ձիու վրա», փառքի գագաթնակետին։ Դրանից մի քանի տարի առաջ նա ԱՄՆ ոտք էր դրել մի քանի դոլարով։ Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում, ձգտելով ռոմանտիկ բնույթ հաղորդել իր արատավոր էությանը, Պոնզին ասել է, թե «Ամերիկա մտա 2.5 դոլարով և 1 մլն դոլարի հույսով, ու այդ հույսն ինձ երբեք չլքեց»։
Չարլզ Պոնզին 1920թ-ին ԱՄՆ-ում հայտնի դարձավ նրանով, որ ներդրողներին առաջարկում էր 50% եկամուտ 45 օրում կամ 100% եկամուտ 90 օրում։ Հետո պարզվեց, որ Պոնզին նոր նորդրողների միջոցներն է օգտագործում նախկին ներդրողների տոկոսները մարելու համար։ Ու քանի որ 90 օրում 100% եկամուտ ստանալու հեռանկարը շատերին էր գերում, ապա նոր ներդրողների քանակը բուրգի նման աճում էր։
Շուրջ մեկ տարի Պոնզիի բիզնեսը ծաղկում էր։ Սակայն 1920թ-ի օգոստոսին Բոստոն Փոստը սկսեց հետաքննել Պոնզիի գործունեությունը, ինչը ներդրողների մոտ խուճապ առաջացրեց։ Հասարակության վրդովմունքը ոստիկանությանը ստիպեց տեղից շարժվել և Պոնզին ձերբակալվեց։ Հետագա 14 տարիները նա անցկացրեց անազատության մեջ, իսկ ապա արտաքսվեց ԱՄՆ-ից։
Լուսանկարում դարձյալ Պոնզին է, այս անգամ՝ «էշից ընկած», բանտում։
Պոնզիի ընդհանուր գողոնը գնահատվում է առնվազն $15 մլն։ Չաղ օրերին նա իր շքեղ առանձնատանը տաքացվող լողավազան ուներ, բայց կյանքն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյում թշվառության մեջ։
Մեր ժամանակներում Պոնզի սխեմայի առավել հայտնի կիրառողներից են Բերնարդ Մադոֆը և Սերգեյ Մավրոդին։
Բերնարդ Մադոֆ (1938 -)
Նախքան 2008թ Մադոֆը (կամ «սիրելի Բերնին», ինչպես նրան կանչում էին չքնաղ երկրպագուները), ամերիկյան բոմոնդի փնտրված կավալերներից էր։ Թանկարժեք զբոսանավեր, հրավիրյալ ընթրիքներ, գիշերային արկածներ. այսպես էին անցնում «սիրելի Բերնիի» սիրառատ օրերը։
2008թ-ի դեկտեմբերին, սակայն, Մադոֆը ձերբակալվեց։ Պարզվեց՝ 20 տարի շարունակ «սիրելի Բերնին» խաբել է՝ շորթելով շուրջ 19 մլրդ դոլ.։ Երկու տասնամյակ շարունակ Մադոֆին հաջողվել էր հազարավոր մեծահարուստների հավատացնել, թե նրանց գումարները ներդրվում են իրական գործարքներում։ Այնինչ, նա գումարները պահում էր բանկային հաշվում և ձևական փոխանցումների միջոցով իրական գործարքների տպավորություն էր ստեղծում (JPMorgan բանկի այդ հաշիվը 20 տարվա ընթացքում բանկին շուրջ $483մլն օգուտ էր բերել)։
Մադոֆը բանտում.... խորհում է
81-ամյա Մադոֆը հիմա բանտում է՝ դատապարտված 150 տարվա բանտարկության։ Տղան՝ Մարկը, հոր ձերբակալությունից ուղիղ երկու տարի անց կախվեց (տասնամյակներ շարունակ նա հոր գողացած փողերով .... , բայց երբ գողոնը բացահայտվեց, հանրային պարսավանքին չդիմացավ)։
Մադոֆը բանտում.... ավլում է
Եթե Մադոֆն Ամերիկայում խաբում էր առանց աղմուկի, ապա Մավրոդին Ռուսաստանում խաբում էր լայնածավալ գովազդային արշավների ուղեկցությամբ։ Մադոֆը խաբում էր հարուստներին, Մավրոդին՝ հետխորհրդային միամիտ քաղաքացիներին։
Սերգեյ Մավրոդի (1955 - 2018)
1994թ-ին Մավրոդին Ռուսաստանում և ԽՍՀՄ փլուզումից դեռ ուշքի չեկած մյուս հանրապետություններում մրրիկ առաջացրեց՝ աննախադեպ ֆինանսական զեղծարարություն իրագործելով:
1994թ-ի փետրվարի 1-ին Մավրոդին 1000 ռուբլի անվանական արժեքով վաճառքի հանեց իր հիմնած MMM բաժնետիրական ընկերության արժեթղթերը: Մավրոդին կիրառում էր ինքնագնանշում. ոչ թե շուկան էր որոշում արժեթղթերի գինը, այլ՝ Մավրոդին։ Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի նա հայտարարում էր նոր գինը։
Մավրոդին իրականացնում էր նաև աննախադեպ գովազդային արշավ (չգիտեմ ճիշտ թե սուտ, իբր գովազդային ընկերությունում Մավրոդիին հարցրել են՝ ում է ուղղված գովազդը: «Բոլորին», - պատասխանել է նա, ապա փոքր-ինչ մտորելուց հետո ճշտել. «Բացի խելացիներից. նրանք քիչ են»)։
MMM-ի գովազդները նման էին հեռուստասերիալի, որոնք պատմում էին հասարակ բանվոր Լյոնյա Գալուբկովի, նրա տիրական կնոջ ու հանքափոր եղբոր պատմությունը։ Լյոնյան MMM-ի արժեթղթերը գնելու շնորհիվ սոված բանվորից դարձել էր Ամերիկայում շրջագայող պճնամոլ, հանդիպում էր կինոաստղերին և պատրաստվում էր տուն գնել Փարիզում (1994թ–ի հուլիսին Ելցինը հայտարարեց, թե Լյոնյան Փարիզում տուն չի գնի)։
Մավրոդին արժեթղթերի գինը յուրաքանչյուր ամիս բարձրացնում էր գրեթե 100%-ով: 1994թ-ի հուլիսի վերջին դրանց գինը հասել էր 127 հզ ռուբլու (շուրջ 60 դոլ.): Թեպետ գինը Մավրոդին էր որոշում, բայց շուկայում այդ արժեթղթերն, իսկապես, այդ գնով գնվում և վաճառվում էին։ MMM-ի արժեթղթերում ներդրողների թիվը կազմել է առնվազն 2 մլն մարդ։ Գնահատվում է, որ Մավրոդին շուրջ $100 մլն է գրպանել։
Դեռևս 1994թ-ի մարտին Մավրոդին գիտակցեց, որ արժեթղթերի փոխարեն կարող է թողարկել սովորական թղթեր (կոչվում էին «MMM տոմսեր» և արտաքուստ նման էին սովետական տասանոցներին, որոնց վրա Լենինի փոխարեն Մավրոդիի նկարն էր)։ Այդ կերպ նա դուրս եկավ ֆինանսների նախարարության վերահսկողությունից։ 1994թ-ի գարնան և ամռան ամիսներին MMM-ի տոմսերն այնպիսի հեղինակություն ունեին, որ փոխարինում էին ռուբլուն։ Դրանցով առ ու վաճառքի իրական գործարքներ էին կատարվում (փող է այն, ինչ ընդունվում է որպես փող)։
Այդ շրջանում Մավրոդին հղացավ նաև «կամավոր նվիրատվության» գաղափարը՝ իր քրեական հետապնդումը բարդացնելու նպատակով։ MMM-ի տոմսերի առքը ձևակերպվում էր իբրև ավանդատուի նվեր Մավրոդիին, որի դիմաց ավանդատուն իբրև հուշանվեր ստանում է MMM տոմս։ Իսկ տոմսերի մարումը ձևակերպվում էր իբրև Մավրոդիի կողմից ավանդատուին կամավոր նվիրատվություն։
Մավրոդին խաբում էր ցինիկաբար և հրապարակավ։ Իսկ իշխանությունները չէին կողմնորոշվում, թե ինչպես արձագանքեն։
1994թ-ի հուլիսի երկրորդ կեսին Ելցինն անձամբ քննադատեց MMM-ին, և ռուսական հեռուստաալիքները բացասական արշավ սկսեցին MMM-ի դեմ (MMM-ի ֆենոմենալ վերելքը հենց այդ հեռուստաալիքներում տեղադրված գովազդների շնորհիվ էր տեղի ունեցել, բայց այժմ իշխանությունները պատվիրել էին՝ ոչնչացրե՛ք Մավրոդիին, նա մեզ խանգարում է):
Բայց Մավրոդին խոշոր կոմբինատոր էր ու օգտվեց առիթից։ Հուլիսի վերջին արժեթղթերի գինը կրճատեց 127 անգամ՝ դարձյալ դարձնելով 1000 ռուբլի, ու հայտարարեց, թե մեղավորը իշխանություններն են։ «Իշխանություններն ընկել են MMM-ի հետևից, և ահա խնդրեմ արդյունքը՝ արժեթղթերի գինն ընկավ». հայտարարեց նա։ «Բայց Մավրոդին հանձնվողը չի։ Այսուհետ արժեթղթերի գինը ամսական ոչ թե 2, այլ 4 անգամ է բարձրանալու». խոստացավ նա։
Մավրոդիի հաշվարկը պարզ էր: Եթե իշխանություններն իրեն ձերբակալեն, ապա խաբված ավանդատուների համար ինքը կդառնա հերոս՝ մեղքը գցելով իշխանությունների վրա։
Իսկ եթե չձերբակալեն, ապա նույն խաղը կխաղա երկրորդ անգամ: Այդ օրերին Մոսկվայում MMM-ի գրասենյակների առջև բազմահազար հերթեր էին: Բոլորը շտապում էին գնել MMM-ի տոմսերը (բորսայում գինը մի քանի օրում բարձրացել էր մինչև 4-5 հզ ռուբլի)։
Իշխանությունները մի քանի օր մտածելուց հետո օգոստոսի 3-ին նրան հրավիրեցին Կառավարության ընդլայնված նիստի՝ MMM-ի հարցը քննարկելու համար։ Մավրոդին արհամարհեց հրավերը և ուղարկեց իր փաստաբանին։
Օգոստոսի 4-ին նրան ձերբակալեցին, ընդ որում, ձերբակալեցին շուքով. մինչև ատամները զինված հատուկ ջոկատայինները Մավրոդիի գրասենյակը գրավեցին օդից և ցամաքից, ինչը ցուցադրվեց հեռուստաեթերում։
Ձերբակալությանը հաջորդեց հերոսացումը։ Օգոստոսի 19-ին հազարավոր ավանդատուներ հավաքվեցին կառավարության շենքի առջև՝ պահանջելով ազատ արձակել իրենց սիրելի հերոս Մավրոդիին, որպեսզի նա վերադարձնի իրենց փողերը։ Մավրոդին արդեն հայտարարել էր, թե ձերբակալության օրը MMM-ի գրասենյակից տարել են 17 բեռնատար փող («Սիրելի ավանդատունե՛ր, ձեր փողերը իշխանությունները տարան»)։
Առ այսօր Ռուսաստանում հազարավոր մարդիկ հավատացած են, թե չարաբաստիկ իշխանություններն էին, որ խլեցին Մավրոդիից իրենց փողերը ու թույլ չտվեցին, որ Մավրոդին վերադարձնի իրենց փողերը (1994թ-ին շուրջ 50 հոգի ինքնասպանություն են գործել MMM-ի արժեթղթերի գնի անկումից հետո)։
1994թ-ի հոկտեմբերին Մավրոդին հաջողացրեց ընտրվել Պետդումայի պատգամավոր՝ ձեռք բերելով պատգամավորական անձեռնմխելիություն (մեկ տարի անց դատախազության միջնորդությամբ նրան զրկեցին պատգամավորական մանդատից): 1996թ-ին Մավրոդին հայտարարեց նախագահ դառնալու մտադրության մասին, բայց թույլ չտվեցին ընտրություններին մասնակցել։
1997թ-ից մինչև 2003թ, նախքան իր նոր ձերբակալությունը, Մավրոդին փախուստի մեջ էր (հետագայում պարզվեց, որ ամբողջ ընթացքում ապրել է Մոսկվայում՝ իրավապահների քթի տակ, չեմ կարծում, թե առանց նրանց գիտության): Ընդհատակի տարիները, սակայն, Մավրոդիի համար նույնքան բարեբեր էին։
1998թ-ին ստեղծեց նոր ֆինանսական բուրգ՝ Stock Generation: Այն վիրտուալ բորսա էր, որում գնվում և վաճառվում էին վիրտուալ ընկերությունների վիրտուալ արժեթղթեր։ Բնականաբար, գները որոշում էր Մավրոդին։ Այս անգամ նրա խաբված ավանդատուների (շուրջ 275 հզ հոգի) մեծ մասն արևմտաեվրոպացիներ ու ամերիկացիներ էին։
2003թ-ին Մավրոդիին ձերբակալեցին և 2007թ-ին վերջապես դատապարտեցին 4.5 տարի ազատազրկման և 400 դոլար տուգանքի ու պարտավորեցրին 10.5 հազար ավանդատուների վճարել շուրջ 800հզ դոլար (բնավ ոչ պատահականորեն նրան դատապարտեցին ճիշտ այնքան, որքան արդեն նստել էր, այնպես որ դատավճռի հրապարակումից հետո նա ազատ արձակվեց): Մավրոդին բողոքարկեց դատարանի որոշումը, և 400 դոլար տուգանքը հանեցին:
Նա գումարները ոչ միայն չվերադարձրեց, այլև 2011թ-ին հիմնեց նոր ֆինանսական բուրգ՝ MMM-2011: Վերջինը, ինչպես նախորդը, գործեց նաև Հայաստանում: Այն Հայաստանում խոստանում էր 75% եկամտաբերություն 30 օրում և բացեիբաց հայտարարում էր, որ MMM 2011 նախագիծը ֆինանսական բուրգ է, որի մասնակիցները կարող են ամբողջությամբ կորցնել համակարգում ներդրած գումարները։
Իշխանությունների ճնշմամբ մեկ տարի անց Մավրոդին փակեց MMM-2011։
2015թ-ին Մավրոդին հիմնեց MMM Հնդկաստանում, Չինաստանում, Բրազիլիայում, Նիգերիայում և բազմաթիվ այլ երկրներում: Մավրոդին հայտարարում էր, թե իր նպատակն է, որ մարդիկ օգնեն միմյանց այս անհոգի ու բիրտ աշխարհում, ուր տիրում է ագահությունը և փողի պաշտամունքը։
2018թ-ին 62 ամյա Մավրոդիի կյանքի թելը կտրվեց Մոսկվայի ավտոբուսի կանգառներից մեկում։
14 փտր 2020, 00:30
Բորխեսի «Գիտական ճշգրտության մասին» պատմվածքը, որին անդրադարձանք այսօր դասախոսության ընթացքում, պատկերավոր ներկայացնում է մոդելների ճանաչողական նշանակությունը։
14 փտր 2020, 00:30
ՀՀ-ում ապրանքների արտաքին առևտուրը 2019թ-ին.
ԱՄՆ-ում ապրանքների ու ծառայությունների արտաքին առևտուրը 2019թ-ին.
11 փտր 2020, 22:55
Հարգելի 66 ուսանողներ, եթե այսօր ինտենսիվորեն չեք պարապել, ապա վերահանձման արդյունքը ձեզ արդեն հայտնի է։
* * *
Մի առիթով Ֆրանկլինն ասել է, թե երկու բան կա աշխարհում որոշակի՝ մահը և հարկերը։ Կարծում եմ՝ այլ բաներ էլ կան, որ որոշակի են։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։
11 փտր 2020, 0:40
Ալեքսեյ Սավատևի չքնաղ լեկցիան մաֆիա խաղի վերջնախաղի վերաբերյալ
11 փտր 2020, 0:30
Հարգելի ուսանողնե՛ր, սիրով հայտնում եմ, որ քննությունը ստանալու համար անհրաժեշտ է քննությանը պատրաստվել։
11 փտր 2020, 0:30
Այսօր քննությունը ստացել են.
Կառավարում
Ֆինանսներ
66 ուսանողներ հնարավորություն ունեն ընդլայնել իրենց գիտելիքները։
Մարկ Ռոթկո, թիվ 1, 1954թ.
10 փտր 2020, 13:00
Այսօրվա քննությանն ընդառաջ
☑ Եթե քննությանը չեք պատրաստվել, ապա խելամիտ կլինի՝ չգաք։
☑ Հիվանդ վիճակում (կամ հիվանդության նախանշանների առկայության դեպքում. թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, կոկորդում ցավ) քննության գալն անքաղաքավարի է։
☑ Քննությանը չպատրաստվածները, անվերապահորեն, չեն ստանալու։
9 փտր 2020, 22:50
2019թ-ի կինոիրադարձությունը՝ կորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն-հոի «Մակաբույծը», որն անցած տարի շահեց Կաննի «Ոսկե ընձյուղը», իսկ այս տարի հավակնում է Օսկարի «Լավագույն ֆիլմին»։
Ֆիլմի թեմաները՝ սոցիալական արդարություն, անհավասարություն, հնարավորությունների բացակայություն։
7 փտր 2020, 1:10
Քառակուսային հավասարման լուծման մոռացված մեթոդ. Նյու Յորք Թայմսի հոդվածը։
2 փտր 2020, 21:10
Ուհանի հիվանդանոցի կառուցումը
Հանրապետական հիվանդանոցում միաժամանակ ստացիոնար բուժում կարող են ստանալ 800 հոգի։
Վաղը սպասվում է, որ Ուհանի 1000 տեղով նոր հիվանդանոցը, որի կառուցումը սկսվել է մոտ 10 օր առաջ, կբացվի։ Սև շենքի աջ թևում մի լսարան երկու ամսից ավելի ժամանակում վերանորոգեցին (անհամապատասխան որակի մասին ավելորդ է ասել)։
Մի քանի օրից Չինաստանում ևս մեկ նման հիվանդանոց կբացվի 1300 տեղով՝ դարձյալ կառուցված մի քանի օրում։
2 փտր 2020, 13:45
Շարունակելով նախորդ գրառումը
Ըստ մեկ այլ հետազոտության՝ հրապարակված հունվարի 31-ին Lancet-ում (և՛ NE Journal of Medicine-ը, և՛ Lancet-ը ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից են) գնահատվում է, որ հունվարի 25-ի դրությամբ Ուհանում վիրուսակիրների թիվը եղել է շուրջ 76 հզր։
Համեմատության համար՝ փետրվարի 2-ի դրությամբ ամբողջ աշխարհում վիրուսի հաստատված դեպքերի պաշտոնական թիվը 14 հզր է։
Ըստ այս հետազոտության՝ վիրուսի R0-ն 2.68 է, իսկ վիրուսակիրների կրկնապատկման ժամկետը՝ 6.4 օր։
2 փտր 2020, 13:20
Օրերս NE Journal of Medicine ամսագրում տպագրված հոդվածի հեղինակները, հիմնվելով Ուհանում արձանագրված կորոնավիրուսի առաջին 425 դեպքերի վրա, արձանագրում են, որ վիրուսի մարդուց մարդուն փոխանցման առաջին դեպքերը տեղի են ունեցել դեռևս 2019-ի դեկտեմբերի կեսերին։
Այնինչ Չինաստանի կառավարությունը մարդուց մարդուն փոխանցումն ընդունեց միայն 2020-ի հունվարի 21-ին։
Ըստ հոդվածի՝ վիրուսի գաղտնի (ինկուբացիոն) շրջանը 5.2 օր է, իսկ վարակվածների թվի կրկնապատկումը սկզբնական փուլում եղել է 7.4 օր։ Վիրուսի R0-ն 2.2 է, այսինքն՝ յուրաքանչյուր վիրուսակիր վարակը փոխանցում է միջինում 2.2 անձի։
Առողջ եղեք։
1 փտր 2020, 22:30
Հանրապետական սենատն առաջիկայում կարդարացնի Թրամփին՝ կոծկելով իշխանության չարաշահումն ու արդարադատության խոչընդոտումը։
Մինչ այդ, Կապիտոլիումի դիմաց Վիշտը ողբում է Պատմության թիկունքում։
Լուսանկարը՝ Մարի Կալվերտի
1 փտր 2020, 1:25
Լուսանկարում. Ֆրանսիացիները դեմ են Մակրոնի կենսաթոշակային ռեֆորմին
Եվրոստատի այսօր հրապարակված տեղեկատվությամբ Եվրատարածքում ՀՆԱ-ի աճը 2019թ-ի չորրորդ եռամսյակում կազմել է ողորմելի 0.1%։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում և Իտալիայում արձանագրվել է անկում համապատասխանաբար 0.1%-ով և 0.3%-ով։
Մինչ այդ, այսօր ՄԲ դուրս է գալիս ԵՄ-ից։ Բրիտանացիների կեսդարյա սիրախաղը եվրոպացիների հետ այսօր ֆորմալ ավարտվեց։
1 փտր 2020, 0:50
Այս նկարն այսօր հրապարակվել է img.org կայքում՝ «Կեղտը չարիք է» վերտառությամբ։
Բայց մարդու կեղտից ավելի չարիք են կեղտոտ մարդիկ. ամենակեղտոտները կոռումպացված պաշտոնյաներն են։
Տարիներ առաջ կոռումպացված պաշտոնյաներից ոմանք անկեղծորեն խոստովանում էին, որ կոռումպացված են։ Անկեղծությունը շատ եմ գնահատում, ու դրանցից այդքան էլ չէի զզվում։ Վերջին տաս տարում, սակայն, առավել ևս հիմա, համատարած հրեշտակներ են ձևանում։ Բայց ո՞վ չգիտի՝ ինչ կարգի կեղտ են։
31 հնվ 2020, 17:20
Նրանց համար, ովքեր մտածում են
ԽՆԴԻՐ։ Ցույց տվե՛ք, որ երկու փոփոխականների արտադրյալի հավելաճի դրույքը հավասար է դրանց հավելաճի դրույքների գումարին։
Այսինքն՝ երբ $Z(t)=X(t)Y(t)$, ապա $\dot{Z}(t)/Z(t)=\dot{X}(t)/X(t)+\dot{Y}(t)/Y(t)$, որտեղ փոփոխականի վերևի կետը նշանակում է ըստ ժամանակի դիֆերենցիալը, օրինակ՝ $\dot{Z}(t)\equiv d(Z)(t)/dt$։
31 հնվ 2020, 1:11
Դենիզ Էրգյուվենի «Մուստանգը» (2015թ) հինգ քույրերի հոգեցունց պատմությունն է նահապետական հասարակության զնդանում։
30 հնվ 2020, 23:50
Հարգելի, սիրելի ուսանողնե՛ր, եթե դուք չեք ստացել ու էքստրեմալ զգացողությունների սիրահար եք, կարող եք շարունակել չսովորելը ու դարձյալ անբավարար ստանալ։
Բայց ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Սովորեք, ստացեք, իսկ ադրենալինի հոսքը թող բարձունքները նվաճելու բերկրանքն ապահովի։
30 հնվ 2020, 23:35
Շնորհավորում եմ բոլոր այն ուսանողներին, որոնք անցողիկ գնահատական չեն ստացել։ Դուք հնարավորություն ունեք ընդլայնել ձեր գիտելիքները։
Առանձնակի ջերմությամբ ողջունում եմ այն ուսանողներին, որոնք իրենց գիտելիքներն ընդլայնելու հաստատակամություն ունեն, ի հեճուկս նրա, որ ստացել են։
30 հնվ 2020, 23:20
Ուսանող Ստացել է Կառավարում 3.4.I 22 9 3.4.II 22 10 3.4.III 24 9 Ֆինանսներ 3.3.I 22 6 3.3.II 26 13 Ընդամենը 116 47
30 հնվ 2020, 22:40
Կառավարում մասնագիտության երկու խմբերի 44 ուսանողներից անցողիկ գնահատական ստացել են 19 ուսանող։
Կառավարում 3.4.I
Կառավարում 3.4.II
30 հնվ 2020, 1:35
Չկա երկրի զարգացման ավելի մեծ խոչընդոտ, քան՝ կոռուպցիան։
Չկա երկրի ավելի մեծ թշնամի, քան՝ կոռումպացված պաշտոնյան։
Հիերոնիմոս Բոսխ, մոտ 1500թ.
29 հնվ 2020, 23:55
Սա քննություն է, ոչ թե դիմակահանդես։
29 հնվ 2020, 23:45
Ոչ մեկը չփորձի Օֆելիա կամ Դեզդեմոնա խաղալ։ Ձեր դերասանական կարիերան այլ բեմերից կսկսեք։
29 հնվ 2020, 22:50
Հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանում 2019թ-ին իրավիճակն ավելի վատ էր, քան ասենք Կոստա Ռիկայում, Վրաստանում, Ռուանդայում, Օմանում, Կուբայում, Բելառուսում, Սենեգալում, Թունիսում։
29 հնվ 2020, 22:20
2019թ-ին հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանն աշխարհում 77-րդ երկիրն էր։ Դրա բազում պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀ-ում բուհի դիպլոմն ավելի հաճախ ընկալվում է իբրև շահավետ ամուսնության գրավական, քան թե գիտելիքի, կրթության վկայական։
Կրթության կարգը դիպլոմ ստանալու շարժառիթների թվում լավագույն դեպքում չորրորդն է, հնարավոր է՝ հինգերորդը։
Եվ ո՞րն է կրթության այս վիճակի, շարժառիթների գրեթե իսպառ բացակայության առանցքային պատճառներից մեկը. քիչ թե շատ մտածելու կարողություն ունեցող յուրաքանչյուր անձնավորություն գիտի, բայց շատերը լռում են կամ փարիսեցիորեն ստում։ Այնինչ պատճառն ակնհայտ է. հանրային ոլորտի կոռումպացվածությունը։
Վան Գոգ
29 հնվ 2020, 20:20
Վաղը քննությանը մասնակցել պատրաստվող, բայց քննությանը չպատրաստված յուրաքանչյուր անձնավորության առաջարկում եմ ուշադիր կարդալ իմ հունվարի 13-ի գրառումը։
Եթե չեք սովորել, ապա անբավարարն անխուսափելի է։
28 հնվ 2020, 0:30
Իրանցի կինոռեժիսոր, օսկարակիր Ասղար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» (2011թ) վերջին տասնամյակի ամենանշանակալի ֆիլմերից է։
Ֆիլմը ծնողների ամուսնալուծությունը նկարագրում է տասնմեկամյա աղջնակի անբացահայտ ապրումների դիտանկյունից՝ սերտորեն հանգուցված հասարակության սոցիալական, ընտանեկան, սեռային խնդիրներին։
Guardian-ի գրախոսականը կարող եք կարդալ այստեղ։
25 հնվ 2020, 21:50
Сергей Есенин, "Я по первому снегу бреду"
Я по первому снегу бреду, В сердце ландыши вспыхнувших сил. Вечер синею свечкой звезду Над дорогой моей засветил. Я не знаю, то свет или мрак? В чаще ветер поет иль петух? Может, вместо зимы на полях Это лебеди сели на луг. Хороша ты, о белая гладь! Греет кровь мою легкий мороз! Так и хочется к телу прижать Обнаженные груди берез. О лесная, дремучая муть! О веселье оснеженных нив!... Так и хочется руки сомкнуть Над древесными бедрами ив. 1917
Հայերեն թարգմանությունը՝ Ֆրունզիկ Կիրակոսյանի
Առաջին ձյան հետ շրջում եմ ես Սրտիս շուշանը բուռն ուժերի, Երեկոն կապույտ մի մոմի պես Մի աստղ վառեց ճանապարհիս։ Լույս է, թե՞ խավար թփուտներում, Քամին չէ՞ր երգում, աքլորը չէ՞ր, Գուցե ձմռան տեղ այս դաշտերում Այդ կարապներն են հողին իջել։ Ինչ լավն ես, հարթություն իմ ճերմակ, Ցրտից արյունս է խաղում էլի, Այնպես եմ ուզում կրծքիս սեղմել Այս մերկ կրծքերը կեչիների։ Օ՜, անտառային քնկոտ անդորր, Օ՜, ձնով օծված խինդ արտերի, Այնպես եմ ուզում գրկել խանդով Փայտե կոնքերը ուռիների։
25 հնվ 2020, 21:05
Այսօր խմբերից մեկում գործվածքի գունավորումը Հնդկաստանում իբրև աշխատատար ապրանքի օրինակ բերեցի։ Խնդրեմ, կարող եք համոզվել.
24 հնվ 2020, 23:45
Շարունակելով նախորդ գրառումը՝ «Խումհար»-ից մի փոքր հատված, բայց, որպեսզի համատեքստը պարզ լինի, մի փոքր նախաբան. գլխավոր հերոսը՝ Արմենակը, Մոսկվայում սցենարիստների դասընթացի է և ֆիլմի մի սցենար է առաջարկել հովիվների մասին։ Սցենարը պետք է արժանանա Իվան Միխայլովիչի հավանությանը, որին Արմենակի սցենարը դուր չի գալիս և փոխարենն առաջարկում է հետևյալ վերափոխված տարբերակը.
« - ... բժշկական կամ անասնաբուժական ինստիտուտը վերջացնում ու՝ ջահել, թարմ լիքը-լիքը, կլորիկ՝ սարերը հովիվների մեջ աշխատանքի է գալիս Անահիտը։ Հայերը սիրում են, չէ՞, մարմնեղ փափուկներին։ Սեր կամ անցողիկ կապ, ինչը որ տղամարդու քո ազգային ինքնասիրությունը շոյում է, սեր կամ անցողիկ կապ Անահիտի ու ջահել հովիվներից մեկի միջև։
- Չհասկացա ինչ Անահիտ, Իվան Միխայլովիչ։
- Ծեր հովիվներից մեկի աղջիկը կամ ավելի լավ է քաղաքաբնակ հայրենասեր մի գեղեցկուհի. այս դեպքում սիրո կապի համար չեն բորբոքվի ձեր միջտոհմային ցածր կարգի կռիվներն ու մեզ չեն շեղի մեր գլխավոր ուղղությունից՝ մեկ, երկրորդ՝ ահա քաղաքի ծնունդ էր, բայց գյուղ սիրով եկավ՝ ցնդեցնելով քաղաքի և գյուղի տարբերության, առավել ևս հակադրության հնարածին առասպելները։ Սովորում էր ուրեմն, բժշկական ինստիտուտում, հովիվներն այնտեղ ինչի՞, ի՞նչ մասնագետի կարիք ունեն, անասնաբուժական կամ ...
- Թատերական։
- Թատերական, այո, մի ծաղրիր, ավելի լավ է թատերական կամ բանասիրական, հիմա կասեմ ինչու։ Կինոնկարի սկզբում վերջացրեց ինստիտուտը և եկավ սարերը հովիվների մեջ աշխատելու՝ կազմակերպելու նրանց գեղարվեստական ինքնագործունեությունը։ Այդպիսի հաստիք հովիվներին տրվում է, չէ՞։ Տրվում է թե չի տրվում՝ կարևոր չի - նկարին անհրաժեշտ է՝ մենք այդ հաստիքը գտնում ու տեղն իսկույն զբաղեցնում ենք մեր ուզած աղջկանով՝ բարձր, առողջ, կարճափեշ, պինդ - չէ՞ որ սարերով ու ձորերով քայլելու է։ Տես, է, գյուղմինիստրություններին հաստիքի միտք ենք տալիս ու չենք նկատում, որ տալիս ենք։ Գյուղմինիստրությունները նկարը կնայեն ու շտապ կարգով կստեղծեն հովիվների մեջ աշխատող թատերական ինստիտուտի շրջանավարտ աղջկա հաստիքը։ Արհեստն ահա թե կյանքին ինչպես է օգնում - գյուղին օգնում ենք ու չենք նկատում, որ օգնում ենք։ Ամերիկայում նկարի հեղինակները այսպիսի գաղափարի համար գերատեսչություններից հազարներ կպոկեին, բայց դրանք մեզ հարկավոր չեն. մեզ բավական է, որ մեր աղջիկը նկարում կա, նկարը գորշ ձանձրույթից փրկում է, և իբրև գաղափար՝ նոր է, թխած չի, իբրև անձ՝ աղջիկ է, հովիվներին սարում և հանդիսատեսներին դահլիճում իր ոտքերից կապել է։ Մի գնդակով տեսնո՞ւմ ես քանի նապաստակ ենք խփում։ Ոտքերը երկար, տաբատը վրան կիպ կպած, շռայլորեն մարմնեղ՝ մտնում է նկար ու նկարը հետևից տանում է։ Բայց զգույշ, հա, հանկարծ այնքան բարձրահասակ չլինի՝ որ քո կաղուկուզ հովիվների դունչը չհասնի համբուրելու։ ...»
24 հնվ 2020, 22:10
Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» վիպակում այսպիսի հանրահայտ տողեր կան.
«[Մրջյունները] համարյա թե մարդիկ են, պատերազմներ են անում, պարտվում են, հաղթում են, գերիներ են տանում, բանեցնում են... <...>
Գերի են տանում, բանեցնում են, իսկ գերին դու մի ասա այնքան էլ մրջյուն չի, համարյա թե մարդ է - կարոտում ու ուզում է փախչել, կարոտում ու փախչում՝ զզվեցնում է, կարծես միևնույն չի թե որտեղ է պարկեր շալակելու: Եվ բռնում ու զինվորները վիզը կրծում են, մկրատը գցում ու կտրում են վիզը: <...>
Գերի բանվորի վիզը՝ պահակ զինվորները: Լավ չի աշխատում, կարոտում ու փախչում է, կարոտում ու փախչում է սրիկան: Ինչի՞ն է կարոտում – իր հաստագլուխ եղբայրներին, իրենց նեղ փողոցներին, ջրի իրենց արահետին՝ որ գնում, իջնում, բարձրանում, ոլորվում, մասրենու արմատի տակով անցնո՜ւմ... Եվ որպեսզի մյուս անգամ այդ գերիները շատ էլ գլուխ չտանեն իրենց կարոտով, ոչ թե կենդանի մրջյուններ, այլ նրանց ձվերն են ավարում հաղթողները: Գալիս այստեղ ձվերից բանվորներ են ծնվում ու աշխատում են ու հավիտյան էլ չեն հասկանում, որ գերի են, որ զինվոր էին ծնվելու, որ ուրիշ տեղ է իրենց հայրենիքը։»
Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են գերիները Հ. Մաթևոսյանի սիմվոլիկայում։
Բնականաբար, հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար առնվազն պետք է կարդալ «Խումհարը»։
24 հնվ 2020, 17:15
ՀԵՌԱԿԱ ուսուցման հարգելի՛ ուսանողներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում եզրափակիչ քննության հարցաշարը։
21 հնվ 2020, 1:05
ՖԵԼԻՆԻ 100
Ֆեդերիկո Ֆելինի, լուսանկարի հեղինակը՝ Հենրի Դաուման
100 տարի առաջ, 1920թ-ի հունվարի 20-ին է ծնվել համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկը՝ Ֆեդերիկո Ֆելինին։
Նրա «Նվագախմբի փորձը» կարծում եմ՝ ձեզ ծանոթ է։ «Նվագախմբից» առաջ, սակայն, նա արդեն նկարել էր իր վերջին «մեծ գլուխգործոցը»՝ «Ամարկորդը» (1973)։
21 հնվ 2020, 0:35
Կառավարում քննական 2-րդ խմբի ուսանողները 11+24=35 են։ Անցողիկ գնահատական ստացել են.
Կառավարում, խումբ 3.4.II
Կառավարում, խումբ 3.4.III
20 հնվ 2020, 23:45
Մկից, թե՞ մկանից
Նախորդ գրառման մեջ կիրառել էի «մկից» ձևը։ Արդյո՞ք ճիշտ էի։
«Ան», «վա», «ոջ» հոլովման պատկանող գոյականների դեպքում բացառական հոլովում թեպետ հնարավոր է սեռական+ից կառույցը, բայց պարտադիր չէ։
«Մուկ»-ը «ան» հոլովման է. մուկ - մկան, ինչպես՝ աշուն - աշնան, ձուկ - ձկան։ Ուստի՝ բացառական հոլովում հնարավոր են մկից - մկանից, աշունից - աշնանից, ձկից - ձկ(ա)նից ձևերը։
19 հնվ 2020, 21:00
Ինչո՞ւ կատուն չի տրաքում (շարունակություն)
Տրամաբանական դատողությունների միջոցով պարզեցինք, որ կատուն չի կարող մկից 100 անգամ շատ կալորիա սպառել, չնայած նրան, որ մկից 100 անգամ մեծ քաշ ունի։
Այդ եզրահանգմանը եկանք ոչ թե կատվի կենսաբանությունն ուսումնասիրելու, այլ բացառապես մակերես-ծավալ մոդելի միջոցով։ Նույնիսկ եթե կատվի կենսաբանությունից ոչինչ չգիտենք, սոսկ 2-3-ի օրենքից կարող ենք եզրակացնել՝ քանի որ կատվի մարմնի մակերեսը մոտ $100^{2/3}=22$ անգամ է մեծ մկան մարմնի մակերեսից, ապա կատվի սպառած էներգիան չի կարող մկից 100 անգամ մեծ լինել։
Բայց եթե ոչ 100, ապա քանի՞ անգամ է մեծ կատվի սպառած էներգիան։
Մակերես-ծավալ մոդելը հուշում է, որ կատվի սպառած էներգիան պետք է մկից մոտ $100^{2/3}=22$ անգամ մեծ լինի։ Այդպես էր համարվում մինչև 1930-ական թվականները, երբ պարզվեց, որ կատվի սպառած էներգիան մկից ոչ թե $100^{2/3}=22$, այլ մոտ $100^{3/4}=32$ անգամ է մեծ։
1930-ականներին շվեյցարացի հետազոտող Մաքս Կլայբերը դիտարկումերի հիման վրա եկավ այն եզրահանգման, որ հանգստի վիճակում գտնվող օրգանիզմն իր կենսագործունեությունն ապահովելու համար ծախսում է իր ծանգվածի 3/4 աստիճան չափով էներգիա։
Ըստ «Կլայբերի օրենքի»՝ կաթնասունների համար մետաբոլային դրույքը (օրվա ընթացքում սպառած կալորիաների թիվը) հավասար է $70*[kg]^{0.75}$։ Մասնավորապես, 21 գրամ քաշ ունեցող մկան համար մետաբոլային դրույքը $70*[0.021]^{0.75}=3.9$ կալ/օր է, 6.6 կգ շան համար՝ 288 կալ/օր, 55 կգ մարդու համար՝ 1414 կալ/օր, 600 կգ կովի համար՝ 8486 կալ/օր։ Այսինքն՝ կենդանու չափերի աճին զուգընթաց մետաբոլային դրույքն աճում է ավելի, քան մարմնի մակերեսը, բայց նվազ, քան քաշը (M. Holliday, 1967)։
Այն, որ մեծ թվով կենդանիների քաշի ու մետաբոլային դրույքի միջև առկա է նման պարզ առնչություն, ինքնին հատկանշական է։ Միևնույն ժամանակ, գիտությանը դեռևս հստակ չէ, թե ինչն է պատճառը, որ այդ առնչությունը հատկապես 3/4 աստիճան է։ (Ինչ-որ մի հանճարեղ ուղեղ մի օր կպարզի պատճառը (կկառուցի համապատասխան մոդելը), և այդ մեկը կարող ես լինել դու։ Դու, քանի որ այդ հանճարեղ ուղեղն այսօր պետք է լինի ոչ ավելի, քան 20 տարեկան, որ առաջիկա 20 տարին նվիրի այդ խնդրի պարզաբանմանը։ Հաջողության դեպքում Նոբելյան մրցանակն ու մյուս արդուզարդը երաշխավորված են։)
Երբ մետաբոլային դրույքը հաշվում ենք մեկ կգ հաշվով, ապա հետաքրքիր առնչություն ենք ստանում։ Այսպես՝ վերը բերված օրինակում մկան, շան, մարդու և կովի կալ/կգ/օրը հավասար են համապատասխանաբար 184, 44, 26, 14 է։ Այսինքն՝ մկան հյուսվածքների մեկ գրամը 13 անգամ ավելի շատ էներգիա է սպառում, քան կովի հյուսվածքների մեկ գրամը։
Այսպիսով՝ որքան կենդանու չափերը մեծանում են, այնքան միավոր հյուսվածքի կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան պակասում է։ Ինչո՞ւ է այդպես։ Պատճառը մինչև վերջ պարզ չէ, բայց պատճառներից մեկը հավանաբար այն է, որ որքան կենդանին փոքր է, այնքան արագ է ջերմություն կորցնում (քանի որ ծավալ-մակերես հարաբերությունը փոքր է), այդ պատճառով փոքր կենդանուն միավոր հյուսվածքի հաշվով անհրաժեշտ է ավելի շատ էներգիա (ավելի բարձր մետաբոլային դրույք) իր ջերմությունը հաստատուն պահելու համար։
18 հնվ 2020, 0:05, լրացված
Չինաստանի տնտեսական աճը 2019թ-ին 6.1% է կազմել՝ նվազագույն ցուցանիշը 1992թ-ից հետո։ Ամեն դեպքում, Չինաստանը վերջապես հասել է մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ի 10,000 դոլար մակարդակին։
ԱՄՆ-ի համար 6.1% աճը անհասանելի բարձր ցուցանիշ է, բայց Չինաստանի համար դա բավական համեստ աճ է։
ՀՆԱ իրական աճի դրույքը Չինաստանում
Հուսադրողը, սակայն, այն է, որ ԱՄՆ և Չինաստանը երկու օր առաջ առևտրային հրադադար հաստատեցին։ Ակնկալելի է, որ հրադադարը կբարելավի ներդրողների սպասումները՝ բարձրացնելով Չինաստանի այս տարվա տնտեսական աճի տեմպը։
Միևնույն ժամանակ, 2019թ-ին բնակչության հավելաճի տեմպը Չինաստանում ռեկորդային ցածր էր՝ 1.05%։ 1000 բնակչի հաշվով ծնունդները կազմել են 10.48, ինչը 1949թ-ից հետո նվազագույն ցուցանիշն է։
Ինչպես բոլորին է հայտնի, Չինաստանը 1979թ-ից հետո վարում էր «մեկ երեխայի» քաղաքականություն՝ բնակչության պայթյունային աճը կանգնեցնելու համար։ Այդ քաղաքականությունը 2016թ-ից մեղմացվել է, և ներկայում բոլոր չին զույգերը կարող են ունենալ երկու զավակ (նախկինում երկրորդ երեխան թույլատրվում էր միայն գյուղերում, այն էլ, եթե առաջինն աղջիկ էր)։ Սակայն չինացիներն այնքան են ընտելացել մեկ երեխա ունենալուն, որ առայժմ չեն շտապում երկրորդի հարցում (բացի սովորույթը՝ մեկ երեխա ունենալուն նպաստում են կրթամակարդակի, եկամուտների, աշխատուժին կանանց մասնակցության աճը, ինչպես նաև ուշ ամուսնությունները)։
Բնակչության ցածր աճը վկայում է, որ երկու տասնամյակ անց երկիրը կանգնելու է աշխատուժի պակասորդի խնդրի առջև։
Հ.Գ. «Մեկ երեխա» քաղաքականության տարիներին երկրորդ երեխան ունենալու համար չէին գնդակահարում։ Հիմնականում տուգանում էին, թեպետ երբեմն իրականացվում էր հարկադիր արհեստական վիժեցում և կամ ստերիլացում։ Արդյունքում՝ պտղաբերության դրույքը 1970թ-ի 5.9-ի համեմատ 1990-ականներին 1.6 էր (պտղաբերության դրույքը մեկ կնոջ հաշվով ծնունդների թիվն է), այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ պտղաբերության դրույքը 2.1 լինի։
Ողջունում եմ Ֆինանսներ 3.3.1 և 3.3.2 խմբերի այն ուսանողներին ....
17 հնվ 2020, 0:30
Առաջինը կարիճն է՞ր
Հայտնի է, որ երկիր մոլորակի վրա ապրած առաջին կենդանիները ջրային էին։ Ցամաքի վրա ներկայում ապրող բոլոր սողունների, թռչունների, կաթնասունների (նաև homo sapiens-ի) նախա նախա նախա .... պապը (կամ տատը) մի անուշիկ ձուկիկ էր, որը 500 մլն տարի առաջ իր համար լող էր տալիս օվկիանոսում։
Բայց ո՞րն է առաջին կենդանին, որ ցամաքի վրա ոտք է դրել. այսինքն՝ ջրայինից անցել է ցամաքային կենսակերպի։ Nature ամսագրում այսօր տպագրված հոդվածում առաջադրվում է վարկած, որ դա եղել է կարիճը։ Վարկածը հիմնված է կարիճի մի բրածոյի վրա, որը հայտնաբերվել է դեռևս 1980-ականներին ԱՄՆ-ում։ Գնահատվում է, որ այդ կարիճն ապրել է 437 մլն տարի առաջ։ Տվյալ դեպքում կարևորը, սակայն, այն է, որ այդ կարիճն ունեցել է շնչառական համակարգ, ինչը վկայում է, որ այն ունակ է եղել բնակվել ցամաքի վրա։
16 հնվ 2020, 4:15, վերախմբագրված
Ինչո՞ւ կատուները չեն տրաքում
Ցանկացած գործողություն կատարելու համար կենդանի օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա։ Ուտելու, բամբասելու, պառկելու, հետո նորից ուտելու համար մարդը սպառում է էներգիա։ Առանց էներգիայի մենք չէինք կարողանա անգամ մտածել (մի բան, որ հազվադեպ ենք անում)։
Էներգիայի պահանջը համընդհանուր է։ Այն վերաբերում է ոչ միայն մարդուն, այլև մկներին, փղերին ու մյուսներին (մի տարբերությամբ միայն, որ նրանք չեն բամբասում, թեպետ պառկում են)։ Պարզ ասած՝ կենսագործունեության համար կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ է էներգիա։ Դեռևս մանկապարտեզից գիտենք, որ այդ էներգիայի աղբյուրը սնունդն է։
Բայց որքա՞ն էներգիա է անհրաժեշտ։
Հայտնի է, որ մկանն օրական անհրաժեշտ է 4 կալ էներգիա։ Ի միջի այլոց, էներգիայի քանակը, որը կենդանին սպառում է միավոր ժամանակի ընթացքում, անվանում ենք մետաբոլային դրույք (MBR)։ Եվ այսպես՝ մկան MBR կազմում է 4 կալ/օր։
Ավելի խոշորամարմին կենդանիներին, բնականաբար, անհրաժեշտ է ավելի շատ էներգիա։ Վերջին հաշվով նրանք ավելի շատ հյուսվածքներ (բջիջներ) ունեն, որոնց անհրաժեշտ է «սնել»։ Օրինակ՝ կատվի զանգվածը շուրջ 100 անգամ մեծ է մկան զանգվածից։ Պարզ է, որ կատուն օրական 4 կալ էներգիայով չի կարող յոլա գնալ։ Բայց, ի բարեբախտություն մկների, կատվին 100 անգամ շատ էներգիա անհրաժեշտ չէ (թե չէ մկների ազնիվ ցեղը վաղուց վերացած կլիներ)։
Ինչպես հայտնի է, տաքարյուն կենդանիների ջերմաստիճանը շրջապատող միջավայրի ջերմաստիճանից անկախ է (տաքարյուն կենդանիները - մասնավորապես՝ թռչունները և կաթնասունները - գիտական լեքսիկոնում կոչվում են էնդոթերմեր. մարդը և մուկը էնդոթերմ են)։ Եվ այսպես՝ էնդոթերմերը պահպանում են համեմատաբար կայուն ջերմաստիճան։ Այդ ջերմակարգավորումը կատարվում է շնորհիվ նրա, որ էնդոթերմերն օժտված են (i) ջերմություն արտադրելու և (ii) արտաքին միջավայրին ջերմություն հաղորդելու մեխանիզմներով։ Օրինակ՝ մարդու (կամ կովի) օրգանիզմում ընթացող բիոքիմիական ռեակցիաների արդյունքում արտազատվում է ջերմություն, և, միևնույն ժամանակ, ավելցուկային ջերմությունը մաշկի միջոցով հաղորդվում է արտաքին միջավայրին։
Պարզ է, որ եթե ջերմության հաղորդումը հնարավոր չլիներ, ապա մարդը (կամ կովը) ջերմության ավելցուկից «կպայթեր»։ Շեշտենք, որ ջերմության արտադրությունը բիոքիմիական ռեակցիաների (այն է՝ մետաբոլիզմի) կողմնակի հետևանք է։ Այդ ռեակցիաները տեղի են ունենում բջիջներում, որպեսզի ապահովվի օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը. այսինքն արտադրվի անհրաժեշտ էներգիան։ Ու քանի որ էներգիայի փոխանցումն անարդյունավետ է (իսկ բնության մեջ էներգիայի փոխանցման կատարյալ արդյունավետ պրոցես գոյություն չունի), ապա սննդի մոլեկուլներից մինչև բիոլոգիական աշխատանք էներգիայի փոխանցման ընթացքում էներգիայի մի մասը կորում է արտազատված ջերմության տեսքով։
Այսպիսով՝ (ա) կենսագործունեության համար անհրաժեշտ է էներգիա, (բ) էներգիան ստացվում է սննդի մոլեկուլներից, (գ) սննդի մոլեկուլներից բիոլոգիական աշխատանք էներգիայի փոխանցման ընթացքում արտազատվում է ջերմություն, (դ) ջերմությունն արտաքին միջավայրին է հաղորդվում մաշկի միջոցով։ Բայց մեկ րոպե. մաշկը մարմնի մակերևույթի մակերեսն է, իսկ ջերմություն արտադրող հյուսվածքների ամբողջությունը մարմնի ծավալն է։
Հիշում եք 2-3-ի օրենքը՝ երբ մարմնի չափերն աճում են, մակերեսն աճում է քառակուսիով, ծավալը՝ խորանարդով։ Այսինքն՝ ծավալն ավելի արագ է աճում, քան՝ մակերեսը։ Այլ կերպ ասած՝ ջերմություն արտադրող հյուսվածքների ծավալն ավելի արագ է աճում, քան այդ ջերմությունից ձերբազատվելու մակերեսը։
Մի պահ ենթադրենք, թե այդպես չէ։ Այսինքն՝ համարենք, որ կատուն, որը $λ$ անգամ մեծ ծավալ ունի, քան մուկը, նաև $λ$ անգամ մեծ մակերես ունի։ Այդ դեպքում կատուն կկարողանար $λ$ անգամ շատ սնունդ (օրինակ՝ թմբլիկ մուկիկներ) ուտել, քանի որ արտազատված $λ$ անգամ շատ ջերմությունը հնարավոր կլիներ մաշկի միջոցով հաղորդել արտաքին միջավայրին։ Բայց, ինչպես վկայում է 2-3-ի օրենքը, կատուն ոչ թե $λ$, այլ $λ^{2/3}$ անգամ մեծ մակերես ունի։ Ահա թե ինչու, եթե կատուն այդքան մուկ ուտի, ապա արտադրված ջերմությունից պարզապես կտրաքի։
(շարունակելի)
15 հնվ 2020, 23:55
ԱՄՆ-Չինաստան առևտրային հրադադար
Թրամփը և Չինաստանի ներկայացուցիչը այսօր Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման ժամանակ
Այսօր ԱՄՆ և Չինաստանը ստորագրեցին առևտրային համաձայնագիր, որն առևտրային հրադադարի է նման։ Առևտրային պատերազմը, որը շուրջ 2 տարի պրկված վիճակում էր պահում համաշխարհային տնտեսությունը, կարծես թե ավարտվեց։
Նոր համաձայնագրով Չինաստանը պարտավորվել է (i) մեկ տարվա ընթացքում 200 մլրդ դոլարի գյուղատնտեսական և այլ ապրանքներ գնել ԱՄՆ-ից, (ii) բարելավել մտավոր սեփականության պաշտպանությունը, (iii) ամերիկյան ընկերություններին այլևս չպարտադրել փոխանցել տեխնոլոգիաները, (iv) բացել ֆինանսական շուկաները ամերիկյան ներդրողների առջև։
Փոխարենը ԱՄՆ (i) լրացուցիչ մաքսատուրքեր չի սահմանի և (ii) կիսով չափ՝ մինչև 7.5% կիջեցնի մաքսատուրքերը շուրջ 120 մլրդ դոլարի չինական սպառողական ապրանքների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, չինական արդյունաբերական ապրանքների ներմուծման նկատմամբ 25% մաքսատուրքերը առայժմ կպահպանվեն մինչև նոր համաձայնագրի կնքումը։
Ընդհանուր առմամբ, Չինաստանից ԱՄՆ-ի ներմուծման շուրջ 2/3-ը տակավին ենթակա է մաքսատուրքերի։ Եվ ԱՄՆ-ից Չինաստանի ներմուծման շուրջ կեսը ենթակա է պատասխան մաքսատուրքերի։
Ո՞վ շահեց, ո՞վ տուժեց։ Բնականաբար, բոլորն էլ շահում են, հակառակ դեպքում համաձայնագիրը չէր ստորագրվի։ Խնդիրը նրանում է, թե ով ի՞նչ է շահում։
Թրամփը շահում է այն, որ ընտրությունների շեմին իրեն ներկայացնում է իբրև հաղթող, որը չինացիներին պարտադրեց 200 մլրդ դոլարի ապրանքներ գնել։ Սա, իհարկե, կարճաժամկետ շահ է, բայց Թրամփին հենց դա էր պետք։ Ինչ վերաբերում է չինացիներին, ապա նրանք շահում են երկարաժամկետում։ Մասնավորապես, մտավոր սեփականության պաշտպանությունը և շուկաների ազատականացումը չինական տնտեսությունն ավելի մրցունակ են դարձնելու և ավելի են խթանելու ներդրումների ներհոսքը։
Այս ամբողջ պատմության մեջ Թրամփին մեկ բան է հետաքրքրում. իր վերընտրվելը։ Ու այդ առումով նա խելամիտ է գործում։
15 հնվ 2020, 2:00
2-3-ի օրենքը
Վերցնենք մի խորանարդ, որի կողի երկարությունը 1 մետր է։ Դեռևս մանկապարտեզից գիտենք, որ այդ խորանարդի մակերեսը 6 մ2 է, իսկ ծավալը՝ 1 մ3 է։ Այժմ կրկնակի ընդլայնենք կողի երկարությունը. մակերեսը կդառնա 24 մ2, իսկ ծավալը՝ 8 մ3։
Հուշում։ Խորանարդի, որի կողի երկարությունը a է, մակերեսը 6a2 է, իսկ ծավալը՝ a3:
Համեմատենք սկզբնական ու վերջնական մակերեսն ու ծավալը։ Մակերեսն աճել է 4(=24/6) անգամ, իսկ ծավալը՝ 8(=8/1) անգամ: Փաստորեն՝ կողի 2 անգամ ընդլայնման արդյունքում մակերեսն ընդլայնվեց 22=4 անգամ, իսկ ծավալը՝ 23=8 անգամ։
Ու սա ոչ թե պատահականություն է, այլ՝ օրինաչափություն։ Երբ մարմնի չափերն ընդլայնվում են λ անգամ, ապա մակերեսն ընդլայնվում է λ2 անգամ, իսկ ծավալը՝ λ3 անգամ։
Դրանով իսկ, չափերի աճին զուգընթաց ծավալն աճում է ավելի արագ, քան՝ մակերեսը։ Այս օրինաչափությունը, որն ընդունված է անվանել քառակուսի-խորանարդի օրենք, առաջինն արձանագրել է Գալիլեյո Գալիլեյը 1638թ-ին։
Հիմա, հնարավոր է ասեք՝ հետո ինչ։
Հետո այն, որ երբ նավթատար նավի չափերը օրինակ՝ քառապատկում են, ծավալը 64 անգամ մեծանում է։ Արդյունքում՝ միավոր նավթի տեղափոխման ծախսը շեշտակի նվազում է։ Մասնավորապես՝ 162 մետր երկարության տանկերի տոննաժը 16,500 է, իսկ 400 մետր տանկերինը՝ 500,000 (Introduction to Marine Cargo Management, Mark Rowbotham)։ Տարբերությունը, մեղմ ասած, հսկայական է։ Նավատերերն այս հանգամանքից սկսեցին օգտվել բավական ուշ՝ 1956թ-ի Սուեզի ջրանցքի ճգնաժամից հետո։ Մինչ այդ տանկերները փոքր էին, որպեսզի հնարավոր լիներ ջրանցքով անցումը։ Իսկ երբ ճգնաժամի ընթացքում ջրանցքը փակվեց, ու նավերը ստիպված պետք է շրջանցեին Բարեհուսո հրվանդանը, նավատերերը գիտակցեցին գերտանկերների առավելությունը։
Հետո նաև այն, որ երբ բնակելի շենքի չափերը կառուցապատողները մեծացնում են, ապա ծավալը (ուստի՝ բնակմակերեսը, որը կարող են վաճառել) խորանարդով է ընդլայնվում։ Ահա թե ինչու՝ Երևանում (ու ամենուր) կառուցապատողները կոկորդ են կրծում ավելի մեծ շենքեր կառուցելու համար (ու այդ նպատակով մեքենաներ են նվիրում քաղաքապետարանին, իսկ նախկին ռեժիմի ժամանակ պարզապես կաշառք էին տալիս)։
Օրինակ՝ պատկերացրեք, թե D կողով խորանարդը մեկ բնակարան է։ Եթե դրա փոխարեն 2D կողով խորանարդ (շենք) կառուցելու թույլտվություն ստանանք, ապա մակերեսը (ուստի՝ շինարարության ծախսերը) կաճեն մոտավորապես 4 անգամ (միջնապատերն անտեսում եմ, որովհետև դա մեծ ծախս չէ)։ Արդյունքում՝ մեկ բնակարանի փոխարեն կունենանք 8 բնակարան։ Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ վատ չէ։
2-3-ի օրենքը բազում այլ կիրառություններ ունի։ Մի հետաքրքիր կիրառություն կապված է կենսաբանության հետ, բայց դրա մասին հետո։
Հ.Գ. Սուեզի ջրանցքի 1956թ-ի ճգնաժամի մասին կարող եք կարդալ այստեղ։ Ի միջի այլոց, այդ ժամանակ ԽՍՀՄ արտգործնախարարը Շեպիլովն էր, որի մասին գրել էի մի քանի օր առաջ Քամյուին առնչվող գրառման մեջ։
14 հնվ 2020, 23:00
Ողջունում եմ Ֆինանսներ 3.3.1 և 3.3.2 խմբերի այն ուսանողներին, որոնք անցողիկ գնահատական չեն ստացել։ Դուք բարեբախտ հնարավորություն ունեք ընդլայնել ձեր գիտելիքները։
Առանձնակի ջերմությամբ ողջունում եմ նաև այն ուսանողներին, որոնք իրենց գիտելիքներն ընդլայնելու ցանկություն ունեն, չնայած նրան, որ արդեն ստացել են։
14 հնվ 2020, 19:50
Ըստ քննական տեղեկագրի՝ Ֆինանսներ 3.3.2 խմբի ուսանողների թիվը 26 է։
Այսօր անցողիկ գնահատական ստացել են 13 ուսանող.
Ժակ Լուի Դավիդ, «Սոկրատեսի մահը», 1787թ
13 հնվ 2020, 22:10
Հարգելի ուսանողնե՛ր, սիրով տեղեկացնում եմ՝ եթե ունեք հանցավոր, ապօրինի, կոռուպցիոն կապեր, ապա դրանց միջոցով այս դասընթացից անցողիկ գնահատական չեք ստանալու։ Մի փորձեք այդ կապերն օգտագործել. հետևանքը կարող է անսպասելի լինել։ Որքան էլ խորթ է հնչում շատերի ականջին, ստանալու համար անհրաժեշտ է սովորել։
Ձեր հանցավոր, կոռուպցիոն կապերի միջոցով վաղը, մյուս օրը դուք հնարավոր է նախագահ դառնաք, բայց այսօր այս դասընթացն առնվազն նվազագույն չափով պետք է սովորեք։
Հարգելի, սիրելի ուսանողնե՛ր, եթե դուք հանցավոր, կոռուպցիոն կապերում ներգրավված չեք, ապա սույն գրառումը, բնականաբար, որևէ կերպ կամ որևէ չափով ձեզ չի վերաբերում։ Միշտ լավ եղեք։
* * *
Բացի այդ, հատուկ հորդորում եմ՝ քննության ընթացքում մի փորձեք հոգեցունց պատմություններ պատմել։ Բիոլոգիական տեռորիստները քիչ էին, հիմա նաև հոգեբանական տեռորիստներին պետք է դիմակայեմ։
* * *
Ինչ վերաբերում է սովորել կարողանալուն, ապա տարիների ընթացքում այնպիսի չսովորողներ են սովորել, որ դուք հաստատապես կկարողանաք սովորել։
13 հնվ 2020, 18:15
Ըստ քննական տեղեկագրի՝ Ֆինանսներ 3.3.1 խմբի ուսանողների թիվը 22 է։
Այսօր անցողիկ գնահատական ստացել են վեց ուսանող.
11 հնվ 2020, 17:30
ՀԵՌԱԿԱՅԻ հունվարի 16-ի գրավորի համարՓոխարժեքը և արժույթի շուկան
Փոխարժեքի որոշումը
Գործոնների միջազգային շարժը
Յուրահատուկ ռեսուրսի մոդելը
10 հնվ 2020, 0:15
Քամյու, «Անկումը», ևս մի քանի մեջբերում
Я хорошо знаю, что нельзя обойтись без господства и без рабства. Каждому человеку рабы нужны как воздух. Ведь приказывать так же необходимо, как дышать. Вы согласны со мной? Даже самому обездоленному случается приказывать. У человека, стоящего на последней ступени социальной иерархии, имеется супружеская или родительская власть. А если он холост, то может приказывать своей собаке. В общем, главное, чтобы ты мог разгневаться, а тебе не смели бы отвечать. «Отцу не смей отвечать». Вы знаете это требование? Странное все-таки правило. Кому же нам и отвечать в этом мире, как не тем, кого мы любим. Но в известном смысле это верное правило. Надо же, чтобы за кем-то оставалось последнее слово. А то ты скажешь слово, а тебе в ответ два, так спор никогда и не кончится. Зато уж власть живо оборвет любые пререкания. Далеко не сразу, но все же мы поняли это. Вы, я полагаю, заметили, что наша старуха Европа стала наконец рассуждать так, как надо. Мы уже не говорим, как в прежние наивные времена: «Я думаю так-то и так-то. Какие у вас имеются возражения?» У нас теперь трезвые взгляды. Диалог мы заменили сообщениями: «Истина состоит в том-то и том-то. Можете с ней не соглашаться, меня это не интересует. Но через несколько лет вмешается полиция и покажет вам, что я прав».
* * *
У меня явилась потребность любить и быть любимым, а посему я вообразил себя влюбленным. Иначе говоря, я совсем поглупел.
* * *
... в большинстве случаев любовь — порождение тщеславия или скуки.
* * *
Я никогда не мог до конца поверить, что дела, заполняющие человеческую жизнь, — это нечто серьезное. В чем состоит действительно «серьезное», я не знал, но то, что я видел вокруг, казалось мне просто игрой — то забавной, то надоедливой и скучной. Право, я никогда не мог понять некоторых стремлений и взглядов. С удивлением и даже подозрением смотрел я, например, на странных людей, кончавших с собой из-за денег, приходивших в отчаяние от того, что они лишались «положения», или с важным видом приносивших себя в жертву ради благополучия своей семьи. Мне более понятен был мой знакомый, который вздумал бросить курить и у которого хватило силы воли добиться этого. Однажды утром он развернул газету, прочел, что произведен первый взрыв водородной бомбы, узнал, каковы последствия таких взрывов, и немедленно отправился в табачную лавку.
Конечно, я иногда делал вид, что принимаю жизнь всерьез. Но очень скоро мне становилось ясно, как легковесна эта серьезность, и я продолжал играть свою роль, по мере сил изображая из себя человека деятельного, умного, благородного, исполненного гражданских чувств, сострадательного — словом, примерного…
* * *
Мы все — исключительные случаи. Все мы хотим апеллировать по тому или иному поводу. Каждый требует, чтобы его признали невиновным во что бы то ни стало, даже если для этого надо обвинить весь род людской и небо. Вы очень мало обрадуете человека, расхвалив его за те великие усилия, благодаря которым он стал интеллигентным или великодушным. Но зато как он засияет, если вы будете восхищаться его природным великодушием. И наоборот, если вы скажете преступнику, что его преступление не зависит ни от его натуры, ни от его характера, а от несчастных обстоятельств его жизни, он вам будет бесконечно благодарен. Во время вашей защитительной речи он как раз выберет ту минуту, когда вы говорите про эти обстоятельства, и расплачется. А ведь нет никакой заслуги во врожденной честности или природном уме. Не возрастает, конечно, и ответственность за преступление, если оно совершено в силу преступной натуры его виновника, а не в силу обстоятельств. Но эти мошенники требуют помилования, то есть безответственности, и бесстыдно ссылаются в свое оправдание то на свою натуру, то на смягчающие обстоятельства, даже если одно другому и противоречит. Для них главное, чтобы их признали невиновными, не подвергали сомнению их врожденные добродетели, а их грехи сочли бы следствием несчастного стечения обстоятельств, временной бедой. Я вам говорил: главное — отвертеться от суда. А поскольку это нелегко, — вызвать восхищение собой и в то же время найти оправдание своей натуре дело весьма затруднительное, — все они жаждут богатства. Почему? Вы задумывались над этим? Богатство — это могущество, правильно. Но важнее тут другое: богатство избавляет от немедленного суда, извлекает вас из толпы, осаждающей вагоны метро, и дает вам блещущий никелем автомобиль, изолирует вас в обширных, бдительно охраняемых парках, в спальных вагонах и пароходных каютах-люкс. Богатство, дорогой друг, — это еще не оправдание преступника, но отсрочка, и то уж хорошо…
Главное — не верьте вашим друзьям, когда они будут просить вас говорить с ними вполне откровенно. Они просто надеются, что своим обещанием ничего от них не скрывать вы поддержите их высокое мнение о себе самих. Да разве откровенность может быть условием дружбы? Стремление установить истину любой ценой — это страсть, которая ничего не пощадит и которой ничто противиться не может. Это даже порок, весьма редко чрезмерное правдолюбие бывает удобным, чаще всего это эгоизм. Так вот, если вы окажетесь в таком положении, не задумывайтесь: обещайте быть правдивым и лгите без зазрения совести. Вы удовлетворите желание друзей и докажете им свою привязанность.
Это бесспорная истина, недаром же мы редко доверяемся тем, кто лучше нас. Скорее уж мы избегаем их общества. Чаще всего мы исповедуемся тем, кто похож на нас и разделяет наши слабости. Мы вовсе не хотим исправляться, не стремимся к самоусовершенствованию: прежде всего нужно, чтобы нас судили со всеми нашими слабостями. Нам хочется, чтобы нас пожалели и поддержали дух наш. В общем, мы хотели бы и не считаться виновными, и не стараться очиститься. В нас недостаточно цинизма и недостаточно добродетели. У нас нет ни силы зла, ни силы добра.
* * *
Поверьте, религии ошибаются, как только начинают создавать принципы нравственности и мечут громы и молнии, устанавливая заповеди. Нет необходимости в боге, чтобы возложить на кого-нибудь бремя вины и наказать за нее. Это прекрасно сделают наши ближние с нашей помощью. Вот вы сказали о Страшном суде. Позвольте мне почтительно посмеяться над этим. Я жду его бестрепетно, ведь я изведал кое-что страшнее: суд человеческий. Для него нет смягчающих обстоятельств, даже благие намерения он вменяет в вину.
9 հնվ 2020, 1:10
Քամյու, «Անկումը», հատված
Քամյուն չափազանց անողոք է ճշմարտությունը երեսին շրմփացնելու հարցում։ Այնպես որ, կարդացեք զգուշությամբ։
Հայերեն թարգմանությունում բազում անճշտություններ կան, այդ պատճառով՝ ռուսերեն։
Заметили вы, что только смерть пробуждает наши чувства? Как горячо мы любим друзей, которых отняла у нас смерть. Верно? Как мы восхищаемся нашими учителями, которые уже не могут говорить, ибо у них в рот набилась земля. Без тени принуждения мы их восхваляем, а может быть, они всю жизнь ждали от нас хвалебного слова. И знаете, почему мы всегда более справедливы и более великодушны к умершим? Причина очень проста. Мы не связаны обязательствами по отношению к ним. Они не стесняют нашей свободы, мы можем не спешить восторгаться ими и воздавать им хвалу между коктейлем и свиданием с хорошенькой любовницей -- словом, в свободное время. Если бы они и обязывали нас к чему-нибудь, то лишь к памяти о них, а память-то у нас короткая. Нет, мы любим только свежие воспоминания о смерти наших друзей, свежее горе, свою скорбь -- словом, самих себя!
Был у меня друг, от которого я чаще всего убегал. Скучный был человек и все читал мне мораль. Но когда он заболел и был уже при смерти, будьте покойны, я, конечно, явился. Ни одного дня не пропустил. Он умер, очень довольный мною, пожимал мне руки. У назойливой моей любовницы, которая слишком часто и тщетно зазывала меня к себе, хватило такта умереть молодой. Какое место она сразу заняла в моем сердце! А представьте себе не просто смерть, а самоубийство. Боже мой! Какая поднимается волнующая суматоха! Звонки по телефону, излияния сердца, нарочито короткие фразы, полные намеков и сдержанного горя, и даже, да-да, даже обвинения в свой адрес.
Так уж скроен человек, дорогой мой, это двуликое существо: он не может любить, не любя при этом самого себя. Понаблюдайте за соседями, когда в вашем доме кто-нибудь вдруг умрет. Все шло тихо, мирно, и вот, скажем, умирает швейцар. Тотчас все всполошатся, засуетятся, станут расспрашивать, сокрушаться. Покойник готов к показу, начинается представление. Людям требуется трагедия, что поделаешь, это их врожденное влечение, это их аперитив. А кстати, я не случайно упомянул о швейцаре. У нас был в доме швейцар, настоящий урод, и к тому же злой как дьявол, ничтожество и злопыхатель, он привел бы в отчаяние самого кроткого монаха-францисканца. При его жизни я даже разговаривать с ним перестал. Одним уж своим существованием он портил мне жизнь. Но вот он умер, и я пошел на его похороны. Скажите мне, пожалуйста, почему?
За два дня, предшествующих погребению, произошло, впрочем, много интересного. Жена покойного была больна и лежала в постели, комната в швейцарской только одна, и рядом с кроватью поставили на козлы гроб. Жильцам приходилось самим брать в швейцарской почту. Они отворяли дверь, говорили: "Здравствуйте, мадам", выслушивали хвалу усопшему, на которого жена указывала рукой, и уходили, захватив письма и газеты. Ничего приятного в этом нет, не правда ли? И однако ж, все жильцы продефилировали в швейцарской, где воняло карболкой. И никто не посылал вместо себя слуг, нет, все сами спешили насладиться зрелищем. Слуги тоже приходили, но в качестве дополнения. В день похорон оказалось, что гроб не проходит в двери. "Ох, миленький ты мой, -- говорила лежащая в постели вдова с восторженным и скорбным удивлением, -- какой же ты был большой!" "Не беспокойтесь, мадам, -- отвечал распорядитель похорон, -- мы его накреним и пронесем". Гроб пронесли, а потом водрузили на катафалк. И только я один (кроме бывшего рассыльного из соседнего кабака, постоянного, как я понял, собутыльника усопшего), да, я один проводил покойного на кладбище и бросил цветы на гроб, удививший меня своей роскошью. Затем я навестил вдову и выслушал ее трагическое выражение благодарности. Ну скажите мне, что за причина всему этому. Никакой -- аперитив, и только.
Я хоронил также старого сотрудника коллегии адвокатов. Обыкновенный жалкий чинуша, которому я, однако, всегда пожимал руку. Впрочем, там, где я работал, я всем пожимал руки, и даже по два раза на день. Этим простым знаком внимания я, можно сказать, по дешевке завоевывал всеобщую симпатию, необходимую для моего душевного благоденствия. На похороны старика председатель коллегии, конечно, не пожаловал. Я же счел нужным явиться, хотя на другой день отправлялся в путешествие, и это многие подчеркивали. Но ведь я знал, что мое присутствие будет замечено и весьма лестно для меня истолковано. Как же иначе! Меня не остановил даже сильный снегопад, испугавший других.
Что? Да вы не беспокойтесь, я не отклоняюсь от темы. Только разрешите мне сначала отметить, что вдова нашего швейцара, можно сказать разорившаяся на дорогое распятие, на дубовый гроб с серебряными ручками, доказывавший глубину ее скорби, не позже чем через месяц сошлась с франтиком, обладавшим прекрасным голосом. Он ее колотил, из швейцарской неслись ужасные вопли, но тотчас же после экзекуции он отворял окно и орал свой любимый романс: "О женщины, как вы милы!" "И все-таки..." -- сокрушались соседи. А что, спрашивается, "все-таки"? Словом, внешние обстоятельства говорили против этого баритона. Верно? И вдова тоже хороша! Впрочем, кто докажет, что они не любили друг друга? И кто докажет, что она не любила умершего мужа? Кстати сказать, как только франтик улетучился, надсадив себе голос и руку, верная супруга опять принялась восхвалять покойного. Да в конце концов я знаю много случаев, когда внешние обстоятельства говорят в пользу безутешных вдов и вдовцов, а на самом деле они не более искренни и верны, чем эта жена швейцара. Я знал человека, который отдал двадцать лет своей жизни сущей вертихвостке, пожертвовал ради нее решительно всем -- друзьями, карьерой, приличиями и в один прекрасный день обнаружил, что никогда ее не любил. Ему просто было скучно, как большинству людей. Вот он и создал себе искусственную жизнь, сотканную из всяких сложных переживаний и драм. Надо, чтобы что-нибудь случилось, -- вот объяснение большинства человеческих конфликтов. Надо, чтобы что-нибудь случилось необыкновенное, пусть даже рабство без любви, пусть даже война или смерть! Да здравствуют похороны!
6 հնվ 2020, 22:40
Իննսունականների սկզբին մի կին՝ Լի Իսրայել անվամբ, օրը մեջ մտնում էր Նյու Յորքի փոքր գրախանութները և փոքր գումարի դիմաց առաջարկում հանրահայտ մարդկանց ինքնագրով նամակներ, օրինակ՝ բանաստեղծուհի-քննադատ Դորոտի Պարկերի կամ դերասանուհի-երգչուհի Մարլեն Դիտրիխի նամակները։
Լի Իսրայելի առաջարկած նամակները, որպես կանոն, փոքրիկ ինտրիգներ էին պարունակում և նոր ու անսպասելի դիտանկյունից էին բացահայտում ենթադրյալ հեղինակներին։ 50 դոլարը, որը Լին, սովորաբար, ուզում էր յուրաքանչյուրի դիմաց, չնչին գումար էր, և գրախանութներն առանց հարցեր տալու հաճույքով գնում էին այդ նամակները, քանի որ գիտեին, որ բազմակի բարձր գնով հեշտությամբ վերավաճառելու են որևէ հավաքորդի, որն ուզում է ունենալ իր կուռքի, օրինակ՝ Դիտրիխի անձնական նամակը (թեկուզ և հասցեագրված ուրիշին)։
Այդ բոլոր նամակները (շուրջ 400 հատ) կեղծ էին, և գրվել էին հենց Լի Իսրայելի կողմից։
Հետո Լին սկսեց արխիվներից գողանալ բնօրինակ նամակներ, այդ թվում՝ Հեմինգուեյի նամակը Կոլումբիա համալսարանի արխիվից, որի վրա էլ բռնվեց։
Դատավորը, սակայն, զարմանալի մեղմ պատիժ սահմանեց. վեց ամիս տնային կալանք՝ աշխատանքի գնալու իրավունքով։
Նախքան կեղծ նամակներ գրելը Լին գրում էր կենսագրություններ։ 1979-ին նրա գրքերից մեկը ներառվել է Նյու Յորք Թայմսի լավագույն վաճառվող գրքերի ցանկում։ Նրա գրած կենսագրությունները հանգամանալի էին, բայց 1980-ականներից հետո ընթերցողներին պետք էին այնպիսի կենսագրություններ, որոնք սկանդալ են պարունակում։ Ու քանի որ Լին կենսագրությունների ժանրում դադարեց պահանջված լիներ, ապա սեփական կատվին պահելու համար սկսեց ուրիշի անվան տակ ստեղծագործել՝ կեղծ նամակներ գրել։
2008-ին հրատարակվեց Լիի «Կարող ես երբևէ ներել ինձ» գիրքը՝ իր մասին կեղծարարի անկեղծ խոստովանությունը։
«Կարող ես երբևէ ներել ինձ» ֆիլմը Լի Իսրայելի (1939-2014) մասին է։ Այն 2018-ի առավել հաջողված ֆիլմերից է։
6 հնվ 2020, 1:05
Ա.8: Իմաստունների չորրորդ խորհուրդը՝ իշխանության բաժանում
- Կիսի՛ր իշխանությունդ, - խորհուրդ տվեցին իմաստունները. - քո ձեռքում է կենտրոնացված ողջ իշխանությունը. այդ պատճառով քեզ չեն վստահում և տնտեսությունում խոշորածավալ ներդրումներ չեն կատարում։ Ճիշտ է՝ երաշխավորել ես դատարանների անկախությունը ու հարկայինն իբրև տեռորի գործիք այլևս չես կիրառում. դրա հաշվին տնտեսությունը զգալիորեն աշխուժացել է, բայց ցանկացած պահի կարող ես դրժել խոստումներդ ու վերադառնալ նախկին կոռուպցիային ու հարկային տեռորին։ Ահա թե ինչու օլիգարխները խոշոր ներդրումներ չեն կատարում և փողերն այլ երկրներում են ներդնում, ավելին, պալատական հեղաշրջում անելու ծածուկ պլաններ են մտմտում։
- Այդ բորենիներին ես եմ բուծել, - մտածեց արքան. - իմ տված մենաշնորհների ու պետական լծակների հաշվին են դրանք պարարտացել։ Իմ հովանավորությունը չլիներ, միջին առևտրականից այն կողմ չէին անցնի։ Գահիս վրա են աչքերը տնկել. թաթիկներն եմ կտրելու։
- Ապագայի նկատմամբ վստահություն չունեն, - շարունակեցին իմաստունները. - գիտեն՝ մի օր, երբ բարեհաճությունդ կորցնեն, չարաչար պատժելու ես։ Այդ պատճառով ներդրումներ չեն անում ու քեզ տապալել են ձգտում։ Քո իսկ շահերից է բխում իշխանությունդ կիսելը։ Տուր օլիգարխներին որոշ իշխանություն, այնպես որ նրանց համատեղ իշխանությունը մասամբ հակակշռի քոնին։ Այդ դեպքում քո դեմ դավեր չեն նյութի, քանի որ պաշտպանելով քո իշխանությունը՝ իրենց իշխանությունը պահպանած կլինեն։ Ավելին՝ ապագայի նկատմամբ վստահություն ձեռք բերելով, ավարը, որ քո աջակցությամբ կուտակել են՝ բանակից ու երկրից գողանալով, այստեղ կներդնեն։ Այդպես ավելի շատ հարկ կկարողանաս գանձել. բանակն ավելի մարտունակ կլինի ու հարևան երկրի հնարավոր հարձակմանը կկարողանա դիմակայել։
- Բայց ինչպե՞ս կիսեմ իշխանությունս, - հարցրեց արքան։
- Կազմավորի՛ր ազգային ժողով ու օլիգարխներին պատգամավոր օծի՛ր։ Օժտի՛ր նրանց անձեռնմխելիությամբ, ու թող ԱԺ ընդունի օրենքներն ու ամեն տարի հաստատի բյուջեն։ Արդյունքում՝ իշխանությունդ թեպետ այլևս չի լինի բացարձակ, բայց կդառնա ավելի կայուն։
Հանգիստ ընդունեց արքան չորրորդ խորհուրդը։ Վերջերս ինքն էլ սկսել գիտակցել իշխանությունը կիսելու անհրաժեշտությունը։ Հաճախ էր մտորում Ռոմանովի ու Լյուդովիկոսի ճակատագրի մասին, որ ժամանակին չգիտակցեցին այդ անհրաժեշտությունը. մեկը գնդակահարվեց, մյուսը գլխատվեց։
* * *
Եվ այսպես, մեր մտացածին երկիրը անարխիայից անցավ դեպի կենտրոնացված իշխանություն։ Բայց տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է, որ երկիրը լինի ոչ միայն կենտրոնացված, այլև ներառական։
4 հնվ 2020, 23:50
60 տարի առաջ ավտովթարից զոհվեց Քամյուն։
Ոմն իտալացի հեղինակ՝ Ջիովաննի Կատելլի, «Քամյուի մահը» գրքում պնդում է, թե ավտովթարը կազմակերպել է КГБ, ընդ որում՝ սպանության հանձնարարականը տվել է Դմիտրի Շեպիլովը, ավելին՝ ֆրանսիական իշխանությունը սպանությանը դեմ չի եղել։ Սպանության վարկածը հիմնված է չեխ գրող Յան Զաբրանայի 1980թ-ի օրագրում գրառման վրա։ Սպանության պատճառը ԽՍՀՄ-ի կողմից Հունգարիայի 1956թ-ի բռնազավթումը հրապարակավ դատապարտելը և Պաստեռնակին գովաբանելն է եղել։ Ըստ Զաբրանայի՝ դա իրեն հայտնել է մի քաջատեղյակ անձնավորություն։
Կարծում եմ՝ Կատելլիի պնդումները ցինիզմ են, և նպատակ ունեն Քամյուի անվան վրա գումար աշխատել։ Կատելլիի գիրքն արդեն հրատարակվել է Իտալիայում, Արգենտինայում և Ֆրանսիայում. շուտով, հավանաբար, կհրատարակվի ԱՄՆ-ում։
Թաթախվել Քամյուի նման հեղինակության սպանության մեջ КГБ-ին, չեմ կարծում, թե պետք էր։ Քամյուի լռելը, միգուցե, ԽՍՀՄ-ի համար ցանկալի էր։ Բայց դա չի նշանակում, թե պետք է սպանելու ռիսկին գնային. բացահայտվելու դեպքում դա հսկայական վնաս կհասցներ ԽՍՀՄ-ի հեղինակությանը։ Վերջիվերջո, ԽՍՀՄ-ում բազում այլախոհներ կային, որոնց չէին սպանում։ Մի՞թե սեփական մտածողներին թողած, պետք է արտերկրի մտածողներին սպանեին։
Ինչ վերաբերում է Շեպիլովին, ապա նրան մեղսագրել այդպիսի հանձնարարություն, ուղղակի ծիծաղելի է։ Մինչև 1957թ-ի փետրվարը, մոտ յոթ ամիս Շեպիլովը եղել է ԽՍՀՄ արտգործնախարարը։ 1957թ-ի հունիսին, երբ Մալենկովը, Մոլոտովն ու Կագանովիչը փորձեցին պալատական հեղաշրջման միջոցով Խրուշչովին հեռացնել իշխանությունից, Շեպիլովը միացավ խռովարարներին, սակայն հեղաշրջումը ձախողվեց, ու Շեպիլովի ականջները Խրուշչովն այնպես ձգեց, որ Շեպիլովը հետագա ողջ կյանքն աշխատել է արխիվային վարչության հնագրագետ։ Համարել, թե հնագրագետը կարող էր КГБ-ին որևէ հանձնարարական տալ, առավել ևս, հանձնարարել սպանել Քամյուի նման համաշխարհային հեղինակությանը, տխմարություն է։
Ինչ վերաբերում է ֆրանսիական իշխանությանը, պնդել, թե այն առնվազն անուղղակիորեն աջակցել է սպանությանը, նշանակում է ընդունել, որ դը Գոլը դրան հավանություն է տվել։ Իսկ նման մեղք բարդել դը Գոլի վրա, անպարկեշտություն է։ Ֆրանսիայի նախագահը չէր կարող շահել Ֆրանսիայի ամենահայտնի մտածողներից մեկի սպանությունից։
Ինչ վերաբերում է չեխ գրողին, ապա նա (ու ընդհանրապես չեխերը) թշնամաբար էին տրամադրված ԽՍՀՄ-ի հանդեպ, քանի որ 1968թ-ին ԽՍՀՄ բռնազավթել էր Չեխոսլովակիան։ Ու Յան Զաբրանան, եթե հնար ունենար, КГБ-ի վրա կբարդեր նաև Ալեքսանդր Մակեդոնացու մահը։
* * *
Կատելլիի սնանկ վարկածը, որը լայնորեն տիրաժավորվում է, և նույնիսկ որոշ առաջատար լրատվամիջոցներ (Guardian, Rfi) դրան անդրադարձել են՝ այն ներկայացնելով իբրև հավանական տարբերակ, ցույց է տալիս, թե որքան հեշտ է կեղծ լուրերի տարածումը։
Հայկական լրատվամիջոցները, նույնպես, հեղեղված են կեղծ տեղեկություններով։ Բազմաթիվ սրիկաներ, որ ներկայանում են իբրև փորձագետներ, նպատակային կեղծ լուրեր են տարածում (այդ ամենը, բնականաբար, համակարգվում ու ֆինանսավորվում է նախկին ռեժիմի պարագլուխների կողմից), և այդ լուրերը կամաց-կամաց արմատավորվում են հասարակության որոշ խմբերի մտածողությունում։ Ու դրա դեմ պայքարելու լավագույն եղանակը կրթությունն է։
Սովորեցրե՛ք մարդկանց՝ ամենակարևորը երիտասարդությանը, ինքնուրույն մտածել, ու ոչ մի թափթփուկ նրանց չի կարողանա մանիպուլացնել։
3 հնվ 2020, 3:20
«Նվագախմբի փորձը» (1978) Ֆելինիի ամենաուշագրավ աշխատանքներից է։ Ֆիլմում նվագախումբը ներկայացված է իբրև հասարակության միկրոկոսմ. վերլուծվում են անարխիայի ու ավտորիտարիզմի առնչությունները։
* * *
Նոր տարվա թոհուբոհի պատճառով այսօր չհասցրեցի գրել չորրորդ խորհուրդը։
2 հնվ 2020, 3:40
Ա.7: Իմաստունների երրորդ խորհուրդը՝ օրինական դատարաններ
«Ձերբազատվի՛ր կաշառակեր դատավորներից։ Օրենսդրորեն երաշխավորի՛ր դատարանների անկախությունը». խորհուրդ տվեցին իմաստունները. «Հակառակ դեպքում, կաշառակեր ու իշխանության հաճկատար դատավորներով երկիրն աղքատ է մնալու»։
Դատարանների օրինականացումից է կախված երկրի զարգացումը։
Նույնիսկ երբ ճանապարհներն ամենաբարեկարգն են, եթե դատարաններն ապօրինի են, երկիրը մնալու է աղքատ։ Որովհետև այդ երկրում չեն հարգվելու սեփականության, հեղինակային, պայմանագրային ու բոլոր մյուս իրավունքները։ Ու մարդկանց գույքը, բիզնեսը, գաղափարը, կյանքը խլելու են ու պատասխան չեն տալու։ Ու մարդիկ այդ երկրից արտագաղթելու են, իսկ ով մնաց՝ երեխա չի ունենալու, բիզնես չի ձեռնարկելու, տուն չի կառուցելու, այգի չի հիմնելու։
Բայց եթե դատարանները լինեն օրինական, նույնիսկ երբ ճանապարհները քարուքանդ են, երկիրը կարճ ժամանակում ոչ միայն կնորոգի ճանապարհները, այլև հսկա քայլերով առաջ կգնա։ Պատճառը պարզ է. ճանապարհները քարուքանդ են, քանի որ շինկազմակերպությունները գիտեն, որ գումարները յուրացնելու համար պատասխան չեն տալու։ Իսկ երբ դատարաններն օրինական են, նախկին յուրացնողներին այլևս ձեռնտու չէ գողանալը, քանի որ գիտեն՝ պատասխանատվությունից չեն խուսափի։ Մարդիկ արձագանքում են խթաններին։
Պարզ օրինակ։ Մի պատվական երիտասարդ 10 տոննա ծիրանը առաքել է «իթիս» ցանցին, ծիրանը վաղուց վաճառվել է, բայց «իթիս»-ի տերը առաքման դիմաց չի վճարում։ Երիտասարդն իր ընկերներին հավաքում ու գալիս է իր գումարը պահանջելու։ Բայց «իթիս»-ի տիրոջ թիկնապահները՝ սափրագլուխների մի ոհմակ, էս տղերքին արյունլվիկ են անում, դեռ ավելին՝ միլիցեքը, որ "իթիս"-ի տիրոջ կերակրատաշտից են սնվում, տղերքի գլխին գործ են սարքում ու բերդը գցում։
Սա հեքիաթ չէ։ Այսպիսին է կյանքը բոլոր երկրներում, ուր դատարանները ձևական են, և դատավորները իշխանության կամակատարն են։ Ավելորդ է ասել, որ մեր երիտասարդի փորձը ոչ թե ոգեշնչում, այլ հուսահատեցնում է մարդկանց, ու մարդիկ պարզապես դադարում են տնտեսական գործունեություն ծավալել, ու երկրի դաշտերը մնում են անմշակ։
Իսկ եթե երկրում լինեին օրինական դատարաններ, ապա խթանները տրամագծորեն հակառակ կլինեին։ Այդ դեպքում «իթիս»-ի տերը կիմանար, որ կամովին չվճարելու դեպքում օրենքի պարտադրանքով է վճարելու ու ժամանակին կվճարեր։ Ավելին, նա դրանից կշահեր, քանի որ առևտրի ծավալը բազմակի մեծ կլիներ, ու ավելի մեծ շահույթ կստանար։ Բոլորը կշահեին։
Կշահեին նաև սափրագլուխների ոհմակի առանձնյակները։ Նախ օրինական գործունեության դեպքում «իթիս»-ն այդ ոհմակի կարիքը չէր ունենա։ Ու սափրագլուխները մարդ մորթելու փոխարեն կզբաղվեին պրոֆեսիոնալ սպորտով ու կդառնային օլիմպիական չեմպիոններ՝ փառք ու պատիվ վաստակելով։ Մարդիկ նրանց ոչ թե գարշանքով, այլ ակնածանքով կնայեին։
Իմաստունների խորհուրդը լսելով՝ արքայի դեմքը մթագնեց։ Ճանապարհների հարցում ինքը տեղի տվեց, քանի որ դրանից իր իշխանությանը հասցվող հարվածը մեծ չէր։ Ճիշտ է՝ հարյուր միլիոնների «ատկատ» կորցրեց, բայց այդ փողերն ուրիշ տեղից կքերի։ Հարկայինի օրինականացմանը համաձայնեց, որովհետև երկրի վիճակն այն ժամանակ օրհասական էր։ Բայց հիմա ուզում են իր կրնկի տակից դատարանները հանել։ Չէ՜, ա՜յս անգամ խայծը կուլ չի տա, չի՜ թողնի, որ իր իշխանությունը խարխլեն։ Առանց դատարանները վերահսկելու՝ էլ ինչպե՞ս է ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու։
«Բայց թշնամին քթիս տակ է». հիշեց նա. «Եթե երկիրն ու բանակը աղքատության մեջ պահեմ (զինվորները, նույնիսկ, «մայկա տռուսիկ» չունեն), թշնամին կհարձակվի, ու իշխանությունն ավելի շուտ կկորցնեմ»։
Չունենալով այլ ելք՝ արքան ընդունեց իմաստունների երրորդ խորհուրդը ևս։ Նա դա արեց ոչ թե երկրի բարեկեցության, այլ սեփական իշխանության երկարաձգման համար, նա դա արեց հարևան երկրի հարձակման վախից։
Երկրի թիվ մեկ թշնամին դարձել է երկրի զարգացման թիվ մեկ գործոնը։
* * *
Անցավ չորս տարի։
Երկրի վիճակը զգալի բարելավվել է։ Բայց պատերազմի վտանգը շարունակում է պահպանվել։ Արքան դարձյալ հրավիրում է իմաստունների ժողով խորհրդի՝ ինչպե՞ս ընդլայնել գանձարանի եկամուտները։
Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու իմաստունների չորրորդ խորհուրդը։
Նոր տարում նախ քննությունը ստանաք. իսկ մնացածը՝ ձեր սրտով
31 դկտ 2019, 22:40
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, - Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագա՜նք է տալիս հզոր Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում... Թե բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարհվե՜ն քո դեմ լռին՝ Բաշը քսած քո ձեռքերին: Իսկ թե չար են՝ լեռները մեր, Հրաբխի բնե՛րն անմեռ, Որ լռել են, բայց չե՛ն հանգել, Քեզ լավայո՛վ կարձագանքեն, Որ լեռնե՛ր է քշում-տանում... Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում... Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, - Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ. Թե բարեկամ ես ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկած, Թե դավով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած. Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում... Նեղ են ճամփեքը լեռնական, Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում: Զգո՜ւյշ գործիր Հայաստանում, - Մենք գահ ու թագ չե՛նք ունեցել, Եվ... արքա՛ է ամեն մի հայ, Զորք ու բանակ չենք ունեցել, Եվ... սպա է ամեն մի հայ. Ամեն մի հայ՝ լեռան մի ծերպ, Ամեն մի հայ՝ ուրույն մի կերպ, Ամեն մի հայ՝ մի Հայաստան Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եվ սակայն՝ մի՝ Երբ սպառնում է թշնամին Մեր դարավոր անմահ երթին Եվ այս ժայռին թառած բերդին, Որ Հայրենիք ենք անվանում... Զգո՜ւյշ գործիր Հայաստանում: Գևորգ Էմին
31 դկտ 2019, 20:00
Ա.6: Իմաստունների երկրորդ խորհուրդը՝ բարեկարգ ճանապարհներ
«Կառուցի՛ր ճանապարհներ և ընդլայնի՛ր օդային հաղորդակցությունը։ Ճանապարհների կառուցմանը հատկացվող գումարները մի յուրացրու, օդային ուղիները ոչ թե մերձավորներիդ տուր, այլ ազատականացրու». խորհուրդ տվեցին իմաստունները։
Ո՞րն է երկրի զարգացման և բարեկարգ ճանապարհների կապը։
Երբ ճանապարհներն անբարեկարգ են, երկրի տարբեր մասերի միջև տնտեսական կապերը թույլ են։ Հյուսիսում արտադրված գյուղմթերքը չի հասնում հարավ, իսկ հարավում արտադրվող տեքստիլը չի իրացվում հյուսիսում։ Արդյունքում՝ ներքին շուկայի հնարավորությունները մասնակիորեն են օգտագործվում, ու մարդիկ և՛ հյուսիսում, և՛ հարավում մնում են ավելի աղքատ, քան կարող էին լինել, եթե ճանապարհները բարեկարգ լինեին։
Անբարեկարգ ճանապարհների պատճառով մարդիկ զրկվում են մոտակա քաղաքներում ավելի ձեռնտու աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից։ Բացի այդ, բարեկարգ ճանապարհները հասանելի են դարձնում կրթական, առողջապահական, մշակութային ծառայությունները՝ նպաստելով սոցիալական առաջընթացին։
Դժվարանցանելի ճանապարհների ու թանկ օդային հաղորդակցության պատճառով սահմանափակվում են արտաքին առևտրի հնարավորությունները, ու երկիրը զրկվում է արտաքին առևտրի օգուտները քաղելու հնարավորությունից։
Իմաստունների խորհուրդը լսելով՝ արքայի դեմքը պղտորվեց։ Եթե ճանապարհները բարեկարգվեն, բնակչության բարեկեցությունը կբարելավվի։ Իսկ բարեկեցիկ մարդիկ մի օր անխուսափելիորեն կսկսեն մտածել ու կգիտակցեն, որ առանց ապօրինի իշխանությունը տապալելու իրենք դատապարտված են։ Մի՞թե իր երկար տարիների ջանքերը՝ զրկել մարդկանց մտածելու ունակությունից, պետք է անհետ կորչեն։
Բայց արքան չուներ երկընտրանք. թշնամին օր օրի ակտիվանում էր, ու առանց երկրի պաշտպանությունն արդիականացնելու իր իշխանությունը, միևնույնն է, դատապարտված էր։
Ու վճռեց արքան՝ ընդունել իմաստունների երկրորդ խորհուրդը ևս։ Նա դա արեց ոչ թե հանուն երկրի բարեկեցության կամ հայրենիքի, այլ հանուն սեփական իշխանության երկարաձգման, նա դա արեց վախից, հարևան երկրի հարձակման վախից։
Երկրի թիվ մեկ թշնամին դարձել է երկրի զարգացման թիվ մեկ գործոնը։
* * *
Անցավ երեք տարի։
Երկրի վիճակը փոքր-ինչ բարելավվել է։ Բայց պատերազմի վտանգն արդիական է ավելի, քան երբևէ։ Չունենալով այլ ելք, արքան դարձյալ հրավիրում է իմաստունների ժողով ու խնդրում խորհուրդ տալ՝ ինչպե՞ս ընդլայնել գանձարանի եկամուտները։
Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու իմաստունների երրորդ խորհուրդը։
* * *
Հ.Գ. Բոլորովին պատահական չէ, որ 2018թ-ի ապրիլին, երբ ՀՀ-ում վերջապես հաստատվեց օրինական իշխանություն, առաջին քայլերից մեկը լայնածավալ ճանապարհաշինության մեկնարկն էր։
Նախորդ ռեժիմն իր մեջ այդպես էլ ուժ չգտավ ճանապարհաշինության ոլորտում որևէ առաջխաղացում կատարել։ Այդ ոլորտում յուրացվող փողերն այնքան շատ էին, որ նույնիսկ ռեժիմին սպառնացող գոյաբանական վտանգը չստիպեց հաղթահարել ընչաքաղցությունը։
31 դկտ 2019, 1:15
Դեկտեմբերի 9-ին գրել էի NY Times-ի մի հոդվածի մասին՝ 1942-44թթ-ին նացիստական համակենտրոնացման ճամբարում սկզբնավորված սիրո պատմության վերաբերյալ։
Ճիշտ նման պատմություն է նկարագրում Աննա Ջաստիսի «Rememberance» ֆիլմը, որը ռուսական վարձույթում կոչվում է «Потерянное время»։
Կանդինսկի, «Կոմպոզիցիա 8», 1923
30 դկտ 2019, 21:50
Ա.5: Իմաստունների առաջին խորհուրդը՝ օրինական հարկում
Հանգամանորեն քննելով արքայի խնդրանքը՝ իմաստունները հետևյալ խորհուրդը տվեցին արքային.
«Եթե ուզում ես՝ երկիրը զարգանա, դադարեցրո՛ւ մարդկանց հարստահարելը։ Մարդիկ խուսափում են ներդրումներ կատարելուց, քանի որ գիտեն, որ խլելու ես նրանց ստեղծած արդյունքը։
Սահմանիր հստակ ու խելամիտ հարկեր, և թող հարկային տեսչության գործունեությունը բացառապես օրինական լինի։
Թող հարկայինը չլինի քաղաքական հետապնդումների գործիք։ Խստորեն հետևի՛ր, որ հարկային գործակալները ո՛չ կաշառք վերցնեն, ո՛չ էլ ապօրինի հարկեր գանձեն՝ սնանկացնելով տնտեսվարողներին»։
Լսելով իմաստունների խորհուրդը՝ արքան խոժոռվեց։ Հասկանում էր նա, որ օրինական հարկման դեպքում ժամանակի ընթացքում կձևավորվի գերհարուստների մի խումբ, որն իրեն չի հպատակվի ու ընդդիմությանը կֆինանսավորի։ Այնինչ հիմա, երբ իր քմահաճույքից է կախված յուրաքանչյուրի հարստահարման չափը, բոլոր գերհարուստներն իր կրնկի տակ են, ու եթե նրանցից որևէ մեկը փորձի իր կամքին ընդդիմանալ, երկաթե աքցանով կբռնի բկից։
Այնինչ, օրինական հարկման դեպքում ինչ-որ ժամանակ անց ոմանք դուրս կգան վերահսկողությունից ու ընդդիմությանը կֆինանսավորեն։ Ու կթուլանա իր իշխանությունը և, ո՞վ գիտի, միգուցե մի օր տապալվի։
Միևնույն ժամանակ, արքան գիտակցում էր, որ այլընտրանք չունի։ Հարևան երկիրը պատրաստվում է հարձակման, ու օր առաջ անհրաժեշտ է բարձրացնել բանակի մարտունակությունը։ Բայց դրա համար անհրաժեշտ են միջոցներ, որոնք կձևավորվեն, եթե առևտրի ու արտադրության նշանակալի ընդլայնում տեղի ունենա։ Իսկ դրա նախադրյալներից մեկն օրինական հարկումն է։
Ու իր իսկ շահերից ելնելով՝ արքան վճռեց օրինականացնել հարկումը։
Դա երկրում օրենքի գերակայության արմատավորման առաջին քայլն էր։ Ու ճակատագրի հեգնանքն այն էր, որ դա եղավ հարևան երկրի արքայի՝ թիվ մեկ թշնամու ստեղծած սպառնալիքի շնորհիվ։
Երկրի թիվ մեկ թշնամին դարձավ երկրի զարգացման թիվ մեկ գործոնը։
Անցավ երկու տարի։
Սպառազինությունների մրցավազքը երկու երկրների միջև չի հանդարտվում։ Դարձյալ առկա է հակառակորդի հարձակման վտանգ, ու դարձյալ սրությամբ դրված է բանակի արդիականացման խնդիրը։ Իսկ դրա համար անհրաժեշտ են միջոցներ։ Չունենալով այլ ելք, արքան դարձյալ հրավիրում է իմաստուններին՝ խնդրելով խորհուրդ տալ՝ ինչպե՞ս ընդլայնել երկրում ձևավորվող եկամուտները, որ հարկման բազայի ընդլայնման հաշվին պետական գանձարանում ավելի շատ միջոցներ հավաքագրվեն։
Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու իմաստունների երկրորդ խորհուրդը։
* * *
Ի միջի այլոց, հարկման համար անհրաժեշտ է գույքի և եկամուտների հաշվառման համակարգ։ Անտիկ աշխարհում այդ նպատակին էր ծառայում մարդահամարը, օրինակ՝ Հրեաստանում 6թ-ին անցկացված մարդահամարը, որի ժամանակ, ըստ Ղուկաս ավետարանիչի, ծնվել է Հիսուսը։ Արդի աշխարհում այդ նպատակին են ծառայում օրինակ՝ ՀԴՄ կտրոնը և հաշիվ-ապրանքագիրը։
* * *
Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՀ-ում նախորդ ռեժիմը հարկային տեսչությունում էական բարելավում կատարեց հատկապես 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո։ Այս փաստը ցցուն վկայությունն է՝ նկարագրված մոդելի՝ իրական աշխարհը բացատրելու կարողության։
29 դկտ 2019, 23:50
Ա.3: Իշխանության կենտրոնացում
Երեք դաշտավայրերը եզերող լեռներից այն կողմ նույնպիսի երեք դաշտավայրեր կան, որոնցում նույնպես տեղի է ունեցել բռնության ինստիտուցիոնալացում։
Ու քանի որ լեռան երկու կողմի բնակիչները նույն լեզվի տարբեր բարբառներով են խոսում, ապա երկու կողմի վեց Գ-երը դաշինք են կազմում և տիրում վեց դաշտավայրերին։
|
|
Բայց իշխանությունը, երբ բացակայում են հակակշիռները, կենտրոնանալու հակում ունի։ Մեր դեպքում վեց Գ-երից չորսը մի օր գիտակցում են, որ ավարը կարող են կիսել չորսի մեջ, ոչ թե՝ վեցի մեջ։
Իսկապես, վեցից չորսը բավարար են, որպեսզի բոլորին, այդ թվում՝ մյուս երկու Գ-երին հպատակեցնեն։
Սկսվում է իշխանության կենտրոնացման գործընթացը, որը տասնամյակներ անց հանգեցնում է մեկ տիրակալի ձեռքում ողջ իշխանության կենտրոնացմանը։
Նկատենք՝ մեր վերլուծության տեսանկյունց էական չէ, թե վեցից չորսն ինչպես են ընտրվում. լեռան ամեն կողմից երկու-երկու, թե լեռան այն կողմից երեք, այս կողմից՝ մեկ։ Զուտ ձևական առումով վերջին դեպքում կարող ենք ասել, թե անդրլեռնային կլանը զավթեց իշխանությունը։ Երկու դեպքում էլ, սակայն, տասնամյակներ անց իշխանությունը կենտրոնանում է մեկ ավազակի ձեռքում, որն իրեն կոչում էր արքա։
Ա.4: Պատերազմի սպառնալիք և իմաստունների առաջին խորհուրդը
Անցան տարիներ։ Մարդիկ բազմացան ու լցրին երկիրը։
Այդ ընթացքում մեր երկրի հարևանությամբ, դեպի հորիզոնը ձգվող արձակ տափաստանում ճիշտ նման մի այլ երկիր է կազմավորվում, ճիշտ նման ավազակ արքայով։ Այս 2-րդ երկրի արքան թշնամաբար է տրամադրված 1-ին երկրի նկատմամբ, ու պատերազմի սպառնալիքը դամոկլյան սրի պետ կախված է 1-ին երկրի գրխին։ Երկու երկրները ռազմական առումով իրար համարժեք են, միայն թե 2-րդ երկրի արքան հինգ արու զավակ ունի, իսկ 1-ին երկրի արքան արու զավակ չունի, բայց երկու արու բաջանաղ ունի։
Մի օր 1-ին երկրի արքան իմաստունների ժողով է հրավիրում ու դիմում նրանց. «Իմաստուննե՛ր, ինչպե՞ս մեր երկրի հարստությունն ընդլայնեմ, որ ավելի մարտունակ բանակ կարողանամ պահել»։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խորհուրդ տվեցին իմաստունները։
* * *
Ի՞նչ բնույթ կարող է ունենալ իմաստունների խորհուրդը։
Լայնորեն տարածված է այն ընկալումը, թե երկրի զարգացման խնդրում խորհուրդ տալ նշանակում է նշել այն կոնկրետ ապրանքատեսակները, որոնց արտադրությունը տվյալ երկրում շահութաբեր է։ Այդ ընկալումը սխալ է։
Իմաստուններին չեն կարող հետաքրքրել ոչ միայն կոնկրետ ապրանքատեսակները, այլև տնտեսության առանձին ճյուղերը։ Չեն հետաքրքրում, քանի որ դրանք ածանցյալ խնդիրներ են։
Նրանց հետաքրքրում է ներդրումային միջավայրը, մասնավորապես՝ ինստիտուտներն ու ենթակառուցվածքները։ Երբ այդ խնդիրները լուծվեն, ներդրողներն իրենք կգտնեն այն ապրանքատեսակներն ու ծառայությունները, որոնցում կոնկրետ իրենք ունեն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, և որոնց արտադրության համար այդ երկրում առկա են համապատասխան ռեսուրսներ։։
* * *
Եվ այսպես, ի՞նչ եք կարծում, ո՞րն էր իմաստունների առաջին խորհուրդը։
* * *
Հ.Գ. Տարիներ շարունակ ինձ տվել են այդ հարցը. «Ո՞ր ոլորտում ներդրում կատարեմ, որ շահութաբեր լինի»։ Հարգելի՛, սիրելի այդ հարցը տվողնե՛ր, դուք պետք է իմանաք, թե դուք ի՞նչ գիտելիքներ ու հմտություններ ունեք։ Ներդրեք այդ ոլորտում, ու եթե ձեր գիտելիքներն ու հմտությունները համապատասխան են, ապա ձեր ձեռնարկը դատապարտված է հաջողության։ Միայն մեկ վերապահում կա։ Հաջողությունը ձերը կլինի, եթե, իհարկե, իշխանությունը ձեր թշնամին չէ։ Փառք Աստծո, հայ հասարակությունը հասել է զարգացման այն մակարդակին, որ ունի մի իշխանություն, որը, որքան ինձ է հայտնի, ոչ մեկի թշնամին չէ։
28 դկտ 2019, 23:50
Ա.1: Երկու տնտեսական գործունեություն՝ հողագործություն և բռնություն (շարունակություն)
Եվ այսպես, Գ հողագործը խելքին չի կարող զոռ տալ, քանի որ հաստագլուխ է։ Բայց, հաստագլուխ լինելուց զատ հաստավիզ է, ու այդ պատճառով զոռ է տալիս մկաններին։ Պարզ ասած՝ բռնություն է գործադրում Բ հողագործի նկատմամբ. խլում է նրա բերքի մեծ մասը։
Ուշադրություն դարձրեք՝ մեր հաստավիզը գործադրում է ռացիոնալ բռնություն։ Նա չի բռնանում Դ-ի վրա, քանի որ Դ սնունդ չունի, որ խլի։ Նա չի բռնանում Ա-ի վրա, քանի որ Ա թեպետ առատ բերք ունի, բայց ուժեղ է։
Արդյունքում՝ մեր ագրարային հասարակությունում տեղի է ունենում երկու տեսակի տնտեսական գործունեություն՝ հողագործություն և ռացիոնալ բռնություն։ Երեքը մասնագիտանում են հողագործությունում, մեկը՝ բռնությունում։
Նկատենք, եթե անարխիայի փոխարեն լիներ կենտրոնացված պետություն, ապա չորսն էլ կզբաղվեին հողագործությամբ, որովհետև ոստիկանը Գ-ի թաթիկները կոլորեր ու գլուխը ջրհորը կխոթեր։
Ա.2: Բռնության ինստիտուցիոնալացում
Պարզվում է՝ մեր դաշտավայրի մոտակայքում, գետից անդին ևս երկու դաշտավայրեր կան, որոնցից յուրաքանչյուրում դարձյալ չորս հողագործներ են բնակվում ճիշտ նույն հատկանիշերով։
1-ին դաշտավայր | ուժեղ | թույլ |
---|---|---|
հմուտ | Ա | Բ |
անհմուտ | Գ | Դ |
2-րդ դաշտավայր | ուժեղ | թույլ |
---|---|---|
հմուտ | Ա | Բ |
անհմուտ | Գ | Դ |
3-րդ դաշտավայր | ուժեղ | թույլ |
---|---|---|
հմուտ | Ա | Բ |
անհմուտ | Գ | Դ |
Դրանով իսկ, ունենք երեք դաշտավայր, որոնցից յուրաքանչյուրում երեքը՝ Ա, Բ, Դ, զբաղվում են հողագործությամբ, մեկը՝ Գ, ռացիոնալ բռնությամբ։
Օրերից մի օր երեք Գ-երը գիտակցում են, որ եթե միավորվեն, ապա ոչ միայն Բ-երին, այլև Ա-երին կարող են հպատակեցնել և բերքի մեծ մասը խլել։
Սա ընդունված է անվանել ծավալի աճող էֆեկտ բռնությունում։ Գաղափարը շատ պարզ է. մեկ հոգին մեկ ուրիշին ծեծելու համար բավական ջանք պետք է գործադրի։ Բայց երկուսով անհամեմատ հեշտ կծեծեն։ Երեքով ավելի հեշտ, ու այդպես շարունակ։ Արտադրությունում, նույնպես, առկա է ծավալի աճող էֆեկտ այն դեպքում, երբ ներդրանքի ընդլայնումից թողարկումը համամասնորեն ավելի մեծ չափով է ընդլայնվում։ Արտադրությունում ծավալի աճող էֆեկտը մարդկությունը գիտակցել 18-րդ դարում։ Այնինչ, բռնությունում ծավալի աճող էֆեկտը մարդանմանը գիտակցել է նախքան մարդ դառնալը՝ հարյուր հազարավոր տարիներ առաջ։
Այնպես որ, զարմանալի չէ, որ մեր Գ-երը մի օր գիտակցեցին միավորվելու միջոցով ավելի մեծ արդյունքի հասնելու հնարավորությունը։
Այստեղ դադար տանք ու հիմնավորենք, որ դեպքերը հենց նկարագրված սցենարով կզարգանան։
Ունենք, որ Ա հողագործներն ուժեղ են, բայց և հմուտ, ու այդ պատճառով ուրիշինը խլելու խթան չունեն։ Արդյունքում՝ նրանք խաղաղ, գլուխները կախ հողագործությամբ են զբաղվում։ Ուրիշի բոստանը քար չեն գցում, բայց իրենց բոստանն էլ չեն թողնում, որ ուրիշը քար գցի։
Տեսականում Ա-երը կարող են միավորվել ու այդ Գ-երին առանձին-առանձին ասֆալտին փռել։ Բայց գործնականում դա անհնար է։ Նախ Գ-երի ասֆալտափռումն անմիջական օգուտ չունի, քանի որ դրանք բերք չունեն, որ փռեն ու խլեն։ Այնուհետև՝ Ա-երը ծնված օրից հողագործությամբ են զբաղվում. խաղաղ շինական մարդիկ են, բռնությունն իրենց տարերքը չէ։
Այլ է իրավիճակը Գ-երի դեպքում։ Բռնությունը դրանց կյանքի անբաժան մասն է։ Ու առաջին իսկ օրից նրանցից յուրաքանչյուրը տենչացել է խլել հարևան Ա-ի բերքը, բայց ուժը չի պատել։ Ու ահա, վերջապես, հասկացել են, որ կարող են միավորվել ու իրագործել իրենց անասնական երազանքը։
Իսկ ինչո՞ւ Ա-երը չեն միավորվում ու երեքով չեն պաշտպանվում։ Պատճառը որքան որ պարզ է, նույնքան՝ ցավալի։ Երբ երեք Գ-երը գնում են 1-ին դաշտավայրի Ա-ին հպատակեցնելու, 2-րդ և 3-րդ դաշտավայրերի Ա-երը ստրկաբար մտածում են, թե դա իրենց չի վերաբերում։ Ու այդպես հերթով բոլոր Ա-երը դառնում են այդ Գ-երի հարճերը։
Բայց մեր վերլուծության տեսանկյունից կարևոր է ոչ թե երևույթի արժեքային կողմը, այլ այն, որ ստեղծվեց բռնության մենաշնորհ ունեցող վերանձնային միավոր։ Այլևս մարդիկ ազատ չեն բռնանալու ու բռնահարվելու։ Բռնանալու մենաշնորհին տիրացան երեք Գ-երը՝ երեք դաշտավայրերի տիրակալները։ Բռնության գործադրումն ինստիտուցիոնալացվեց։
27 դկտ 2019, 23:00
Աղքատությունից դեպի բարեկեցություն
Այսօրվանից սկսում եմ «Աղքատությունից դեպի բարեկեցություն» օքսֆորդյան մոդելի մաս առ մաս ներկայացումը։
Տնտեսագիտությունն իր ծննդյան օրվանից ոչ մի այլ խնդրով այնքան չի զբաղվել, որքան տնտեսական աճի ուղիների որոնմամբ։ Ի պատիվ այդ խնդրում ներդրում ունեցած բազում հետազոտողների՝ դեպի բարեկեցություն տանող ուղին, մեծ հաշվով, բացահայտված է։
Չնայած դրան՝ երկրագնդի բնակչության մեծ մասն աղքատ երկրներում է ապրում։ Ինչո՞ւ՝ որովհետև այդ երկրներում իշխող կլաններին իշխանությունը պահպանելու տեսանկյունց դա շահեկան է։ Այսինքն՝ կիսաավտորիտար համակարգը (որպիսին օրինակ առկա էր Հայաստանում) և բարեկեցիկ հասարակությունը անհամատեղելի են։ Որպեսզի կիսաավտորիտար համակարգը գոյատևի, անհրաժեշտ է, որ աղքատության մակարդակը բարձր լինի։
Ինչևէ, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է, որ երկիրը լինի կենտրոնացված և ներառական։ Ստորև անդրադառնում եմ մոդելի առաջին բաժնին՝ անարխիայից դեպի կենտրոնացված պետություն անցման նախադրյալների վերլուծությանը։
Բաժին Ա: Անարխիայից դեպի կենտրոնացված պետություն
Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ այսօր, ընդհանուր առմամբ, կենտրոնացված պետություններ են։ Բայց մարդկության պատմության արշալույսին ամենուր անարխիա էր։ Նույնիսկ մեր չքնաղ երկիրն ու Ռուսաստանն ընդամենը 25-30 տարի առաջ (ԽՍՀՄ փլուզումից հետո) ավելի մոտ էին անարխիային, քան կենտրոնացված պետությանը։
Անարխիան իշխանության բացակայությունն է. երբ մարդիկ բացարձակ ազատ են և բացարձակ անպաշտպան։ Ազատ են վերանձնային միավորի՝ պետության ճնշումներից և կարգավորումներից, միևնույն ժամանակ, ազատորեն կարող են թույլի նկատմամբ բռնություն գործադրել, բայց և անպաշտպան են ուժեղի բռնությունից։ Ազատ են, քանի որ չկա պետություն, որ պատժի կամ պաշտպանի։ Անարխիայում մարդիկ ազատ են և՛ բռնանալու, և՛ բռնահարվելու։
Ի տարբերություն անարխիայի՝ կենտրոնացված պետությունում գոյություն ունի վերանձնային միավոր՝ պետություն, որը որոշակի տարածքում բռնություն գործադրելու մենաշնորհ ունի։ Հետևաբար՝ անարխիան կարող ենք սահմանել իբրև իրավիճակ, երբ բռնության գործադրումը մրցակցային է։
Այսպիսով, կենտրոնացված պետության թեստը հետևյալն է։ Հետազոտողը, որպեսզի պարզի՝ պետությունը կենտրոնացված է, թե ոչ, ընդամենը պետք է.
- արձանագրի իր նկատմամբ պարբերական բռնություն կամ հարկադրանք գործադրողների թիվը. եթե պետությունից բացի առնվազն մեկը իր նկատմամբ նման գործողություններ է կատարում, ապա թեստի արդյունքը դրական է. պետությունը կենտրոնացված չէ, կամ էլ
- որևէ մեկի նկատմամբ պարբերական բռնություն գործադրի, եթե չի պատժվում, ապա պետությունը կենտրոնացված չէ։
Եվ այսպես, դիտարկենք պարզ ագրարային հասարակություն կատարյալ անարխիայի վիճակում։
Ա.1: Երկու տնտեսական գործունեություն՝ հողագործություն և բռնություն
Ի սկզբանե մի բարեբեր դաշտավայրում չորս հողագործներ էին բնակվում։ Երկուսը ֆիզիկապես ուժեղ էին, երկուսը՝ թույլ։ Երկուսը հողագործության մեջ հմուտ էին, երկուսը՝ անհմուտ։
ուժեղ | թույլ | |
հմուտ | Ա | Բ |
անհմուտ | Գ | Դ |
---|
Ի՞նչ էր կատարվում այս աշխարհում, որում տիրում էր կատարյալ անարխիա։
Մասնավորապես, ինչո՞վ էր զբաղվում հմուտ և ուժեղ Ա հողագործը։ Պարզ է հողագործությամբ։ Հողը բերրի էր և առատ հունձք էր ապահովում։
Ինչո՞վ էր զբաղվում հմուտ և թույլ Բ հողագործը։ Դարձյալ հողագործությամբ։ Սերմը պարարտ հողի մեջ շաղ տալու համար շատ ուժ պետք չէ, իսկ գութանը քաշում էր եզը։
Ինչո՞վ էր զբաղվում անհմուտ և թույլ Դ հողագործը։ Դարձյալ հողագործությամբ։ Թեպետ նրա հավաքած բերքն աղքատիկ էր ու նա հաճախ քաղցած էր մնում։
Ողջ հարցը, սակայն, նրանում է, թե ինչով էր զբաղվում Գ հողագործը։ Մտածե՛ք այս խնդրի շուրջ։ Նա ֆիզիկապես ուժեղ էր, բայց հողագործությամբ չէր կարողանում իր հացն ապահովել։
26 դկտ 2019, 22:45
Ամփոփելու հմտության արժեքը
Բուհական կրթության շրջանակում ամփոփելու հմտությունն անհրաժեշտ նախապայման է՝ քննադատական, վերլուծական, հետազոտական աշխատանքներ կատարել կարողանալու համար։
Ամփոփելու հմտության կատարելագործումից հետո միայն իմաստ ունի անդրադառնալ վերլուծաքննադատական և, առավել ևս, հետազոտական աշխատանքներին, ինչպիսիք են կուրսայինը կամ դիպլոմայինը։
Բայց ամփոփելու հմտությունը անհրաժեշտ է նաև կյանքի բազում այլ հանգամանքներում, օրինակ՝ քննությանը պատրաստվելիս։
Այսպես՝ հաճախ ուսանողը բանավոր քննությանը պատասխանում է նյութը բառացի արտասանելու միջոցով։ Արդյունքում՝ քննությունը վերածվում է ասմունքի երեկոյի։
Այնինչ, այդ արտասանությունից կարելի է խուսափել, եթե ուսանողը ձգտի հասկանալ նյութը և առանձնացնի հիմնական դրույթները. այսինքն՝ ամփոփի։
Ուշագրավ է, որ շատերը համարում են, թե ամփոփելու հմտություն բոլորն էլ ունեն։
Իրոք, վաղ տարիքից, երբ տղաները վիճում են, թայֆի ավագին (ալֆա արուին) ամփոփ ներկայացնում են վեճի հանգամանքները։
Իսկ աղջիկները չգերազանցված հմտություն ունեն ծավալուն ամփոփ ներկայացնելու, թե մրցակից օրիորդներն ինչպես էին զարդարվել։
Ամփոփելու այս նախնական հմտությունը, թերևս, միանգամայն բավարար կհամարվեր վաղ միջնադարի համալսարաններում, որոնցով, ըստ ՀԺՊ դասագրքի, առլեցուն էր այս լեռնաշխարհը։ Ավաղ, այդ նախնական հմտությունը միանգամայն անբավարար և պարզունակ է՝ ժամանակակից կրթության պահանջների տեսանկյունից։
Ահա թե ինչու՝ ամփոփելու, առավել ևս՝ քննադատելու, վերլուծելու, եզրահանգելու, հետազոտելու հմտությունները պետք է ուղղակիորեն ուսուցանվեն առանձին դասընթացի շրջանակում, այնպես, ինչպես արվում է քիչ թե շատ նորմալ բոլոր համալսարաններում։
* * *
Ինչպիսի՞ն պետք է լինի ամփոփումը
Ուշադրություն։ Սույն գրառմամբ նպատակ չունեմ ուսուցանել ամփոփում գրելու արվեստը։ Եթե մի գրառմամբ հնարավոր լիներ ինչ-որ բան սովորել, ապա բոլորս ամենագետներ կլինեինք։ Ինչ-որ բան սովորելու համար անհրաժեշտ է երկարատև ու համառ ջանք։
Ամփոփումը սկզբնաղբյուրի հիմնական դրույթների հակիրճ ներկայացումն է։ Այն պետք է սկզբնաղբյուրին անծանոթ ընթերցողին ամբողջական պատկերացում տա սկզբնաղբյուրի բոլոր հիմնական դրույթների վերաբերյալ։
Ամփոփումը պետք է լինի առավելագույնս հակիրճ։ Չպետք է ներառի մանրամասներ՝ բացառությամբ, եթե տվյալ մանրամասնը բացարձակ անհրաժեշտ է որևէ հիմնական դրույթ ներկայացնելու համար։
Ամփոփումը պետք է լինի անկողմնակալ. չպետք է արտահայտի ամփոփողի տեսակետը կամ վերաբերմունքը։ Միևնույն ժամանակ, ամփոփումը պետք է լինի հեղինակային. սեփական բառերով գրված, ոչ թե սկզբնաղբյուրից բառացի մեջբերումներով շաղախված։
Ամփոփումը գրելուց առաջ անհրաժեշտ է պարզել սկզբնաղբյուրի (ա) թեզիսը՝ հիմնական պնդումը, դրույթը, վարկածը, և (բ) ենթաբաժինների հիմնական դրույթները։
Ամփոփումը պետք է սկսվի սկզբնաղբյուրի վկայակոչմամբ, օրինակ՝
«Ինչու են երկրները ձախողվում» գրքում Աճեմողլուն պնդում է, որ ...
«Բարի կամեցողությունից դրդված ստելու ենթադրյալ իրավունքի մասին» հոդվածում Կանտը փաստարկում է, որ ...
Պնդում է / փաստարկում է / կարծում է / հիմնավորում է / բացահայտում է բային պետք է հաջորդի թեզիսը։ Դրանով իսկ՝ ամփոփման առաջին նախադասությամբ ընթերցողի համար անհրաժեշտ է բացահայտել, թե ո՞վ, որտե՞ղ և ի՞նչ է ասում։
Ու, ընդհանրապես, ոչ միայն ամփոփում գրելիս, այլև խոսելիս սկզբում նշեք՝ ինչի մասին եք պատրաստվում խոսել։ Հակառակը ժամանակի վատնում է։
Ամփոփման հետագա շարադրանքը պետք է հիմնավորի թեզիսը՝ հաշվի առնելով ենթաբաժինների հիմնական դրույթները։
* * *
Ստիգլիցի հոդվածի ամփոփումը
Ստորև ընդգծել եմ Ստիգլիցի հոդվածի այն հատվածները, որոնք իմ կարծիքով արտահայտում են հիմնական դրույթները։
Ամփոփումը պետք է լինի անկողմնակալ այն առումով, որ չպետք է ուղղակիորեն ներառի ամփոփողի տեսակետը։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ հիմնական դրույթների ընտրությունը և ներկայացումը թեպետ չի կարող բացարձակ անկողմնակալ լինել, բայց չպետք է միտումնավոր կողմնակալ լինի։
Joseph Stiglitz, Guardian, Nov 24 2019It's time to retire metrics like GDP. They don't measure everything that matters
The way we assess economic performance and social progress is fundamentally wrong, and the climate crisis has brought these concerns to the fore.
The world is facing three existential crises: a climate crisis, an inequality crisis and a crisis in democracy. Will we be able to prosper within our planetary boundaries? Can a modern economy deliver shared prosperity? And can democracies thrive if our economies fail to deliver shared prosperity? These are critical questions, yet the accepted ways by which we measure economic performance give absolutely no hint that we might be facing a problem. Each of these crises has reinforced the fact that we need better tools to assess economic performance and social progress.
The standard measure of economic performance is gross domestic product (GDP), which is the sum of the value of goods and services produced within a country over a given period. GDP was humming along nicely, rising year after year, until the 2008 global financial crisis hit. The global financial crisis was the ultimate illustration of the deficiencies in commonly used metrics. None of those metrics gave policymakers or markets adequate warning that something was amiss. Though a few astute economists had sounded the alarm, the standard measures seemed to suggest everything was fine.
Since then, according to the GDP metric, the US has been growing slightly more slowly than in earlier years, but it’s nothing to worry about. Politicians, looking at these metrics, suggest slight reforms to the economic system and, they promise, all will be well.
In Europe, the impact of 2008 was more severe, especially in countries most affected by the euro crisis. But even there, apart from high unemployment numbers, standard metrics do not fully reflect the adverse impacts of the austerity measures, either the magnitude of people’s suffering or the impacts on long-term standards of living.
Nor do our standard GDP measures provide us with the guidance we need to address the inequality crisis. So what if GDP goes up, if most citizens are worse off? In the first three years of the so-called recovery from the financial crisis, about 91% of the gains went to the top 1%. No wonder that many people doubted the claims of politicians who were then saying the economy was well on the way to a robust recovery.
For a long time I have been concerned with this problem – the gap between what our metrics show and what they need to show. During the Clinton administration, when I served as a member and then chairman of the Council of Economic Advisers, I grew increasingly worried about how our main economic measures failed to take into account environmental degradation and resource depletion. If our economy seems to be growing but that growth is not sustainable because we are destroying the environment and using up scarce natural resources, our statistics should warn us. But because GDP didn’t include resource depletion and environmental degradation, we typically get an excessively rosy picture.
These concerns have now been brought to the fore with the climate crisis. It has been three decades since the threat of climate change was first widely recognized, and matters have grown worse faster than initially expected. There have been more extreme events, greater melting of glaciers and greater natural habitat destruction.
It is clear that something is fundamentally wrong with the way we assess economic performance and social progress. Even worse, our metrics frequently give the misleading impression that there is a trade-off between the two; that, for instance, changes that enhance people’s economic security, whether through improved pensions or a better welfare state, come at the expense of national economic performance.
Getting the measure right – or at least a lot better – is crucially important, especially in our metrics- and performance-oriented society. If we measure the wrong thing, we will do the wrong thing. If our measures tell us everything is fine when it really isn’t, we will be complacent.
And it should be clear that, in spite of the increases in GDP, in spite of the 2008 crisis being well behind us, everything is not fine. We see this in the political discontent rippling through so many advanced countries; we see it in the widespread support of demagogues, whose successes depend on exploiting economic discontent; and we see it in the environment around us, where fires rage and floods and droughts occur at ever-increasing intervals.
Fortunately, a variety of advances in methodology and technology have provided us with better measurement tools, and the international community has begun to embrace them. What we have accomplished so far has convinced me and many other economists of two things: first, that it is possible to construct much better measures of an economy’s health. Governments can and should go well beyond GDP. Second, that there is far more work to be done.
As Angel Gurría, secretary general of the Organisation for Economic Cooperation and Development, has written: “It is only by having better metrics that truly reflect people’s lives and aspirations that we will be able to design and implement ‘better policies for better lives’.”
Վերջին հաշվով, Ստիգլիցի հոդվածի ամփոփման իմ տարբերակը սա է.
«Ժամանակն է դադարել կիրառել ՀՆԱ-ի նման ցուցանիշները» հոդվածում Ստիգլիցը փաստարկում է, որ անհրաժեշտ է մշակել սոցիալ-տնտեսական ցուցանիշների նոր համակարգ, քանի որ առկա համակարգը հասարակության բարեկեցության վերաբերյալ թյուր պատկերացում է տալիս և չի դրդում առկա գոյաբանական ճգնաժամերի հաղթահարմանը։
Ըստ հոդվածագրի՝ մարդկությանը սպառնում են երեք ճգնաժամեր՝ (ա) բնապահպանական, (բ) եկամտի անհավասար բաշխման և (գ) ժողովրդավարության։ Այնինչ, սոցիալ-տնտեսական առաջընթացի առկա ցուցանիշները (օրինակ՝ ՀՆԱ) չեն նախազգուշացնում, որ մարդկությունը կանգնած է գոյաբանական ճգնաժամերի առջև։
Այսպես, ՀՆԱ-ի հաշվարկում չի ներառվում բնական ռեսուրսների սպառումը կամ շրջակա միջավայրի աղտոտումը, ուստի՝ ՀՆԱ-ի աճը իրական վիճակի կեղծ պատկեր է նկարագրում։
Բացի այդ, ՀՆԱ-ի աճը քողարկում է այն փաստը, որ ընդլայնվող եկամտի գերակշիռ մասը բաժին է ընկնում գերհարուստներին, և եկամտի բաշխման անհավասարությունը խորանում է։
Անհավասարության խորացումն իր հերթին զարգացած երկրների հասարակություններում սերմանում է հիասթափություն, ինչը շահարկելով՝ իշխանության են գալիս այնպիսի ուժեր, որոնք վտանգի տակ են դեպքում դեմոկրատական հասարակությունների հետագա գոյությունը։
Հոդվածագիրը, սակայն, լիահույս է, որ մեթոդաբանության ու տեխնոլոգիայի առաջընթացը հնարավորություն է ընձեռել մշակել ու կիրառել բարեկեցության գնահատման ավելի լիարժեք գործիքներ։
23 դկտ 2019, 18:20
Այս լուսանկարն էր հրապարակել Financial Times-ը պրն Պուտինին գովերգող մի հոդվածում։
Պրն Պուտինի լուսանկարները խորապես կշռադատվում են. դրանց վրա ռուսական գահի լավագույն սպասարկուներն են աշխատում։
Ուշադրություն դարձրե՛ք որոշ մանրամասների։
Տարածական բաշխման տեսանկյունից զինանշանը գտնվում է լուսանկարի ոչ թե անմիջապես կենտրոնում, այլ փոքր-ինչ ձախ։ Իսկ պրն Պուտինը գտնվում է լուսանկարի աջ մասում։ Նկարում ուրիշ ոչինչ չկա. գորգը սոսկ իբրև պատվանդան է ծառայում։ Լուսանկարը կարելի է անվանել՝ «Պուտինը և զինանշանը»։
Զինանշանը պետականության խորհրդանիշն է՝ դա պարզ է։ Բայց նկարում զինանշանի ու պրն Պուտինի տեղաբաշխումը շեշտում է, որ պրն Պուտինը գրեթե համարժեք է զինանշանին։ Այսինքն՝ նկարի պատգամն, ըստ իս, այն է, որ պրն Պուտինի դերն այն աստիճան առանցքային է, որ նա, նույնպես, ռուսական պետականության խորհրդանիշ է։ Այլ կերպ ասած՝ պրն Պուտինը ոչ թե պարզապես ծառայում է պետականության պահպանման նպատակին (ինչպես պահանջվում է ամեն մի նախագահից), այլ անմիջականորեն կերտում է այդ պետականությունը (իբրև բացառիկ և ոչ թե շարքային նախագահ)։
Ուշադրություն դարձրե՛ք պրն Պուտինի հայացքին։ Այն առանձնանում է հեզության հասնող համեստությամբ։ Այդպիսի հայացքով իր սիրեցյալին նայում է արևելքի աղջիկը՝ նախամուսնական շրջանում (մինչև տեղը պնդացնի)։ Այդպիսի հեզ-խոհուն հայացքով է իր ժամանակին պատկերվել հին աշխարհի հայտնի գործիչներից մեկը՝ Օգոստոս կայսրը։
Ըստ իս՝ պրն Պուտինի լուսանկարը Օգոստոս կայսեր հայտնի արձանի ժամանակակից վերապատկերումն է։ Միայն թե, պրն Օգոստոսն իր աստվածային էությունը շեշտելու համար սանդալներ չէր կրում, իսկ պրն Պուտինի դեպքում ոտաբոբիկ քայլելը չափից ավելի գրոտեսկային կլիներ։
Ե՛վ պրն Պուտինը, և՛ արևելքի աղջիկները՝ նախամուսնական շրջանում, և՛ պրն Օգոստոսը իրենց հեզ հայացքի երանգներով մի պատգամ ունեն՝ քեզ եմ ծառայում ո՛վ իմ ժողովուրդ կամ ո՛վ իմ սիրեցյալ։
21 դկտ 2019, 00:55
Ինքնիշխանության հղացքը և դրա կերպափոխումները | Աշոտ Ոսկանյանի դասախոսությունը
21 դկտ 2019, 00:05
Երկու հատված Հրանուշ Խառատյանի՝ կրթության խնդիրներին նվիրված այսօրվա ելույթից.
«... ասվեց, թե մեր նպատակն ազատ և քննադատական մտածող քաղաքացի ստեղծելն է: Բոլոր իշխանությունները, սովորաբար, հենց այդպես են ասում, բայց բոլորն ամեն ինչ անում են, որ այդ քաղաքացին չստեղծվի: Ես վստահ չեմ, որ այս դեպքում էլ այդ նույն ճանապարհով չենք գնա»։
«Հասարակությունը ոչ թե ընտրում է գիտելիքը, այլ դիպլոմը, որովհետև գիտի, որ դիպլոմով կարող է մի ուրիշ ԱԺ-ի համար մի հինգ վարդանղուկասյան բուծել, որը, քրիստոնեական արժեքներից խոսելով, Գյումրու ամբողջ լանդշաֆտը լցրել է իր պատկերով արձանախմբերով»։
19 դկտ 2019, 23:10
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, ձեր թանկագին ուշադրությանն եմ ներկայացնում եզրափակիչ քննության հարցաշարը։
Հորդորում եմ ականջալուր լինել Կոնֆուցիոսի պատգամին. «Սովորել առանց մտածելու ապարդյուն է, մտածել առանց սովորելու աղետալի է»։
* * *
Հարցաշարի ուղեցույցում նկարագրել եմ յուրաքանչյուր քննական հարցի ընդգրկման շրջանակը։
Չեմ պատկերացնում այն մարդ բանականին, ում այսքան բացատրություններից հետո հստակ չէ, թե քննության համար ինչ պետք է սովորի։
* * *
Հարցաշարի 11-րդ հարցի (Ռիկարդո-Վիների մոդել) առնչությամբ ցանկալի է, որ հաշվի առնեք նոյեմբերի 10-ի ամփոփումը։
* * *
Հարգելի ուսանողնե՛ր, ՄՏ քննության համար նշանակություն չունի, թե այլ առարկաներից ի՞նչ եք ստացել (նույնիսկ, եթե բոլորից քսան եք ստացել), որտե՞ղ եք աշխատում կամ պատրաստվում աշխատել, ի՞նչ ծագում ունեք (նույնիսկ, եթե սերում եք Տիգրան Մեծից կամ Մենուայից) կամ ի՞նչ սոցիալական և հանցավոր կապեր ունեք։
ՄՏ քննության համար նշանակություն ունի միայն մեկ պարզ հանգամանք. որքանո՞վ եք պատրաստ քննությանը։ Եթե քննությանը պատրաստ չեք, ապա խելամիտ կլինի քննությանը չգալը։
Քննական գնահատականի վրա չեն ազդելու ձեր տարիքը, սեռը, ծագումը, սոցիալական կամ ընտանեկան դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը, քաղաքական հայացքները, համոզմունքները, կուսակցական պատկանելությունը։ Չեն ազդելու դասընթացի հետ չառնչվող սպասումները, մտորումները, դեգերումները, որոնումները։
* * *
Ինչ վերաբերում է այն միավորներին, որոնք ընթացքում ստացել եք, ապա, ինչպես բազմիցս նշել եմ, քննությանը դրանց հանրագումարից պակաս միավոր չե՛ք կարող ստանալ։ Մասնավորապես, եթե հանրագումարային ունեք 3 կամ 9 կամ 12 կամ ցանկացած այլ միավոր, ապա այդ միավորն առանց որևէ նախապայմանի ձերն է։ Բայց, եթե քննությանն օրինակ՝ ուզում եք 3-ի փոխարեն 8 ստանալ, ապա պետք է 8 միավորի պատասխանեք. կրկնում եմ՝ ոչ թե 8-3=5 միավորի, այլ 8 միավորի։
Չեմ պատկերացնում այն մարդ բանականին, ում այս պարզ հանգամանքը, որը սեպտեմբերից բացատրում եմ, պարզ չէ։
Վերջին հաշվով, չհասկանալու բացառիկ տաղանդով ու չգիտակցելու բացառիկ վարպետությամբ պետք է օժտված լինել այս պարզ առնչությունները մինչև հիմա չընկալելու համար։
19 դկտ 2019, 00:15
Nature Communications պարբերականում երեկ հրապարակված հոդվածում նկարագրվում են քարեդարյա մարդու ԴՆԹ-ի վերականգման արդյունքները։
Առաջին անգամ հաջողվել է մարդկային ամբողջական գենոմ վերականգնել ոչ թե ոսկորից կամ ատամից, այլ ծամված կեչու խեժից։
Ըստ ռադիոածխածնային թվագրման՝ ծամված կեչու խեժի կտորը, որը հայտնաբերվել է հարավային Դանիայում, շուրջ 5700 տարվա վաղեմության է, ինչը Հյուսիսային Եվրոպայի դեպքում համապատասխանում է Նոր քարի դարի ժամանակաշրջանին (կարծում եմ՝ լսել եք հայկական առածը, թե երբ մենք քաղաքակրթություն ունեինք, նրանք ծառերի վրա էին ապրում)։ Մ.թ.ա. 3700թ. այն ժամանակաշրջանն է, երբ գյուղատնտեսությունն ու ընտանի կենդանիները նոր-նոր էին թափանցում Հարավային Սկանդինավիա։
Հայտնի է, որ կեչու խեժը հարյուր հազարավոր տարիներ ծառայել է իբրև սոսինձ։ Միևնույն ժամանակ, հայտնաբերվել են կեչու խեժի կտորներ՝ ատամի հետքերով, ինչը վկայում է, որ կեչու խեժը ծառայել է նաև իբրև մաստակ։ Թեպետ հնարավոր է, որ այն ծառայել է նաև իբրև ատամնացավի սպեղանի (քանի որ խեժը հակաբորբոքային հատկություն ունի), կամ իբրև ատամի մածուկ, կամ էլ՝ քաղցը մեղմելու միջոց։
Դանիայում հայտնաբերված կեչու խեժում պահպանված գենոմը պատկանում է կնոջ, որն ունեցել է թուխ մաշկ, մուգ շագանակագույն մազեր և կապույտ աչքեր։
Թուխ մաշկը վկայում է, որ եվրոպական բնակչության սպիտակ գունակավորումը տեղի է ունեցել ավելի ուշ։
Հատկանշական է, որ նշյալ կինը գենետիկորեն ավելի մոտ է արևմտաեվրոպական, ոչ թե սկանդինավյան որսորդ-հավաքորդներին։
Շեշտեմ, որ վերևի նկարը որևէ կապ չունի այդ կնոջ հետ: Նկարը ժամանակակից նկարչի՝ Tom Björklund, քարեդարյա կնոջ երևակայական պատկերումն է։
Ի միջի այլոց, նկարում պատկերված է երիտասարդ աղջնակ, քանի որ համարվում է, որ մաստակ ծամողն ավելի հավանական է, որ տարիքով փոքր լինի։ Կարծում եմ այդ վարկածն անհիմն է, քանի որ մաստակ կարող էր ծամել և՛ տասնամյա աղջնակը, և՛ նրա երեսնամյա մայրիկը։ Իսկ ինչ վերաբերում է հայրիկին, ապա տվյալ դեպքում վերականգնված ԴՆԹ-ում X և Y խրոմոսոմների հարաբերակցությունը հստակ փաստել է, որ գենոմը պատկանում է իգական սեռի։
Ուշագրավ է, որ հայկական լրատվամիջոցներից մեկում այսօր անդրադարձ է եղել այս թեմային, և դրանում նշված է, թե քարեդարյա կնոջ անունը եղել է Լոլա։ Դա առնվազն ապուշություն է։ Հայտնաբերվել է քարեդարյա կնոջ ծամած մաստակը, ոչ թե ծննդյան վկայականը։ Այդ կնոջ անունը հայտնի չէ և երբևէ չի կարող հայտնի դառնալ (հանկարծ չասեք, թե մի օր էլ կարող են ծննդյան վկայականը գտնել. ամենավաղ գրային համակարգերը ձևավորվել են մ.թ.ա 3400 - 3200 թթ-ին՝ Դանիայից շատ հեռու վայրերում՝ Միջագետքում և Եգիպտոսում)։
17 դկտ 2019, 20:40
Ջորջ Օրուելի «1984» առանցքային ստեղծագործություն է։
Այս գրառմամբ միայն անդրադառնում եմ հայերեն թարգմանության (թարգմանիչ Աստղիկ Աթաբեկյան, 2012թ, Անտարես, Երևան) որոշ թերություններին։ Թերությունները մատնանշում եմ, որ ոչ թե չկարդաք, այլ հակառակը, որ կարդաք։ Կարդաք ավելի ուշադիր ու խորությամբ։
Եթե գիրքը չեք կարդացել, ներքոգրյալ մեկնաբանությունները կարող են մասամբ հասկանալի չլինել։
* * *
Թարգմանչուհին գրել է (էջ 41). «թայմս 3.12.83 զեկույց մե օրվա պատվեր կրկնակիպլյուսլավ մեջբերումներ չմարդիկ վերաշարադրել լրիվ վերից վար մինչ ներկայացումը»։
Բնօրինակում այս հատվածն այսպես է. «times 3.12.83 reporting bb dayorder doubleplusungood refs unpersons rewrite fullwise upsub antefiling»։
Կարծում եմ տեղին կլիներ հետևյալ թարգմանությունը. «թայմս 3.12.83 հաղորդում մե հանձնարարական կրկնակիպլյուսոչլավ վկայակոչում չմարդիկ վերաշարադրել լրիվ ներկայացնել մինչկազմել»։
Այսինքն՝ ոչ թե վերաշարադրել մինչ ներկայացումը, այլ վերաշարադրել և ներկայացնել նախքան կազմելը։
* * *
Թարգմանչուհին գրել է (էջ 70). «Թշնամին ոչ թե սերն էր, այլ էրոտիկան»։
Բնօրինակում. «Not love so much as eroticism was the enemy».
Կարելի էր թարգմանել. «Թշնամին ոչ այնքան սերն էր, որքան էրոտիկան» կամ «Ավելի քան սերը, էրոտիկան էր թշնամին»։
Այսինքն՝ սերը թշնամի էր, բայց առավել քան սերը՝ թշնամի էր էրոտիկան, այնինչ հայերեն թարգմանությունում ստացվում է՝ սերը թշնամի չէր։
Ի միջի այլոց «էրոտիկա» բառն ունի հայերեն համարժեք՝ «սիրատարփություն»։
* * *
Հայերեն տարբերակում (էջ 80). «Դա կարծես 1973 թվականն էր. մի խոսքով, այն ժամանակ ինքն ու Քեթրինը բաժանվել էին։ Իսկ ավելի կոնկրետ՝ յոթ կամ ութ տարի առաջ»։
Զուտ տրամաբանորեն այս թարգմանությունը չի կարող լինել ճիշտ։
Ահա բնօրինակը. «In 1973, it must have been — at any rate, it was at about the time when he and Katharine had parted. But the really relevant date was seven or eight years earlier».
Ուստի՝ հնարավոր իմաստալից թարգմանությունը կարող է լինել մոտավորապես այսպիսին. «Դա կարծես թե 1973 թվականն էր, ամեն դեպքում, դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ նա ու Քեթրինը բաժանվել էին։ Բայց այդ դեպքը դրանից յոթ թե ութ տարի առաջ էր տեղի ունեցել»։
* * *
Թարգմանչուհին գրել է (էջ 100). «Բայց չէ՞ որ օրագիր պահելիս հույս էր ունեցել իրեն պաշտպանել ինքնասպանության նմանատիպ բնազդներից»։
Տպավորություն է ստեղծվում, թե Ուինսթոնը ինքնասպանության հակում ուներ։ Այնինչ Օրուելը գրել է. «It was precisely against suicidal impulses of this kind that he had hoped to guard himself by opening the diary.»
Ուստի՝ կարելի է թարգմանել. «Հենց հատկապես նմանատիպ ինքնաոչնչացնող մղումներից պաշտպանվելու հույսով էր, որ սկսել էր օրագիր պահել»։
Ընդ որում, տվյալ դեպքում անգլերենի շարադասության պահպանումը նախընտրելի է, քանի որ՝ որո՞նք են «նմանատիպ ... մղումները», բացահայտվում են նախորդ նախադասությունում։
* * *
Թարգմանչուհին գրել է (էջ 131). «Նա շրջեց աղջկան այնպես, որ կուրծք կրծքի լինեն. նրա մարմինն ասես հալվում էր իր մարմնի մեջ։ Ուր դիպչում էր՝ ջրի պես փափուկ էր։ Նրանց շուրթերը միացան, դա միանգամայն տարբերվում էր այն ԿՐՔՈՏ համբույրներից, որ փոխանակել էին սկզբում։ Երբ հետ քաշվեցին իրարից, երկուսն էլ խոր ՀՈԳՈՑ հանեցին։ Թռչունը վախեցավ ու թռավ՝ շխկացնելով թևերը։»
Ըստ թարգմանչուհու՝ (ա) նոր համբույրները պակաս կրքոտ էին, ու (բ) համբուրվելուց հետո նրանք հոգոց հանեցին, ինչից կարելի է ենթադրել, թե ինչ-որ դժգոհություն էր հասունանում։ Այնինչ, հետագա իրադարձությունները վկայում են, որ դժգոհություն չէր կարող լինել։ Ուստի՝ ո՞րն է իրականությունը։
3-րդ և 4-րդ նախադասությունները բնօրինակում այսպես են.
«Their mouths clung together; it was quite different from the hard kisses they had exchanged earlier. When they moved their faces apart again both of them sighed deeply.»
Հետևաբար՝ կարելի էր գրել այսպես.
«Նրանց շուրթերը միացան, դա միանգամայն տարբերվում էր այն ԱՆՀԱԳ համբույրներից, որ փոխանակել էին սկզբում։ Երբ նրանց դեմքերը միմյանցից անջատվեցին, երկուսն էլ խոր շունչ քաշեցին։»
Կարծում եմ՝ երբ մարմինները տարանջատվեցին, նրանք շունչ քաշեցին, ոչ թե հոգոց հանեցին։
Իսկ համբույրները ոչ թե դարձել էին պակաս կրքոտ, այլ պակաս անհագ. սահմանային օգտակարությունը միշտ նվազող է։
* * *
Երկու մեջբերում գրքից.
«Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, բայց մինչև չապստամբեն՝ չեն կարող գիտակից դառնալ»։
Their embrace had been a battle, the climax a victory. It was a blow struck against the Party. It was a political act.
«1984»-ի հայերեն թարգմանությունը՝ այստեղ։
17 դկտ 2019, 03:15
Սաննա Մարին, Ֆինլանդիայի 34-ամյա վարչապետը՝ ամենաերիտասարդ վարչապետն աշխարհում (դեկ. 10-ից)։
«Ես անչափ հպարտ եմ Ֆինլանդիայով։ Այստեղ ամենահամեստ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և իրագործել կյանքի իր նպատակները։ Վաճառողուհին կարող է նույնիսկ վարչապետ դառնալ», - Սաննա Մարին։
17 դկտ 2019, 00:20
Իրական փոխարժեք
Գծանկարում՝ դրամի անվանական փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ
2014թ-ի հոկտեմբերին դրամ/դոլար փոխարժեքը 410 էր, իսկ 2019թ-ի հոկտեմբերին՝ 476.3: Եթե տեղական և ամերիկյան գներն այդ ընթացքում մնային անփոփոխ, ապա անվանական փոխարժեքի 16.2% աճը կնշանակեր, որ ամերիկյան ներմուծումը թանկացել է 16.2%-ով, և նույնքանով էժանացել է Հայաստանից ԱՄՆ արտահանումը։
Սակայն գները փոխվել են, և նշյալ հինգ տարում (2014-19թթ) ամերիկյան ու հայաստանյան գներն աճել են համապատասխանաբար 8.3%-ով և 1.3%-ով։ Արդյունքում՝ հաշվի առնելով և՛ փոխարժեքի, և՛ գների փոփոխությունը՝ ամերիկյան ներմուծումը թանկացել է 25.8%-ով (=1.083*1.162), իսկ հայկական արտահանումն էժանացել է 12.8%-ով (=1.013*1/1.162)։
Ուստի՝ դրամ/դոլար իրական փոխարժեքը հինգ տարում արժեզրկվել է 24.2%-ով (=1.162*1.083/1.013)։
Այսինքն՝ եթե համարենք, որ 2014թ-ի հոկտեմբերին միավոր ներմուծումը համարժեք էր միավոր արտահանմանը, ապա 2019թ-ի հոկտեմբերին միավոր ներմուծումը համարժեք էր 1.24 միավոր արտահանմանը, կամ որ նույնն է՝ 2019թ-ի հոկտեմբերին 0.8 (=1/1.24) միավոր ներմուծումը համարժեք էր մեկ միավոր արտահանմանը։
Դրանով իսկ, իրական փոխարժեքը ցույց է տալիս, թե տեղական ապրանքներն ի՞նչ դրույքով են փոխանակվում արտերկրյա ապրանքների հետ։
Իրական փոխարժեքը հաշվելու համար արտերկրյա ապրանքների արժեքը հարաբերում ենք տեղական ապրանքների արժեքին. $$\varepsilon_{իրական}=\varepsilon\frac{P^{արտերկրյա}}{P^{տեղական}}$$
որտեղ $\varepsilon_{իրական}$ իրական փոխարժեքն է, $\varepsilon$ անվանական փոխարժեքն է, $P$ արտերկրյա և տեղական գների մակարդակն է։
Դրանով իսկ, երկրի գնային մրցունակությունը կախված է անվանական փոխարժեքից և ապրանքների հարաբերական գնից։ Ընդ որում՝ գնային մրցունակությունը բարելավվում է, երբ իրական փոխարժեքը բարձրանում է։ Վերջինը տեղի է ունենում, երբ կա՛մ տեղական գներն են նվազում, կա՛մ արտերկրի գներն են աճում, կա՛մ ազգային արժույթն է արժեզրկվում։
* * *
Վերոհիշյալ հաշվարկում, սակայն, հաշվի չենք առել, որ բացի դոլարից և ԱՄՆ-ից՝ ՀՀ տնտեսվարողներն առևտուր են անում նաև այլ արժույթներով և այլ երկրների հետ (ԱՄՆ-ի կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում նվազ քան 4% է, իսկ օրինակ՝ ՌԴ կշիռը 26-27% է)։
Ուստի՝ նպատակահարմար է հաշվի առնել դրամի անվանական և իրական փոխարժեքների փոփոխությունը ոչ թե մեկ երկրի, այլ ՀՀ բոլոր հիմնական առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ։ Այդ նպատակով հաշվարկում ենք անվանական և իրական փաստացի փոխարժեքները։
Փաստացի փոխարժեքները հաշվարկվում են իբրև երկկողմանի փոխարժեքների կշռված միջին։ Իբրև կշիռներ կիրառվում են երկրների կշիռներն արտաքին տնտեսական գործունեությունում։
Ըստ ՀՀ ԿԲ հաշվարկի՝ դրամի անվանական և իրական փաստացի փոխարժեքի ինդեքսները 2019թ-ի հոկտեմբերին 288 և 137.5 էին (1997=100)։ Նշյալ ցուցանիշները 2014թ-ի հոկտեմբերին 245.5 և 138 էին։ Սույն ցուցանիշները ՀՀ ԿԲ հաշվարկում է 12 հիմնական առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ, և իր հաշվարկում ինդեքսի աճը նշանակում է արժևորում։
Դրանով իսկ՝ նշյալ հինգ տարիների ընթացքում դրամի փաստացի փոխարժեքն անվանական արտահայտությամբ արժևորվել է 17%-ով (=288/245.5), իսկ իրական արտահայտությամբ գործնականում չի փոխվել։ Վերջինից հետևում է, որ ՀՀ գնային մրցունակությունը վերջին հինգ տարում չի փոխվել. ո՛չ բարելավվել է, ո՛չ վատթարացել է։
Հ.Գ. Նշյալ ցուցանիշները ՀՀ ԿԲ բառապաշարում կոչվում են ոչ թե փաստացի, այլ արդյունավետ փոխարժեքներ։
Փաստացի փոխարժեքների ժամանակային շարքը՝ ըստ ՀՀ ԿԲ հաշվարկի՝ այս հղմամբ։
16 դկտ 2019, 01:00
Գնդակահարվելուց ընդամենը չորս օր առաջ Չաուշեսկուն Բուխարեստում հսկա հանրահավաք էր կազմակերպել։ Մարդկանց ավտոբուսներով բերել լցրել էին հրապարակը (տարիներ անց այդպես հանրապետականներն էին Հայաստանում իրենց հանրահավաքներին մարդկանց խորապատկեր ապահովում)։
Բուխարեստի 1989թ-ի դեկտեմբերի 21-ի հանրահավաքը նախատեսված էր, որ դառնալու է Չաուշեսկուի իշխանության հաղթարշավի հրապարակային ցուցադրությունը։ Այնինչ, դաձավ Չաուշեսկուի նվաստացման ու իշխանության կորստի նախերգանքը։
Հանրահավաքն ուղիղ եթերում ցուցադրվում էր հեռուստատեսությամբ։ Ու ողջ երկիրը տեսավ այն պահը, երբ Չաուշեսկուն՝ ամբոխի արձագանքից ապշահար, լռեց։
Այդ պահից սկսած նրա րոպեները հաշվված էին։ Հաջորդ օրը նա կնոջ հետ փախավ Բուխարեստից, բայց ձերբակալվեց ու դեկտեմբերի 25-ին դատարանի վճռով, որ կայացվեց մեկ ու կես ժամ տևած թատրոն-դատավարության արդյունքում, հենց դատարանի բակում կնոջ հետ գնդակահարվեց։
Չաուշեսկուների վերջին ցանկությունն էր՝ գնդակահարվել միասին։
16 դկտ 2019, 00:05
Լուսանկարում՝ 1989թ-ի ռումինական հեղափոխությունը
Ռումինիայում 1966թ-ից հետո ավելի քան երկու տասնամյակ արգելվում էր հղիության արհեստական ընդհատումը։ Իշխանությունն այդ կերպ ձգտում էր բարելավել երկրի ժողովրդագրական իրավիճակը։
Չաուշեսկուն՝ Ռումինայի արյունալի բռնակալը, ում իր կնոջ հետ 1989թ-ին գնդակահարեցին, պահանջում էր, որ յուրաքանչյուր կին ոչ պակաս քան հինգ երեխա ծննդաբերի։ Արդյունքում՝ շուրջ հարյուր հիսուն հազար երեխաներ հայտնվեցին որբանոցներում, թեպետ նրանց մեծ մասը որբ չէր։
1966-89թթ-ին որբանոցներում խնամքի աղետալի պայմանների պատճառով փորձագետների գնահատմամբ մինչև 20,000 երեխա է մահացել։ Եվ հիմա, Չաուշեսկուի արյունալի ռեժիմի տապալումից 30 տարի անց հույս կա, որ իշխանությունները վերջապես կանդրադառնան այդ հանցագործություններին, ինչի մասին է պատմում Guardian-ի այս հոդվածը։
Ինչպես նշվում է հոդվածում, մանկատների նախկին սաների վկայությամբ՝ ոմանք ցրտահարվում էին, ոմանց ուտում էին առնետները, ոմանց պահում էին վանդակներում, իսկ ոմանք էլ մնում էին իրենց սեփական կղանքի մեջ։
Չաուշեսկուից հետո իշխանությունը ճանկեց Իոն Իլիեսկուն (նախագահել է 1990-1996թթ-ին և ապա դարձյալ 2000-2004թթ-ին)։ Իլիեսկուն Չաուշեսկուի հոգեզավակներից էր, բայց առանցքային դերակատարում ունեցավ Չաուշեսկուների գնդակահարությունն արագ կազմակերպելու գործում։ 1976թ-ի լուսանկարում Իլիեսկուն և Չաուշեսկուի կինը՝ Ելենան, միասին խաղ են անում։
Անցած տարի Իլիեսկուին մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանք առաջադրվեց։
Լուսանկարում՝ Չաուշեսկուները գնդակահարության պատի առաջ
14 դկտ 2019, 00:15
Համեմատական առավելությունների Ռիկարդոյի մոդելը
Առևտրային քաղաքականություն
13 դկտ 2019, 22:40
Ութ հոգի՝ զինված նիզակներով ու պարաններով, մոտենում են վարազների ու գոմեշների խմբին։ Մարդկանցից մեկը հսկա կտուց ունի, իսկ մեկ ուրիշը՝ պոչ։ Այս տեսարանը պատկերող ժայռապատկերը, որ ըստ վերջերս կատարված գնահատականի՝ առնվազն 44000 տարեկան է, հայտնաբերվել է Ինդոնեզիայում։ Ովքե՞ր են պատկերված. իրական որսորդներ, թե՞ մտացածին արարածներ, միարժեք չէ։
Ինդոնեզական ժայռապատկերը, որի մասին պատմում է «Nature»-ի դեկտեմբերի 11-ի հոդվածը, եթե տարիքի որոշումը ճիշտ է, շուրջ 4000 տարով ավելի հին է, քան մինչ այդ հայտնի՝ այլաբանական կերպարներ պատկերող ամենահին քանդակը՝ առյուծագլուխ մարդը, որ հայտնաբերվել է Գերմանիայում, և 27000 տարով ավելի հին է, քան Ֆրանսիայի հռչակավոր Լասկաու քարանձավի ժայռապատկերները։
Քանի որ ամենահին նման ժայռապատկերները հայտնաբերվել էին Եվրոպայում, ապա համարվում էր, որ բանական մարդու մտավոր թռիչքը սկզբնավորվել է Եվրոպայում. ընդ որում դա տեղի է ունեցել մոտավորապես այն ժամանակ, երբ հոմո սափիենսը ոչնչացրեց նեանդերթալներին (այս խնդրին հարմար պահի հանգամանորեն կանդրադառնամ)։
Ինդոնեզական ժայռապատկերները, սակայն, քանի որ նախորդում են եվրոպականին, հավակնում են փոխել գիտության պատկերացումները մարդու մտավոր զարգացման ուղու վերաբերյալ։
13 դկտ 2019, 20:45
Տոկոսադրույքը և փոխարժեքը
Ճկուն գների մոնետար (ՃԳՄ) մոդելում, երբ տեղական տոկոսադրույքն աճում է, ապա ազգային արժույթն արժեզրկվում է։ Եկամտաբերության դրույքների հավասարակշռման (ԵԴՀ) մոդելում, սակայն, կախվածությունը հակառակն է. երբ տեղական տոկոսադրույքն աճում է, ապա ազգային արժույթն արժևորվում է։
ԵԴՀ մոդելում դրամային տոկոսադրույքի աճի դեպքում դրամային ակտիվի եկամտաբերությունը բարձրանում է, ուստի՝ դրամային ակտիվներում ներդնելու նպատակով ներդրողներն ընդլայնում են դրամի նկատմամբ պահանջարկը, և դրամն արժևորվում է։
ՃԳՄ մոդելում, սակայն, փոխարժեքի վրա տոկոսադրույքի փոփոխության ազդեցությունը միջնորդավորվում է փողի շուկայի և գնողունակության համարժեքության միջոցով։
Այսպես՝ դրամային տոկոսադրույքի աճի դեպքում դրամի (փողի) նկատմամբ պահանջարկը կրճատվում է (փողի՝ որպես ակտիվի նկատմամբ պահանջարկը կրճատվում է, քանի որ տոկոսադրույքի աճի դեպքում փող պահելու այլընտրանքային ծախսն աճում է)։
Քանի որ փողի պահանջարկը կրճատվում է, ապա փողի շուկայի վերահավասարակշռման, այն է՝ փողի պահանջարկի աճի համար գներն աճում են (ՃԳՄ մոդելի առանձնահատկությունը հենց այն է, որ գները համարվում են կատարյալ ճկուն, և մոդելի հավասարակշռությունը վերականգնվում է գների փոփոխության միջոցով)։
Ի վերջո, քանի որ գնողունակության համարժեքությունը մոդելում մշտապես տեղի ունի, ապա տեղական գների աճի արդյունքում ազգային արժույթն արժեզրկվում է։
Դրանով իսկ, ՃԳՄ մոդելում տոկոսադրույքի աճի դեպքում ազգային արժույթն արժեզրկվում է։
13 դկտ 2019, 18:30
Տոկոսադրույքների համարժեքությունը
Ուշադրություն։ Սույն գրառումը հասցեագրված է կոնկրետ ուսանողի՝ Գ. Ջ.-ին, ում խելացի հարցադրումներն այսօր իմաստավորել են դասախոսությունը։
Համոզված եմ, որ այն կհետաքրքրի նաև այլ ուսանողների։
Խնդիր 1։ 2019թ-ի սեպտեմբերին ՀՀ-ում ֆիզ. անձանց համար 1 տարուց ավելի ժամկետով ավանդների տոկոսադրույքը 9.6% էր դրամային ավանդների դեպքում և 4.3% էր դոլարային ավանդների դեպքում։ Ըստ տոկոսադրույքների համարժեքության պայմանի՝ որքա՞ն է դրամի արժեզրկման/արժևորման ակնկալվող դրույքը։
Պատասխան։ Քանի որ դրամային դրույքն ավելի բարձր է, ապա ըստ տոկոսադրույքների համարժեքության պայմանի՝ ակնկալվում է, որ դրամն արժեզրկվելու է։ Ակնկալվող արժեզրկումը մոտ 9.6-4.3=5.3% է, իսկ ճշգրիտ՝ (0.096-0.043)/(1+0.043)=5.08%:
Օրինակ՝ եթե սփոթ (ընթացիկ) փոխարժեքը 480 դրամ/դոլար է, ապա ակնկալվում է, որ մեկ տարի անց փոխարժեքը կազմելու է 480(1+0.0508)=504.4 դրամ/դոլար:
Խնդիր 2։ Ըստ Եկամտաբերության դրույքների հավասարակշռման մոդելի՝ դոլարային դրույքի աճի դեպքում դրամն արժեզրկվում է։ Ինչպե՞ս է այս հանգամանքը ներդաշնակում տոկոսադրույքների համարժեքության պայմանին, և մասնավորապես այն դեպքին, երբ դոլարային դրույքը 4.3%-ից բարձրանում է 6%։
Պատասխան։ Ըստ տոկոսադրույքների համարժեքության՝ դրամի ակնկալվող արժեզրկումը կկազմի 3.4% (նախկին 5.08%-ի փոխարեն)։
Հիշենք, որ Եկամտաբերության դրույքների հավասարակշռման մոդելում առկա են չորս պարամետր՝ երկու տոկոսադրույք (դրամային և դոլարային) և երկու փոխարժեք (սփոթ և ակնկալվող), որոնք միմյանց կապված են հետևյալ առնչությամբ. $$\frac{\varepsilon^e-\varepsilon}{\varepsilon}=\frac{r-r^*}{1+r^*}$$
Ուստի՝ երբ տոկոսադրույքներից մեկը ($r^*$) փոխվում է, ապա դրա ազդեցությունը սփոթ փոխարժեքի ($\varepsilon$) վրա պարզելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ մյուս տոկոսադրույքը ($r$) և փոխարժեքի ակնկալվող դրույքը ($\varepsilon^e$) չեն փոխվել։
Մեր օրինակում, քանի որ $\varepsilon^e$=504.4, ապա 5.08%-ի փոխարեն 3.4% արժեզրկում հնարավոր է, եթե ընթացիկ փոխարժեքը 480-ից բարձրանա 487.8։
Արդյունքում՝ ինչպես ակնկալվում էր, ստացանք, որ դոլարային տոկոսադրույքի աճի դեպքում դրամն արժեզրկվում է։ Դրանով իսկ ցույց տվեցինք, որ Եկամտաբերության դրույքների հավասարակշռման մոդելը և տոկոսադրույքների համարժեքության պայմանը ներդաշնակ են։
Հ.Գ. Նրանք չէին կարող ներդաշնակ չլինել, քանի որ փոխկապակցված են։
13 դկտ 2019, 1:30
Աքուտագավայի «Թավուտում» և «Ռասյոմոնի դարպասը» ստեղծագործությունների հանճարեղ էկրանացումը՝ «Расёмон»։ Ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա։
13 դկտ 2019, 1:20
Նախկինում համարվում էր, որ լրիվ զբաղվածության գործազրկության դրույքը շուրջ 5% է։ Դա գործազրկության այն նվազագույն մակարդակն է, որը չի հանգեցնում գնաճի։
2010թ-ին, ճգնաժամից անմիջապես հետո ԱՄՆ-ում գործազրկության դրույքը 10% էր (Երկրորդ աշխարհամարտից հետո ավելի վատ եղել է միայն 1982թ-ին՝ 10.8%)։
2010թ-ից հետո, տնտեսության վերականգմանը զուգընթաց գործազրկության դրույքն ԱՄՆ-ում, բնականաբար, նվազել է և նախորդ ամիս 3.5% էր կազմում։ Այսինքն՝ զգալիորեն ավելի ցածր, քան լրիվ զբաղվածության գործազրկության դրույքն էր համարվում։
12 դկտ 2019, 0:50
Բաց կրթական ռեսուրսներ.
11 դկտ 2019, 2:10
Մի չքնաղ գիսաստղ, որի սառցե միջուկն ընդամենը մեկ մղոն տրամագիծ ունի, անցած կիրակի ընդհուպ մոտեցել էր արևին:
Գիսաստղի միջուկը թեպետ փոքրիկ է, բայց այն շրջապատող գազի ու փոշու ամպը երկրագնդից բազմակի մեծ է: Եվ ահա, արևի ու գիսաստղի մեջ մի այնպիսի «քիմիա է առաջացել», որ գիսաստղը փոխել է ուղին և դեկտեմբերի 28-ին կանցնի երկրագնդից 290 մլն կմ հեռավորության վրա։
Գիսաստղի ընթացքին կարող եք հետևել այստեղ։
11 դկտ 2019, 1:50
Աքուտագավայի գլուխգործոցը՝ Թավուտում:
10 դկտ 2019, 20:30
Տոկոսադրույքների ժամկետային կառուցվածքի (Term Structure of Interest Rates) վերաբերյալ կարող եք կարդալ Zvi Bodie, Alex Kane, Alan J. Marcus հեղինակների Investments դասագիրքը. մասնավորապես 11-րդ հրատարակության 15-րդ գլուխը:
Ուշադրություն: «Ժամկետային կառուցվածքը» մեր դասընթացին չի առնչվում: Սա գրել եմ ի պատասխան հարգելի ուսանողի այսօր բարձրացրած հարցին։
Պոլ Վոլկերը (1927 - 8 դկտ 2019)՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ներկայում լեգենդ դարձած նախագահը (1979-87թթ-ին), որը փողի առաջարկի ագրեսիվ կրճատման միջոցով հաղթահարեց 70-ականներին ամերիկյան տնտեսության խոցը դարձած բարձր գնաճը:
Գնաճի հաղթահարման դիմաց Ամերիկան վճարեց 1980-82թթ-ի տնտեսական ճգնաժամով։
Միևնույն ժամանակ, քանի որ մոնետար սահմանափակումը բերել էր տոկոսադրույքների էական աճի, իսկ Լատինական Ամերիկայի երկրները ամերիկյան բանկերին հսկայական պարտք էին կուտակել, ապա սկսվեց Երրորդ աշխարհի պարտքի ճգնաժամը։
Բացի այդ, Վոլկերին նշանակած Ջիմմի Քարտերը 1980-ին չվերընտրվեց՝ նաև Վոլկերի ագրեսիվ մոնետար քաղաքականության պատճառով։
9 դկտ 2019, 19:15
Արժույթի գլոբալ շուկան, համաշխարհային ՀՆԱ և առևտուրը
Արժույթի գլոբալ շուկայի կառուցվածքը (տրլն դոլ.)
* * *
Ավանդի դրույքը ՀՀ-ում (1 տարուց ավելի ժամկետով, ֆիզ. անձ. համար, սպտ 2019)
Գնաճը ՀՀ-ում՝ 1% (նմբ 2019/ նմբ 2018)։
* * *
BigMac-ի գինը (հլս 2019).
Համարժեք գնողունակության փոխարժեքն ըստ BigMac-ի՝ ԱՄՆ-ում՝ 1, Ռուսաստանում՝ 22.6(=130/5.74) ռուբ/դոլ, Եվրատարածքում՝ 0.71(=4.08/5.74) եվր/դոլ։
Արժույթների գեր/թեր արժևորումն ըստ BigMac-ի՝ Ռուսաստանում՝ -64.5%(22.6/63.8), Եվրատարածքում՝ -20.3%(0.71/0.89)։
Ըստ BigMac համաթվի՝ 2019թ-ի հուլիսին ռուբլին ամենից արժեզրկվածն էր: Նշանակալի արժեզրկված էին նաև ուկրաինական գրիվնան (-61%), ադրբեջանական մանաթը (-59%) թուրքական լիրան (-57.4%)։ Այդ ամսին միակ արժևորված արժույթը շվեյցարական ֆրանկն էր (+14%):
Շվեյցարական ֆրանկից բացի վերջին տասնամյակում, սովորաբար, արժևորված էին նաև սկանդինավյան երկրների արժույթները։ BigMac-ի տվյալների շտեմարանը հասանելի է այս հղմամբ։
Հայկական դրամի համար BigMac հաշվարկ, բնականաբար, հնարավոր չէ կատարել, քանի որ Հայաստանում McDonalds չկա։
* * *
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ Հարավային Կովկասում 2020թ-ին ըստ ԱՄՀ կանխատեսման
Համարժեք գնողունակությամբ | Ընթացիկ գներով | |
Հայաստան | 11,845 | 4,759 |
Ադրբեջան | 19,156 | 4,719 |
Վրաստան | 13,200 | 4,626 |
9 դկտ 2019, 2:40
New York Times-ի այսօրվա հոդվածը սարսափի, սիրո և կորստի պատմություն է երկու մարդկանց մասին, որոնք երկու տարի շարունակ թաքուն հանդիպել են Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում 1942-44թթ-ին և ապա 72 տարի անց՝ Նյու Յորքում։
9 դկտ 2019, 2:10
Առաջիկա սեմինարին քննարկելու ենք Մարշալ-Լեռների պայմանը և Մանդելլ-Ֆլեմինգի մոդելը։
1919թ-ի դկտեմբերի 8-ին լույս տեսավ Քեյնսի «Խաղաղության տնտեսական հետևանքները» աշխատությունը, որը անգլիական գանձապետարանի անհայտ աշխատակցին՝ Քեյնսին, անսպասելի հռչակ բերեց։
Գրքում Քեյնսը հիմնավորում էր Վերսալի դաշնագրում ամրագրված սկզբունքների (հատկապես՝ Գերմանիայի նկատմամբ սահմանված ռազմատուգանքների և տարածքների բռնագրավման) դատապարտվածությունը։ Ինչպես գրում էր Քեյնսը՝ իրեն մտահոգում է «ոչ թե դաշնագրի արդարացիությունը», այլ «դրա խելամտությունը և հետևանքները»։
Անվիճելի էր, որ դաշնակիցների ցասումը՝ պատժել Գերմանիային, արդարացի էր։ Բայց Գերմանիայի նվաստացումը, ինչպես կանխատեսում էր Քեյնսը, Եվրոպայում ստեղծում էր ֆունդամենտալ անհավասարակշռություն, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու էր նոր կոնֆլիկտների։
8 դկտ 2019, 19:15
Երկու մեծ երկրներ՝ ԱՄՆ, Չինաստան։ ԱՄՆ-ում ցորենի առաջարկը՝ 12p+500, պահանջարկը՝ -3p+1800, Չինաստանում ցորենի առաջարկը՝ 4p+900, պահանջարկը՝ -6p+1500, որտեղ p գինն է։ Արտահանող երկիրը սահմանում է արտահանման յուրահատուկ մաքսատուրք՝ միավորի հաշվով 10 դոլ.։ Պարզե՛ք (ա) ազատ առևտրի հավասարակշռությունը (միջազգային գին, առևտրի քանակ), (բ) մաքսատուրքը սահմանելուց հետո առևտրի քանակը և յուրաքանչյուր երկրում գինը, (գ) մաքսատուրքի ո՞ր մասն են վճարում ներմուծող երկրի սպառողները։
Լուծման սխեմա
Քանի որ ավտարկիայի գինը Չինաստանում ցածր է, քան ԱՄՆ-ում, ապա Չինաստանն արտահանում է, ԱՄՆ՝ ներմուծում։
Չինաստանի արտահանման առաջարկը՝ 10p-600: ԱՄՆ-ի ներմուծման պահանջարկը՝ -15p+1300։ Ազատ առևտրի հավասարակշռությունում՝ p=76 դոլ, արտահանում=ներմուծում=160 հատ։
Մաքսատուրքից հետո արտահանման առաջարկը դարձյալ պետք է հավասար լինի ներմուծման պահանջարկին, բայց համապատասխան գները միմյանցից պետք է տարբերվեն 10 դոլ-ով։ ԱՄՆ-ում գինը$\equiv p^*$, $-15p^*+1300=10(p^*-10)-600$։ $p^*=80$ դոլ։
Մաքսատուրքից հետո գինը ԱՄՆ-ում՝ 80 դոլ., Չինաստանում՝ 70 դոլ։ Մաքսատուրքի 4/10(=40%) մասը վճարում են ԱՄՆ-ի սպառողները։ Մաքսատուրքից հետո արտահանում=ներմուծում=100 հատ։
* * *
Փոքր երկիրն արտադրում է գորգ, երկրի առաջարկը՝ 5p+200, պահանջարկը՝ -4p+600, որտեղ p գինն է։ Գորգի միջազգային գինը 20 դր. է։ Այնուհետև կառավարությունը սահմանում է յուրահատուկ լրավճար՝ միավորի հաշվով 5 դր.: Եթե երկիրն արտահանում է, ապա լրավճարն արտահանման է, հակառակ դեպքում՝ ներմուծման փոխարինման։ (ա) Որքա՞ն գումար է հարկատուների միջոցներից կառավարությունը ծախսում (մսխում) լրավճարի վրա։
Լուծման սխեմա
Համապատասխան գծապատկերները՝ դասախոսության նյութերում։
Լրավճարը ներմուծման փոխարինման է։
Լրավճարի արդյունքում երկիրն արտադրում է 325 հատ, ուստի՝ լրավճարի ծախսը (մսխումը) 325*5 դր. է։ Գինը տեղական արտադրողների համար՝ 25 դր., սպառողների համար՝ 20 դր.։
Իսկ եթե գորգի միջազգային գինը 200 դր. է, և կառավարությունը սահմանում է յուրահատուկ լրավճար՝ միավորի հաշվով 10 դր.:
Լրավճարը արտահանման խրախուսման է։
Լրավճարի արդյունքում երկիրն արտադրում է 1250 հատ։ 210 դր. գնի դեպքում սպառումը զրո է։ Ուստի՝ արտահանումը 1250 հատ է, և լրավճարի ծախսը (մսխումը) 1250*10 դր. է։ Գինը տեղական և՛ արտադրողների, և՛ սպառողների համար 210 դր. է։
* * *
Երկու մեծ երկրներ՝ ԱՄՆ, Չինաստան։ ԱՄՆ-ում ցորենի առաջարկը՝ 12p+800, պահանջարկը՝ -4p+1800, Չինաստանում ցորենի առաջարկը՝ 4p+1200, պահանջարկը՝ -6p+1500, որտեղ p գինն է։ Արտահանող երկիրը սահմանում է արտահանման յուրահատուկ լրավճար՝ միավորի հաշվով 6.5 դոլ.։ (ա) Պարզե՛ք լրավճարի ո՞ր մասն է բաժին ընկնում ներմուծող երկրի սպառողներին (0.6 միավոր)։
Լուծման սխեմա
Համապատասխան գծապատկերը՝ դասախոսության նյութերում։
Քանի որ ավտարկիայի գինը Չինաստանում 30 դոլ է, իսկ ԱՄՆ-ում՝ 62.5 դոլ է, ապա Չինաստանն արտահանում է, ԱՄՆ՝ ներմուծում։
Չինաստանի արտահանման առաջարկը՝ 10p-300: ԱՄՆ-ի ներմուծման պահանջարկը՝ -16p+1000։ Ազատ առևտրի հավասարակշռությունում՝ p=50 դոլ, արտահանում=ներմուծում=200 հատ։
Լրավճարից հետո արտահանման առաջարկը դարձյալ պետք է հավասար լինի ներմուծման պահանջարկին, բայց համապատասխան գները միմյանցից պետք է տարբերվեն 6.5 դոլ-ով։ ԱՄՆ-ում գինը$\equiv p^*$, $10(p^*+6.5)-300=-16p^*+1000$։ $p^*=47.5$ դոլ։
Լրավճարից հետո գինը ԱՄՆ-ում՝ 47.5 դոլ, Չինաստանում՝ 54 դոլ։ Լրավճարի 2.5/6.5(=38.5%) մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ի սպառողներին։ Լրավճարից հետո արտահանում=ներմուծում=240 հատ։
* * *
Մաքսատուրք և քվոտա։ Փոքր երկրում գորգի առաջարկը՝ 3p+1200, պահանջարկը՝ −6p+5200, որտեղ p գինն է: Գորգի միջազգային գինը 200 դոլ է։ Կառավարությունը սահմանում է ներմուծման 10% մաքսատուրք։ Այնուհետև փոխում է քաղաքականությունը և մաքսատուրքի փոխարեն սահմանում է ներմուծմանը համարժեք քվոտա այնպես, որ ներմուծման քանակը մնում է նույնը։ Որոշ ժամանակ անց երկրում գորգի պահանջարկն ընդլայնվում է մինչև −6p+5900: (ա) Որքա՞նով են ներմուծումը, կառավարության եկամուտը և տեղական շուկայում գինը քվոտայի դեպքում տարբերվում դրանց՝ մաքսատուրքի դեպքում արժեքներից։
Լուծման սխեմա
Համապատասխան գծապատկերը՝ դասախոսության նյութերում։
Մաքսատուրքի դեպքում սկզբում ներմուծումը՝ 3880-1860=2020 հատ, կառավարության մաքսային եկամուտը՝ 2020*20=40400 դոլ, տեղական շուկայում գինը և՛ արտադրողների, և՛ սպառողների համար՝ 220 դոլ։
Մաքսատուրքի դեպքում վերջում ներմուծումը՝ 4580-1860=2720 հատ, կառավարության մաքսային եկամուտը՝ 2720*20=54400 դոլ, տեղական շուկայում գինը և՛ արտադրողների, և՛ սպառողների համար՝ 220 դոլ։
Քվոտայի դեպքում սկզբում ներմուծումը՝ 3880-1860=2020 հատ, կառավարության մաքսային եկամուտը՝ 0 դոլ, եթե քվոտան բաշխվում է առանց օրինական վճարի, տեղական շուկայում գինը և՛ արտադրողների, և՛ սպառողների համար՝ 220 դոլ։
Քվոտայի դեպքում վերջում ներմուծումը՝ 2020 հատ, կառավարության մաքսային եկամուտը՝ 0 դոլ, եթե քվոտան բաշխվում է առանց օրինական վճարի, տեղական շուկայում գինը և՛ արտադրողների, և՛ սպառողների համար՝ 297.78 դոլ։
* * *
Հայկական ձեռնարկության թողարկման նկատմամբ պահանջարկը Հայաստանում 600-2p, իսկ Վրաստանում՝ 1300-6p, որտեղ p գինն է: Ձեռնարկության սահմանային ծախսը 100 դոլ. է։ (ա) Եթե՞ ձեռնարկությունը յուրաքանչյուր երկրում սահմանի շահույթն առավելարկող գին, ապա որքա՞ն կլինի ենթադրյալ գնագցման մեծությունը։ (բ) Հակագնագցումային մաքսատուրքից խուսափելու համար, եթե՞ ձեռնարկությունը որոշի երկու երկրներում սահմանել նույն գինը, ապա որը՞ կլինի շահույթն առավելարկող ընդհանուր գինը։
Լուծման սխեմա
Համապատասխան գծապատկերը՝ դասախոսության նյութերում։
(ա) Հայաստանում՝ $Q=600-2p$, $\Rightarrow$ $TR\equiv pQ=((600-Q)/2)Q$, $MR\equiv \partial TR/\partial Q=300-Q$։ Շահույթն առավելագույնն է, երբ $MR=MC$, $\Rightarrow$ $300-Q=100$, $Q=200$ հատ, $p=200$ դոլ։
Նույն կերպ՝ Վրաստանում։
Ենթադրյալ գնագցման մեծությունը ծագման երկրում և արտերկրում գների դրական տարբերությունն է։
(բ) Եթե ձեռնարկությունը սահմանում է նույն գինը, ապա նույն հաշվարկը՝ $(600-2p)+(1300-6p)$ ընդհանուր պահանջարկի համար։
Լուծման այս սխեմաները գրել եմ ոչ թե Ջոմբուլախի 3գ դասարանի աշակերտների, այլ ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողների համար։ Ըստ այդմ՝ իմ հակիրճ գրառումը պետք է առավել քան հասկանալի լինի՝ առավել ևս այսքան դասախոսություններից ու ուղեկցող նյութերից հետո։ Բարի վայելում։
7 դկտ 2019, 1:30
2014թ-ից հետո մանաթն ու լարին էապես ավելի զգալի են արժեզրկվել, քան դրամը։
Ադրբեջանական մանաթի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ
2014թ-ից հետո մանաթը շուրջ 2.5 անգամ արժեզրկվել է՝ պայմանավորված նավթի գների անկմամբ։
Նավթի միջազգային գինը
2014թ-ից հետո վրացական լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 1.7 անգամ
Վրացական լարիի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ
Հայկական դրամը, սակայն, 2014թ-ից հետո դոլարի նկատմամբ արժեզրկվել է նվազ քան 1.2 անգամ։
Հայկական դրամի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ
5 դկտ 2019, 23:20
Իմացության Սոկրատեսի թեստը շատ խոսուն է։ Եթե մարդը համարում է, որ գիտի, ապա ավելի հավանական է, որ չգիտի։
Պարզապես կարդացեք այս նյութը ածանցյալի վերաբերյալ։ Այն նկարագրում է ածանցյալի պարզագույն կիրառությունը որոշ տնտեսագիտական խնդիրների լուծման նպատակով։
Հուշում։ Ինչ-որ բան կարդալ, նշանակում է կարդացածը հասկանալ և կարողանալ կիրառել։ Թե չէ, փառք Աստծո, տառերը բոլորն էլ գիտեն։
Եթե ուզում եք, որ ձեր կարդալն իմաստ ունենա, ապա կարդացեք ոչ թե ժայռի մեջից Փոքր Մհերի դուրս գալուց հետո, այլ հիմա։
5 դկտ 2019, 20:55
Հալոցքի շրջանի (1956-68թթ) նշանակալի ֆիլմերից մեկը՝ «Наш дом» (1965թ)։
Փրեստոն Սմիթ, «Անձրևի պարը», 2019թ
4 դկտ 2019, 23:35
Ուրբաթ օրվա թեստը կազմելու եմ այն խնդիրներից և հարցերից, որոնք հրապարակել եմ (խնդիրները յոթն են, հարցերը՝ 15):
Մասնակցությունն ազատ է։ Յուրաքանչյուրը (առանց հոսքի կամ խմբի կամ մասնագիտության սահմանափակման) կարող է մասնակցել և ստանալ համապատասխան միավոր կամ պարզապես մասնակցել ու ընդլայնել իր գիտելիքները։
Միայն մի խնդրանք. վատառողջ չգաք։
4 դկտ 2019, 18:00
Համախառն ազգային արդյունք եկամուտ
Ուրբաթ դասախոսությանը նշել եմ, որ դեռևս 1990-ականներին «համախառն ազգային արդյունք» տերմինը փոխարինվել է «համախառն ազգային եկամուտ» տերմինով։
«Համախառն ազգային եկամուտ» և մյուս մակրոտնտեսական հաշիվները մշակվում են ՄԱԿ-ի Ազգային հաշիվների համակարգի շրջանակում։
Եղել է Ազգային հաշիվների համակարգի (ԱՀՀ) չորս խմբագրություն՝ 1953թ-ին, 1968թ-ին, 1993թ-ին, 2008թ-ին: Նշյալ խնդիրը պարզելու համար պարզապես բացում ենք ԱՀՀ 1993թ-ի խմբագրությունը, և 55-րդ էջի 2.181 պարագրաֆում կարդում ենք, - «It is worth noting that GNI at market prices was called gross national product in the 1953 SNA, and it is commonly denominated GNP», այն է՝ համախառն ազգային եկամուտը 1953թ-ի Ազգային հաշիվների համակարգում կոչվում էր համախառն ազգային արդյունք։
Նույն 1993թ-ի խմբագրության 650-րդ էջի 12-րդ պարագրաֆում նշված է, - «The sum of the balance of primary incomes across sectors is GNI, which is the new term for what was called gross national product (GNP) in the 1953 SNA.»։ Այն է՝ համախառն ազգային եկամուտը նոր տերմինն է, որը նախկինում կոչվում էր համախառն ազգային արդյունք։
Կրկնում եմ՝ համախառն ազգային եկամուտ և բոլոր մյուս մակրոտնտեսական հաշիվները մշակվում են ՄԱԿ-ի Ազգային հաշիվների համակարգի շրջանակում, և դեռևս 1993թ-ին «համախառն ազգային արդյունք» տերմինը փոխարինվել է «համախառն ազգային եկամուտ» տերմինով։
Ընդ որում, այս վերանվանումը ոչ թե ՄԱԿ-ի ճաշակի փոփոխության արդյունք էր, այլ այն փաստի արձանագրում, որ այդ հաշիվն արտահայտում է ոչ թե թողարկումը, այլ եկամուտը։
Եթե կասկածը դեռևս կրծում է մեր սիրտը, կարող ենք բացել 2008թ-ի խմբագրությունը և արձանագրել, որ նրանում «համախառն ազգային արդյունքը» տերմինն ընդհանրապես չի հիշատակվում (չկա, nicht)։
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ազգային հաշիվների համակարգի վիճակագրությունը վարում է Վիճակագրական կոմիտեն։ Պարզապես բացում ենք «Հայաստանի ազգային հաշիվների» 2019թ-ի հրապարակումը և 30-րդ էջում սևով սպիտակի վրա կարդում՝ «համախառն ազգային եկամուտ» (ոչ թե արդյունք, այլ եկամուտ, ոչ թե արդյունք, այլ եկամուտ, ոչ թե արդյունք, այլ եկամուտ, արդյունք nicht, եկամուտ gut)։
Ինչ վերաբերում է միջազգային վիճակագրությանը, ապա Համաշխարհային բանկի WDI շտեմարանում կարդում ենք՝ GNI (formerly GNP) is the sum of value added by all resident producers plus any product taxes (less subsidies) not included in the valuation of output plus net receipts of primary income (compensation of employees and property income) from abroad. Այն է՝ համախառն ազգային եկամուտը նախկինում կոչվում էր համախառն ազգային արդյունք։
Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա դրանցում շարունակվում է կիրառվել «համախառն ազգային արդյունք» տերմինը։ Ըստ երևույթին, դասագրքերի հեղինակները կարծում են, որ եթե սկսեն կիրառել նոր տերմինը, ապա ուսանողները կշփոթվեն։ Հնարավոր է, որ ճիշտ են կարծում ....։
Իսկ վերջում ամենակարևորը։ Մի՞թե սխալ է «համախառն ազգային արդյունք» տերմինի կիրառությունը։ Սխալ չէ, բայց ցանկալի է նշել, որ համախառն ազգային եկամուտ տերմինի կիրառումը ներկայում նախընտրելի է։
4 դկտ 2019, 3:00
Թուրքմենչայի պայմանագրի հայանպաստ հոդվածները նաև Գրիբոյեդովի ջանքերով են։ Այդ պայմանագիրն էական դեր է խաղացել Արևելյան Հայաստանի ներկա տարածքում հայ ժողովրդի ազգահավաքման և հետագայում ազգային պետականության ստեղծման խնդրում:
Գրիբոյեդովի արձանը պղծելը տգիտության հերթական դրսևորում է։
Ա՜խ, որքան ցածր է կրթության մակարդակը մեր երկրում։
4 դկտ 2019, 2:30
Cogito ergo sum
Այսօր ուրախությամբ պարզեցի, որ ուրբաթ դասախոսությանը իմ պնդումը՝ համախառն ազգային արդյունք տերմինը համախառն ազգային եկամուտ տերմինով փոխարինելու վերաբերյալ, կասկածի տեղիք է տվել։ Մանրամասները, որոնք կհրապարակեմ վաղը, հուսով եմ՝ այդ կասկածները կփարատեն։
Մինչ այդ նշեմ, որ սրտանց ողջունում եմ իմ բոլոր խոսքերը կասկածի ենթարկելու բոլոր դրսևորումները։ Կասկածը գիտության առաջընթացի ամենակենսունակ խթաններից է։ Հատկապես երախտապարտ եմ, որ կասկածը բարձրաձայնվել է, և իմ խոսքերը հիմնավորելու հնարավորություն ունեմ։
Ի միջի այլոց, չեմ կարծում, թե Դեկարտը շատ կվրդովվի, եթե իր հռչակավոր խոսքերը ձևափոխեմ այսպես՝ «Կասկածում եմ, ուստի՝ մտածում եմ, հետևաբար՝ գոյություն ունեմ»։
3 դկտ 2019, 1:30
Անգուս Մադդիսոնի (1926-2010) ավանդն անհրաժեշտ է իմանալ։ Նրա շնորհիվ մենք այսօր քիչ թե շատ պատկերացում ունենք համաշխարհային տնտեսության երկարատև տնտեսական աճի դինամիկայի վերաբերյալ։
Ստորև Մադդիսոնի տվյալների հիման վրա Economist-ի պատրաստած նյութն է՝ վերջին երկու հազար տարվա խոշորագույն տնտեսությունների վերաբերյալ։
Ուշադրություն դարձրեք՝ Ռուսաստանը միայն 20-րդ դարի կեսին է առաջին ու վերջին անգամ հայտնվում խոշորագույն եռյակում, երբ Չինաստանն առաջին ու վերջին անգամ դուրս էր թռել։ Իսկ 20-րդ դարի վերջի անոմալիան ճստիկ Ճապոնիան է, որ հայտնվել էր հսկաների եռյակում։
3 դկտ 2019, 1:00
Փողի պահանջարկը
Քանի որ տնտեսագիտությունը ելնում է տնտեսվարող սուբյեկտների ռացիոնալության կանխավարկածից, ապա քննարկել փողի պահանջարկը, կողքից դիտողին կարող է թվալ ապուշություն։ Իրոք, եթե հարցադրումն այն է, թե որքա՞ն փող է հասարակությունը ցանկանում տնօրինել, ապա պատասխանն ակնհայտ է՝ շատ։
Բայց տնտեսագիտությունում փողի պահանջարկի որոշման հարցադրումը բոլորովին այլ է։ Նպատակն է պարզել, թե հասարակությունը իր ֆինանսական ակտիվների պորտֆելի ո՞ր մասն է ցանկանում պահել դրամային ակտիվների (կանխիկի և ցպահանջ հաշիվների) տեսքով՝ փոխարեն, օրինակ՝ պարտատոմսերի տեսքով պահելու։
Այսինքն՝ փողի պահանջարկի որոշումը պորտֆելի տեղաբաշխման որոշում է։ Այդ որոշումը հատկապես կախված է երկու հանգամանքից։ Առաջին՝ փողն ամենից իրացվելի ակտիվն է, ինչը փողը պահելու հիմնական օգուտն է։ Երկրորդ՝ փողը ցածր տոկոս է բերում (կանխիկը զրո տոկոս է բերում), ինչը փողը պահելու հիմնական ծախսն է։ Արդյունքում՝ փողի պահանջարկը որոշվում է նրանով, թե մարդիկ որքանով են արժևորում փողի իրացվելի լինելու հանգամանքը համեմատ այն ծախսի, որ կրում են՝ փողի ցածր տոկոս բերելու պատճառով։
2 դկտ 2019, 23:00
Վաղը IS-LM-BP մոդելի շրջանակում հպանցիկ անդրադառնալու ենք փողի պահանջարկին: Անդրադարձը հպանցիկ է լինելու, որովհետև դուք դա անցել եք (կամ պետք է անցած լինեիք) այլ դասընթացի շրջանակում:
Ստորև «Ոսկե հորթը» ֆիլմից այն հանրահայտ դրվագն է, որում Բենդերը Շուրային հարցնում է, - «Որքա՞ն փող է ձեզ անհրաժեշտ երջանկության համար»։
Ի միջի այլոք, եթե Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» ու «Տասներկու աթոռը» չեք կարդացել ու առաջիկա մեկ տարում չեք էլ պատրաստվում կարդալ, ապա ձեզ էլ բան չունեմ ասելու։ Հաջողություն։
2 դկտ 2019, 21:20
Վաղվա դասախոսությունը վերաբերելու է Մանդելլ-Ֆլեմինգ մոդելին։
Այս մոդելն այնքան հաճախ է կիրառվում մակրոտնտեսական վերլուծություններում, որ ոմանք անվանում են մակրովերլուծությունների «բանող եզ» մոդել։
2 դկտ 2019, 21:30
Թեստում ներառվելու է 5 հարց և/կամ խնդիր։ Այսինքն, եթե «հարցերի թիվ»$\equiv n$, «խնդիրների թիվ»$\equiv m$, ապա $0\leq n\leq 5$, $0\leq m\leq 5$, $n+m=5$։
Թեստը տևելու է 30 րոպե. առավելագույն միավորը 2 է։
* * *
Ի միջի այլոց, գտնել $m$ և $n$.
2 դկտ 2019, 14:40
Հատվածներ Սամյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» թատերգությունից
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք միշտ գտնում ենք մի բան՝ տպավորություն ստեղծելու, թե գոյություն ունենք։
* * *
Երկար լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ (ցասումով).— Ասա՛ մի բան, վերջապես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ պետք է անենք հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սպասենք Գոդոյին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Աաա՜։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սա ահավոր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երգի՛ր մի բան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՛չ, ո՛չ։ (Նա մտորում է)։ Գուցե մենք կարող ենք սկսել ամեն ինչ նորից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա պետք է հեշտ կլինի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հենց սկիզբն է դժվար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարելի է սկսել ուզած տեղից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, բայց պետք է որոշել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
Լռություն։
* * *
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ամենից սարսափելին մտածելն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բայց դա մեզ հետ երբևէ պատահե՞լ է։
* * *
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք բոլորս ծնվում ենք խելագար։ Ոմանք մնում են այդպիսին։
* * *
Թատերգության ավարտը
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ է եղել քեզ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչինչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես էլ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես երկա՞ր էի քնել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։ (Լռություն)։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞ւր պետք է գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ հեոու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜, այո, արի հեռու գնանք այստեղից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք պետք է վաղը հետ գանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչի՞ համար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոդոյին սպասելու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՜հ։ (Դադար)։ Նա չեկա՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ հիմա շատ ուշ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, հիմա գիշեր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե թողնե՞նք ու գնանք։ (Դադար)։ Թողնենք ու գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա մեզ կպատժի։ (Լռություն։ Նա նայում է ծառին)։ Ամեն ինչ մեռած է, բացի ծառից։
ԷՍՏՐԱԳՈՆ (նայելով ծառին).— Ի՞նչ է սա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ծառ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո, բայց ի՞նչ ծառ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։ Ուռենի։ (Էստրագոնը Վլադիմիրին քաշում է դեպի ծառը։ Նրանք կանգնում են անշարժ դրա դիմաց։ Լռություն)։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե կախվե՞նք սրանից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչո՞վ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու պարանի կտոր չունե՞ս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում չենք կարող։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի գնանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սպասիր, ես գոտի ունեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա շատ կարճ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու կհրես իմ ոտքերից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ ո՞վ կհրի իմից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Միևնույնն է, ցույց տուր։ (Էստրագոնը թուլացնում է իր շալվարը պահող պարանը։ Շալվարը իջնում է մինչև ծնկները։ Նրանք նայում են պարանին)։ Ծայրահեղ դեպքում դա էլ յոլա կտանի։ Բայց դա բավական ամո՞ւր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Շուտով կտեսնենք։ Արի։ (Ամեն մեկը վերցնում է պարանի մի ծայրը և ձգում։ Այն կտրվում է։ Նրանք համարյա ընկնում են)։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Բանի պետք չէ։ (Լռություն)։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու ասացիր, որ վաղը հե՞տ պիտի գանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում կարող ենք մի լավ պարան բերել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։ (Լռություն)։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դիդի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես այսպես շարունակել չեմ կարող։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ահա թե ինչ ես դու մտածում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եթե բաժանվե՞նք։ Դա կարող է մեզ համար ավելի լավ լինել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք կկախվենք վաղը։ (Դադար)։ Եթե Գոդոն չգա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե նա գա՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք փրկված կլինենք։ (Վլադիմիրը հանում է գլխարկը (Լաքիինը), նայում է ներսը, շոշափում է ներսը, ցնցում է, կտտացնում եզրին, նորից դնում գլխին)։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ։ Կգնա՞նք, թե՞ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հագի՛ր շալվարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հագիր շալվարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու ուզում ես, որ ես շալվարս հանե՞մ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հագիր շալվարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ (գլխի ընկնելով, որ շալվարը ցած է սահել).— Իրոք։ (Նա բարձրացնում է շալվարը։ Լռություն)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ։ Կգնա՞նք, թե՞ ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո, արի գնանք։
(Նրանք չեն շարժվում)։
1 դկտ 2019, 23:59
Հարգելի ուսանողնե՛ր, երեքշաբթի թեստում ներառելու եմ այն հարցերը և խնդիրները, որոնք արդեն իսկ հրապարակել եմ։
1 դկտ 2019, 15:10
«Անլռելի զանգակատունը» ասմունքել են շատերը՝ նույնիսկ Սեյրան Օհանյանը։
«Անլռելի զանգակատան» ասմունքի չգերազանցված վարպետը, սակայն, Գարուշ Խաժակյանն է։
«Ղողանջ մեղսականից» աբեղայի քնի հատվածը
Մի խառնակ երազ տանջում է նրան մինչև լուսադեմ: ...Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթո թևերը կանթել, Կանգնել է իրենց կալի պռնկին: Քամին խլում է նրա մինթանան, Որ նրա թմբլիկ ծնկները բանա Ու ցույց տա խալը՝ ծալի մեջ ծնկի: Հետո այդ խալը դառնում է հանկարծ մի պուտ սև թանաք Այն Շարակնոցում Սաղմոսավանքի, Ուր այդ կաթիլից իրար են ձուլվել զարդախազերը... ...Ու մեկ էլ քամին քանդում է հարսի դեղձան մազերը, Եվ այդ մազերը - լարերի նման - Ձգվում են մինչև ոտքերը նրա, Ու շեկլիկ-մեկլիկ, աչքերով ծավի Այդ հարսը հանկարծ... դառնում է տավիղ, Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն տավիղի վրա Քամին նվագում ու... վերծանում է մեռած խազերը: Ուզում է որսալ ու ձայնագըրել (Ա՛յ, հիմա՜- հիմա՜ լռած խազերի Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի Եվ իր մեծ գյուտով աշխարհը սարսի), Բայց մինչ այդ արդեն նախանձոտ քամին այնպես է փչում, Որ կտրատելով լարերը բոլոր՝ Վերև է ցցում. Հիմա ո՛չ տավիղ, Ո՛չ էլ վերծանվող մեռած խազերը: Հիմա հուրհըրան բոցեր են թվում դեղձան մազերը, Դեղձան մազերը թվում են հուր վառ՝ Բարակ ծխի հետ պարզված երկնքին: Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ Ու շուրջը փռում բուրմունքը խնկի: Աղջիկը բուրվա՞ռ,- որտե՞ղ է լսված... Բայց հանկարծակի քամին դադարում Եվ, գունդուկծիկ, բարդուն է թառում (Ի՜նչ անտանելի շոգ է , տե՛ր աստված)... Ու դարձյալ նրա մազերը դեղձան, Որ ծուփ-ծուփ էին՝ ծալեծալ դարձան. Բուրվառ չէր արդեն, Այլ կրկին Մի կին, Բոցավառ մի հա՞րս, Թե՞ խարտյաշ աղջիկ, Եվ տղամարդու հայացքից ազդված՝ Պտույտ է գալիս, որ թողնի փախչի (Էդ ո՞ւր, անհոգի՛, էդ ո՞ւր, անաստվա՛ծ)... Մինչ տեսիլքով է աչքը հիանում՝ Սուրացող հարսը մինթանի փեշով Պտտահողմի պես սյուն փոշի հանում Եվ թեպետ - շո՜գ է - քիչ զով է անում. Բայց մի սեղման բուռ փոշի է ցանում Խեղճի աչքերը... Ու նա քնի մեջ Ձեռն ակամայից աչքին է տանում, Որ կսկըծում է ու մրմըռում է: Աչքերը ձեռքով նա ճմըռում է, Քնից արթնանում...
Միխայիլ Աբակումով, «Գարնան ճիչը», 2008թ
29 նոյ 2019, 23:40
Ֆինանսական գրագիտության այս փոքրիկ թեստը կազմել է Wall Street Journal։ Այն հասցեագրված է WSJ-ի ամերիկյան լսարանին, և այս տողերը կարդացող ուսանողների համար պետք է պարզունակ լինի։ Ամեն դեպքում աչքի անցկացրեք։
Իսկ այս շատ ավելի պարզունակ թեստի հարցերը տրվել են աշխարհի 140 երկրների շուրջ 150,000 բնակիչների։ Թեստի արդյունքներով ֆինանսական գրագիտության համաշխարհային միջին ցուցանիշը 33% է (այսինքն՝ չափահաս անձանց 33% ճիշտ է պատասխանել թեստի 4 թեմաներից 3-ին)։
Ըստ թեստի արդյունքների՝ ֆինանսական գրագիտությունը բարձր է Կանադայում (68%), ՄԲ-ում (67%), Շվեդիայում (71%), վատ չէ ԱՄՆ-ում (57%), միջին վիճակ է Ռուսաստանում (38%), Ադրբեջանում (36%), Վրաստանում (30%), խայտառակ տգետ վիճակ է Կամբոջիայում (18%), Հաիթիում (18%), Նեպալում (18%) և իհարկե Հայաստանում (18%):
Հայաստանում, քանի որ տասնամյակներ շարունակ կաշառքի ու հովանավորչության վրա հեծնած ու Հայկո-Մկոյի սերիալներով մեծացած սերունդներից ավելին չի կարելի սպասել։
Հետազոտության արդյունքներն ամփոփող հաշվետվությունը սա է։
29 նոյ 2019, 16:15
Հ1-ի տգետ անդրադարձը Բոննին և Քլայդին։ Տխուր է, բայց՝ օրինաչափ։ Արտագրելով ավարտածներից ու լավագույն դեպքում ԽԾԲ-ով խցկվածներից ավելին չէի կարող սպասել։
28 նոյ 2019, 01:15
5 հարց 30 րոպեում, 2 միավոր
Թեստը ներառելու է 5 հարց կամ խնդիր։ Թեստի տևողությունը լինելու է 30 րոպե։
Խնդիրների թվային արժեքները հնարավոր է փոխեմ։ Օրինակ՝ գինը 6-ի փոխարեն կարող է լինել 16 կամ 26։
Խնդիրները կշարունակեմ ավելացնել։ Յուրաքանչյուր խմբի համար գործում են այն խնդիրները, որոնք հրապարակել եմ մինչև թեստին նախորդող նախավերջին օրը։ Օրինակ, եթե ձեր թեստն ուրբաթ օրն է, ապա ձեզ համար գործում են մինչև չորեքշաբթի օրվա վերջն ավելացված խնդիրները։
Հարգելի ուսանողնե՛ր, ահա այն հարցերն ու խնդիրները, որոնցից հինգը ներառելու եմ առաջին թեստում (խնդիրները շարունակելու եմ ավելացնել)։
Հարցեր
Խնդիրներ
Բոլոր խնդիրներում համարում ենք, որ կախվածությունները գծային են։
27 նոյեմբեր 2019
Այսօր Չարենցի ողբերգական մահվան 82-րդ տարելիցն է։
Հատված Չարենցի «Պատմության քառուղիներում» ստեղծագործությունից։
...
...
Եվ հանդես են գալիս – անկերպարանք անդեմ -
Երեկվա մեր տերերը չնչին:-
Օ, վաշխառու ճորտե՛ր, հացկատակնե՛ր, մթին
Սերմանողներ քամու ու մուրացկանության,-
Մեզ ժառանգած գանձի, օ, վատնիչներ հետին,
Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած -
Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ,
Մեր անունից մրրիկ սերմանեցիք -
Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչությանն անգետ
Վերջին խարիսխը մեր
Վաճառքի հանեցիք…
Եվ կործանվեց ձեր փառքը:- Ապարանքները ձեր
Միրաժների նման անապատի
Անէացան մի օր – և ո՛չ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին…
Որպես փոշի – անցաք, որպես քամի,
Եվ ո՛չ մի, ո՛չ մի մատյան
Չի նշելու երբեք ձեր ցնորքը անհիմն
Իր էջերում անջինջ ու անհատյալ…
Անէացավ ձեր փառքը:- Եվ այն, որ դեռ ունեք
Աշխարհի բոլոր հեռուներում -
Կկործանվի մի օր ամենուրեք
Եվ գալիք պայծառ օրերում
Ո՛չ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ
Չի կարդա նզո՛վք անգամ ձեզ,-
Դո՛ւք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել
Եվ գալիքում – տխուր մոռացություն հնձել…
...
...
27 նոյ 2019, 19:15
Հարգելի՛ ուսանողներ, շուտով լրանում է դասընթացի երրորդ ամիսը. հուսով եմ՝ այն հազվագյուտ ուսանողների համար, որոնք հետևողականորեն ներգրավվել են դասընթացում, այս ամիսները կորսված չեն։
* * *
Հաջորդ շաբաթ սեմինարին առաջարկելու եմ թեստ լրացնել։
Թեստը կներառի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, և հարցեր, որոնք անհրաժեշտ է պարզաբանել կամ մեկնաբանել։ Դեկտեմբերի 3-6-ի թեստը կվերաբերի միայն առևտրային քաղաքականությանը։ Այդ թեստի արդյունքում կարող եք ստանալ մինչև 2 բալ։ Դեկտեմբերի 3-6 սեմինարներին տեսական նյութը ներկայացնելու միջոցով միավորներ չեմ նշանակելու։
Օգտվելով չսովորելու սահմանադրական իրավունքից՝ յուրաքանչյուրը կարող է հրաժարվել թեստ լրացնելուց։
Թեստին մասնակցելու համար անհրաժեշտ է նստել առանձին, բոլոր իրերը (ներառյալ հեռախոսը) դնել հեռվում և թեստի ամբողջ ընթացքում չխոսել։
Հարգելի՛, սիրելի՛ ուսանողներ, թեստ գրելու ընթացքում չփորձեք արտագրել, հուշել, օգնել, աջակցել, ականջի մեջ խրած լսափողից օգտվել։ Եթե հարցի պատասխանը չգիտեք, ապա չեք գրում։ Դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Բայց եթե փորձեք խաբել, ապա դրա հետևանքները առարկայորեն կզգաք։
Յուրաքանչյուրը, ով.
բոլոր միավորները (եթե այդպիսիք առկա են) կկորցնի և այլևս ոչ մի թեստի չի կարողանա մասնակցել։
Ողջամիտ կասկած է համարվում այն դեպքը, երբ ուսանողը ճիշտ գրել է ինչ-որ հարցի պատասխանը, հարցնում եմ՝ սիրելի՛ ուսանող, խնդրում եմ բացատրե՛ք ձեր գրածը, ու նա չի կարողանում բացատրել։
Այսպիսով, նստում եք առանձին և հանգիստ լրացնում եք ձեր թեստը։ Եթե որևէ մեկը փորձում է ձեզ խանգարել, ապա չեք արձագանքում։ Ես այդ խանգարողի հետագա ապակառուցողական գործունեությունն ինքս կկանխեմ։
26 նոյ 2019, 22:15
ԱՄՆ-ի առաջին ատյանի դատարանի այսօրվա որոշումը սահմանում է, - «Նախագահներն արքաներ չեն։ Նրանց ենթակաները հավատարմությամբ կամ արյամբ իրենց կապված չեն, և նախագահներն իրավունք չունեն որոշելու ենթակաների ճակատագիրը։»
Դատական վեճը վերաբերում էր նրան՝ արդյոք պրն. Թրամփն իրավասու է արգելել իր աշխատակիցներին՝ վկայություն տալ Կոնգրեսում։ Դատարանը որոշեց, որ իրավասու չէ։
26 նոյ 2019, 21:30
Հարգելի՛ ուսանողներ, մինչև 250 բառի շրջանակում գրեք Ստիգլիցի հոդվածի ամփոփումը։
Ստիգլիցը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է, Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ամփոփումը պետք է լինի հայերեն։ Անհրաժեշտ է կիրառել Classroom Google Doc։
Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30 (շաբաթ), ժամը 22:00: Որքան շուտ կատարեք, այնքան լավ։
Գրելուց առաջ և ընթացքում, եթե իհարկե դա չի հակասում ձեր ընկերային, քաղաքական, կրոնական և այլ տիպի համոզումներին, կարդացեք Behrens-Rosen-ի "Writing and Reading Across the Curriculum" դասագրքի 1-ին գլուխը՝ «Summary, Paraphrase, and Quotation»։ Դժվար է գտնել ամերիկյան կրթական համակարգն ավարտածի, որն այս գիրքը չի քրքրել։
26 նոյ 2019, 20:50
Հարգելի՛ ուսանողներ, առաջիկա րոպեներին պատրաստվում եմ հրապարակել նոր առաջադրանք, որի նպատակը գրավոր խոսքի հմտությունների կատարելագործումն է՝ տնտեսագիտական հոդվածի ամփոփում գրելու միջոցով։
Նախքան հրապարակումը, սակայն, տեղեկացնում եմ՝ այդ առաջադրանքը հասցեագրված է բացառապես (կրկնում եմ՝ բացառապես) նրանց, որոնք ցանկանում են այն կատարել։ Որևէ միավոր այդ առաջադրանքի համար չեմ նշանակելու, որպեսզի հանկարծ որևէ մեկն ինքն իրեն չպարտադրի այն կատարել։
Կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը ենթադրում է նաև կրթություն չստանալու անքակտելի իրավունք։ Այնպես որ, ես ձեր իրավունքները չեմ խախտի և պարտադրաբար ոչինչ չեմ սովորեցնի։
Առավել ևս, որ կրթություն ստանալու դեպքում մարդը ենթարկվում է բազմաթիվ վտանգների, օրինակ՝ չի կարողանում հանդուրժել տգետ գործատուներին և հեռանում է աշխատանքից (թեպետ, այդ դեպքում նա հաջողության կհասնի, եթե իր բիզնեսը հիմնի)։
Այնպես որ, լավ մտածեք, նախքան այս նոր առաջադրանքը կատարելը, քանի որ այն խորությամբ և ամբողջությամբ կատարելու դեպքում ձեզ սպառնում է ավելի կրթված դառնալու վտանգը (կամ հնարավորությունը)։
Հետո չասեք, թե չէի զգուշացրել։
26 նոյ 2019, 19:50
Հարգելի՛ ուսանողներ, այս խնդրի լուծումը կարող եք ուղարկել Classroom «Մշտական հնարավորություն» Google Doc-ի միջոցով։
$BD$-ն $ABC$ եռանկյան $B$ անկյան կիսորդն է։ $B$ անկյունը $60°$ է։ $BD=\sqrt{3}$։ $BC=2AB$։ Գտե՛ք $AC$ կողմի երկարությունը։
Եթե այս խնդիրը կարողանում եք լուծել, ըստ երևույթին, 12 տարի դպրոց գնալն այնքան էլ անիմաստ չի եղել։
Նեֆերտիտի, 1370-1336 մ.թ.ա.
25 նոյ 2019, 02:50
Բոլորին, որոնք մասնակցել են Ամփոփմանը, անձնապես պատասխանել եմ Classroom-ի միջոցով։
Հարգելի՛ մասնակիցներ, ողջունում եմ ձեր՝ գրավոր խոսքը զարգացնելու ցանկությունը։ Ձեր գրած ամփոփումները, բնականաբար, հետագա վերամշակման, վերախմբագրման ու վերաձևակերպման կարիք ունեին։ Կարևորը, սակայն, գրավոր խոսքի հմտությունները բարելավելու ձգտումն է։
Այս առաջադրանքի համար որևէ միավոր չեմ նշանակել, քանի որ կարծում եմ, որ դուք միավորների համար չէ, որ մասնակցել եք։
Ռախմանինով,
դաշնամուրի կոնցերտ թիվ 2։
Դաշնակահար՝ Արթուր Ռուբինշտեյն։ Ձայնագրությունը՝ 1956թ։
22 նոյ 2019, 16:35
Այս խնդիրը SAT խնդրագրքից է։ ԱՄՆ համալսարաններ տարբեր մասնագիտություններով ընդունվողները կարողանում են նմանատիպ խնդիրներ լուծել, ընդ որում՝ լուծել ոչ թե ընդհանրապես իրենց կյանքի ընթացքում, այլ նվազ քան 1.5 րոպեում։
Լուծե՛ք այս խնդիրը ոչ ավելի, քան 3 րոպեում։ Այն փոքր-ինչ ձևափոխել եմ։
«ՀԺ» օրաթերթի բաժանորդագրության եռամսյա վարձը 9300 դրամ է, իսկ բաժանորդների թիվը 24000 է։ Հայտնի է, որ վարձը յուրաքանչյուր անգամ 100 դրամով բարձրացնելիս բաժանորդների թիվը կրճատվում է 200-ով։ Նոր բաժանորդներ չկան, և թերթը որևէ գովազդ չի տեղադրում։ Ի՞նչ վարձաչափ սահմանի «ՀԺ», որպեսզի հասույթը լինի առավելագույնը։
Էգոն Շիլե, «Չորս ծառեր», 1917
Կենտրոնում գտնվող ծառերը չորանում են, ծայրերում գտնվողները՝ փթթում։ Առաջին աշխարհամարտի արհավիրքի համատեքստում Հեղինակն, ըստ երևույթին, ուզում է ասել, որ խոտորի (չկաղապարվածի) վերապրելու հավանականությունն ավելի մեծ է:
18 նոյ 2019, 23:05
Ոչ տրիվիալ խնդիր նրանց համար, որոնք մտածելուց չեն վատանում
Քառակուսու կողմը 10 սմ է։ Քառակուսու հանդիպակաց անկյունները միացված են քառորդ շրջանագծերով, որոնց շառավիղը 10 սմ է։ Գտե՛ք դեղին տիրույթի մակերեսը։
Վրաստանի իշխանությունը երեկ ջրցան մեքենա է կիրառել ցուցարարների դեմ. վատ է։
18 նոյ 2019, 19:10
Ավարտական աշխատանք գրող հարգելի՛ ուսանողներ, իմ հետ արդյունավետ կապի ապահովման համար առաջարկում եմ միանալ Google Classroom խմբին։ Classroom-ին միանալու քայլերին կարող եք տեղեկանալ իմ նոյեմբերի 13-ի գրառումից։ Միակ տարբերությունն այն է, որ ձեզ համար կոդը ykn2mxa է։
ԵՊՀ, «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները», մեթոդական ցուցումներ, Եր. 2014:
Ավարտական աշխատանքների գրականության ցուցակ
Ընդհանուր գրականություն
1. Արտերկրից աշխատանքային եկամուտների ներհոսքի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
Այս թեմայով հետազոտական աշխատանքի նպատակն է բացահայտել ՀՀ տնտեսական զարգացման տեսանկյունից աշխատանքային եկամուտների ներհոսքի նշանակությունը և ազդեցությունը։
Առաջին գլխում անհրաժեշտ է վերլուծել եկամուտների ներհոսքի տեսական հիմնադրույթները, ինչպես նաև իրականացնել միջերկրային համադրումներ։
Երկրորդ գլխում անհրաժեշտ է վերլուծել ՀՀ-ում աշխատանքային եկամուտների ներհոսքի հետ կապված ընթացիկ իրավիճակը և ՀՀ տնտեսության համատեքստում այդ ներհոսքի նշանակությունը։
Երրորդ գլխում անհրաժեշտ է վերլուծել եկամուտների ներհոսքի ազդեցությունը, այդ թվում՝ էկոնոմետրիկական վերլուծության միջոցով։
Հ.Գ. Եկամուտների դասակարգման վերաբերյալ կարող եք կարդալ «14. Վճարային հաշվեկշիռը և ազգային հաշիվները» դասախոսությունում։
2. ՀՀ արտաքին պարտքի կառավարման հիմնախնդիրները
3. ՀՀ ընթացիկ առևտրի պակասորդի կարգավորման հիմնախնդիրները
4. Արժութային քաղաքականության ազդեցությունը ՀՀ արտաքին առևտրի վրա
Ավարտական աշխատանքը ինքնուրույն հետազոտական աշխատանք է։ Ուստի՝ աշխատանքի կառուցվածքը որոշում է հեղինակը։ Միևնույն ժամանակ, այս թեմայով աշխատանքի ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է.
Առաջին գլխում անհրաժեշտ է ներկայացնել արտաքին առևտրի վրա արժութային քաղաքականության ազդեցության տեսությունը։ Այդ տեսությունը, օրինակ՝ ներկայացված է վերը նշված 4-րդ աղբյուրում։ Այս գլխում կարելի է ներկայացնել նաև արժութային քաղաքականության տարատեսակները և տնտեսության վրա դրանց ազդեցության համեմատական բնութագիրը։
Երկրորդ գլխում անհրաժեշտ է նկարագրել ՀՀ-ում վարվող արժութային քաղաքականության և առևտրային հաշվեկշռի (կամ ընթացիկ հաշվի) փաստացի իրավիճակը։
Երրորդ գլխում, հաշվի առնելով առաջին գլխում նկարագրված տեսությունը և երկրորդ գլխում նկարագրված ՀՀ իրավիճակը, անհրաժեշտ է վերլուծել ՀՀ-ում արժութային քաղաքականության ազդեցությունը ՀՀ արտաքին առևտրի վրա։ Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ռեգրեսիոն վերլուծություն։
Կատարված վերլուծության հիման վրա աշխատանքի վերջում անհրաժեշտ է գնահատել ՀՀ արտաքին առևտրի վրա ազդեցության տեսանկյունից ՀՀ արժութային քաղաքականության արդյունավետությունը և կամ ներկայացնել առաջարկություններ այդ քաղաքականության բարելավման ուղղությամբ։
5. Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հիմնախնդիրները ՀՀ-ում
* * *
9. Կապիտալի արտահոսքի հիմնախնդիրները ՀՀ-ում
Աշխատանքի առաջին գլխում անհրաժեշտ է վերլուծել կապիտալի արտահոսքին առնչվող տեսությունը։ Այսինքն, տեսական մակարդակում անհրաժեշտ է վերլուծել գործոնները, որոնց ներգործմամբ կապիտալը երկրից արտահոսում է, և ազդեցությունը, որ այդ արտահոսքը թողնում է տնտեսության վրա։
2-րդ գլխում անհրաժեշտ է վերլուծել ՀՀ-ում կապիտալի արտահոսքին առնչվող մակրոտնտեսական իրավիճակը, իսկ 3-րդ գլխում անհրաժեշտ է վերլուծել այդ իրավիճակից բխող մարտահրավերները, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ կապիտալի արտահոսքի առնչությամբ տնտեսական քաղաքականության բարելավման վերաբերյալ։
ԵՊՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգ։
18 նոյ 2019, 13:15
Այսօր լրանում է խորհրդային կինոյի մեծ վարպետներից մեկի՝ Էլդար Ռյազանովի (1927-2015) ծննդյան տարեդարձը:
Ռյազանովի ֆիլմերն ազատ խոսքի և ազատ մտածողության առկայծումներ էին խորհրդային գորշ իրականությունում։
Իր ֆիլմերում («Գարաժ», «Զգուշացիր ավտոմեքենայից») Ռյազանովը բարձրաձայնում էր այնպիսի թեմաներ, որոնց շուրջ խորհրդային քաղաքացիների մեծ մասը չէր հանդգնում անգամ մտածել, իսկ ուրիշները, եթե հանդգնում էին խոսել, ապա միայն խոհանոցում, այն էլ ծորակը բաց, որի ջրի ձայնը խեղդեր իրենց կմկմոցը։
Ռյազանովի ֆիլմերը («Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ») ռուսական կինոյի ոսկե հավաքածուի անբաժան մասն են կազմում։
2012-ի դեկտեմբերին, երբ հակաամերիկյան հերթական հիստերիայի համատեքստում պրն. Պուտինն արգելեց ռուս որբ երեխաների որդեգրումը ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից, Ռյազանովն այն հազվագյուտ պահպանված ռուս մտավորականներից էր, որ հրապարակավ (ոչ թե խոհանոցում վառարանի կողքը շնթռկած՝ ինչպես ուրիշները, այլ հրապարակավ) դեմ արտահայտվեց այդ, ինչպես իրենք էին բնորոշում, «սրիկաների օրենքին»։
* * *
Ռյազանովը նաև գրում էր։ 1988թ-ին գրված այս չափածո ստեղծագործությունն արտահայտում է հասուն տարիքում նրա մտորումները արարման ակունքների վերաբերյալ.
Я всё ещё, как прежде жил, живу,
а наступило время отступленья.
Чтобы всю жизнь держаться на плаву,
у каждого свои приспособленья.
Я никогда не клянчил, не просил,
карьерной не обременён заботой.
Я просто сочинял по мере сил
и делал это с сердцем и охотой.
Но невозможно без конца черпать —
колодец не бездонным оказался.
А я привык давать, давать, давать.
И, очевидно, вдрызг поиздержался.
Проснусь под утро… Долго не засну…
О, как сдавать позиции обидно!
Но то, что потихоньку я тону,
покамест никому ещё не видно.
Богатства я за годы не скопил,
порою жил и трудно, и натужно.
В дорогу ничего я не купил.
Да в этот путь и ничего не нужно.
Эльдар Рязанов, 1988
New York Times-ի հետաքննությունը՝ Չինաստանի Քսինջիանգ նահանգում հարյուր հազարավոր ույղուրների, ղազախների և այլ մուսուլմանների համակենտրոնացման ճամբարների վերաբերյալ։
18 նոյ 2019, 00:10
Որոշ նկատառումներ
Ամփոփումը գրեք ձեր բառերով։ Իմ գրած նախադասությունների շարադասության փոփոխությունը դեռ չի նշանակում, որ այն դարձավ գրված ձեր բառերով։ Սա անհրաժեշտ է ստեղծագործական հմտությունների ու ինքնուրույն մտածողության զարգացման համար։
Ինչ վերաբերում է համեմատական առավելության երկու սահմանումներին, ապա էական է, որ այդ սահմանումները համարժեք են։ Դրանք միմյանցից բխող, համազոր սահմանումներ են։
Բառերի թիվը մի ձգտեք հասցնել 250-ի։ Ընդհակառակը, ձգտեք հասցնել 100-ի։ Ամփոփումը բնութագրվում է հակիրճությամբ։
Ամփոփումն անհրաժեշտաբար պետք է սկսվի թեզիսի (գլխավոր մտքի, հիմնադրույթի) հայտարարմամբ։ Օրինակ՝ Աննա Տիգրանյանի մոտեցումը միանգամայն ընդունելի տարբերակ է. նա մոտավորապես գրել է հետևյալը, - «Համեմատական առավելության մոդելը փաստում է, որ երկրների միջև հարաբերական արտադրողականությունների տարբերությունն արտաքին առևտուրը պայմանավորող հիմնարար գործոններից մեկն է»։
Ո՛չ մի տառասխալ չպետք է լինի։ Ո՛չ մի։ Դուք գերազանց տիրապետում եք հայերենին, հետևաբար՝ եթե տառասխալ է առկա, ապա անթույլատրելի անուշադրության հետևանք է։
Ցանկության դեպքում, իսկ ես խրախուսում եմ այդ ցանկությունը, եթե արդեն հանձնել եք, կարող եք վերախմբագրել և վերահանձնել։
Բեհրենս-Ռոսենի դասագիրքը մի անտեսեք. ուշադիր կարդացեք այն։
17 նոյ 2019, 22:30
«Ճշմարտությունն ու սերը դուրս կմղեն սուտն ու ատելությունը», Վացլավ Հավել
Ուղիղ 30 տարի առաջ Չեխոսլովակիայում սկսվեց Թավշյա հեղափոխությունը, որը կարճ ժամանակում հանգեցրեց ռուսական լծից Արևելյան Եվրոպայի ազատագրմանը։
Երեկ Պրահան դարձյալ ալեկոծվել էր մարդկանց հոծ բազմությունից, ինչպես 1989։ Ավելի քան 200 հազար մարդ էր դուրս եկել փողոց, քանի որ նախկին հանցավոր ռեժիմը՝ կոմունիստական կուսակցությունը, չեխական պառլամենտում է, իսկ վարչապետը օլիգարխ միլիարդատեր է, կոմկուսի նախկին անդամ, 1980-ականներին չեխական գաղտնի ծառայությունների գործակալ, ներկայում՝ կոռուպցիայի, շահերի բախման ու հովանավորչության մարմնացում։ Նույն ինքը՝ Անդրեյ Բաբիշը։
Հատկանշական է, որ ինչպես 30 տարի առաջ, այս անգամ, նույնպես, չեխական պայքարի կիզակետում ուսանողներն են։
17 նոյ 2019, 19:25
Ակադեմիական միջավայրում գրելու Բեհրենս-Ռոսենի դասական դասագրքի համապատասխան գլուխը, որը հանգամանորեն վերլուծում է ամփոփում գրելու մեթոդաբանությունը, կցել եմ Classroom առաջադրանքին։ Առաջարկում եմ այդ գլուխը հանգամանորեն ուսումնասիրել։
16 նոյ 2019, 23:55
Ցուցարարները Թեհրանում
Իրանում բենզինի գները բարձրացվել են, և ցուցարարները դուրս են եկել փողոց։
Բայց որքա՞ն են բարձրացվել։ Նախկինում յուրաքանչյուր վարորդ ամսական կարող էր գնել 250 լիտր՝ մեկ լիտրը 8.7 ցենտով։ Այժմ վարորդները կարող են գնել 60 լիտր՝ լիտրը 13 ցենտով, իսկ ավելի գնումների դեպքում լիտրի գինը 26 ցենտ է։
Համեմատության համար բենզինի գինը Ֆրանսիայում 1.66 դոլ է, ԱՄՆ-ում՝ 0.78 դոլ, Ռուսաստանում՝ 0.71 դոլ։
16 նոյ 2019, 22:50
Տեխնիկապես ինչպե՞ս կատարել և հանձնել Google Classroom առաջադրանքը
Առաջադրանքը ցանկալի է կատարել Google Docs / Google Документы միջոցով: Դրա համար անհրաժեշտ է.
Արդյունքում կստեղծվի անհրաժեշտ փաստաթուղթը։
Այնուհետև անհրաժեշտ է այդ փաստաթուղթը բացել ☻։ Դրա համար ընտրում եք այն շրջանակը, որի մեջ գրված է ձեր անուն ազգանունը, առաջադրանքի անվանումը և Google Docs / Документы։
Վերջապես փաստաթուղթը բացված է, և կարող եք անցնել առաջադրանքի բովանդակային մասի կատարմանը։
Այս փուլում կարող եք անթիվ անհամար անգամ փոփոխել ձեր աշխատանքը: Երբ վերջացնեք, չմոռանաք սեղմել Turn in / Сдать, որպեսզի կատարված աշխատանքը հանձնեք։
* * *
Ամերիկացիները, երբ քայլերի նման հաջորդականություն են գրում, իբրև առաջին քայլ նշում են, որ անհրաժեշտ է համակարգիչը / հեռախոսը միացնել: Բայց իմ հումորի զգացումն այդչափ անափ չէ, և ես այդպես չեմ սկսել։
16 նոյ 2019, 21:10
Հարգելի՛ ուսանողներ, ամփոփում գրելու առաջարկի գլխավոր նպատակս է նպաստել, որ անցած թեմաները կրկնեք։
Կրկնումը, ինչպես գիտեք, ցանկացած նյութ յուրացնելու գլխավոր պայմաններից է, քանի որ այն ներգործում է երկարատև հիշողության վրա։
Բացի նյութը յուրացնելուց, այդ առաջարկը կնպաստի նաև մտքերը ձևակերպելու, գրավոր խոսքը շարադրելու հմտությունների զարգացմանը։
* * *
Միևնույն ժամանակ, հարգելի՛ ուսանողներ, ոչ ոք ձեզ որևէ կերպ չի հորդորում մասնակցել այս (կամ ցանկացած այլ) առաջարկի կատարմանը։
Այս (և բոլոր մյուս) առաջարկները հնարավորություն են, որից օգտվում են նրանք, որոնք գիտակցում են դրա արժեքը։
13 նոյ 2019, 22:50
Հարգելի ուսանողներ, Google Classroom հարթակում գրանցել եմ «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացը։ Նպատակս ուսման պրոցեսն առավել արդյունավետ դարձնելն է։
Առցանց դասընթացին միանալու համար անհրաժեշտ է ունենալ google հաշիվ (պարզ ասած՝ gmail էլ-փոստի հասցե)։ Այնուհետև անհրաժեշտ է.
Ահա և ամենը։
Առցանց դասընթացում տեղադրել եմ առաջին հանձնարարությունը, որը հասանելի կդառնա դասընթացին գրանցվելուց հետո։
13 նոյ 2019, 19:55
Որևէ նյութի ամփոփում գրելը կարևոր հմտություն է։ Առաջարկում եմ ուսումնասիրել այս փոքրիկ նյութը։
* * *
Ինչպե՞ս գրել ամփոփում
Աղբյուրը՝ Writing and Reading Accross the Curriculum, L. Behrens, L. Rosen։
• Read the passage carefully. Determine its structure. Identify the author’s purpose in writing. (This will help you distinguish between more important and less important information.) Make a note in the margin when you get confused or when you think something is important; highlight or underline points sparingly, if at all.
• Reread. This time divide the passage into sections or stages of thought. The author’s use of paragraphing will often be a useful guide. Label, on the passage itself, each section or stage of thought. Underline key ideas and terms. Write notes in the margin.
• Write one-sentence summaries, on a separate sheet of paper, of each stage of thought.
• Write a thesis —a one -or two-sentence summary of the entire passage. The thesis should express the central idea of the passage, as you have determined it from the preceding steps. You may find it useful to follow the approach of most newspaper stories —naming the what, who, why, where, when, and how of the matter. For persuasive passages, summarize in a sentence the author’s conclusion. For descriptive passages, indicate the subject of the description and its key feature(s). Note: In some cases, a suitable thesis may already be in the original passage. If so, you may want to quote it directly in your summary.
• Write the first draft of your summary by (1) combining the thesis with your list of one-sentence summaries or (2) combining the thesis with one-sentence summaries plus significant details from the passage. In either case, eliminate repetition and less important information. Disregard minor details or generalize them (e.g., George H. W. Bush and Bill Clinton might be generalized as “recent presidents”). Use as few words as possible to convey the main ideas.
• Check your summary against the original passage and make whatever adjustments are necessary for accuracy and completeness.
• Revise your summary, inserting transitional words and phrases where necessary to ensure coherence. Check for style. Avoid a series of short, choppy sentences. Combine sentences for a smooth, logical flow of ideas. Check for grammatical correctness, punctuation, and spelling.
12 նոյ 2019, 02:50
Այսօր դասախոսությանը քննարկված ԱՄՆ-Ճապոնիա «արտահանման կամավոր սահմանափակման» որոշ մանրամասների վերաբերյալ կարող եք կարդալ այս փոքրիկ հոդվածը։
Իսկ առավել հանգամանալի տեղեկությունների ու վերլուծության համար կարող եք կարդալ այս հոդվածը American Economic Review ամսագրից։
12 նոյ 2019, 01:50
Փոքրիկ խնդիր ժամանցի համար
Պարզե՛ք հնգաթև աստղի թևերի անկյունների գումարը. a+b+c+d+e=?։
11 նոյ 2019, 23:10
Միգրանտների թիվը 1000 բնակչի հաշվով
Դասախոսության տպագիր տարբերակում նշել եմ (էջ 140), որ, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) 2013-14թթ-ի տվյալների (Migration and Remittances Factbook 2016), Պաղեստինում արտագաղթածների կշիռը բնակչության թվում կազմել է 96%, իսկ Հայաստանում՝ 26.3%։
Այսպես՝ Պաղեստինում բնակչության թիվը, ըստ ՀԲ-ի նշյալ տեղեկագրի, եղել է 4.3 մլն մարդ, իսկ արտագաղթածների թիվը՝ 4.018 մլն մարդ։ Արդյունքում ՀԲ ստացել է նշյալ 96% ցուցանիշը (պարզ է, որ 4.018/4.3=93.4%, տարբերության պատճառը տեղեկագրում նշված 4.3 մլն ցուցանիշի կլորացված լինելն է)։
Հայաստանում բնակչության թիվը, ըստ Տեղեկագրի, եղել է 3 մլն, իսկ արտագաղթածների թիվը՝ 785.7 հզ։ Արդյունքում ՀԲ ստացել է նշյալ 26.3% ցուցանիշը։
Արտագաղթի հիմնական ուղղությունները աշխարհում
Քարտեզի հեղինակը Devinn Jani է, տվյալները վերաբերում են 2013թ-ին։
Երկրի անվան փոխարեն նշված է արտագաղթի հիմնական ուղղության անվանումը։ Օրինակ՝ Ռուսաստանից արտագաղթի հիմնական ուղղությունը Ուկրաինան է, ու, բնականաբար, Ուկրաինա արտագաղթողները հիմնականում ուկրաինացիներն են, որոնք ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն։ Սպիտակով նշված են այն երկրները, որոնց արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է. այդպիսին են օրինակ՝ Ուկրաինան և Հայաստանը։ Կարմիրով նշված են այն երկրները, որոնց արտագաղթի հիմնական ուղղությունը ԱՄՆ է։ Իբրև ԱՄՆ-ից արտագաղթի հիմնական ուղղություն նշված է Մեքսիկան, և, բնականաբար, դրանք հենց մեքսիկացիներն են, որոնք հաջողացրել են ստանալ ԱՄՆ քաղաքացիություն։
11 նոյ 2019, 20:15
Նյու Յորք Թայմսի հոդվածը Մադագասկարի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։ Ռուսաստանը շահագրգռված է քաղաքական վերահսկողությամբ և բնական ռեսուրսների, մասնավորապես՝ քրոմի պաշարներով։
Քանի որ Ռուսաստանը միջամտում է հեռավոր Մադագասկարի ընտրություններում, ապա ակնհայտ է, թե ի՞նչ աստիճան է հետաքրքրված Հայաստանի ընտրություններում միջամտելու մեջ։
11 նոյ 2019, 20:10
Նյու Յորք Թայմսի հոդվածը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։ Ռուսաստանը շահագրգռված է քաղաքական վերահսկողությամբ և ադամանդներով։
Ամերիկյան ընտրություններում 3 տարի առաջ հաջողությամբ միջամտելուց հետո Ռուսաստանն ընդլայնում է իր միջամտությունների շրջանակը։
Վիլլեմ դե Կունինգ, «Անվերնագիր VI», 1983թ
11 նոյ 2019, 16:20
Այս շաբաթ դասախոսության թեման լինելու է առևտրային քաղաքականությունը։
Վերլուծելու ենք փոքր երկրում մասնակի և ընդհանուր հավասարակշռությունների դեպքում ներմուծման և արտահանման մաքսատուրքերի ու քվոտաների, ինչպես նաև արտադրության ու արտահանման լրավճարների ու հակագնագցումային քաղաքականության ազդեցությունները։
Դասախոսությանը հրավիրում եմ բոլոր այն ուսանողներին, որոնք ԵՊՀ են եկել սովորելու համար, ոչ թե
11 նոյ 2019, 00:25
Հատված Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածից՝ գրված 1914թ-ին։
«... ինչպես հայ բուրժուազիան, այնպես եւ նրան մշտապես հարազատ, ավելի լավ է ասել՝ հոգեհարազատ հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է:»
«Նրա՝ այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածդ: Նա միանգամայն անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին – լեզվին, գրականությանը, արվեստին – այն ամենին, ինչ մի ազգի կուլտուրան բնորոշող հատկանիշներն են կազմում:
Նա ոչ միայն անտեղյակ է, այլև կամք անգամ չունի տեղյակ լինելու, ավելին կասեմ, արհամարհում է այդ ամենը:»
10 նոյ 2019, 23:40
Առաջիկա սեմինարին այս խնդիրը լուծողները կստանան համապատասխան միավորներ։ Հուշումներն ավելի ծավալուն եմ գրել, որ լուծմանը մասնակցողների շրջանակն ընդլայնվի։ Մեր նպատակը սովորելն է, ուստի՝ որքան մեծ լինի մասնակցողների շրջանակը, այնքան լավ։
Բստանում արտադրվում են վարտիք ($x$) ու ծիրան ($y$)։ Արտադրական ֆունկցիաներն են.
$$x=4K_x^{3/4}L_x^{1/4} \quad y=4K_y^{3/4}L_y^{1/4}$$$K_x$ և $K_y$ ռեսուրսները յուրահատուկ են, իսկ $L$ աշխատանք ռեսուրսը շարժուն է.
$$K_x=\overline{K}_x \quad K_y=\overline{K}_y \quad L_x+L_y=\overline{L}$$Հուշում։ Անհրաժեշտ է ստանալ $x$-ը $y$-ից կախվածության ֆունկցիան։ Դրա համար արտադրական ֆունկցիաներից $L_x$ արտահայտեք $x$-ով, $L_y$՝ $y$-ով և տեղադրեք $L_x+L_y=\overline{L}$ սահմանափակման մեջ։
Հուշում։ $x$, և՛ $y$ ճյուղերի համար պարզե՛ք աշխատանք ռեսուրսի պահանջարկը $w=MP_L*P$ պայմանի միջոցով։ Այնուհետև $L_x$ և $L_y$ արտահայտեք $w$-ով, և տեղադրեք $L_x+L_y=\overline{L}$ սահմանափակման մեջ։
Հուշում։ Այստեղ ունենք զուտ գնաճային ազդեցություն։
Հուշում։ Արդյունքը, որը կստանաք, հետևանք է նրա, որ ծավալի էֆեկտը հաստատուն է։ Վերջինի շնորհիվ սահմանային արդյունքները չեն փոխվում։
10 նոյ 2019, 22:20
Հայ գրականության խորապես ազգային երեք հանգուցային ստեղծագործություններն են.
«Վերք Հայաստանի», Խաչատուր Աբովյան,
«Երկիր Նաիրի», Եղիշե Չարենց,
«Այրվող այգեստաններ», Գուրգեն Մահարի
Լսարաններից մեկում անցած շաբաթ հարցրեցի, արդյո՞ք որևէ մեկը կարդացել է «Երկիր Նաիրին». ինչպես և սպասում էի, ոչ ոք չէր կարդացել։ Ավելին, տպավորություն ստեղծվեց, որ ոմանք չգիտեն, որ այդ անվանումով արձակ ստեղծագործություն կա, որի հեղինակը Եղիշե Չարենցն է։ Տպավորությունը, հաստատապես, իրականությանը չէր համապատասխանում, թե չէ Պատմահոր նման պետք է ասեինք՝ ողբամ զքեզ, Հայոց աշխարհ։
* * *
«Երկիր Նաիրիի» լավագույն հրատարակություններն են 1977թ-ին առանձին գրքով հրատարակված տարբերակը և Չարենցի Երկերի ժողովածուի 4-րդ հատորում զետեղված տարբերակը։
«Վերք Հայաստանի» լավագույն հրատարակությունը «Ուսանողի գրադարան» մատենաշարով ԵՊՀ-ի 1981թ-ին հրատարակած տարբերակն է։
«Այրվող այգեստանների» երեք միմյանցից էապես տարբեր հրատարակություններ կան։ Միակ ճիշտ տարբերակը հրատարակվել է 2004թ-ին «Ապոլոն» հրատարակչության կողմից։ Մյուս հրատարակությունները Մահարու մեծ գործի եղծված տարբերակներն են։
Մարտիրոս Սարյան, «Հայաստան», 1923թ
10 նոյ 2019, 20:45
Դիցուք՝ որևէ ապրանքի արտադրությունում կիրառվում է երկու ռեսուրս՝ աշխատանք և կապիտալ, և արտադրական ֆունկցիան է.
$$q=K^{\alpha}L^{1-\alpha}$$Առաջիկա սեմինարին հիմնավորեք, որ աշխատանքի սահմանային արդյունքի արժեքի (VMP) կորը
Այս խնդիրը լուծելու դեպքում պարզ կլինի հետևյալ պարբերության իմաստը. «Ինչ վերաբերում է «խոշորացման էֆեկտին», ապա այն կարճատև ժամանակաշրջանում չի դրսևորվում, այսինքն՝ թողարկումը չի աճում ավելի, քան ռեսուրսի պաշարն է ընդլայնվել։ Պատճառն այն է, որ լրացուցիչ կապիտալ մյուս ճյուղից չի կարող ներհոսել (քանի որ կապիտալը յուրահատուկ է), իսկ աշխատանք ռեսուրսի ներհոսքը սահմանափակվում է աշխատավարձի աճի պատճառով»։
10 նոյ 2019, 02:50
«Յուրահատուկ ռեսուրսի մոդելը» դասախոսության ամփոփումը
Ակնկալում եմ, որ բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են, այս ամփոփումը հանգամանորեն կուսումնասիրեն։ Շեշտում եմ, որ այս ամփոփումը կարող է պարզ լինել միայն այն դեպքում, եթե համապատասխան նյութը ուսումնասիրել եք։ Ամփոփման նպատակն է համակարգել Մոդելի իմացությունը։
Յուրահատուկ ռեսուրսի մոդելում, ի տարբերություն Հեքշեր-Օհլինի մոդելի, դիտարկվում է կարճատև ժամանակաշրջան։ Կարճատև է համարվում այն ժամանակաշրջանը, երբ արտադրությունում ներգրավված որոշ ռեսուրսների քանակը հնարավոր չէ փոփոխել։ Այսինքն՝ կարճատև ժամանակաշրջանում որոշ ռեսուրսներ տնտեսության ճյուղերի միջև շարժուն չեն (յուրահատուկ են)։
Երբ փոքր երկիրն ազատականացնում է առևտուրը, ապա այն ապրանքի գինը, որը երկիրն արտահանում է, բարձրանում է և հավասարվում է միջազգային գնին։
(1) Առևտուրը և եկամուտների բաշխումը
Կարճատև ժամանակաշրջանում (երբ որոշ ռեսուրսներ յուրահատուկ են) առևտրի ազատականացումը (որից արտահանվող ապրանքի գինը բարձրանում է) հանգեցնում է.
Հետևաբար՝ կառավարությունը կարող է մաքսատուրքերի միջոցով ներգործել երկրում եկամուտների բաշխման վրա։
Մասնավորապես, երբ կառավարությունը ցանկանում է բարձրացնել տնտեսության որևէ ճյուղի յուրահատուկ ռեսուրսի իրական եկամուտները (միգուցե այն պատճառով, որ այդ ռեսուրսի աջակցությունը հաջորդ ընտրություններում կարևոր է), ապա անհրաժեշտ է, որ բարձրացնի այդ ճյուղի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Ներմուծման մաքսատուրքերի աճի շնորհիվ այդ ճյուղի տեղական արտադրանքի գները ներքին շուկայում կբարձրանան և համապատասխան յուրահատուկ ռեսուրսը կշահի։
Ավելին՝ անվանապես կբարձրանա նաև շարժուն ռեսուրսի եկամուտը։ Ուշագրավ է, որ շարժուն ռեսուրսը, ամենայն հավանականությամբ, կողջունի մաքսատուրքերի բարձրացումը՝ դժվարանալով գիտակցել, որ իր իրական եկամուտները՝ արտահայտված ներմուծվող ապրանքով, նվազել են։
(2) Ռեսուրսների ընդլայնումը փոքր բաց տնտեսությունում
Ռեսուրսների պաշարի ընդլայնումը կարող է պայմանավորվել օրինակ՝ երկրի բնակչության աճով կամ ներդրումներով։
Փոքր է այն երկիրը, որի համար միջազգային գները տրված են։ Այսինքն՝ երկիրն իր առևտրի փոքր լինելով պայմանավորված՝ չի կարող ազդել միջազգային գների վրա։ Փոքր բաց տնտեսության համար ապրանքների գները տրված են և հավասար են միջազգային գներին։
Փոքր բաց տնտեսությունում (երբ ապրանքների գներն անփոփոխ են),
Այսպիսով՝
Առաջին եզրահանգումից հետևում է, որ բիզնեսը, որպես կանոն, շահագրգռված է ներգաղթի ընդլայնմամբ, այնինչ տեղական աշխատուժը դեմ է։
Երկրորդ եզրահանգումից հետևում է, որ երբ խնդիրը վերաբերում է քաղաքականության արդյունքում ապրանքների հարաբերկան գների փոփոխությանը, ապա տարբեր ոլորտների բիզնեսների շահերը միմյանց հակադրվում են։
(3) Առևտուրը և ռեսուրսների հարաբերական գները
Ազատ առևտրի կարճատև հավասարակշռությունում ապրանքների հարաբերական գները հավասարվում են, սակայն ռեսուրսների հարաբերական գները չեն հավասարվում:
Երկարատև ժամանակաշրջանում, ինչպես պարզել ենք Հեքշեր-Օհլինի մոդելում, ռեսուրսների հարաբերական գները, նույնպես, հավասարվում են։ Բայց, ինչպես ցինիկաբար նկատել է Քեյնսը, «երկարատև ժամանակաշրջանում բոլորը մեռած են»: Ուստի՝ նախքան ռեսուրսների գների հավասարվելը ռեսուրսը կա՛մ հոգին ավանդած կլինի (հուսամ՝ ոչ սատանային), կա՛մ էլ երկրից փախած կլինի։
(4) Ռիբչինսկու էֆեկտը կարճատև ժամանակաշրջանում
Ռիբչինսկու թեորեմը վերաբերում է երկարատև ժամանակաշրջանին, երբ ռեսուրսներն արտադրությունների միջև կատարյալ շարժուն են։ Թեորեմը սահմանում է՝ երբ ապրանքների հարաբերական գինը հաստատուն է (երկիրը փոքր է), և ռեսուրսներից մեկի պաշարն ընդլայնվում է, ապա ապրանքի արտադրությունը, որում ընդլայնված ռեսուրսն ինտենսիվ է կիրառվում, աճում է, իսկ մյուս ապրանքի արտադրությունը կրճատվում է: Ընդ որում, ընդլայնված ապրանքի արտադրության հավելաճը գերազանցում է ընդլայնված ռեսուրսի հավելաճին (խոշորացման էֆեկտ):
Կարճատև ժամանակաշրջանում, սակայն, որոշ ռեսուրսներ յուրահատուկ են։ Երբ ապրանքների հարաբերական գինը հաստատուն է (փոքր բաց տնտեսություն), ապա յուրահատուկ ռեսուրսի պաշարի ընդլայնման դեպքում ճյուղը, որում այդ ռեսուրսը յուրահատուկ է, ընդլայնվում է, իսկ մյուս ճյուղը կրճատվում է: Այս դեպքը համահունչ է Ռիբչինսկու թեորեմին, սակայն շեշտենք, որ այստեղ տեղի ունի ռեսուրսների կիրառման յուրահատկություն, ոչ թե՝ ինտեսիվություն։
Ինչ վերաբերում է «խոշորացման էֆեկտին», ապա այն կարճատև ժամանակաշրջանում չի դրսևորվում, այսինքն՝ թողարկումը չի աճում ավելի, քան ռեսուրսի պաշարն է ընդլայնվել։ Պատճառն այն է, որ լրացուցիչ կապիտալ մյուս ճյուղից չի կարող ներհոսել (քանի որ կապիտալը յուրահատուկ է), իսկ աշխատանք ռեսուրսի ներհոսքը սահմանափակվում է աշխատավարձի աճի պատճառով։
Հատկանշական է, որ Հեքշեր-Օհլինի մոդելում (ի տարբերություն Յուրահատուկ ռեսուրսի մոդելի) ռեսուրսների պաշարի փոփոխության դեպքում ռեսուրսների գնի փոփոխություն տեղի չի ունենում (եթե երկրները երկու ապրանքներն էլ արտադրում են, այսինքն՝ գտնվում են բազմազանության կոնի տիրույթում), և ռեսուրսների պաշարի փոփոխությունն ամբողջովին կլանվում է թողարկման քանակի փոփոխությամբ։
Ինչ վերաբերում է շարժուն ռեսուրսի պաշարի ընդլայնման դեպքին, ապա այս դեպքում երկու արտադրություններն էլ ընդլայնվում են: Այս դեպքը Ռիբչինսկու թեորեմին համահունչ չէ։
(5) Առևտրի կառուցվածքը
Հեքշեր-Օհլինի մոդելում առևտրի կառուցվածքը պայմանավորվում է ռեսուրսառատությամբ և ռեսուրսատարությամբ:
Երբ երկրները բոլոր առումներով նույնն են, բայց կարճատև ժամանակաշրջանում յուրահատուկ ռեսուրսների բացարձակ քանակները տարբեր են, ապա յուրաքանչյուր երկիր կարտահանի այն ապրանքը, որում կիրառվում է այդ երկրի բացարձակորեն առատ յուրահատուկ ռեսուրսը:
Իսկ երբ երկրները բոլոր առումներով նույնն են, բայց կարճատև ժամանակաշրջանում շարժուն ռեսուրսի բացարձակ քանակները տարբեր են, ապա առևտրի կառուցվածքը կախված է երկու արտադրությունների տեխնոլոգիայից։
8 նոյ 2019, 21:35
Այն ուսանողներին, որոնք ցանկանում են սովորել, բայց չեն սովորում կամ աննշան չափով են սովորում։
Հարգելի՛ ուսանողներ, շարունակելով չսովորել, տարիներ անց, եթե առիթ ընձեռնվի մտածել, կարձանագրեք, որ աննպատակ անցկացրած ժամանակի պատճառով անդառնալի կորցրել եք։
Կորցրել եք այն առումով, որ կարող էիք կյանքում ավելի բարձր արժեք ստեղծել, բայց հարկադրված պետք է բավարարվեք քչով։
Մի սպասե՛ք, որ այդ ապագան գա, այլ փորձե՛ք հիմա գտնել մտածելու ժամանակ (շատ չէ, մի քանի րոպեն էլ կբավականացնի, բայց մտքի կենտրոնացում է անհրաժեշտ), ու վերջապես առերեսվեք իրականության հետ։
* * *
Իսկ եթե կա մեկը, որը համարում է, թե առանց սովորելու էլ իր ապագան իր լեզվով ասած «ցվետ է լինելու», ապա ինչ արած, ես հոգեբույժ չեմ։
8 նոյ 2019, 00:25
Լիլիպուտիայի վերջին խնդրում համարել եմ, որ երկիրն արտադրում է բարձրակրունկ կոշիկներ ու բութ ծայրով ձվեր, քանի որ այդ երկուսը կենտրոնական դեր ունեն «Գուլիվերի ճանապարհորդությունում», որից և վերցրել եմ Լիլիպուտիա անվանումը։
Այսպես՝ իշխանական վերնախավը (այսինքն՝ պորտաբույծների հրոսակախումբը) բաժանվել է երկու խմբի՝ բարձրակրունկներ, որոնք ապստամբություն են բարձրացրել, քանի որ մյուս խումբը՝ ցածրակրունկներ, տիրացել է պաշտոնների մեծ մասին և վայելում է կայսրի աջակցությունը։
Բացի այդ, տարիներ առաջ կայսրի պապը՝ ձուն բութ մասից կոտրելիս վնասել է մատը, ու այդ պատճառով հրամայել է այդուհետ ձուն կոտրել միայն սուր կողմից՝ խախտելով ձուն կոտրելու դարավոր ավանդույթը։
Կարդացե՛ք Սվիֆթի հանճարեղ ստեղծագործությունը, և ով կտեսնի դրա ու Հայաստանի (այդ թվւոմ ԵՊՀ-ի) ներկա իրադարձությունների կապը, նա կարդալ գիտի։
Ջեքսոն Պոլլոք, «Կոնվերգենցիա», 1952թ
Այս կտավը Պոլլոքի ընդվզումն է խոսքի և ստեղծագործության ազատության սահմանափակման բոլոր փորձերի դեմ։
7 նոյ 2019, 21:55
Փոքրիկ խնդիր նրանց համար, որոնք մտածելուց չեն վատանում
Շրջանագծի մեջ տարված երկու հատվող լարերը փոխուղղահայաց են։ Լարերից մեկը հատման կետով բաժանվում է 2.6 սմ և 5.4 սմ երկարությամբ հատվածների։ Իսկ մյուս լարի՝ հատման կետով առաջացած հատվածներից մեկի երկարությունը 1.8 սմ է։ Գտե՛ք շրջանագծի շառավղի երկարությունը։
7 նոյ 2019, 01:55
Երկու անչափ պարզ խնդիրներ, որոնք շուրջ 150 տարի առաջ ներառված են եղել ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի ընդունելության թեստում։
ՈՒղղանկյուն եռանկյան բութ անկյունից տարված բարձրությունը ներքնաձիգը բաժանում է 9 սմ և 16 սմ հատվածների։ Գտե՛ք բարձրությունը։
Պարզեցրե՛ք. $(x^6+a^2x^3y)/(x^6-a^4y^2)$
Տնտեսագիտականի ուսանողները, ենթադրաբար, պետք է փակ աչքերով նմանատիպ խնդիրները լուծեն։
Վիլլեմ դե Կունինգ, «Ոստիկանական թերթոն», 1955թ
Այս կտավը Կունինգի առավել նշանակալի աբստրակտ ստեղծագործություններից է:
Կունինգը հանրահայտ է իր «Կինը» շարքի վեց կտավներով, որոնք պատկերում են ոչ այնքան գեղեցկադեմ կանանց։ Ինչո՞ւ է Կունինգը կանանց այդպես պատկերել, միարժեք չէ, բայց իր սեփական խոսքերով, - «Գեղեցիկը նյարդայնացնում է ինձ, նախընտրում եմ գրոտեսկը, այն ավելի զվարճալի է»։
7 նոյ 2019, 01:25
Փոքրիկ խնդիր, որը վերցրել եմ մի գերմանական թեստից։ Այս խնդիրը անհրաժեշտ է լուծել նվազ քան 3 րոպեում։
Եռանկյան կողմերն են $AB=6, BC=3, AC=5$: Եռանկյանը ներգծված է շրջանագիծ, որին տարված է $ED$ շոշափողը։ Գտե՛ք $AED$ եռանկյան պարագիծը։
5 նոյ 2019, 23:15
Միգրացիան աշխարհում
Աշխարհում միգրանտների թիվը 2019թ-ին (ըստ ՄԱԿ-ի) կազմում է շուրջ 272 մլն մարդ (միգրանտ է համարվում նա, ով բնակվում է ոչ այն երկրում, որում ծնվել է)։
Ներգաղթյալների թվով առաջին տեղում ԱՄՆ է՝ 50.7 մլն։ Հաջորդում են.
Գերմանիան (13.13 մլն),
Սաուդիան Արաբիան (13.12 մլն),
Ռուսաստանը (11.6 մլն),
Մեծ Բրիտանիան (9.6 մլն),
ԱՄԷ (8.6 մլն),
Ֆրանսիան (8.3 մլն),
Կանադան (8 մլն),
Ավստրալիան (7.5 մլն),
Իտալիան (6.3 մլն),
Իսպանիան (6.1 մլն),
Թուրքիան (5.9 մլն),
Հնդկաստանը (5.1 մլն),
Ուկրաինան (5.0 մլն)։
Ներգաղթյալների տեսակարար կշռով առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է։ Ներգաղթյալները Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչության 87.9% են կազմում։ Հաջորդում են*.
Քաթարը (78.7%),* ճստիկ երկրները, ինչպես՝ Լիխտենշտեյնը, Մակաոն, Անդորրան, այս ցուցակում չեմ ներառել։
Քուվեյթը (72.1%),
Օմանը (46.0%),
Բահրեյնը (45.2%),
Սաուդիան Արաբիան (38.3%),
Սինգապուրը (37.1%),
Հորդանանը (33.1%),
Ավստրալիան (30.0%),
Շվեյցարիան (29.9%),
Լիբանանը (27.2%),
Իսրայելը (23.0%),
Նոր Զելանդիան (22.3%),
Կանադան (21.3%)։
Կազիմիր Մալևիչ, «Սպիտակը սպիտակի վրա», 1918թ
4 նոյ 2019, 15:30
Բլորի չափանիշ։ Եթե պետք է ընտրություն կատարես երկու մոդելների միջև, ապա ընտրիր ավելի զվարճալին։
4 նոյ 2019, 15:20
Ըստ «Եկամտի սահմանագծի մոդելի»՝ որոշակի մակարդակից ցածր եկամուտ ունեցողները երկարատև սպառման ապրանքներ (սառնարան, հեռուստացույց, ավտոմեքենա և այլն) չեն գնում։
Մոդելը կանխատեսում է, որ զարգացող երկրներում եկամտի աճին զուգընթաց գալիս է մի պահ, երբ երկարատև սպառման ապրանքների պահանջարկը շեշտակի աճում է։ Ի թիվս բազում երկրների՝ մոդելի այս կանխատեսումը ցայտուն դրսևորվել է Հայաստանում ու Չինաստանում։
Բայց, քանի որ Հայաստանի շուկան ճստիկ է, պահանջարկի շեշտակի աճը ներդրումների շեշտակի աճի չի բերել, և տեղական պահանջարկը բավարարվում է ներմուծման հաշվին։
Ի տարբերություն Հայաստանի, Չինաստանում, հաշվի առնելով պահանջարկի հսկայական չափը, արտերկրյա արտադրողները սկսած 1990-ականներից շտապեցին արտադրական հզորություններ հիմնել, որպեսզի կազմ ու պատրաստ դիմավորեն երկարատև սպառման ապրանքների պահանջարկի ակնկալվող աճը։
«Եկամտի սահմանագծի մոդելի» կանխատեսումները իրականացան։ Բազում ապրանքների ոլորտում Չինաստանը դարձավ աշխարհի խոշորագույն շուկան։ Այդ ապրանքների թվում է ավտոմեքենան, որում Չինաստանը և՛ խոշորագույն շուկա է, և՛ խոշորագույն արտադրող։ ԱՄՆ երկրորդ խոշորագույն շուկան է, բայց 6-րդ արտադրողը։ Իսկ Ռուսաստանի դիրքերը, բնականաբար, համեստ են։
Շանհայը 1990թ-ին և 2010թ-ին
Մինչ այդ, ռուսները այսպիսի չխկլիկների հույսին են, առաջիկա հունվարից՝ նաև հայերը։
4 նոյ 2019, 14:05
Հանրահայտ անեկդոտ
Ինժեները, ֆիզիկը և տնտեսագետը հայտնվում են անմարդաբնակ կղզում։ Նրանց ունեցածը մի տուփ պահածո է։ Ինժեներն առաջարկում է տուփը բացել՝ քարով հարվածելու միջոցով։ Ֆիզիկն առաջարկում է տակը կրակ վառել և ճնշում առաջացնել։ Իսկ մեր սիրելի տնտեսագետը մերժում է բոլոր առաջարկները և ասում, - «Համարենք, թե ունենք բացիչ ...»։
2 նոյ 2019, 22:45
Առկա։ Առաջիկա սեմինարին լուծելու ենք «Լիլիպուտիան ավտարկիայում և ազատ առևտրում» խնդիրը և քննարկելու ենք գործոնների միջազգային շարժը։
Բարնետ Նյուման, «Մարդ հերոսական և հսկա», 1951թ.
31 հկտ 2019, 22:30
Առաջիկա սեմինարին այս խնդիրը լուծողները կստանան համարժեք միավորներ։
Լիլիպուտիան ավտարկիայում և ազատ առևտրում
Լիլիպուտիա փոքր երկրում արտադրվում են բարձրակրունկ կոշիկներ ($x$) ու բութ ծայրով ձվեր ($y$)։ Արտադրական ֆունկցիաներն են.
$$x=4K_x^{3/4}L_x^{1/4} \quad y=4K_y^{1/4}L_y^{3/4}$$Տեղի ունեն Հեքշեր-Օհլինի մոդելի նախապայմանները, մասնավորապես՝ ռեսուրսներն արտադրությունների միջև կատարյալ շարժուն են և լիովին զբաղված, շուկաները կատարյալ մրցակցային են։
Երկիրն օժտված է աշխատանքի և կապիտալի $L=100, K=10$ միավոր ռեսուրսներով։ Հասարակության սպառման օգտակարության ֆունկցիան՝ $U=xy$։
Ինչպես գիտեք, սա ծավալի հաստատուն էֆեկտի հետևանք է։ Իզոքվանտների քարտեզում դրա գրաֆիկական դրսևորումն է այն, որ (երբ ծավալի էֆեկտը հաստատուն է) սկզբնակետից տարված ճառագայթի հետ իզոքվանտների հատման կետերով տարված շոշափողները միմյանց զուգահեռ են։
31 հկտ 2019, 02:25
Եռանկյան երկու անկյուններից դեպի հանդիպակաց կողմերը պատահականորեն տարված են ուղիղներ։ Ստացված չորս տիրույթներից երեքի մակերեսները հայտնի են՝ $150/29, 140/29, 22.4/29$։ Գտե՛ք եռանկյան մակերեսը։
Անկյուններից տարված ուղիղները ո՛չ կիսորդ են, ո՛չ միջնագիծ, ո՛չ էլ ուղղահայաց։
29 հկտ 2019, 01:20
Փոքրիկ խնդիր նրանց համար, որոնք մտածելուց չեն վատանում
Քառակուսու մեջ վերցված պատահական կետը միացված է կողմերի միջնակետերին։ Հայտնի են ստացված չորս տիրույթներից երեքի մակերեսները։ Գտե՛ք չորրորդ տիրույթի մակերեսը։
28 հկտ 2019, 22:45
Այս խնդրի հանրահաշվական լուծումը գիտի (կամ պետք է իմանա) 8-րդ դասարանի յուրաքանչյուր շրջանավարտ։ Բայց խնդիրն ունի նաև գեղեցիկ երկրաչափական մեկնաբանություն, որի շուրջ առաջարկում եմ մտածել։
Եվ այսպես, խնդիրը հետևյալն է.
Ազնիկը 10 կգ բուրդը գզում է 8 ժամում, իսկ Ալմիկը նույն քանակի բուրդը գզում է 10 ժամում։ Քանի ժամում նրանք միասին կգզեն 10 կգ բուրդը։
Հուշում։ Բուրդը գզել նշանակում է բուրդը մանելու համար գործիքով կոկել ու մաքրել։
28 հկտ 2019, 16:20
Փոքրիկ խնդիր նրանց համար, որոնք սիրում են մտածել
Ա. Երկու հանդիպակաց պատերի բարձրությունը 8 և 10 մետր է։ Ամեն պատի ներքևից միևչև հանդիպակաց պատի վերևը աստիճան է դրված։ Ի՞նչ բարձրության վրա են այդ աստիճանները հատվում։
Բ. Նույն պատերը երկու անգամ հեռացվեցին միմյանցից։ Դարձյալ նույն կերպ աստիճաններ են դրված։ Ի՞նչ բարձրության վրա են դրանք հատվում։
Խնդրի բարդությունը՝ մոտավորապես 7-8-րդ դասարան։
28 հկտ 2019, 00:05
Եղբայրական Լիբանանում քաղաքացիները պայքարում են իշխանության կոռուպցիայի դեմ։
Եվ ահա, մայրը, որ երեխայի հետ անցնելիս է եղել ցուցարարների կողքով, խնդրել է մի փոքր ցածր բղավել, որ փոքրիկը չվախենա։ Ու ցուցարարները, որպեսզի երեխային զվարճացնեն, սկսել են Baby shark երգել։
Հաջողություն ազատատենչ լիբանանցիներին։
Մարտիրոս Սարյան, «Երևան», 1924թ.
27 հկտ 2019, 21:00
Առաջիկա սեմինարին այս խնդիրը լուծողները կստանան համարժեք միավորներ
Հեքշեր-Օհլինը առանց նախապայմանների
Առկա են միայն երկու երկրներ՝ Աստանը ու Բստանը, երկու ապրանքներ (x, y) և երկու ռեսուրսներ (K, L)։ Տեխնոլոգիան երկու երկրներում նույնն է։ Ծավալի էֆեկտը հաստատուն է։ y ապրանքը կապիտալատար է։
Ո՞ր երկիրը, ո՞ր ապրանքը կարտահանի, եթե երկրները բոլոր առումներով նույնն են՝ բացառությամբ հետևյալի.
27 հկտ 2019, 19:40
Շուրջ 12 ուսանողներ արդեն իսկ ունեն 4-ից 16 միավոր։
24 հկտ 2019, 02:00
Հեղափոխական առաջընթաց համակարգչային տեխնիկայում
Այսօր Nature ամսագրում տպագրված հոդվածում պնդում է կատարվում, թե Google-ին հաջողվել է ստեղծել քվանտային պրոցեսոր, որը 200 վայրկյանում ունակ է կատարել հաշվարկ, որը ժամանակակից (ոչ քվանտային) գերհամակարգիչը կարող է իրականացնել 10,000 տարում։ Եթե այս պնդումը ճիշտ է, ապա համակարգչային տեխնիկայում կատարվել է հեղափոխական առաջընթաց։
22 հկտ 2019, 21:30
«Շան սիրտը» վիպակի (գրվել է 1925թ-ին) առանցքային և մշտապես արդիական պատգամն այն է, որ անգրագետների իշխանությունն աղետալի է։ Երբ իշխանությունը բռնազավթում են մոլեռանդ տգետները, ապա հասարակությունը դատապարտված է։
Իհարկե, իշխանության ցանկացած բռնազավթում, նույնիսկ երբ բռնազավթողը Պլատոնի «փիլիսոփա-արքան» է, աղետալի է: Բայց երիցս աղետալի է, երբ բռնազավթողները տխմար են:
«Շան սրտում» Բուլգակովը նկարագրում է բոլշևիկյան հեղաշրջման կործանարար ազդեցությունը ռուս մտավորականության վրա, և, միևնույն ժամանակ, ցայտուն ցուցադրում, որ հեղափոխությունը խոստացված բարեկեցության փոխարեն բերեց սոսկ հարստահարողների մի խմբի փոխարինմանը մյուսով։
Ահա մի բնութագրական հատված «Շան սրտից».
– Разруха, Филипп Филиппович!
– Нет, – совершенно уверенно возразил Филипп Филиппович, – нет. Вы первый, дорогой Иван Арнольдович, воздержитесь от употребления самого этого слова. Это – мираж, дым, фикция. – Филипп Филиппович широко растопырил короткие пальцы, отчего две тени, похожие на черепах, заерзали по скатерти. – Что такое эта ваша «разруха»? Старуха с клюкой? Ведьма, которая выбила все стекла, потушила все лампы? Да ее вовсе не существует! Что вы подразумеваете под этим словом? – яростно спросил Филипп Филиппович у несчастной деревянной утки, висящей кверху ногами рядом с буфетом, и сам же ответил за нее: – Это вот что: если я, вместо того, чтобы оперировать, каждый вечер начну у себя в квартире петь хором, у меня настанет разруха. Если я, посещая уборную, начну, извините меня за выражение, мочиться мимо унитаза и то же самое будут делать Зина и Дарья Петровна, в уборной начнется разруха. Следовательно, разруха не в клозетах, а в головах. Значит, когда эти баритоны кричат «Бей разруху!» – я смеюсь. (Лицо Филипп Филиппович перекосило так, что тяпнутый открыл рот.) Клянусь вам, мне смешно! Это означает, что каждый из них должен лупить себя по затылку! И вот, когда он вылупит из себя всякие галлюцинации и займется чисткой сараев – прямым своим делом, разруха исчезнет сама собой. Двум богам нельзя служить! Невозможно в одно и то же время подметать трамвайные пути и устраивать судьбы каких-то испанских оборванцев! Это никому не удается, доктор, и тем более людям, которые вообще, отстав от развития европейцев лет на двести, до сих пор еще не совсем уверенно застегивают собственные штаны!
Ստորև բերում եմ մեջբերված հատվածը՝ Արմեն Հովհաննիսյաննի թարգմանությամբ: Որոշ հատվածներ շտկել եմ՝ դրանք նշելով շեղ տառերով։ Ի նկատի ունեցեք, որ Արմեն Հովհաննիսյանը հայերեն թարգմանել է ռուսերեն ոչ լիովին ճիշտ տարբերակից, քանի որ այն ժամանակ (1980-ականների վերջին) ճիշտ տարբերակը նույնիսկ ռուսերենով դեռևս հրապարակված չէր։ Խորհուրդ եմ տալիս կարդալ ռուսերեն բնօրինակը։
— Քայքայում է, Ֆիլիպ Ֆիլիպովիչ:
— Ոչ,— միանգամայն վստահ առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ոչ։ Թանկագին Իվան Առնոլդովիչ, առաջինը դուք ձեռնպահ մնացեք այդ բառը գործածելուց։ Դա տեսիլք է, մշուշ, պատրանք։ — Ֆիլիպ Ֆիլիպովիչը լայն չռեց կարճլիկ մատները, որից կրիայի նման երկու ստվեր թրթռացին սփռոցի վրա։ — Ի՞նչ ասել է ձեր այդ քայքայումը։ Ձեռնափայտով պառա՞վ։ Չար կախա՞րդ, որ կոտրել է բոլոր ապակիները, հանգցրել՝ բոլոր լամպերը: Նման բան բոլորովին գոյություն չունի։ Ի՞նչ եք ենթադրում այդ բառի տակ,— մոլեգնած հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը խեղճ փայտե բադին, որ գլխիվայր կախված էր բուֆետի կողքը, ու ինքն էլ պատասխանեց: — Ահա թե ինչ է դա․ եթե ես, վիրահատելու փոխարեն, ամեն երեկո իմ բնակարանում սկսեմ երգել, իմ տանը քայքայում կսկսվի: Եթե ես, մտնելով զուգարան, ներեցեք արտահայտությանս, սկսեմ միզել նստակոնքի կողքով, և նույնն էլ անեն Զինան ու Դարյա Պետրովնան, զուգարանում քայքայում կսկսվի: Հետևաբար, քայքայումն արտաքնոցներում չէ, այլ գլուխներում: Նշանակում է, երբ այդ բարիտոնները բղավում են՝ «Խփիր քայքայմանը», ես ծիծաղում եմ։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեմքն այնպես այլայլվեց, որ կծվածը բերանը բացեց։) Երդվում եմ, ծիծաղս գալիս է։ Դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ծոծրակին պետք է խփի: Եվ ահա, երբ յուրաքանչյուրն իրենից պլոկի ամեն ցնորք ու զբաղվի մարագները մաքրելով՝ իր ուղղակի գործով, քայքայումն ինքնըստինքյան կչքանա։ Երկու Աստծու չի կարելի ծառայել: Անհնարին է միաժամանակ ավլել տրամվայի գծերը և տնօրինել իսպանացի ինչ-որ քրջոտների ճակատագիրը։ Դա ոչ մեկին չի հաջողվի, դոկտոր, առավել ևս նրանց, որոնք եվրոպացիներից զարգացմամբ ետ մնալով երկու հարյուր տարի, մինչ օրս այնքան էլ վստահ չեն կոճկում սեփական շալվարները:
Ռաուլ Հաուսման, Մեխանիկական գլուխ (մեր ժամանակի ոգին), 1919թ.
20 հկտ 2019, 00:20
Առաջիկա սեմինարին այս խնդիրը լուծողները կստանան համարժեք միավորներ։
Լիլիպուտիան և մնացած աշխարհը
Լիլիպուտիա փոքր երկրում արտադրվում են թուղթ ($x$) ու գրիչ ($y$)։ Արտադրական ֆունկցիաներն են.
$$x=0.5K_x^{1/4}L_x^{3/4} \quad y=0.2K_y^{1/2}L_y^{1/2}$$Տեղի ունեն Հեքշեր-Օհլինի մոդելի նախապայմանները, մասնավորապես՝ ռեսուրսներն արտադրությունների միջև կատարյալ շարժուն են և լիովին զբաղված, շուկաները կատարյալ մրցակցային են։
Երկիրն օժտված է $L=50, K=90$ ռեսուրսներով։ Ռեսուրսների հարաբերական գինն ավտարկիայում՝ $w/r=3$։
Այժմ Լիլիպուտիան ազատականացնում է առևտուրը։ Մնացած աշխարհում $w/r=3.9, K/L=2$։
Մարսել Դյուշան, L.H.O.O.Q., 1919թ.
19 հկտ 2019, 22:40
70-ի կանոնը հուսով եմ՝ շատերը գիտեն։ Իսկ գիտեք արդյո՞ք դրա հիմնավորումը։ Այսինքն՝ ինչո՞ւ հատկապես 70, և ոչ թե ասենք՝ 170:
Յուրաքանչյուր խմբում մեկ ուսանող, որ սեմինարին կհիմնավորի 70-ի կանոնը, կստանա լրացուցիչ միավոր։
Սույն առաջարկը գործում է հոկտեմբերի 22-25 սեմինարների համար։
* * *
Նպատակս է, որ կանոնները (թեորեմները), որոնք միֆական հատկանիշներ են ձեռք բերել, ապամիֆականացվեն։ Այսինքն՝ կանոններին (թեորեմներին) չմոտենանք իբրև սակրալ բանաձևերի, որոնք ի վերուստ տրված են։ Կանոնները (թեորեմները), ընդամենը, տրամաբանության տարրական մեթոդների կիրառմամբ դուրս բերվող օրինաչափություններ են։
15 հկտ 2019
Մագիստրոսական թեզերի թեմաներ
Ավարտական աշխատանքների թեմաներ
14 հկտ 2019, 14:00
Հարգելի՛, սիրելի՛ ուսանողներ, դիմում եմ հատկապես նրանց, որոնք տակավին սեմինարներին անպատրաստ են գալիս։
Վերջապես առերեսվեք իրականությանը, սթափ գնահատեք իրավիճակը և ամենայն լրջությամբ ու հետևողականությամբ պատրաստվեք սեմինարներին ու որևէ դաս բաց մի թողեք։
#Հետո շատ ուշ է լինելու #Հետո չասեք չգիտեի, որ այսպես է լինելու #Վերջին գնացքը մեկնում է, հաջորդ չի լինելու, պու՜-չըք-չըք, չըք-չըք
13 հկտ 2019, 23:40
Փոքրիկ խնդիրներ
ա) Ինչի՞ է հավասար 0-ի 0 աստիճանը. $0^0=?$:
բ) Մանկապարտեզից սկսած սիրելի ուսուցիչները սովորեցնում են՝ զրոյի բաժանումը որոշված չէ։ Իսկ ինչո՞ւ որոշված չէ։ Մի՞թե այն պատճառով, որ այդպես են որոշել ցարի բոգը, նախախնամությունը կամ Նյուտոն դյադյան։
գ) Որո՞նք են այս հավասարման լուծումները. $m^n=n^m$, երբ $m\neq n$ և $n,m\in R$։
դ) Մանկապարտեզից սկսած սիրելի ուսուցիչները մի բան էլ են սովորեցնում. Պյութագորասի թեորեմը։ Այս դեպքում հստակ է՝ նախախնամությունը կապ չունի. պարոն Պյութագորասն է, ենթադրաբար, հիմնավորել այն։ Իսկ մենք՝ մահկանացուներս, կարող ենք արդյո՞ք ապացուցել այն։
Պյութագորասն, իրականում, Թեորեմի հեղինակը չէ։ Հնդկական վեդաներում, որոնք գրվել են Պյութագորասի (ապրել է մոտ մ.թ.ա. 570-495) ծննդից առաջ, արդեն իսկ առկա է թեորեմի հիմնավորումը։ Ավելին՝ Վաղ Բաբելոնյան պնակիտները (մ.թ.ա. 20-16դդ) պարունակում են պյութագորասյան եռաթվերը։
Մարսել Դյուշան, «Հեծանվի անիվը», 1913թ.
13 հկտ 2019, 14:15
Բոլոր այն ուսանողներին, որոնց հուզում են հետևյալ բնույթի հարցեր. «ինչի՞ համար եմ սովորում», «ու՞մ է պետք իմ սովորելը», «միևնույն է՝ առանց կաշառքի կամ ծանոթի կամ հովանավորի լավ աշխատանքի չեմ տեղավորվելու», հայտնում եմ.
Սովորելու, ու հատկապես հասարակագիտական առարկաներ (գիտակարգեր) սովորելու (ուսումնասիրելու) ամենաէական արդյունքն այն է, որ զարգացնում եք աշխարհը համակողմանիորեն ճանաչելու, իրականության խորքը թափանցելու հմտություններ։ Սովորում եք ձեր տեսակետը հիմնավորել ոչ թե զգացմունքներով, այլ բանականությամբ։ Դառնում եք քաղաքացի։
Հիմա, եթե որևէ մեկին թվում է, թե այս ամենն իրեն պետք չէ, ապա կներեք, նա ինչ-որ հոգեբանական խնդիր ունի. անհրաժեշտ է դիմել մասնագետին։ Իսկ եթե նրան թվում է, թե այդ ամենը լավ է, բայց կրթությունը դրա հետ կապ չունի կամ կրթությունը երկրորդական է, ապա կներեք, բայց նա խարխափում է խավարում։ Բայց հույսը պետք չէ կորցնել։ Մի օր նա հնարավոր է՝ գտնի իր ուսուցչին (բրահմինին), որը նրան դեպի լույսը կառաջնորդի։
13 հկտ 2019, 14:15
Հաջորդ սեմինարին վերլուծելու ենք Սթոլփեր-Սամյուելսոնի թեորեմը։ Ի լրումն քննարկելու ենք Հեքշեր-Օհլինի մոդելի առաջին և երկրորդ թեորեմները։
Ակնկալում եմ, որ 4-ից 8 միավոր ունեցող բոլոր ուսանողները գերազանց պատրաստված կլինեն։
Բոլոր մյուս ուսանողներին առաջարկում եմ ամենայն լրջությամբ պատրաստվել։
13 հկտ 2019, 00:10
Եկամուտների բաշխումը և Ֆրանսիական հեղափոխությունը
Նկար 1: Բաստիլի գրավումը
Ամեն մի հեղափոխություն բազում պատճառներ ունի։ Ժամանակի ինչ-որ պահի (ինչպես 1789-ին Ֆրանսիայում, 1917-ին Ռուսաստանում, 2018-ին Հայաստանում) այդ գործոնները բարեհաջող զուգակցվում են, և տիրող հանցավոր ռեժիմը տապալվում է։
Հեղափոխություն պայմանավորող տարաբնույթ պատճառների հորձանուտում, սակայն, մի գործոն մշտապես ցցուն է. եկամուտների ծայրահեղ անհավասար բաշխումը։ Այդ բաշխումը վերափոխելու նպատակով է, որ իրականացվում է հեղափոխություն։
Կենցաղային լեզվով ասած՝ մարդիկ հեղափոխություն են անում, որովհետև սոված են։
«Սոված» որակումը կիրառում եմ ոչ այնքան ֆիզիոլոգիական, որքան՝ «տենչալ» իմաստով։ Տենչում են մասնակցել քաղաքական որոշումների կայացմանը, տենչում են ձերբազատվել պարտադրված սահմանափակումներից, տենչում են իրենց ու զավակների համար ապահովել ավելի բարենպաստ ապագա։
Ֆրանսիական հեղափոխության դեպքում, սակայն, մեծ դեր է խաղացել հատկապես այն, որ ֆրանսիացիների ու հատկապես փարիզեցիների մի զգալի մասը բառիս բուն իմաստով սոված էր։
* * *
Նկար 2: Առաջին և երկրորդ դասերը հեծնել են երրորդի վրա, 1789թ-ի ծաղրանկար
Հեղափոխության նախօրեին Ֆրանսիայում հոգևորականությունը կազմում էր հասարակության 0.5%, բայց տնօրինում էր հողի 10%, ազատված էր հարկերից և, միևնույն ժամանակ, ստանում էր բերքի մեկ տասներորդն իբրև տուրք։ Բարձրաստիճան հոգևորականությունը, բնականաբար, զեխ կյանք էր վարում (կարծում եմ՝ ծանոթ է հնչում)։
Անբարոյականները (նրանց այլ կերպ անվանում են ազնվականներ) կազմում էին հասարակության 1.5%, բայց տնօրինում էին հողի 25%, ազատված էին հարկերից և, միևնույն ժամանակ, գյուղացիներից գանձում էին տարաբնույթ տուրքեր։
Արդյունքում՝ պետական գանձարանն ամբողջությամբ հասարակության մնացած 98%-ի (երրորդ դասի) շլինքին էր։ Չնայած դրան, այդ 98%-ը (այդ թվում նորընծա բուրժուազիան) զրկված էր որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից (իհարկե՝ բուրժուազիայի որոշ ներկայացուցիչներ հաջողացնում էին անցնել անբարոյականների (ազնվականների) շարքը՝ պետական պաշտոն զբաղեցնելու միջոցով)։
Բայց երրորդ դասի (98%-ի) բացարձակ մեծամասնությունը (բնակչության 85%) գյուղացիությունն էր, որը տնօրինում էր հողի շուրջ 40%-ը (դարձյալ շեշտում եմ հողի տնօրինումը, որովհետև՝ եկամտի հիմնական աղբյուրը հողն էր)։ Ընդ որում, գյուղացիության շուրջ կեսը հող կա՛մ չուներ, կա՛մ այնքան չուներ, որ դրա հաշվին գոյատևեր։ Ավելին՝ պատերազմների ժամանակ հիմնականում գյուղացիության հաշվին էր կազմավորվում բանակը։ Եվ դա դեռ քիչ չէ՝ գյուղացիության հարկումը երբեմն հասնում էր եկամտի երկու-երրորդին։
Նկար 3: Մադամ Լեբրուն, Մարի Անտուանետի դիմանկարը (մոտ 1786թ)
Ու համընդհանուր աղքատության այս խորապատկերին արքունիքը (Լյուդովիկոս XVI և նրա վատահամբավ կինը՝ Մարի Անտուանետը), ինչպես հայտնի է բոլորին, ցոփ ու շվայտ կյանք էր վարում (դարձյալ կարծում եմ՝ ծանոթ է հնչում)։
Հատկանշական է, որ 1789թ-ի հուլիսին, երբ հեղափոխական տրամադրություններով օդը եռում էր, մեր պատմության հակահերոսի՝ Լյուդովիկոս XVI-ի ուշքն ու միտքը զվարճանքն էր։ Հուլիսի 14-ին, երբ Բաստիլը գրավեցին, նա որսի էր։ Երեկոյան, վերադառնալով արքունիք և տեղեկանալով Բաստիլի անկման մասին, ասում են՝ բացականչել է. «Ի՞նչ, սա խռովություն է»։ «Ոչ, - պատասխանել են, - սա հեղափոխություն է։»
Եվ այսպես, Ֆրանսիայում եկամուտները չափազանց անհավասար էին բաշխված։ Բնակչության մեկ երրորդն աղքատ էր (ժամանակակից Հայաստանում աղքատ է բնակչության մեկ քառորդը, այնպես որ մեր վիճակն այնքան էլ վատ չէ)։
Իրավիճակն ավելի սրվեց 1788թ երաշտի հետևանքով՝ ինչը գների նշանակալի աճի պատճառ դարձավ։ 1789թ-ին հասարակ մարդկանց եկամտի շուրջ 9/10 ծախսվում էր հացի վրա, այնինչ սովորաբար հացի ծախսը կազմում էր եկամտի 1/2-ը (Neely)։
* * *
Ի լրումն այս ամենի՝ Ֆրանսիական արքունի գանձարանը դատարկ էր։ Դատարկ էր ոչ միայն և ոչ այնքան արքայի ու կնոջ անզուսպ խրախճանքների, այլև Ֆրանսիայի ռազմական արկածախնդրությունների պատճառով։
1756-1763թթ-ին Ֆրանսիան խրված էր Յոթնամյա պատերազմում։ Հիմնական ախոյանը Բրիտանիան էր ու Ֆրանսիան ստորացուցիչ պարտություն կրեց՝ կորցնելով հյուսիսամերիկյան ու հնդկական գաղութները (ամեն պատերազմ, բնականաբար, եկամուտների վերաբաշխում է հետապնդում)։
Եվ ահա 1775թ-ին, երբ սկսվեց Անկախության ամերիկյան պատերազմը, Ֆրանսիան անմիջապես իրեն մեջ նետեց. գլխավոր ախոյանին թուլացնելու հնարավորություն էր ընձեռնվել։ Այս անգամ Բրիտանիան պարտվեց, բայց Ֆրանսիան պատերազմի ելքից առանձնակի օգուտ չքաղեց. ավելին, հյուսիսամերիկյան պատերազմի պատճառով Ֆրանսիան շուրջ 1 մլրդ լիվր պարտք կուտակեց։ Պարտքի սպասարկումը 1780-ականների կեսին արդեն իսկ կլանում էր գանձարանի 40%, իսկ 1788թ-ին Ֆրանսիան փաստացի սնանկ էր (օգոստոսին դադարեցվեց տոկոսների վճարումը)։
Այս էր պատճառը, որ նոր հարկեր սահմանելու նպատակով Լյուդ. XVI հրավիրեց Գլխավոր շտատներ (Դասային համաժողով)։
Շարունակությունը հանրահայտ է։ Նոր հարկեր սահմանել չհաջողվեց։ Գլխավոր շտատներում երրորդ դասի ներկայացուցիչները շուտով իրենց հռչակեցին Ազգային ժողով։ Վերջինն այնուհետև վերածվեց Սահմանադիր ժողովի։ Լյուդ. XVI հեռացվեց իշխանությունից, իսկ 1793թ-ի հունվարին գլխատվեց։
* * *
Եվ այսպես՝ Ֆրանսիական հեղափոխության գլխավոր պատճառն այն էր, որ եկամուտները (իշխանությունը, փառքը, արտոնությունները, տնտեսական ակտիվները) ծայր աստիճան անհավասար էին բաշխված։ Հանգամանքների (երաշտ, հացի թանկացում, դատարկ գանձարան) բարեհաջող զուգակցման շնորհիվ տիրող ռեժիմի դիրքերն այն աստիճան թուլացան, որ այն տապալվեց։
Ամեն դեպքում, սակայն, հեղափոխությունն ուներ մեկ գլխավոր նպատակ՝ արմատախիլ անել եկամուտների բաշխման նախկին համակարգը և արմատավորել նորը։
11 հկտ 2019, 22:00
Շուրջ 12 ուսանողներ արդեն իսկ ունեն 4-ից 8 միավոր։
«Ծաղկած նշենիներ», 1890
Ման Ռեյ, «Նվերը», 1921թ
9 հկտ 2019, 19:00
Նրանց համար, որոնք կարդացել են «Գիլգամեշը»
Ինչպես գիտեք, Գիլգամեշը մեկնում է երկար ու վտանգավոր ճանապարհորդության՝ գերաններ բերելու։ Այդ գերանների համար նա մարտնչում է ահարկու հրեշի՝ Հումբաբայի հետ։ Ու Հումբաբային սպանելու համար աստվածները Գիլգամեշին պատժում են՝ մահ բերելով նրա սիրասուն ընկերոջը՝ Էնկիդուին։
Կարող է հարց առաջանալ. մի՞թե լուրջ զբաղմունք չկար, որ Գիլգամեշի նման տղեն գնում է ծառ կտրելու։ Ո՞րն է դրա խորհուրդը։
Միջագետքում գերանները շատ մեծ արժեք ունեին, որովհետև համապատասխան ծառեր այնտեղ չէին աճում, իսկ ապարանքների կառուցումն առանց երկար և հաստաբուն գերանների հնարավոր չէր։ Այդ պատճառով այդպիսի գերանները ներմուծվում էին հեռավոր երկրներից, այդ թվում՝ Լիբանանից։
Ահա թե ինչու՝ Գիլգամեշը Ուրուկ քաղաքի պարիսպները կառուցելուց զատ այլ արժանահիշատակ գործ չի գտնում, քան գերանների հետևից գնալը։
Ինչպես հիշում եք, երբ Էնկիդուն փորձում է Գիլգամեշին հետ պահել իր մտահղացումից, Գիլգամեշը բարբառում է.
«Ո՞վ է, իմ եղբայր, բարձրացել երկինք։
Միայն աստվածներն Արեգակի հետ հավերժ կլինեն,
Իսկ մարդը՝ հաշվված են նրա տարիները,
Ինչ էլ նա անի, ողջը քամի է։
...
Եթե ընկնեմ ես՝ կթողնեմ անուն.
«Գիլգամեշը մարտնչեց վայրագ Խումբաբայի հետ»։
* * *
Հատկանշական է, որ գերանների պահանջարկն այնքան մեծ էր, որ «Գիլգամեշի» գրվելուց հայրուրամյակներ անց, երբ գրվում էր Հին Կտակարանի «Եսայիայի գիրքը» (մոտավորապես մ.թ.ա. 760-700), ապա հեղինակը Բաբելոնի թագավորի վախճանի կապակցությամբ ուրախությամբ բացականչում է՝ Լիբանանի մայրիները փրկվեցին կտրվելուց (Եսայիա 14:8)։
9 հկտ 2019, 17:40
Հաշվի առնելով դասերին հանգամանորեն և հետևողականորեն պատրաստվելու հանգամանքը՝ 6 ուսանողներ ստացել են յուրաքանչյուրը 2 լրացուցիչ միավոր։
* * *
Հարգելի՛, սիրելի՛ ուսանողներ, ամենայն հավանականությամբ դասերին պատրաստվող ուսանողների թիվն ավելին է, քան ինձ բախտ է վիճակվում իմանալ։ Եվ հնարավոր է՝ կան այլ ուսանողներ, որոնք նույնպես պետք է 2 լրացուցիչ միավոր ստանային։ Բայց եթե նրանք դասերին չեն մասնակցում, ապա ես ինչպե՞ս իմանամ իրենց տեղը։
#Մասնակցեք դասերին
#Պատրաստվեք սեմինարներին
#Սովորելը ամոթ չի
#Ում են պետք զառերը, եթե կան տառերը
7 հկտ 2019, 14:10
Լեոնարդ Էյլեր, 1707–1783
Հարգելի՛ ուսանողներ, Էյլերի թեորեմի հիմնավորումը կարող եք ուսումնասիրել այստեղ։
6 հկտ 2019, 22:40
Գիրքը, որն առաջարկում եմ կարդալ հաջորդը, «Գիլգամեշն» է։ Այս էպոսի «ստանդարտ բաբելոնյան» կոչվող տարբերակը գրվել է աքքադերենով մոտավորապես մ.թ.ա. 1200թ-ին։ Բաբելոնյան տարբերակը, սակայն, հիմնված է նախորդող շումերական տարբերակների վրա, որոնք գրվել են առնվազն մ.թ.ա. 1700թ-ից սկսած։ Դրանից առաջ էլ, ըստ երևույթին, շուրջ 500 տարի էպոսը շրջանառվել է բանավոր տարբերակներով։
Դրանով իսկ, «Գիլգամեշն» առնվազն մեկ հազարամյակով նախորդում է Աստվածաշնչին կամ Հոմերոսի պոեմներին։
Հայերեն թարգմանությունը հրապարակվել է 1982թ-ին «Հին Արևելքի պոեզիա» ժողովածուում «Ուսանողի գրադարան» մատենաշարով։ Հայերեն թարգմանությունը կատարվել է ռուսերենից, որն իր հերթին բնօրինակ աքքադերենից կատարվել է 1950-ականների վերջին (И. М. Дьяконов, Эпос о Гильгамеше, 1961): Անցած կես դարում ի հայտ են եկել էպոսի նոր պատառիկներ և ներկայում ամբողջական տարբերակը Էնդրյու Ջորջի անգլերեն հրատարակությունն է (A. George, The Epic of Gilgamesh, Penguin, 1999):
Իբրև առաջին ծանոթություն՝ հայերեն թարգմանությունը լիովին համարժեք է:
«Գիլգամեշի» ստանդարտ բաբելոնյան տարբերակը ներառել է շուրջ 3000 տող, որից մեզ է հասել շուրջ 2000 տողը։
«Գիլգամեշը» նախ և առաջ հայտնի է նրանով, որ նրանում առկա են ջրհեղեղի, տապանի, միակ փրկված մարդու, ագռավի սյուժեները։ 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ ասորական Աշուրբանիպալ արքայի գրադարանի (Նինվե, գտնվում է Իրաքում) պեղումներից հայտնաբերված պոեմի սեպագրերը հնարավոր եղավ կարդալ, ժամանակակից մարդկությունն առաջին անգամ իմացավ, որ հրեաները աստվածաշնչյան հայտնի սյուժեները փոխառել են շումերներից։
Էպոսի գլխավոր սյուժետային գիծը, սակայն, ոչ թե ջրհեղեղի պատմությունն է, այլ «երկու երրորդով աստված, մեկ երրորդով մարդ» Գիլգամեշի որոնումն է՝ գտնել կյանքի իմաստը։ Էպոսի վերջում Գիլգամեշը, չնայած իր բոլոր ջանքերին, առերեսվում է այն իրողության հետ, որ անմահության հասնել անզոր է։ Միևնույն ժամանակ, իբրև շումերական Ուրուկ քաղաքի բռնապետ, Գիլգամեշը սկսում է գիտակցել քաղաքի օրինավոր առաջնորդ լինելու անհրաժեշտությունը։
* * *
Գիլգամեշի սյուժեները թափանցել են ոչ միայն Աստվածաշունչ, այլև Հոմերոսի պոեմներ և նաև հայկական ավանդավեպեր։ Մասնավորապես, Արա Գեղեցիկ և Շամիրամ, Տորք Անգեղ ավանդազրույցները (թեպետ ոչ անհրաժեշտաբար ուղղակի) աղերսներ ունեն շումերական էպոսի հետ։
* * *
Ինքնին «Գիլգամեշի» պնակիտների (կավե սալիկների) հայտնաբերումը ուշագրավ պատմություն է։
Շուրջ երկու հազար տարի «Գիլգամեշը» մոռացված էր։ Այն նորից հայտնաբերեց Հենրի Լայարդը 1851թ-ին։ 1830-ականներին Լայարդը աշխատում էր քեռու իրավաբանական ընկերության Լոնդոնի գրասենյակում։ Բայց նա ատում էր իր աշխատանքը (այս առումով Լայարդը հիշեցնում է Սև շենքի այն ուսանողներին, որոնք ատում են իրենց չընտրած մասնագիտությունը)։ Եվ ահա քեռին սիրելի զարմիկի համար թավշյա պաշտոն է դասավորում Ցեյլոնում (Շրի Լանկա)։ Լայարդը Ցեյլոն պետք է ուղևորվեր ընկերոջ հետ, բայց ընկերը տառապում էր ծովային հիվանդությունից և Լայարդին առաջարկում է Ցեյլոն ուղևորվել ցամաքով՝ Մերձավոր Արևելքով։ Ճանապարհին Պարսկաստանում Լայարդը բաժանվում է ընկերոջից և մի քանի տարի թափառում Իրաքում։
1842թ-ին այցելելով Կոստանդնուպոլիս Լայարդը ծանոթանում է բրիտանական դեսպանի հետ, որն էլ առաջարկում է անիմաստ թրև գալու փոխարեն զբաղվել Նինվեի և Նեմրութի ավերակների պեղումներով։
Այսպես Լայարդը հայտնվում է Մոսուլում, որի մոտակայքում գտնվում էին ասորական Նինվեի ավերակները (իմիջիայլոց, Մոսուլի մելիքը Սասնա Ծռեր էպոսի Մսրա մելիքի հավանական նախատիպն է, թեպետ «Մըսըր» թուրքերեն/արաբերեն նշանակում է Եգիպտոս)։
Կարճ ժամանակում (1845-51թթ) անխնա պեղումների արդյունքում Լայարդը հայտնաբերում է Սենաքերիբի և Աշուրբանիպալի ապարանքները ու վերջինի հռչակավոր գրադարանը՝ 22000 պնակիտներով։ Դրանցից 12-ի վրա գրված էր «Գիլգամեշ» էպոսը։
Այսպես անորոշ զբաղմունքի տեր Լայարդը համաշխարհային հռչակ ձեռք բերեց։ Իսկ կարճ ժամանակ անց ճանկեց Անգլիական պառլամենտի անդամի տաքուկ աթոռը, իսկ հետագայում նաև Բրիտանիայի դեսպանի տաքուկ պաշտոնը։
Լայարդը, սակայն, աքքադական սեպագրերը կարդալ չգիտեր։
Այդ նույն ժամանակ Պարսկաստանում մի անգլիացի սպա, որն ուներ անսպառ էներգիա ու Հենրի Ռովլինսոն անունը, կրկնօրինակում է Բեհիսթունի հայտնի արձանագրությունը (իմիջիայլոց, այս արձանագրությունը Հայաստանի հետ շատ կարևոր առնչություն ունի, բայց դրա մասին մեկ ուրիշ առիթով)։ Արձանագրության հեղինակը Դարեհ Մեծն է (մ.թ.ա. 522-486թթ), և այն գրված է երեք սեպագիր լեզուներով՝ հին պարսկերեն, էլամերեն ու բաբելոներեն (վերջինը աքքադերենի բարբառ է)։ Բեհիսթունի արձանագրության շնորհիվ 1860-ականներին հաջողվում է վերծանել սեպագրերը։
Ահա այստեղ մեր պատմության մեջ է մտնում Ջորջ Սմիթը (չխառնեք հանկարծ Ադամ Սմիթի հետ, խայտառակ կլինենք)։
Սմիթը բարձրագույն կրթություն չուներ և 14 տարեկանից Լոնդոնում աշակերտում էր թղթադրամների փորագրիչին։ Գրասենյակը գտնվում էր Բրիտանական թանգարանից ոչ հեռու, և մեր Սմիթը ճաշի ժամին վազում էր թանգարան։ Սմիթն այնքան ուշիմ էր, որ ինքնուս սովորում է աքքադերեն։ Թանգարանի մասնագետները նկատում են, որ այս երիտասարդն իրենցից լավ է կարդում պնակիտները և Սմիթին ընդունում են աշխատանքի (Սմիթը արդեն 21 տարեկան էր)։
Ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ աշխատանքի են ընդունում աքքադերեն կարդալ սովորած երիտասարդին։ Ընդամենը որպես կավե սալիկների փոշին սրբող։ Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։
Տարիների տքնաջան պրպտումների արդյունքում Սմիթը պնակիտներից մեկում հայտնաբերում է մի պատմություն, որը շատ նման էր ջրհեղեղի, տապանի ու ագռավի հայտնի պատմությանը։ Սմիթին միջուկային ֆիզիկոս պետք չէր լինել գիտակցելու համար, որ եկել է իր աստեղային ժամը։ Եթե ջրհեղեղի պատումը հրապարակի, ապա ճանաչումն իրեն ապահովված է (տարիներ անց նա թերևս գրեր իր հաջողության պատմությունը՝ այն վերնագրելով «Ինչպես դարձա միլիոնատեր, պնակիտների փոշին սրբելով», բայց նախախնամությունը այլ ճակատագիր էր նրա համար պատրաստել. չմոռանանք, որ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը)։
Սմիթին իսկապես մեծ ճանաչում է բերում ջրհեղեղի թարգմանությունը (1872թ)։ Այստեղ ասորագետները սովորաբար նշում են, որ Սմիթի դասախոսությանը ներկա է եղել բրիտանիայի վարչապետ Գլադստոնը (պատմաբան Լեոն, սակայն, Գլադստոնին ավելի հաճախ հիշատակում է բոլորովին այլ առիթներով ու սովորաբար մի հատ նախշուն ուշունց է տալիս)։
Ի վերջո 1976թ-ին Սմիթը հրապարակում է Գիլգամեշի համեմատաբար ամբողջական տարբերակը՝ «Ծննդոցի խալդյան նկարագրությունը» վերնագրով։ Այդ նույն թվին Բրիտանական թանգարանը նրան ևս մեկ անգամ ուղարկում է Նինվե՝ նոր պնակիտներ գտնելու։
Ճանապարհին Սմիթը Հալեպի մոտակայքում հիվանդանում է դիզինտերիայով։ Պահպանվել է 36 ամյա Սմիթի նամակը՝ ուղղված Բրիտանական թանգարանի տնօրենին, որում նա թույլտվություն է խնդրում հետ վերադառնալ։ Բայց թանգարանից ուղարկում են մի պատասխան, որի իմաստն այն է, թե այ դու թշվառական, այդքան փող ենք ծախսել ճանապարհիդ վրա, ինչ վերադառնալու մասին կարող է խոսք լինել, գնա՛ ու պնակիտներ գտի՛։ Ու խեղճ Սմիթը հոգին ավանդում է Հալեպում՝ այս աշխարհում թողնելով կնոջը, վեց զավակներին ու «Գիլգամեշի» առաջին ժամանակակից թարգմանությունը։
6 հկտ 2019, 12:30
Հարգելի՛ ուսանողներ, հաջորդ սեմինարին քննարկելու ենք Հեքշեր-Օհլինի մոդելը և մոդելի շրջանակում հիմնավորվող չորս թեորեմներից երկուսը՝ Հեքշեր-Օհլինի թեորեմը և Գործոնների գների հավասարեցման թեորեմը։
Մարկ Շագալ, «Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից»
6 հկտ 2019, 12:00
Երկու ուսանողներ խնդիրների իրենց լուծումները փոխանցել են համակուրսեցիներին։ Հանգամանքների բերումով այդ լուծումները կա՛մ մասամբ, կա՛մ խնդիրներից մեկի դեպքում սխալ են եղել։ Արդյունքում՝ և՛ լուծումները փոխանցողները, և՛ դրանք մեխանիկորեն օգտագործողները որևէ միավոր չեն ստացել։
Հաշվի առնելով արտագրության այս դրսևորումը, հաջորդ թեստերին ստիպված եմ լինելու ներառել նախաորակավորման փուլ։ Մասնավորապես՝ թեստերից դրական միավոր ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մասնակցել բոլոր սեմինարներին և ներկա լինել բոլոր դասախոսություններին (մանրամասները կհրապարակեմ իր ժամանակին)։
* * *
Ինչո՞ւ է լուծումների փոխանցումն աղճատում ուսումնական պրոցեսը։
Իհարկե, ընկերներ ունենալը և նրանց օգնելը գեղեցիկ է (Ռոդարին «Չիպոլինոյի արկածներում» նշում է, «թե ինչ վատ հիվանդություն է ընկերներ չունենալը»)։ Բայց երբ մեր ընկերներին հուշում ենք ճիշտ պատասխանները, ապա մի՞թե նրանց չենք դատապարտում չմտածելուն։ Ուստի՝ կասկածելի է՝ մեր քայլը ընկերական, թե թշնամական է։
Սակայն կա ավելի էական հանգամանք։ Եթե ուսանողների մի խումբ կարողանում է առանց սովորելու՝ գնահատականները բարձրացնել (քանի որ մեկն իրենց օգնում է), այն դեպքում, երբ ուրիշներն այդ հնարավորությունը չունեն կամ դա իրենց թույլ չեն տալիս, ապա ուսման խթաններն էլ ավելի են խաթարվում և արդարությունը դաժան բռնության է ենթարկվում։
Վերջիվերջո, Հայաստանում ներկայում մոլեգնող աղքատությունը (բնակչության 26% աղքատ է), հենց նման կոռուպցիոն վարքի համատարած դրսևորման հետևանք է։ Մասնավորապես, նախորդ հանցավոր ռեժիմն իր մերձավորներին ընձեռել էր ապօրինի հարստանալու հնարավորություն, իսկ մնացածներին զրկել էր օրինական տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից։
Ահա թե ինչու, իմ պարտքն է ապահովել այնպիսի միջավայր, որում սովորողները ստանում են համապատասխան գնահատական, իսկ չսովորողները դրական գնահատական չեն ստանում։ Իմ պարտքն է նաև հետևել, որ այս հավասարակշռությունը խախտելու փորձերը հաջողությամբ չպսակվեն ու կանխվեն։
6 հկտ 2019, 11:10
3ա և 3բ թեստերի արդյունքները
Թեստերից յուրաքանչյուրը լրացրել են ավելի քան 20 ուսանող, բայց միայն երեքն են երկու թեստը միաժամանակ ճիշտ լրացրել։
Քանի որ նշյալ երեք ուսանողներից երկուսը մշտապես մասնակցում են դասերին, յուրաքանչյուրը ստանում է երեք միավոր։ Իսկ երրորդ ուսանողն առայժմ ստանում է մեկ միավոր, բայց կարող է մեկը բարձրացնել մինչև երեք, եթե հաջորդ սեմինարին գերազանց պատրաստված լինի։
Արդյունքում՝ նշյալ երեք ուսանողներն արդեն իսկ ունեն համապատասխանաբար 6, 5 և 4 միավոր։
* * *
Բոլոր արդյունքներն արձանագրված են և այսուհետ արձանագրվելու են սեպտեմբերի 20-ի ցուցակում (այս կայքին հետևողները պետք է որ գերազանց իմանան, թե ի՞նչ ցուցակի մասին է խոսքը):
5 հկտ 2019, 03:10
Հարգելի՛ ուսանողներ, 3ա (բեկյալը) խնդրի լուծմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Իսկ 3բ (սպառման արկղը) խնդրի լուծումը կարող եք ուսումնասիրել Առևտրի նեոդասական մոդելի «Խնդիրներ #3»-ում (էջ 27-30):
Մասնակցության արդյունքները կհրապարակեմ պատրաստ լինելուն պես։
3 հկտ 2019, 01:30
Փոքրիկ խնդիր նրանց համար, որոնք մտածելուց իրենց վատ չեն զգում
8, 2 = 20
9, 3 = 30
12, 3 = 40
24, 2 = 60
10, 1 = ?
3 հկտ 2019, 01:00
Փոքրիկ խնդիր նրանց համար, որոնք ուզում են փոքր-ինչ մտածել
Մութ սենյակում
Օրիորդը հուշիկ քայլերով մտավ մութ ննջասենյակ։ Հայրը քնած էր և նրա քունը պետք չէր խռովել։ Օրիորդի ուզածը մի զույգ գուլպա էր։ Սենյակում կատարյալ մութ էր, բայց նա գիտեր, թե որտեղ են դրված իր 24 զույգ գուլպաները՝ կապույտ, սև, կարմիր և երկնագույն։
Ավաղ, օրիորդը փնթի էր և գուլպաները խառնիխշտիկ լցրել էր դարակը։ Նվազագույնը քանի՞ գուլպա վերցնի, որ մի զույգ մի գույնի գուլպա իրեն ապահովի։
Յուրի Պերեպադիա (Ուկրաինա): Տեսողական խաբկանք:
2 հկտ 2019, 00:15
Հարգելի՛ ուսանողներ, կարծես թե վերջին երկու խնդիրները (բեկյալը և սպառման արկղը) ոմանք համարում են դժվար։
Կարծում եմ՝ ոչ թե խնդիրներն են դժվար, այլ այդպես համարողները հարկ չեն համարում լրջորեն կենտրոնանալ դրանց լուծման վրա (ինչը, իհարկե, իրենց իրավունքն է)։
Իսկ ինչ վերաբերում է բարդությանը, հո այս ոճի խնդիրներ չէի կազմելու ու առաջարկեի մկնիկը տարբերակների վրա կտտացնելով՝ վերջում 20 միավոր ստանալ։
ԽՆԴԻՐ։ Ըստ Հեքշեր-Օհլինի թեորեմի ____________ երկիրը կարտահանի ____________ ապրանքը։ ա: կապիտալառատ, կապիտալատար բ: ռազմատենչ, ամենածանր գ: բանանային, հանքահումքային
Այսպիսի տեստերի միջոցով «սովորեցնելը» կարծում եմ տնազ է՝ ինձ ու ձեզ ոչ արժանի։
1 հկտ 2019, 23:40
Առևտրի համաշխարհային կազմակերպության այսօր հրապարակված զեկույցում կանխատեսվում է, որ ապրանքների համաշխարհային առևտուրը ընթացիկ տարում կընդլայնվի սոսկ 1.2%-ով (ապրիլին ակնկալվում էր, որ աճը ավելի քան երկու անգամ մեծ կլիներ, շուրջ 2.6%):
Համաշխարհային առևտրի ընդլայնման դանդաղումը գլխավորապես պայմանավորված է պրն. Թրամփի առևտրային պատերազմներով (հիմնականում Չինաստանի դեմ), ինպես նաև պրն. Բորիս Ջոնսոնի անպատասխանատու քաղաքականությամբ, կապված Բրեքսիթի հետ։
Իրավիճակը տխուր է նաև Հայաստանում։ Ընթացիկ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումն աճել է ընդամենը 4.6%-ով: Արտահանման ճստիկ մեծություն ունեցող մեր չքնաղ երկրի համար սա իհարկե պստիկ աճ է։
1 հկտ 2019, 22:30
Այսօր դասախոսությանը անդրադարձանք միավոր արժողության իզոքվանտներին և նշեցինք, որ իբրև մեկ միավորի չափ թեպետ, սովորաբար, վերցնում ենք հենց մեկը, բայց նույն հաջողությամբ կարող ենք վերցնել տասնմեկը կամ ութսունյոթը կամ արմատ երկուսը կամ ցանկացած այլ թիվ, որ մեր մտքով կանցնի։
Վերջիվերջո, ինքնին չափի միավորները, նույնպես, կամային են։
Օրինակ՝ մետրը ի սկզբանե (18-րդ դարի վերջին) սահմանվել է իբրև Հյուսիսային բևեռի ու հասարակածի միջև հեռավորության 1/10,000,000 մասը (ինչը մոտավորապես հավասար է հասարակածի երկարության 1/40,000,000 մասին)։ Իսկ կիլոգրամը ի սկզբանե սահմանվել է իբրև 1դմ խորանարդ ջրի (4 °C ջերմաստիճանում) զանգված։
30 սպտ 2019, 22:45
Մանկատուն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում։ Դասարանում երեխաների թիվը 200 է (նկարը՝ New York Times-ի այսօրվա հոդվածից)։
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն անչափ հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես՝ ադամանդի պաշարներով։ Չնայած դրան՝ բնակչությունն անասելի աղքատ է։
Հոդվածագիրը պատմում է, թե ինչպես է ականատես եղել, որ շուկաներից մեկում կանայք վաճառում են յուրաքանչյուրը մեկ սոխ։ Ընդ որում այդ միակ սոխը վաճառում են չորս մասի բաժանած։ Նրանք ուրիշ ոչինչ, բացի այդ միակ սոխից, չունեն վաճառքի, իսկ գնորդները, միևնույնն է, մի ամբողջ սոխ գնել իրենց չեն կարող թույլ տալ։
30 սպտ 2019, 21:40
Առաջիկա դասախոսությանը անդրադառնալու ենք գործոնների գների հավասարեցման հանրահայտ թեորեմին։
Ի միջի այլոց, երբ ասում եմ հանրահայտ, բնականաբար նկատի չունեմ վաղեմի մասնագիտության ներկայացուցիչների՝ քաղաքական գործիչների շրջանակում։
Եվ այսպես, հաջորդը վերլուծելու ենք Հեքշեր-Օհլինի մոդելի երկրորդ թեորեմը՝ գործոնների գների հավասարեցումը։
Ի թիվս այլնի կպարզենք, թե մոդելն ինչպես է բացատրում, որ օրինակ՝ Գերմանիայում ու Ֆրանսիայում զուտ միջին աշխատավարձերն այդքան մոտ են միմյանց (շուրջ 2300 եվրո), իսկ Բուլղարիայում այդքան տարբեր են (մոտ 500 եվրո)։
Ի միջի այլոց, մեր քննարկումից կհետևի, թե ինչո՞ւ է Հայաստանում միջին աշխատավարձը (մոտ 300 եվրո) համեմատաբար մոտ Բուլղարիային, բայց այդքան տարբեր Շվեդիայից։
30 սպտ 2019, 20:30
Նախորդ՝ 4-րդ դասախոսության նպատակն էր արժևորել արտաքին առևտրի ևս մեկ հիմնարար գործոնի՝ ռեսուրսների համեմատական օժտվածության նշանակությունը։
Այդ նպատակով վերլուծեցինք այս երկու շվեդ ջենտլմենների հեղինակած հանրահայտ մոդելը և դուրս բերեցինք համանուն՝ Հեքշեր-Օհլինի թեորեմը։
Ինչպես պարզեցինք, երբ Հայաստանում կապիտալն առատ է, իսկ կոնյակը կապիտալատար է, ապա Հայաստանը համեմատական առավելություն ունի կոնյակի արտադրությունում, քանի որ նրանից, որ Հայաստանում կապիտալն առատ է, հետևում է, որ դրա հարաբերական գինը ցածր է: Արդյունքում՝ կապիտալի ինտենսիվ կիրառմամբ արտադրված կոնյակը կլինի համեմատաբար էժան և արտաքին շուկայում մրցունակ:
30 սպտ 2019, 19:30
Մի օր հայրը նկատեց, որ դուստրը ձախ ձեռքի մատների վրա անսովոր հաշվարկ է անում։ Բութը՝ մեկ, ցուցամատը՝ երկուս, միջնամատը՝ երեք, մատնեմատը՝ չորս, ճկույթը՝ հինգ։ Այնուհետև՝ նա հետ հաշվեց. մատնեմատը՝ վեց, միջնամատը՝ յոթ, ցուցամատը՝ ութ, բութը՝ ինը, դարձյալ ցուցամատը՝ ինը և այդպես շարունակ։
- Ի՞նչ ես անում, - հարցրեց հայրը։
- Ուզում եմ պարզել, թե ո՞ր մատի վրա կհասնեմ 2019-ին։
Հայրը մի պահ մտածեց և ասաց պատասխանը։ Աղջիկը զարմացավ հոր արագ պատասխանից ու որոշեց ստուգել։ Այդ օրը նա երկար տանջվեց. հաշվարկն անընդհատ խառնում էր, բայց ի վերջո համոզվեց, որ հայրը ճիշտ էր։
Եթե Ֆրեյդն այդտեղ լիներ, ապա վերջում հայտնի եզրահանգման կգար։ Բայց այդտեղ մի ուսուցիչ էր, որը որոշեց, թե աղջիկը մաթեմատիկոս է դառնալու, քանի որ տեսավ մաթեմատիկայի զորությունը։
Բայց ապագայի մռայլ կանխատեսումներ անելու փոխարեն ուսուցիչն ավելի լավ է աղջկան բացատրեր, թե ինչպես կարելի է արագ պարզել պատասխանը, եթե իհարկե ուսուցիչը ինքը գիտեր։ Իսկ դո՛ւք, հարգելի՛ ուսանողներ, գիտե՞ք։
28 սպտ 2019, 22:00
Սեր, կորուստ, հուսահատություն, մահ. ահա կյանքի այն ակնթարթները, որոնք գեղարվեստական մեծագույն ուժով և բացառիկ վարպետությամբ պատկերված են Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում: Այս ֆիլմի շնորհիվ Փարաջանովը դասվեց համաշխարհային կինոյի մեծ վարպետների շարքում։
Ֆիլմն առանձնակի հմայք ունի բնօրինակ ուկրաիներեն լեզվով:
28 սպտ 2019, 18:00
Խնդիր 3բ։ A և B երկրներն օժտված են x և y ապրանքների որոշակի քանակներով. A երկիրը՝ 20 միավոր x և 30 միավոր y, իսկ B երկիրը՝ 30 միավոր x և 20 միավոր y: Հասարակության անտարբերության կորերը A-ում $U_A= x^{1/3}*y^{2/3}$, իսկ B-ում $U_B= x^{2/3}*y^{1/3}$ տեսքի են։ x ապրանքի գինը նշանակենք m ($p_x=m$), իսկ y ապրանքի գինն ընդունենք միավոր ($p_y=1$)։
28 սպտ 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, բոլորի համար հավասար հնարավորություն ապահովելու համար նախապես հայտնում եմ խնդիրների հրապարակման ժամը։
Ուշադրություն։ Խնդիրները կայքում հասանելի կլինեն այսօր ժամը 18:00-ին։
Առաջարկ 3ա: Առաջինը, ով ճիշտ կլուծի երկու խնդիրները, կստանա 3 միավոր առանց որևէ լրացուցիչ պայմանի։
Հաջորդող չորսը կստանան 1 միավոր, առանց որևէ լրացուցիչ պայմանի, կամ կարող են ստանալ 3 միավոր, եթե սեմինարին տիրապետեն #3 և #2.1 դասախոսության նյութերի բոլոր թեմաներին։
Հաջորդող բոլորը կստանան 0.2 բոնուսային միավոր, կամ կարող են ստանալ 1 միավոր, եթե սեմինարին հիմնավորեն, որ տիրապետում են խնդիրների լուծման մեթոդին, կամ կարող են ստանալ 3 միավոր, եթե սեմինարին տիրապետեն #3 և #2.1 դասախոսության նյութերի բոլոր թեմաներին։
Խնդիրները լուծելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 4, ժամը 23:00:
Նրանք, որոնք նախորդ սեմինարին ներկայացրել են «Նեոդասական մոդելը», 3 միավոր ստանալու համար պետք է լուծեն երկու խնդիրները և հաջորդ սեմինարին տիրապետեն #3 և #2.1 դասախոսության նյութերի բոլոր թեմաներին։ Նախորդ սեմինարին պատասխանածները առավելություն ունեն հաջորդ սեմինարին, այսինքն՝ կարող են պատասխանել առաջինը։ Ու ընդհանրապես, բոլոր նրանք, որոնք դասերին սովորաբար ներկա են ու արդյունավետորեն մասնակցում են, միշտ առավելություն ունեն։
Հատուկ հրավիրում եմ նրանց ուշադրությունը, որոնք կփորձեն ճիշտ պատասխանները փոխանցել համակուրսեցիներին։ Մի արեք դա, դուք աղճատում եք ուսումնական գործընթացը։
27 սպտ 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, վաղը երեկոյան ձեր ուշադրությանը կներկայացնեմ երկու նոր խնդիրներ։
Մեկը՝ արտադրական հնարավորությունների բեկյալ սահմանի, մյուսը՝ Էջվորթ-Բոուլիի սպառման արկղի վերաբերյալ։ Առաջարկում եմ նախապես հանգամանորեն ուսումնասիրել այդ թեմաները, քանի որ առաջինը լուծողները կստանան ավելի բարձր միավորներ։
25 սպտ 2019
Երեկվա հարցի պատասխանը։
Եթե ցիստեռնը բեռնենք ջրածնով, ապա բեռի քաշը շուրջ 14.5 անգամ թեթև կլինի, քան չբեռնած վիճակում, քանի որ ամեն մի «դատարկ» ցիստեռն իրականում լցված է օդով։
24 սպտ 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, 3-րդ դասախոսության նպատակն էր ամրապնդել մի շարք հիմնարար հասկացությունների, հատկապես՝ մրցակցային հավասարակշռության և օգտակարության առավելարկման իմացությունը։
Այդ նպատակով հանգամանորեն անդրադարձանք (և դեռ կանդրադառնանք) գոգավոր արտադրական հնարավորությունների սահմանի կառուցմանը, ինչպես նաև հասարակության անտարբերության կորերի փոխադարձ չհատման նախապայմաններին։
Ի լրումն, դիտարկեցինք Էջվորթ-Բոուլիի արտադրության և սպառման արկղերը, վերջինի համար նկարագրելով ազատ առևտրի հավասարակշռությունը։
24 սպտ 2019
Հարգելի՛ ուսանողներ, այսօր Հեքշեր-Օհլինի մոդելի նրբերանգները վերլուծելիս ստացվեց այնպես, որ անդրադարձանք ջրածնի ատոմի մոդելի ոչ ռոմանտիկ էությանը։
Հարց։ Ե՞րբ ցիստեռնի կշիռը բեռնված վիճակում կլինի ավելի թեթև, քան չբեռնված վիճակում։
23 սպտ 2019
Հարգելի՛ ուսանողներ, սեմինարը լսելու համար չէ. այն մասնակցելու համար է։
Բայց նույնիսկ չլիկ-դաստա կամ զիլինա խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ է խաղի կանոնների իմացություն։ Առավել ևս սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութի իմացություն։ Ուստի՝ սեմինարին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է պատրաստվել։
Դասախոսությունը, նույնպես, լսելու համար չէ. այն հասկանալու համար է։
Եվ այսպես՝ լսել կարելի է փչան քաղաքական գործիչների ճառերը, ռաբիզ երգերը և սուտ լուրերը։ Իսկ սեմինարներին անհրաժեշտ է պատրաստվել։
21 սպտ 2019
«Առևտրի նեոդասական մոդելը» դասախոսության նյութում ավելացրել եմ Էջվորթ-Բոուլիի արկղի արդյունավետության կորի և արտադրական հնարավորությունների սահմանի կապը բնութագրող բաժինը (էջ 53)։
Հարգելի՛ ուսանողներ, առաջիկա սեմինարին պատրաստվելիս ի նկատի ունեցեք այս հավելումը։
20 սպտ 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, հրապարակում եմ այս պահի դրությամբ դրական միավորներ ունեցող ուսանողների ցուցակը:
Բոլոր այն ուսանողները, որոնք մինչև սպտ 16-ը լրացրել են թեստերը, ստացել են փոքր բոնուսային միավորներ: Իսկ սեմինարներին պատրաստված ուսանողները ստացել են մինչև երեք միավոր:
Առաջիկայում կտեղեկացնեմ նոր միավորներ ստանալու հնարավորությունների մասին:
Բոլորին առաջարկում եմ առանց ժամանակ կորցնելու ամենայն լրջությամբ պատրաստվել հաջորդ սեմինարներին: Շեշտեմ, որ նախորդ թեմաների իմացությունը պարտադիր է:
Քննությանը 20 միավոր կարող է ստանալ յուրաքանչյուր ուսանող, ով քննության պահին գերազանց կտիրապետի համապատասխան նյութին: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ գերազանց տիրապետելու շատ ավելի իրատեսական ուղի է ընթացքում հանգամանորեն պատրաստվելը, սեմինարներին մասնակցելը և դասախոսություններին չուշանալը:
19 սպտ 2019
Հաջորդ գիրքը, որն առաջարկում եմ կարդալ, ամերիկյան գրականության գլուխգործոցներից՝ Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզներ» վեպն է։
Վեպը 1930-ականների Մեծ դեպրեսիայի համատեքստում մի ընտանիքի պրիզմայով անդրադառնում է այնպիսի հավերժական թեմաների, ինչպիսիք են մարդկայինի ու անմարդկայինի բախումը, ցասումը և մարդկային արժանապատվությունը, մարդկանց հավաքական ուժի ֆենոմենը, վերապրելու կամքը և այլն։
Ինքը՝ Ստայնբեքը, այսպես է բնութագրել իր նպատակը. «Ես ուզում եմ ամոթի խարանը դրոշմել այդ ընչաքաղց պոռնկորդիների վրա, որոնք պատասխանատու են այս ամենի [ճգնաժամի և մարդկային ողբերգության] համար»։
Գիրքն ավարտվում է համաշխարհային գրականությունում երբևէ ստեղծված ամենավառ պատկերներից մեկով, երբ նորածին առաջնեկին հենց նոր կորցրած երիտասարդ կինը կրծքով կերակրում է սովահար տարեց անծանոթ տղամարդուն՝ նրան վերահաս մահից փրկելու համար։
18 սեպտեմբեր 2019
Սեպտեմբերի 24-27-ի սեմինարներին քննարկելու ենք «3. Առևտրի նեոդասական մոդելը» դասախոսության նյութը, մասնավորապես.
16 սեպտեմբեր 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, երկրորդ դասախոսության հիմնական ուղերձներն էին.
1) Աշխատավարձը պայմանավորվում է արտադրողականությամբ. ցածր արտադրողական երկիրը դատապարտված է ունենալ վարձատրության ցածր մակարդակ։
2) Երկրի մրցակցային առավելությունը պայմանավորվում է ինչպես հարաբերական արտադրողականությամբ, այնպես էլ՝ հարաբերական աշխատավարձով։
3) Միջազգային գինը ձևավորվում է ավտարկիայի հարաբերական գների միջակայքում։
4) Երբ մեծ և փոքր երկրներն առևտուր են անում, ապա միջազգային գինն ավելի մոտ է մեծ երկրի ավտարկիայի գնին։ Արդյունքում՝ առևտրից փոքր երկրի շահը միավորի հաշվով ավելի մեծ է։
6) Առևտրից երկիրը շահում է, քանի որ իրական աշխատավարձը՝ արտահայտված ներմուծվող ապրանքով, բարձրանում է։
13 սեպտեմբեր 2019
Առաջարկ 2-րդ: Երրորդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, գալիք շաբաթվա համար (16.09-ից - 20.09) առաջարկում եմ հետևյալը:
Բոլոր ուսանողները, որոնք.
ա) մինչև սեպտեմբերի 16 ժամը 21:00 (UTC+4) լուծած կլինեն չորս թեսթերը (2.1ա-ից մինչև 2.1դ),
բ) սեմինարի ընթացքում կցուցադրեն 2.1 դասախոսության գերազանց իմացություն,
գ) կկարողանան լուծել 2.1 խնդիրներից ցանկացածը
կստանան 3 քննական միավոր։
Շնորհավորում եմ Սիլվիա Սարգսյանին։ Նա արդեն իսկ ունի 3 քննական միավոր։ Մնաց 17-ը։
10 սեպտեմբեր 2019
Հարգելի՛ ուսանողներ, առաջիկա շաբաթվա ընթացքում առաջարկում եմ կարդալ Սարտրի «Պատը» և դիտել Բոբ Ֆոսսի «Այդ ամբողջ ջազը» ֆիլմը։
Սրա համար քննական միավորներ չեն նախատեսվում։
10 սեպտեմբեր 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, առաջին դասախոսության հիմնական ուղերձները երկուսն էին.
1) առևտուրը շահեկան է, ուստի՝ առևտրի սահմանափակումները նվազեցնում են հասարակության բարեկեցությունը, և
2) արեք այն, ինչը համեմատաբար ամենից լավ եք անում և ոչ թե անհրաժեշտաբար այն, ինչը բացարձակորեն ամենից լավ եք անում։ Դա երկրների դեպքում նշանակում է, որ երկիրը պետք է մասնագիտանա այն ապրանքների արտադրությունում, որում իր բացարձակ առավելությունն առավելագույնն է, կամ բացարձակ թերառավելությունը նվազագույնն է։
Շատ երկրներում մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում այս երկու պարզ ուղերձների ճշմարտացիությունը։ Արդյունքում՝ ծախու և հոռի քաղաքական գործիչները, օգտվելով իրենք ընտրողների չիմացությունից, հասարակության վզին փաթաթում են առևտրի տարաբնույթ սահմանափակումներ, ինչից հասարակության բարեկեցությունը նվազում է։
Օրինակ՝ Կանադայում կաթի գինը շուրջ կրկնակի բարձր է, քան հարևան ԱՄՆ-ում, քանի որ Կանադայում քվոտան գերազանցող ներմուծման մաքսատուրքերը կաթի համար 241%, պանրի համար 245.5%, կարագի համար 298.5% են։ 37 մլն կանադացիները կրկնակի գին են վճարում կաթի համար, որպեսզի քաղաքականապես զորեղ 10 հզ կաթնամթերք արտադրող ֆերմերները իրենց բողազն ավելի հաստացնեն։
Իսկ ԱՄՆ-ում Տրամպի կողմից՝ Չինաստանի դեմ մղվող առևտրային պատերազմի պատճառով միջին ամերիկյան ընտանիքը առաջիկա տարում շուրջ 1000 դոլ ավել կծախսի սպառողական ապրանքների ձեռք բերման վրա։ 2017թ-ին չինական ապրանքների ներմուծման միջին մաքսատուրքը 3.1% էր, իսկ այս տարի սեպտեմբերի 1-ից այն 21.5% է։
Մինչ այդ, Հայաստանում ոչ ԵԱՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից կրկնակի և ավելի բարձրանալու են՝ մեր բնակչության մի զգալի մասին թողնելով ռուսական չխկլիկ «Ջորիի» հույսին։ Միամիտ դիտորդին կարող է թվալ, թե Ռուսաստանը, սահմանափակելով արտերկրյա մրցակցությունը, վերջապես կբարձրացնի իր չխկլիկների որակը։ Բայց, ավաղ, ոչ. ջերմոցային պայմաններում գոյատևող ռուսական ավտոմեքենաշինությունը երբևէ մրցունակ չի դառնա։
3 սեպտեմբեր 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, առաջին դասախոսության թեման «Համեմատական առավելությունների Ռիկարդոյի մոդելն» է։
Մեկ շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է կարդալ և հասկանալ համապատասխան նյութը (թիվ 2.1) և մինչև սեպտեմբերի 16-ը լուծել չորս թեսթերը (թիվ 2.1ա-ից մինչև 2.1դ)։
Բոլոր այն ուսանողները, որոնք հաջորդ շաբաթվա սեմինարի ընթացքում կցուցադրեն, որ տիրապետում են նյութին (թիվ 2.1) և որոնք մինչև սեպտեմբերի 16-ը կլուծեն նշյալ չորս թեսթերը, կստանան 3 միավոր։
Դրական ստանալու համար նրանց կմնա ստանալ ևս 5 միավոր, իսկ գերազանց ստանալու համար՝ 17 միավոր։
3 սեպտեմբեր 2019
3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, առաջիկա շաբաթվա ընթացքում առաջարկում եմ կարդալ Բուլգակովի «Շան սիրտը» և դիտել «Բոննի և Քլայդ» ֆիլմը (ռեժիսոր՝ Արթուր Պենն)։
Սրա համար քննական միավորներ չեն նախատեսվում։